Հայաստանի և Օսմայան կայսրության ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը: Առաջին աշխարհամարտն սկսվեց 1914 թ. օգոստոսի 1-ին (հին տոմարով՝ հուլիսի 19-ին): Անարդարացի ու նվաճողական պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ (մեկ տարի անց՝ Քառյակ) միության միջև:
Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմայան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Երիթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրություներում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց <Մեծ Թուրանի> մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտի մեջ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայենազրկումը:
Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանումա:
Կովկասյան ճակատը 1924-1917 թթ.: Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ճակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացրել էին 300-հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանական ու թուրքական ռազմանավերը 1914 թ. հոկտեմբերի 16-17-ը (նոր տոմարով՝ 29-30-ը) անսպասելի հարված հասցրին Ռուսաստանի սևծովյան նահանգներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182-հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից արևելք ընկած վայերը՝ կազմելով 720կմ:
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1924 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1925 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքից: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից զրկվեց միայն 12000 հոգի:
Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունավրի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս:
Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները:
Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի կսզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:
Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով՝ ռուսական զորքերը 1915 թ. վեջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:
Այսպիսով՝ Ռուսաստանը 1916 թ. ամռան վերջին գրավել էր իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված՝ Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխություններով այդ դիրքերում մնաց մինչև 1917 թ. վերջը: