Рубрика: Քիմիա

Քիմիան որպես առարկա

1․ Ի՞նչ է ուսումանասիրում քիմիան, 2․ ինչու՞ է դա բնագիտական առարկա

Քիմիյան դա մեր աշխարհն է, որովհետև այս դարում քիմիան օգտագործվում է ամեն ինչում։

Բնագիտություն — բնական գիտություն։

2․ Ի՞նչ բնագիտական առարկաներ գիտեք

Աշխարհագրություն

Ֆիզիկա

Քիմիա

Աշխարհագրություն

Աղստղագիտություն

Էկոլոգիա

3․ Ի՞նչ է մարմինը և նյութը, բերել 5-ական օրինակ

Նյութ — Պղինձ, արծաթ, ոսկի, երկաթ, կավ,

Մարմին — աթոռ, շիշ, մատիտ, ականջակալ, գրիչ

4․ Ի՞նչ օրենքից է կազմված հետևյալ մարմիները

Արձան — մարմար, կավ, քար, գիպս

Ամենեղեն — կավ, ապակի, պլատսիկ, ոսկի

Զարթեղն — ոսկի, արծաթ, երկաթ, կավ, պղինձ

Քանոն — երկաթ, փայտ

Рубрика: Uncategorized

Նախագծային շաբաթ; Նամակ

Վերլուծություն

Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին

Աբրահամ Լինքոլը փորձում էր իր որդուն հասկացնել, որ կյանքը այդքան հեշտ բան չէ։ Որ ամեն ինչ պետք է վաստակել դժվարությամբ։ Նա խնդրել էր ուսուցչուն, որպիսզի նա հասկացնի երեխային, որ կան բարի և չար կողմերը։ Լինքոլը ուզում էր իր որդին լիներ խիզախ, համբերատար և չհուսահատվի պարտություններից։

Իմ կարծիքով, Լինքոլը շատ հոգատար հայր է իր տղու հանդեպ։ Նա խնդրում է ուսուցչուն, որպիսզի նա սովորեցնի իր որդուն ճիշտ ապրել։ Պետք է երեխաներին սովորեցնել ուրախանալ հաղթանակին, և չտխրել պարտությունին։ Ինձ այս պատմությունից դուր եկավ այս հատվածը;

Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ: Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ: Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել… Նա այնպիսի սիրուն տղուկ է, իմ որդին…

Իմ կարծիքով շատ ճիշտ է, մարդ պետք է հավատա իր վրա։ Ամեն մեկը պետք է հավատա, որպիսզի ամեն ինչ կարողանա։ Հույսով եմ ուսուցչուհին կատարեց նրա խնդրանքները և սովորեցրեց տղային ճիշտ ապրել։

 

Рубрика: Uncategorized

Կարդալ բայը չի սիրում հրամայական

Դասարանական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:

Խոչընդոտ — Խանգառել

  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր:

Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:

Իմ կարծիքով գիրքը պետք է դառանա մեր պարտականությունը, օրինակ ատամները լվանալ, հաց ուտել և այլն։ Այսպես մենք կունենանք ժամանակ գիրք կարդալու։

  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս:

Մարդիկ ոչ թե ժամանակ չունեն, այլ չեն ուզում կարդալ։ Նրանք արդարանում են, որ ժամանակ չունեն գիրք կարդալու, բայց կարդալու ժամանակ միշտ էլ կա։

  • Բացատրի՛ր վենագիրը:

Վերնագիրը ամբող պատմության մասին է։ Մարդ պետք է իր կամքով կարդա, ոչ թե ինչ — որ մեկը հրամայի քեզ։

Рубрика: Թարգմանություն

Թարգմանություն

ԱՌԱԿ <<Կարևո՞ր է տեսնել քո երջանկությունը>>

Մեկ անգամ քահանայի մոտ եկավ ոչ հարուստ քրիստոնյա կին։
— Հայր, — տխուր ասաց նա, — ես հոգնել եմ։

