Կրթական համակարգը վերընթաց ունեցավ որին նպաստեց մի շարք դպրոցների բացումը։
1799թ․ Զմյուռնիայում բացվեց մեսրոպյան վարժարանը։
1810թ․ Նիկողայոս Աղաբաբյանը Աստրախանում հիմնադրում է Աղաբաբյան դպրոցը։ Դպրոցը պահվում էր հայերի միջոցներով մինջև 1822թ․ երբ այն անցավ իշխանություններիի տնօրինության ներքո։ Սովորողների մեծ մասը հայ էր, բայց հիմնականում դասավանդում էին ռուսերեն։
Պատմագիտությունը
Բարձր զարգացման հասան հայագիտությունը ու պատմագիտությունը։ Հայագիտական և պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Լեոն, Նիկողայոս Ադոնցը և ուրիշներ:
Մ. Օրմանյանի աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»:
Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ:
Ն. Ադոնցի «ՀայաստանըՀուստինիանոսի դարաշրջանում» ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:
Պատմագիտությունը նախապես կրել է նկարագրական բնույթ։ XIX դարից դարձել է հասարակության կյանքը ուսումնասիրող գիտություն Պատմագիտությունը հենվում է հասարակության զարգացման ընթացքին արտացոլող անցյալի ու ներկայի փաստերի վրա։ Հովսեփ Գաթրճյանն առաջինն էր որ շարադրեց և հրատարակեց համաշխարհային պատմության երկհատոր ձեռնարկ։
19դ․ հայագիտությունը հաջողությունների է հասնում Ֆրանսիայում։
19դ․ վերջին փորձեր կատարվեցին Հայաստանի պատմության ամբողջական պատկերը ներկայացնելու։ Ստեփան Պալասանյանի <Պատմություն Հայոց․ սկզբից մինչև մեր օրեր> լույս տեսավ 1890թ և երկար տարիներ ծառայեց որպես ուսումնական ձեռնարկ Անտոն Գարադաշյանը քառահատոր <Քննական պատմություն հայոց> վերլուծում էր հայոց պատմությունը։ Բարսեղ Սարգիսյանը և Կարապետ Տեր-Մկրտչյանը շարադրեցին հայաղանդավորական շարժումներին նվիրված արժեքավոր ուսումնասիրություններ։
Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մկրտիչ Էմինը։ Նրա սաներից՝ Քերովբե Պատկանյանը հանդես եկավ հին շրջանի պատմությանը, լեզվին ու մատենագրությանը նվիրված մեծարժեք ուսումնասիրություններով։
Մկրտիչ Էմինի գործը շաուրնակեց նրա մյուս աշակերտը՝ Գրիգոր Խալաթյանցը։ Կյանքում Հայաստանը չտեսած ՝ նրա կերպարի կերտմանը նվիրվեց բանաստեղծ և Հայագետ-պատմաբան Ղևոնդ Ալիշանը։ Առանձնապես նշանովոր են միջնադարյան Հայաստանի առանձին նահանգներին վերաբերող նրա աշխատությունները։ Կյանքի վերջին տարիներին Ալիշանը հրատարակեց երկհատոր <Հայապոտում> աշխատույթը։
20դ․ սկզբին հայ պատմագիտությունը հասավ նոր հաջողություների․ ստեղծվեցին տեսական բարձր մակարդակով ու վերլուծական ուղղվածությամբ բազմաթիվ աշխատություններ։ Միջնադարյան Հայաստանի պատմությունը հայ բանասիրության նվիրված կոթողային աշխատություններ գրեց Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը։ 1908թ նա ռուսերեն լույս ընծայեց <Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում> աշխատությունը։ Հետազոտության մեջ հեղինակը անդրադարձել է Հայաստանում ավատատիրության պատմության հիմնահարցերին, երկրի պատմական աշխարհագրությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին:
Լեոնը անդրադարձել է 19դ հայհասարակական-քաղաքական պատմությանը, մեկնաբանել է հայկական հարցը, հեղինակել է հայ մշակույթի պատմությունը լուսաբանող մի շարք աշխատություններ։
