Рубрика: Պատմություն 9

Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրն ու Հայկական հարցը:
Կ. պոլսի մերձակայքում գտնվող Սան Ստեֆանո կոչվաց ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում
1878թ. — ի, փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը:
Պայմանագրի կետերից մեկն այն էր, որ Ռուսասատանին էին անցնելու
Կարսը՝ իր շրջակա գավառներով. Ալաշկերտը, Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները
Իսկ Կարինը և Բասենը վերադարձվելու էին օսմանյան տերությանը, ինչը նշանակում է, որ Կարինի և Բասենի հայաբնակությունը հայտնվում էր թուրքական վրեժխնդրության վտանգի առջև:Ռուս-թուրքական պայմանագրի կնքման ժամանակ, մի խումբ հայ ազգային գործիչներ՝ որոնց թվում էր Ներսես Վարժապետյանը, հանդիպեցին ռուսական պատվիրակության ղեկավար կոմս՝ Ն. Իգնատևի հետ:
Հայաստանը պահանջում էր ռուսներից ավելացնել պայմանագրում կետ, որն կվերաբերվեր Ռուսական հովանավորության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում ինքնավար ժողովուրդ ստեղծելուն:

Հայկական Հարցը: Այն դարձավ XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբների հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրը:
Պայմանագրի 16-րդ հոդվածն ասում էր, որ սուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվող հայկական գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:
Ռուսական զորքերը 6 ամիս շարունակ մնալու էին հայաստանում, որպեսզի համոզվեին արդյոք բարեփոխումները տեղի կունենան թե ոչ:

Բեռլինի Վեհաժողովը: Սան Ստեֆանոյի պայմանագիրը հնարավորինս ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան հայաստանում: Դրա պատճառով Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան դժգոհություն սկսեցին ցուցաբերել: Ավելի մեծ տերությունները սպառնացին պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ:
1878թ. — ին Բեռլինում վեհաժողով նշանակվեց՝ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու Նպատակով:
Խրիմյան Հայրիկ (Մկրտիչ) — ի գլխավորությամբ ներկայացվեցին հայկական պահանջները վեհաժողովում: Մինչ վեհաժողովին հայտ ներկայացնելը հայերն շատ հանդիպումներ ունեցան եվրոպական երկրների այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև որոշների կողմից ստացան օգնության խոստումներ: Բայց ավաղ ինչպես ապագայում հայտնի դարձավ, ոչ մի երկիր հետաքրքրված չէր հայերին օգնելու մեջ, նրանք մեր հարցն օգտագործեցին որպեսզի Թուրքիային ճնշեն:
Անգլիան վեհաժողովից մեկ օր առաջ Թուրքիայի հետ մեկ այլ պայմանագիր էր կնքել:
Ըստ պայմանագրի՝ Կիպրոս կղզին անցնում էր Բրիտանիային այսինքն պետք է պաշտպաներ թուրքական կողմը պայմանագրի վերանայման ժամանակ: Այնքան նենգ էր ամեն բան կազմակերպված, որ հայ գործիչներին արգելեցին մուտք գործել վեհաժողովի շենք:
Այսպես 16-րդ հոդվածի փոխարեն, վերանայված պայմանագրում հայերի համար դրվեց նոր հոդված՝ 61-րդը:

61-րդ հոդվածը հանդիսանում էր 16-րդ հոդվածի անգլիացիների առաջարկած տարբերակը: Ըստ դրա՝ «բարձր դուռը պարտավորվում էր առանց հետագա հապաղման իրագործել հայանակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերություները կհսկեն դրանց կիրառմանը»:
Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Ինչը ավելի բարդացրեց արևմտահայերի վիճակը: Եվրոպական դիվանագետությունից հույսներն կտրելով հայ հասարակական — քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը, որպեսի այն չընկնի թուրքական լծի տակ:

Մի առիթով Մ. Խրիմյանն ասել է. <Վեհաժողովի դռան վրա գրված էր՝ իրավունքը ուժովինն է, քաղաքագիտությունը գթություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է: Հայաստանցիներ, սիրեցեք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի>:
Մեծ տերությունների կողմից Հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը: Ընդհակառակը՝ ավել սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմայան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին: Հայկական հարցից ազատվելու համար սուլթան Համիդ II-ն ընտրեց խնդիր լուծման բարբարոսական ճանապարհ՝ հայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությունը:

Оставьте комментарий