Մենք աշխատում ենք առանց հանգստանալու, բայց կան օրեր, երբեմն բացի չոր հացից ոչ մի բան չենք կարող տալ երեխաներին։ Բայց ամենաշատը ես հոգնել եմ նայել մեր փդած տան վրա, բակի վրա, ճղճղած երեխաների հագուստների վրա, հոգնածամուսնու դեմքի…

Մտածմունքի մեջ ընկավ քահանան և խնդրեց կնոջը հետևի նրան։ Նա ցույց տվեց գեղեցիկ տան վրա, որտեղ բակում խաղում էին երեխաները։

— Ինչ ես կարծում, երջանի՞կ է տան տերը։ — Հարցրեց նա։
— Իհարկե! — Ասաց կինը։

— Ինչ հարուստ կալվածք է, ինչ լավ են հագնված երեխաները։
Այդ ժամանակ քահանան խնդրեց նրան, որպիսզի մոտենա նրանց և տեսնի։

Այդ ժամանակ նա տեսավ երեխաների մորը, որը նստած էր հովի տակ և հոնգուր — հոնգուր լաց էր լինում։
— Բա լացում է, որովհետև որ կույր է ծննդյան օրից, և չի կարող տեսնել իր զավակներին։

— Տխուր պատմեց հայրը իրեն։ Նրանք շարնակեցին ճանապարհ։ Քահանան շուտով ցույց տվեց երկրորդ տունը։

Նա ավելի հարուստ էր առաջին տնից, իսկ կնոջ հարցին, ապրում են արդյոք այստեղ երջանիկ մարդիկ, պատմեց, դա եղել է հրաշալի ընտանիք, մինչև որ չմահացավ գլխավորը։ Հիմա չի անցնում ոչմի օր, որ այրին լաց չլիներ իր ամուսնու համար, իսկ երեխաները հայրի։

Կինը ընկել էր մտքերով, և չտկատեց թե ինչպես նրանք մոտեցավ մեծ բակին։ Այստեղ գտնվում էր հարուստ վաճառականի դուստրի տունը

— Այստեղ կա հարստություն և կուշտ կերակուր, թանգ հագուստներ, իսկ ներսում դռների բռնակները համարյա թե պատված էր ոսկիով։ Բայց այստեղ երջանկություն ապրու՞մ էր։

Բայց այդ հարցին քահանան բաց արեց ծանր դուռը։ Վաճառական դուստրը, տեսնելով հյուրերին, բարևեց նրանց և հրավիրեց թեյի։

Բայց ինչքան դատարկ երևաց տունը գալացողներին։ Այստեղ չկային երեխաներ, և չէր լսվում ամուսնու ձայնը։

— Ես ունեմ հարստություն և գեղեցիկ հագուստներ, բայց չունեմ երջանկություն, — ասաց տան տիրուհին։ Ես չունեմ ոչ ամուսին, ոչ երեխաներ, և ոչ մեկի համար չի պատրաստվում կերակուր։

Խորը մտածմունքով, վերահառնում էր կինը տուն։
— Շնորհակալություն — հոգեվորված ասաց նա քահանային։

Ես հասկացա, ինչ հիմար էի։ Ես հոգնել եմ նայել հին հագուստների վրա, չիմանալով, ինչպիսզի երջանկություն է տեսնել իմ երեխաներին։

Իմ կարծիքով, որ երջանկությունը — երբ դու հարուստ ես, պարզվեց երջանիկ է այն մարդը ով ունի որևէ մեկին ում համար նա կարող է ճաշ պատրաստել, ում տանը լսվում է մանկական ճիչը։

Մենք տեսնում ենք մեր հոգսերը, չենք նկատում ինչպես երջանիկ և հարուստ ենք իրականում։

Рубрика: Uncategorized

Իմ ուսումնական ամառը

Այս ամառը անցավ շատ հետաքրքիր և արկածային։ Այս ամառ ես կարդացի <<Հրաշքը>>> գիրքը։ Գրքի գլխավոր հերոսը (որի անունը Օգյուստ էր) նա փոքր ժամանակվանից շատ ապերիացիաներա արել, որովհետև նա հիվանդ էր գայլի հիվանդությամբ։ Նա հինգ տարի տանն է սովորել և ստիպելով տարան նրան դպրոց։ Ոչ ոք նրա հետ ընկերություն չէր անում, բացի մեկ հոգուց որի անունը Ջեք Ուիլ էր։ Մեկ անգամ ճաշարանում նրա հետ նստեց մի աղջիկ որի անունը Սամր էր, նա նրա հետ ընկերացավ։ այդպես նա դարձավ դպրոցի ամենասիրելի մարդը։ Բոլորը ուզում էին նրա հետ ընկերություն անել։

Նաև ես ամռանը ճամբորդել եմ։ Ես գնացել եմ Թուրքիա տիեզերագիտական ճամբար։Իմ արկածները կարող եք կարդալ այստեղ։

Եվ այսպիսով ավարտվեց իմ ամառը։

Рубрика: Uncategorized

Թարգմանություն

Մարդը ծնված է, որպիսզի թռչի

Մի պատանին շատ էր ուզում սովորել թռչել ու զղջում էր, որ նրա մոտ չկա թևեր։

Նա նախանձելով նայում էր ուղորդված գծերին, հրաշալի արծիվների վրա, գոռգոռացող ճայերի վրա և քանդվում էր, որ Աստվածը մարդուն չի տվել այդ կարողությունները։

Բայց մեկ անգամ պատանին լսեց, որ հեռու արևելքում, որտեղ թագնվում է արևը սարերի վերևում, կա մարդկանց քաղաք, կարողացող թռչել։

Եվ նա ճանապարհ ընկավ։ Գնում էր նա մեկ օր և անգամ ոչ մի ամիս ու վերջապես գտավ այդ քաղաքը, նա հիասթափված էր։

Պատանին չտեսավ քաղաքում մարդկանց թևերով, ոչ թե արծվի, այլ անգամ թիթեռնիկի։

Նա անհասկացողությամբ նայում էր անցող նրա կողքով մարդկանց — ուրախ խոսացոզ տղայի և աղջկա վրա , կնոջը և տղամարդու, որը ձեռքերի վրա տանում էր երեխային, աղմկով դեռահասակների խմբին — և ջխայնացած մտածում էր, որ նրան խաբել էին։

Ստեղ երիտասարդ մարդ տեսավ նստարանի վրա պապիկը տատիկի հետ։

Նրանք նստած էին, բռնվելով ձեռք ձեռքի, և ժպիտներով նայում էին իրենց մոտով վազող հավերին և նրանց ճուտիկներին։

— Ասեք ինձ, հարգելիներ, — հարգանգով դիմեց պատանին նրանց, — իսկ ինչու՞ են ասում, որ ձեր քաղաքում ապրում են մարդիկ, կարողացող թռչել։

— Ճիշտ են ասում։ — Ծերուկը ծիծաղեց իր խիտ բեղերի մեջ և նայեց իր կնոջ վրա։

— Տեսնու՞մ ես այն աշտարակը։ — Նա ցույց տվեց հսկայականքաղաքի վրայի գյուղի կառուցվածքը։

— Ժամանակին վաղուց նրանից թռբում էին սիրահարված զույգերը, որոնք չէին ուզում, որպիսզի նրանց բաժանեին իրենց ծնողները։

— Տղան խեղճ հովիվ էր, իսկ աղջիկը հարուստների ցեղից, և նրա հայրը չտվեց համաձայնություն ամուսնության համար, -ավելացրեց ծեր կինը և տխուր շարժեց գլուխը։ — Այդպիսի նույնպես լինում են։

— Եվ ինչ, նրանք վնասվեցի՞ն — հետաքրքրվեց պատանին։
-Ոչ, — ասաց ծերուկը և ժպտաց։ — Նրանք այնքան շատ էին սիրում իրար, որ ստացան թռիչքի հնարավորություն։ Եվ հիմա այս քաղաքում ապրում են նրանց սերունդները։

— Գեղեցիկ հեքիաթ է — երիտասարդ մարդը անհավատալիորեն խռխռաց։ — Բայց ինչպե՞ս կարելի է թռչել առանց թևերի։
— Ինչպե՞ս — ծերուկը ուրախ ծիծաղեց, աչքով տվեց իր կնոջը և արդեն լուրջ նայեց պատանուն։

— Դուրս, քայլում էր հավը։ Նրա մոտ կա թևեր, և ո՞րն է դրանց օգուտը։ Իսկ մարդը ստեղծված է, որպիսզի թռչի, բայց դրա համար պետք չեն թևեր։ Դու դա կհասկանաս, երբ իսկականից կսիրահարվես։

Рубрика: Uncategorized

Ինչպես պատրաստել գինին տան պայմաններում

 

Ես հասկացա, որ գինի պատրաստելը այդքան էլ հեշտ չէ։ Սկզբում հատուկ փայտով ճմռում են խաղողը, ամբողջ հյութը լցնում են առանձին տարայի մեջ և տողնում 4 — 6 օր պատրաստվելու համար։ Հետո տաքացնում են և ավելացնում են շաքար։ Լցնում են շշերի մեջ և թողնում 20 օր։ Այդրանից հետո գինին պատրաստ է լինում։ Հասկացա որ գինին մի հրաշալի նյութ է որը կարելի է պատրաստել տանը։

Рубрика: Տիեզերագիտական ճամբար - Space Camp Turkey

Տիեզերագիտական ճամբար -Space Camp Turkey

Ստամբուլում

Գիշերը ժամը 3։30 հավաքվեցինք Զվարթնոց օդանավակայանում։ Հանդիպեցինք մեր խմբի հետ և գնացինք մեր ճամպրուկները հանձնելու։ Նստեցինք ինքնաթիռ և մեկնեցինք Ստամբուլ։

Ես չկարողացա քնել, քանի որ անհամբեր սպասում էի արկածներին։ Ճանապարհը այդքան երկար չէր , մենք հասանք Ստանբուլ 2 ժամ հետո։ Մեզ այնտեղ դիմավորեց Պարոն Գարեգինը։ Մենք ուղղևորվեցինք Բոմոնթի Մխիթարյան վարժարան։

Վարժարանում մեզ դիմավորեցին մեր Պոլսահայ ընկերները Ասիան և Սարդարը։ Մենք նախաճաշեցինք և շարժվեցինք առաջ։

Այցելեցինք Սուլթանի պալատ, այն շատ մեծ էր և գեղեցիկ։ Հետո զբոսնեցիքն Բոսվորի ափով, այցելեցինք Սուրբ Հռիփսիմեյի եղկեղեցին։ Այնտեղ մենք երգեցինք տարբեր հոգևոր երգեր։ Ճաշելու ժամանակ ես նկատեցի մի գեղեցիկ, սպիտակ կատու։ Ահա և նկարը։

 

Это слайд-шоу требует JavaScript.

Ճաշելուց հետո գնացինք նավարկության Բոսվորի նեղուցով։ մենք նավից նկատեցինք մեդուզաներ և դելֆիններ։

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր հրաշալի նավարկությունից հետո գնացինք Թաքսիմի հրապարակ։ Որտեղ կերակրեցինք աղավնիներին և խաղացինք նրանց հետ։ Հետո մենք սովածացանք և գնացին մեր սիրելի McDonald’s: Ուռաաաա։

Համով ճաշելուց հետո նստեցինք ավտոբուս և ուղեվորվեցինք օդանավակայան։ Ճանապարհը երկար էր և բոլորը բացի մի քանի հոգուց քնել էին։

Իզմիրում մեզ դիմավորեց Space cape — ի աշխատողը՝ Արմանը։ Նա մեզ տարավ Space Camp: Այնտեղ  բաժանվեցինք խմբերի և մեզ տվեցին space camp- ի վերնաշապիկ, գլխակ և space journal։ Գնացինք մեր սենյակները քնելու։

IMG-4db3cfc23d386cf5337a68fce2fa51f4-V

2 օր

Երկուշաբթի առավոտյան մենք արթնացանք 8։30 և ժամը 9։30 գնացինք նախաճաշելու։ Ես Orion թմից էի, ինչպես նաև Նանեն, Վիգենը և Հայկը։ Ամեն օր մեզ տրամադրում էին ազատ ժամանակ, մեզ տվեցին ազատ ժամանակից, որը տևում էր 15 — 20 րոպե։ Որի ընթացքում մենք խաղում էինք սեղանի ֆուտբոլ կամ փոքր թենիս։

Այդ օրը մեր ջոկատին տվեցին հանձնարանություն — Mission: Մեզ բաժանեցին դերեր, ես Mission Scientist — էի։ Ես պետք է կարդալ իմ տեքստը և կատարել նշված առաջադրանքը։ Այդ Mission հետո մեզ տարան պրեզենտացիայի։ Այդ օրը պրեզենտացիյան Տիեզերքի մասին էր, մեզ պատմեցին թե ինչպես են ապրում տիեզերքում։

Ընթրիքից հետո գնացինք ազատ ժամանակ անցկացնելու։ Ազատ ժամանակաից հետո մեզ տարան մեր սենյակները և մեզ տվեցին 1 ժամ, որպիսզի լվացվենք, լողանանք և այլն։

3 օր

Երեքշաբթի ես արթնացա շատ ուրախ, որովհետև այդ օրը իմ ծննդյան օրն էր, ուռաաա։ Բոլորը, ովքեր ինձ ճանաչում էին, շնորհավորեցին։ Գնացինք նախաճաշի և այնտեղ ինձ մոտ մի մեծ տորթ բերեցին, վրան դրված էին վառվող մոմեր։ Ես այն փչեցի և տորթը տարան․․․․ Ես սապասում էի, որ այն նորից կբերեն կտրատած, բայց ոչ․․․․ պարզվեց, որ դա իսկական տորթ չէր։ Ես իհարկե տխրեցի։ Նախաճաշից հետո գնացինք օդապարիկներ պատրաստելու։ Մեր ջոկատը բաժանեցին 5 թիմի, ամեն մի թիմը պատրաստում էր իր օդապարիկը։ Պատրաստելու ընթացքում ընկեր Վարդուհին մեզ կանչեց իր սենյակ։ Այնտեղ հավաքվել էին բոլոր Սեբաստացիները։ Մեր ուսուցչուհիները ինձ մի փոքրիկ անակնկալ արեցին, նրանք գնել էին տորթ և իմ ուզած նվերները՝ փափուկ խաղալիք և ականջակալ։ Այդ օրվա մեր հանձնարանությունն էր նկարել մեր ջոկատի լոգոն։ Մեզ մի մեծ թուղթ տվեցին, և բոլորս նկարում էինք խորհրդակցելով իրար հետ։

4 օր

Առավոտը բացվեց շատ ուրախ, որովհետև մենք գնում էինք լողավազան։ Արթնացանթք և գնացինք նախաճաշելու։ Նախաճաշից հետո գնացինք լողավազան։ Այնտեղ մի լավ լողացանք, խաղացինք, կարճ ասաց զվարճացանք։ Այդ օրը բոլոր ճամբարականները ցույց էին տալիս իրենց պատրաստաց ներկայացումները։  Դա կոչվում էր Special Events night։ Մենք էլ ելույթ ունեցանք։ Մենք ներկայացրեցինք մեր երկիրը երգերով և պարերով։

IMG-3c2625e095d4c0ac42046a36e5225b72-V

5 օր

Առավոտյան մեզ ասեցին, որ այսօր պետք է թռցնենք մեր պատրաստած օդապարիկները։ Շատ հետաքրքիր էր նայել, թե ինչպես են օդապարիկները պատրաստում թռիչքի։ Օդապարիկի թռիչքը շատ գեղեցիկ էր նամանավանդ երբ գիտակցում ես, որ դու մասնակից ես այդ սարքի թռիչքին։ Նաև բաց թողեցինք մեր պատրաստած հրթիռները։ Նրանք շատ բարձր էին թռնում։ Երեկոյան մեզ ասեցին, որ մենք ունենք Space Ball խաղը։ Ամեն մի ջոկատից մի հոգի գնում էր բեմ և պատասխանում էր հարցերին։ Վերջում հաղթեց Vega թիմը։

6 օր

Երեկոյան մենք նայեցինք Space Jam ֆիլմը, այդ ֆլմը շատ — շատ հետաքրքիր էր։ Ճամբարի վերջին օրը կազմակերպեցին Barbecue Night։ Մենք նվերներ էին պատրաստել, որոնք նվիրեցինք ճամբարականներին։ Երեկոյան կազմակերպել էին պարեր, և մենք շատ պարեցինք։ Ճամբարում գտնվող ամեն օր մի սարք էին նստացնում։ Ահա և բոլոր սարքերի անունները; MAT, 5DF, MMU, SSMT, 1/6 Gravity Chair, Zero Gravity Chair, Trajectory chair:

<<MAT>> —  Մեզ նստացնում էին հատուկ աթոռների վրա, պինդ կոչկում էին և այդ սարքը պտտվում էր տարբել կողմեր։

<<5DF>> — Մեզ նստացնում էին հատուկ աթոռի վրա և մեր ջոկատավարը մեզ կառավարում էր։

<<MMU>> — Այդ սարքը նման էր 5DF -ին, ուղղակի մենք էինք կառավարում այն։

<<SSMT>> —  Մեզ նստացնում էին հատուկ աթոռի վրա և ոտքերով մեզ հրում էինք, կարճ ասաց մկնիկի պես վազում էինք։

<<1/6 Gravity Chair>> —  Քեզ նստացնում են հատուկ աթոռի վրա և այդ աթոռը բարձրացնում են վերև քեզ թվում է որ դու գտվում ես լուսնի վրա։

<<Zero Gravity Chair>> — Քեզ նստացնում էին հատուկ նստարանի վրա և դու քեզ զգում ես ինչպես տիեզերքում, դու պետք է հատուկ պատով բարձրանայիր վերև և հետ իջնել։

<<Trajectory chair>> — Այդ սարքի վրա նստում էին երկու հոգի, մեզ պինդ կապում էին և արագ պտտացնում էին։ Մենք պիտի գնդակը այնպես քցել որ քո դիմացի հոգին կարողանա բռնել այն։ Դա շատ դժվար էր, մանավանդ որ այն արագ պտտվում էր։

7 օր

Առավոտյան ժամը 6։00 — ին մեր թռիչքն էր Իզմիրից — Ստամբուլ։ Մենք շատ էինք տխրել, որ հեռանում ենք մեր նոր ըներներից։ Հասանք տեղ և մեզ նորից դիմավորեց Պարոն Գարեգինը։ Նա մեզ մի փոքրիկ հուշանվերներ տվեց։Հետո մեզ նստեցրեց ավտոբուս և տարավ <<Մարմարա>> օրաթերթ։ Այնտեղ մենք զրուցեցինք և նկարվեցին, հետո մի քիչ ման եկանք քաղաքով և ուղղեվորվեցինք Սուրբ Սոֆիայի տաճար։ Այնտեղ ամեն ինչ շատ հին էր և շատ գեղեցիկ։ Հետո մենք գնացինք Թոփկապ պալատ, ամեն ինչ այնտեղ ուսումնասիրեցինք, լավ շրջեցինք և գնացինք հաց ուտելու։ Այս անգամ գնացինք Burger King:

Հետո գնացինք հուշանվերներ գնելու։ Մի փոքրիկ նվերներ գնեցինք և նստեցինք մեր ինքնաթիռը։ Հասանք Երևան, մեզ դիմավորում էին մեր ծնողները, փուչիկներով, կոնֆետներով։Այս ճամբարը շատ հրաշալի տեղ է, եթե դուք կարող եք գնալ, ապա մի թողեք այս  հրաշալի հնարավորությունը։

Это слайд-шоу требует JavaScript.

 

67362244_2249394665138928_2334721776606511104_n67348082_445000176095444_3449972475247460352_n

Рубрика: Uncategorized

Ամառային Ճամբար

Օր առաջին

Այսօր մեր ճամբարային առաջին օրն էր: Մենք քննարկում ենք հետագա անելիքները։ Որոշեցինք ուրբաթ օրը մեկնել դեպի Չանախչի-Զանգակատուն: Հավաքեցինք ահագին տեղեկություններ Զանգակատան և Արածո գետի մասին: Հետո այցելեցինք երգի դասաժամի: Գնացինք ընկեր Հասմիկի մոտ և երգեցինք տարբեր երգեր: Երգելուց հետո մենք աղջիկներով գնացինք գործնագործ խաղալու, իսկ տղաները ֆուտբոլ։

Այսօրվա ֆոտոպատումը

20190527_091730

Օր երկրորդ

Մեր օրը սկսվեց պար պարապունքից։ Փորձեցինք պարել ,,Լուտկի,, պարը, որը պետք է բեմադրենք Իզմիրում: Տղաների մոտ այդքան էլ լավ չթր ստացվում, բայց վերջում հաղթահարեցին այդ դժվարությունները։
Քանի որ նախորդ օրը որոշեցինք պատրաստել պիցցա, կազմեցինք ցուցակ և վազքով գնացինք խանութ գնումների։ Բոլորը շատ զգույթ էին ընտրում ապրանքը , ամեն մեկը նայում էր ժամկետին, տեսքին և գնին, որպիսզի հանգարց չթունավորվենք։Սկսվեց պատրաստելու ընթացքը, չարչարվելով պատրաստեցինք, մեկը նրբերշիկն էր կտրտում, մեկը պանիրն էր քերում, իսկ մյուսը զեյթուն էր գողանում։Մինչև պիցցաները պատրաստվում էին մենք գնացինք հեծանիվ քշելու։ Ընդմիջման ժամին ճաշակեցինք մեր պատրաստած պիցցան, որը շատ համեղ էր ստացվել: 
Լուսանկարները ստորև.

Օր երրորդ

Հետո ընկեր Էմանուելի հետ քայլեցինք Մեդիակենտրոն, որտեղ գտնվում է կրթահամալիրի աստղացուցարանը: Դիտեցինք հետաքրքիր ֆիլմ մոլորակների և Ծիր կաթինի մասին: Ֆիլմն անգլերենով էր. այդ պատճառով մենք միայն դիտում էին։ Աստղացուցարանի հաճելի մթնոլորտից դժվար էր կտրվել և նորից դուրս գալ:
Քայլեցինք Մայր դպրոց, որտեղ ճամբարականները հնարավորություն ունեցան մասնակցել՝ իրենց ընտրությամբ:
Օրն ավարտեցինք Ագարակում: Նախապես մեզ հետ բերել էինք գազար և շաքար: Ճամբարականներից շատերը իսկապես դժվարությամբ էին հաղթահարում իրենց վախը, մոտենում, որպեսզի կերակրեն: Մեկ , երկու անգամ փորձելուց հետո, արդեն համոզելու կարիք չէր լինում: Իսկ վերջում մարզիչները թույլ տվեցին նաև ձիավարել՝ շրջել ձիով:
Օրվա լուսանկարները՝ ստորև.

Рубрика: Why I want to go to Space Camp

Why I want to go to Space Camp

Hello, my name is Arpine. I want to go to space camp, because I started to had some interest to space. And I want to recognize the world. And it is a big possibility to do it.  It’s my first time when I go to other country without parents. I had a very big interest about space camp and its come from my childhood. My dream is go to the Space Camp, because there we will try everything. I heard that we will try things that astranoms tried before to go to the space. I want change my life with this travel. In this space camp I want to have new  multicultural friends and I hope that we will continue our friendship after that camp, and I want to introduce my country and learn about their. That will be new experience for me. This camp will be my first camp and I hope gain lot of knowledge about space.