20դ․ սկզբին նա ծրագրել էր շարադրել Հայաստանի ամբողջական պատմությունը, սակայն չհասցրեց լիովին իրականացնել իր մտահաղացումը։ Կենդանության տարիներին Լեոն տպագրեց իր <Հայոց պատմություն> կոթողային աշխատության միայն առաջին հատորը իսկ հաջորդ երկու հատորը լույս տեսան նրա մահից հետո 1912-1927թթ․ հրատարակվում Կ. Պոլսի նախկինպատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» եռահատոր աշխատությունը, որը ներկայացնում է Հայոց եկեղեցուպատմությունը սկզբից մինչև XX դ. սկզբները: Եկեղեցու պատմությունը դիտարկելով որպես հայոց պատմության առանցք՝գիտնականը հանգամանորեն լուսաբանել է կաթողիկոսական աթոռների, աղանդավորական շարժումների, քաղաքականկարևոր անցուդարձերի պատմությունը:Գարեգին Հովսեփյանը մի շարք աշխատություններ նվիրեց հայ միջնադարյան մշակույթի մանրանկարչությանը, գրչության արվեստի, հնագրության ճարտարապետության և շինարարական արվեստի հետազոտությանը։
Արվեստ և ճարտարապետություն
19-րդ դարի 70ական թվականներին պեղումների ժամանակ հայտնաբերվել են արժեքավոր իրեր որոնք պատկանում են ուշ բրոնզե դարի ժամանակաշրջանին։Իրերի մի մասը տեղափոխվել են մոսկվայի, Սանկտ պետերբուրքի, Թբիլիսիի, Բաքվի, Երևանի թանգարանների, իսկ մի մասն ցուցադրվում է Դիլիջանի երկրագիտական թանգարանում։10-13-րդ դարերում կառուցվել են Հաղարծնի եւ Գոշի վանքայինհամալիրները։Այս համալիրները եղել են նաեւ մշակութային կենտրոններ: Այդ նույն ժամանակահատվածի կարեւոր կառույցներից են նաեւ Ջուխտակ վանքերը եւ Մաթոսավանքը: 1868. բացվում է առաջին դպրոցը : Քիչ անց դպրոց է բացվում Պողոսքիլիսա գյուղում։ 1908թ. բացվում էառաջին գրադարանը:
19-րդ դարի վերջին կազմակերպվում են սիրողական թատերախմբեր: 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ ավելի է մեծանում Դիլիջանի համբավը որպես առողջարանի‚ այստեղ սկսում են ստեղծվել զվարճության վայրեր: 1896-98 թթ. արդեն կային ակումբներ, քիչ ավելի ուշ կառուցվում է հայտնի Ռոտոնդան։
1900 թվականից Ռոտոնդան արդեն գործում էր եւ իր գոյությունըպահպանել է մինչեւ 1936 թվականը: Այնտեղ ելույթ են ունեցել հայ բեմարվեստի նշանավոր վարպետներ՝ Հ. Աբելյանը, Վ.Փափազյանը, Ա. Հրաչյանը եւ ուրիշներ: Ռոտոնդան ինչպես նաեւ շատ փայտաշեն կառույցներ չեն պահպանվելսողանքային երեւույթների հետեւանքով: Նշված ժամանակահատվածում նկատելի զարգացում է ապրում նաեւ ժողովրդական տների կառւոցման ճարտարապետությունը: Թիֆլիսի եւ Անդրկովկասի այլ բնակավայրերի հայ մեծահարուստները սկսեցին ամառանոցներ կառուցել Դիլիջանում: Նրանցամառանոցների ձեւի Դիլիջանի տնաշինական ավանդույթների եւ 19-րդ դարի 30-ական թվականներին այստեղներգաղթած ռուս աղանդավորականների՝ մալականների տների հարդարման որոշ էլեմենտների սինթեզի արդյունքումստեղծվեց ժողովրդակական տների կառուցման «դիլիջանյան ոճ», որին բնորոշ էր երկթեք կղմինդրածածկ տանիքը, լայնգեղեցիկ ձեւավորված փակ պատշգամբները եւ կրով սպիտակեցված պատերը: Այն արագորեն տարածվեց ողջ Աղստեւիհովտում եւ հրաշալիորեն ներդաշնակում էր քաղաքի կանաչ բնապատկերին:
19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին բնակավայրում զարգացած են եղել դարբնությունը, գորգագործությունը,ձեռարվեստը, փայտի գեղարվեստական մշակումը եւ այլ ժողովրդական արհեստներ: Կա ինքնատիպ դիլիջանյան կարպետտեսակը, որի նմուշներից պահվում են քաղաքի թանգարաններում: Այս դարաշրջանում հայտի են նաև ուրիշ շատ արվեստագետներ։