Рубрика: Հայոց Լեզու 9

Գործնական Աշխատանք

Հելլենական մի ընտանիքում երկվորյակ աղջիկներ ծնվեցին: Մեկի անունը դրին Սուտ, մյուսինը՝ Ճշմարտություն: Սուտը թխամորթ էր, ոչ ակնահաճո, Ճշմարտությունը խարտիշահեր էր, ուներ վճիտ ու հոգեթով հայացք և մշտապես ճերմակ զգեստ էր կրում: Սուտը մշտապես շպարվում էր, որ քրոջից առավել առինքնող երևա: Սուտը սկզբում հրապուրում էր մարդկանց, բայց շուտով ամենքը հիասթափվեցին նրա պճնված ու անբնական տեսքից: Չարացավ Սուտը և սկսեց սուտ բամբասանքներ տարածել: Մարդիկ, որ սիրում և հավատում էին միմյանց, սկսեցին գժտվել: Երբ հասկացան, որ դրա մեղավորը Սուտն է, որոշեցին պատժել ամբարիշտ աղջկան: Իմանալով այդ մասին՝ Սուտը դիմեց հերթական ստորության: Նա քրոջն առաջարկեց գետում լողալ: Բարեհամբույր աղջիկը, ոչինչ չկասկածելով, հանվեց ու մտավ գետը: Սուտն անմիջապես հափշտակեց նրա զգեստն ու փախավ: Ճշմարտությունը կռահեց քրոջ նենգ մտադրությունը. բոլորին մոլորեցնելու համար քույրն ուզում է կրել իր ճերմակ զգեստը: Պետք էր անհապաղ օգնել մարդկանց, և Ճշմարտությունն առանց վարանելու սկսեց մերկ շրջել, որ ամենքը տեսնեն իրեն ու չհավատան ճերմակ զգեստով աղջկան: Շատ տարիներ են անցել: Երբեմն Ստին հաջողվում է մարդկանց խաբել, բայց դա երկար չի տևում, որովհետև սուտը միշտ խափանվում է:
Իսկ այդ օրերից մեզ է հասել «Ստի ոտքը կարճ է» արտահայտությունը:

  1. Ավարտի՛ր տեքստի նախավերջին նախադասությունը իմաստին համապատասխանող 2 առած-ասացվածքով կամ թևավոր խոսքով: Լրացրու՛ վերջին նախադասության մեջ բաց թողնված արտահայտությունը։
  2. Գրի՛ր ամբարիշտ, վարանել, բարեհամբույր, նենգ, առինքնող բառերի երկուական հոմանիշ:
    Ամբարիշտ-անկրոն,դաժանՎարանել-հերկել,ցելել
    Բարեհամբույր-սիրալիր,քաղցրահամբյուր
    Նենգ-խարդախ,խաբեբա
    Առինքնող-գրավել,դյութել
  3. Բառակազմորեն վերլուծի՛ր տեքստում ընդգծված բառերը (արմատը՝ մեկ, ածանցը երկու գծով)՝ նշելով հնչյունափոխության դեպքերը:

Երկվորյակ-երկ=վոր=յակ
Ակնահաճո-ակն=ա=հաճո
Խարտիշահեր-խարտիշ=ա=հեր
Հոգեթով-հոգե=թով

4. Վերածի՛ր աշխարհաբարի և մեկնաբանի՛ր:
Զայն գիտեմ, զի ոչինչ գիտեմ։

Ես գիտեմ, որ ոչ մի բան չգիտեմ:

Рубрика: Հայոց Լեզու 9

Առաջադրանքներ

 Տրված զույգ բառերից ընտրիր մեկական արմատ և նոր բարդ բառ կազմիր․

1.հաղորդակցություն————մայրուղի — ուղեկից
նկատառում            ————նրբերշիկ — նրբանկատ
ախտանիշ               ————գանգոսկր — ոսկրախտ
դրժել                          ——- ուխտավայր — ուխտադրույժ
պահակակետ           ——— երկրագունդ — երկրապահ
տնամերձ               ———— վերջնախաղ — խաղատուն

2.Ժամավճար         — ճգնավոր — ճգնաժամ

Երկփեղկ            — օրացույց — ցուցապեղկ

Ամպամած        -խաղատախտակ — տախտակամած

Ձայնապնակ        -քառատրոփ — քառաձայն

Դյուրագրգիռ       —  մարսողություն — դյուրամարս

Ջանասեր          —  շուտափույթ — փութաջան

3.Խոհական ——այլատարր — այլախոհ

Զմայլելի         —   մեծահոգի — հոգեզմայլ

Նախագահել       —-  բարձրաբերձ — բարձրագահ

Դրամապանակ    —-  հիմնավոր — հիմնադրամ

Արշավախումբ    ——  հաղթական — հաղթարշավ

Պատվարժան    —— ինքնամեծար — մեծապատիվ

4.Պատկերասրահ      —-  սրբապիղծ — սրբապատկեր

Եզրանախշ     — լայնալիճ — լայնեզր

Ծաղկաթերթ    —— արևակեզ — արևածաղիկ

Հոգեզմայլ    —մեծահասակ — մեծահոգի

Միջակետ     —- ակնդետ — դիտակետ

Անկողմնակալ    —-ցուցամատ — կողմնացույց

5. Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
 ա) Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը:

բ) Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից

գ) Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:
Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին:

դ) Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ թխկու տակ միայնակ կանգնաց էր Մարանը:

ե) Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթին փայլփլում էր ոսկեվառ շողերը, որոնք աչք էին շլացնում

Рубрика: Գրականություն 9

Անկեղծ լինելու սովորությունը

Առակ

Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.

– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելով կհայտարարես, որ դու վախկոտ ես:

Մարդը շատ հուսահատվեց՝ նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էր թվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայն վախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նա ճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տված առաջադրանքը…

Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելու ունակությունը…, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էր կատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը, երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելի խրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այն մտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակում կատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որ վախը լքել է իրեն…

Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեց նրան ու անկեղծորեն ասաց.

– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախ չունեմ…

Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:

****************************************************************************************

1․Ի՞նչ պատասխանեց ուսուցիչը: Ավարտեք պատմությունը։
Վարպետը քթի տակ ծիծաղեց և ասաց.
— Ժամանակին ես էլ էի քեզ նման վախկոտ, և մի իմաստունի ասաց «Ասելով ճշմարտությունը, առանց ինչ-որ բան թաքցնելու մարդ իրեն վստահ է զգում, ավելի է խիզախանում»:

2․Բառարանի օգնությամբ բացատրեք մեգապոլիս բառը։
Մեծ քաղաք
3․
Խմբավորել հոմանիշները․
Խիզախություն, թախիծ, վախկոտություն, խրոխտ, արիություն, գոռ, հուսահատվել, առաջադրանք, տրտմություն, հանձնարարություն, վհատվել, երկչոտություն։

Խիզախություն — արիություն
Թախիծ — տրտմություն
Վախկոտություն — երկչոտություն
Խրոխտ — գոռ
Հուսահատվել — վհատվել
Առաջադրանք — հանձնարարություն

Рубрика: Français

Հանդիպում

Հանդիպումը անցավ ավելի լավ քան ես պատկերացնում էի։ Մեր հյուրերն էին ֆրասիական քոլեջից պոխտնօրենը, ֆրանսերենի ուսուցչուհին։ Սկզբում մեր դպրոցի ֆրանսերենի ընտրության գործենեյության սովորողները ներկայացրեցին իրենց ամբողջ տարվա արաց չարացը։ Նաև շատ գեղեցիկ երգեցին։> Իսկ հետո ֆրասիական քոլեջի հյուրերը ներկայացրեցին իրենց քոլեջը, նաև ասեցին բիզնես դպրոցի մասին։ Ամեն ինչ շատ հետաքրքրեց մեզ։

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ օգտակար հանածոները

Հայաստանի Հանրապետություն. Ոչ մետաղային հանածո ներ

Դասի հղումը։
Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

  1. Երկրաբանական ո՞ր դարաշրջաններում և ի՞նչ գործոնների ազդեցությամբ ձևավորել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։
    Հանրապետության ներկայիս մակերևույթը առաջացել է երկրագնդի միջուկի զանազան տատանումների շնորհիվ։
  2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը։
    Պատճառն այն է, որ Հայաստանը գտնվում է լեռնային տարածքում, և նման ռելիեֆ ունեցող տարածքում շատ են մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները:
  3. Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները և դրանց օգտագործման բնագավառները։
    Ոսկի — Մեղրաձոր
    Ոսկին շատ մեծ պահանջարկ ունի ցանկացած ոլորտում: Պարզագույն օրինակն է զարդերի պատրաստումը, պահանջարկ կա էլեկտրոնիկայում նույնպես:
    Գրանիտ — Մեղրի
    Գրանիտը շատ է օգտագործվում դեկորատիվ քարերի, ինչպես նաև ճարտարապետության մեջ: Օգտագործվում է քարի վերամշակման ոլորտում նույնպես:
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ օգտակար հանածոները և դրանց տարածման շրջանները․
  • Մետաղային հանքատեսակներից․
    • Պղինձ
    • մոլիբդեն
    • կապար
    • ցինկ
    • երկաթ
  • Ոչ մետաղական հաքատեսակներից․
    • տուֆ
    • բազալտ
    • գրանիտ
    • օբսիդիան
    • պեռլիտ
    • կրաքար
    • կերակրի աղի պաշարներ
  • Նշել նաև հանքային ջրերի աղբյուրները․
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.jpeg
DocumentView
Рубрика: Պատմություն 9

Առաջադրանքների փաթեթ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1, 9-րդ դասարանի սովորողների համար

<<Արամ Մանուկյանի կենսագրական էջեր>>։ Ներկայացրե՛ք թեման հետևյալ ուղղություններով

  • Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը

Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ`ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ)։ Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը:

Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:

  • Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում

    Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն՝ Արամը լծվեց պետական շինարարության պատասխանատու և չափազանց դժվարին գործին, կարողացավ երկիրը պահել համեմատական կայունության մեջ, մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները: Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց երկրում ամուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:
  • Առանձնացրե՛ք Արամ Մանուկյանի գործունեության ձեր համար առավել կարևոր դրվագները
    Արամ Մանուկյանը հայ ժողովրդի համար շատ կարևոր և նշանակալից գործունեություն է ծավալել: Բայց ես կցանկանամ նշել իր կարևոր գործերից, գործունեության դրվագներից այս մեկը: Արամ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին, որպեսզի մարդիկ կազմակերպվեն և պայքար մղեն թշնամու դեմ, վստահեն սեփական ուժերին և այդպիսով կանխեն թուրքական բանակի հարձակումը: Կարծում եմ, որ Արամ Մանուկյանի այս կոչը բավական նպաստել է հայերի հաղթանակին, քանի որ բավականին վաղ ժամանակներում հայերը վախեցել են թշնամուց, իսկ Արամ Մանուկյանի կոչով մինչ այսօր մենք ունենք հզոր բանակ: Կարծում եմ, իր կոչը ինչ-որ չափով նպաստել է հայ ժողովրդին: Ընդհանուր առմամբ Արամ Մանուկյանը շատ ու շատ կարևոր դրվագներ ունի իր կատարած գործունեության մեջ, որոնք նպաստել են ի օգուտ մեզ՝ հայերիս:

Ընթերցե՛ք հետևյալ թեմաները՝

  • ՀՀ հռչակում: Բաթումի պայմանագիր
  • Իշխանության մարմինների ստեղծում
  • Ազգային բանակի ստեղծում
Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 3. (27․09- 01․10)

Թեմա՝ § 3. Ատոմի կառուցվածքը:

§ 4. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը:

§ 5. Էլեկտրական հաղորդիչներ եւ անհաղորդիչներ: էլեկտրական դաշտ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1.Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

2.Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Լիցքն անվերջ փոքրացնել չի կարելի, որովհետև այն ունի բաժանման սահման։

3.Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։Այն նշանակում ենք e տառով։

4.Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Էլեկտորնը 1898 թվականին հայտնաբերել է անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը։

5.Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։

6.Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Ատոմի ներսում էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը։

7.Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով։

8.Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Այդպիսով ատոմը չեզոք է։

9.Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները:

Բետա ճառագայթներ, այս մասնիկները էլեկտրոն են կամ պոզիտրոն, որոնք ունեն բարձր արագություն, հետևաբար ունեն մեծ էներգիա, քանի որ դրանք էլեկտրոններ են:

 Գամմա Ճառագայթներ, այս ճառագայթը շատ բարձր էներգիայի էլեկտրամագնիսական ճառագայթում է, որը կարող է իոնացնել ատոմներն ու մոլեկուլները:

10.Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ
Ուրան, Օսմիում, Մոլիբդեն, Գերմանիում, Նիկել, Ցինկ, Կոբալտ, Խրոմ և այլն:

11.Ռեզերֆորդի գիտափորձերում ինչու՞ ալֆա մասնիկների մեծ մասը գործնականում անարգել սլացավ թիթեղի միջով։

12.Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

13.Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում: Դրական իոնները Մայքլ Ֆարադեյը անվանել է կատիոններ, բացասականները ՝ անիոններ:

15.Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

14.Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Դրանք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում:

16.Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

17.Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

18.Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

19.Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։

20.Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

21.Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։ Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

22.Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Հաղորդիչ է երկաթը, ալյումինը, հողը, մարդու մարմինը և այլն։

23.Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ:
Մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցքերը հաղորդվում են։ Օրինակներ՝ Էբոնիտ, սաթ, հախճապակի, ռետին, տարբեր պլաստմասսաներ, մետաքս, կապրոն։

Տանը՝  Գրել էջ 192-193 -ի 10-22 խնդիրները։

10. Քանի որ բամբակը էլեկտրականացված էր, այն իր լիցքերի կեսը փոխանցեց քանոնին։ Քանի որ երկուսն էլ ունեցան նույն լիցքը՝ քանոնը բամբակին սկսեց վանել։

11. Ատոմը ունի 11 պրոտոն և 11 էլեկտրոն։

12. Հելիում

13. Նկարում պատկերված լիթիումի իոնի լիցքը բացասական է։

14. Երրորդ զույգը

Рубрика: Русский язык 9

1 октября

Профориентационный компонент Сфера деятельности: искусство

Беседа:

Кто из вас уже решил, что после школы посвятит себя искусству? Какими качествами должны обладать представители этой сферы?

Домашнее задание: прочитать и пересказать текст «Гала и Сальвадор Дали – гений и его муза«