Рубрика: Ֆիզիկա 9

Թեմա 2.

§ 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

§ 3. Ատոմի կառուցվածքը:

1. Որ երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը: 
Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

2. Ինչ է էլեկտրացույցը:
Մետաղյա շրջանակին ագուցված է պլաստմասսե խցան, որի միջով մետաղյա ձող է անկացված: Ձողի ծայրին ամրացված է ալյումինե երկու թերթիկ: Շրջանակը երկու կողմից փակված է ապակիով: Եթե հպման միջոցով էլեկտրացույցի ձողը լիցքավորվի, ապա մետաղյա թերթիկները, ստանալով նույնանուն լիցքեր, կվանեն միմյանց:

3. Ինչ է էլեկտրաչափը:
էլեկտրաչափը էլեկտրացույցի մի տեսակ է , որտեղ թերթիկների փոխարեն մետաղյա ձողին ամրացված է ալյումինե թեթև սլաք։

4. Կարելի է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել?       
Էլեկտրական լիցքը հնարավոր չէ անվերջ բաժանել։ Գոյություն ունի անբաժանելի տարրական լիցք։

5. Որքան է տարրական լիցքը:
Տարրական լիցքը=1․6×10^-16

6. Ինչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:
Ըստ Ռեզերֆորդի ատոմի կենտրոնում գտնվում է միջուկը որում գտնվում են Նեյտրոններ և պրոտոններ։ Ատոմի միջուկ շրջապատված է իր շուրջը պտտվող էլեկտրոններից։

7. Ինչով են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Տարբեր տարրերի ատոմները իրարից տարբերվում են միջուկի շուրջ առկա էլեկտրոնների թվով:

8. Որն է  տվյալ  քիմիական տարրի գլխավոր բնութագիրը:
Քիմիական տարրի գլխավոր բնութագիրը միջուկի լիցքն է։

9. Ինչ մասնիկներ կան միջուկում:
Միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից

10. Ինչպես են առաջանում դրական իոնները, բացսական իոնները:

Մեկ կամ մի քանի ատոմ, կազմված դրական լիցքից, կոչվում է դրական իոններ։ Եթե ատոմին միանա 1 կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք կբերի բացասականն լիցք, որտեղից էլ կառաջանան բացասական իոններ:

Рубрика: Պատմություն 9

Պատմություն

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

  • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։
    Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից
  • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը
    ոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․
  • Սոցիալիզմը տնտեսական և քաղաքական համակարգ է, ըստ որի հարստություն ստեղծելը, տեղափոխելը և առևտրի միջոցները պետք է վերահսկվեն աշխատավոր մարդկանց կողմից։ Սոցիալիզմի նպատակը սոցիալական արդարություն հաստատելն է։

    Միապետությունը կառավարման մի ձև է, որում ընդհանուր ինքնիշխանությունը ներդրվում է մեկ անձի մեջ, պետության ղեկավարը, որը կոչվում է միապետ, որը պաշտոնը պահում է մինչև մահ կամ հափշտակություն: Միապետները սովորաբար երկուսն էլ պահում և հասնում են իրենց դիրքերին ժառանգական իրավահաջորդության իրավունքով (օրինակ ՝ նրանք կապված էին նախորդ թագավորի հետ, հաճախ ՝ որդին կամ դուստրը), չնայած եղել են ընտրովի միապետություններ, որտեղ ընտրվելուց հետո միապետը զբաղեցնում է պաշտոնը. պապությունը երբեմն կոչվում է ընտրովի միապետություն:
  • 1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս
    Քաղաքացիական պատերազմում հաղթեցին բոլշևիկները
  • Ինչպիսի՞ էական փոփոխություններ էին առաջարկում Բոլշևիկյան կուսակցության առաջնորդները Ռուսաստանում
Рубрика: Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական Լեռնաշխարհի 10 Ամենաբարձր Լեռները | armland.am

Դասի հղումը

  1. Ի՞նչ տարածք է գրավում Հայկական լեռնաշխարհը: Որո՞նք են նրա սահմանները:
    Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։
  2. Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը, և ո՞ր ջրային ավազաններին են
    դրանք պատկանում:

    Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
  3. Ի՞նչ խոշոր լճեր կան Հայկական լեռնաշխարհում, ի՞նչ առանձնահատկություններ
    ունեն դրանք:

    Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից են Սաբալանը, Ուրմիան, և Փարվանան: Ուրմիայի ջուրը շատ աղի է, այդ պատճառով այնտեղ կենդանիներ չկան։Սաբալան հրաբուխը Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռն է։Լեռը գտնվում է ծովի մակերևույթից 4784 մետր բարձրության վրա։ Փարվանա լճի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Գտնվում է ծովի մակերևույթից 2079 մետր բարձրության վրա։
  4. Ինչո՞վ է բացատրվում Հայկական լեռնաշխարհի սեյսմիկ ակտիվությունը, և ի՞նչ
    ավերիչ երկրաշարժեր են գրանցվել այստեղ:

    Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ։Վերջին երկու հազար տարիների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1463 թվականին Երզնկայում, երկրաշարժը հասել է 10 բալի, իսկ մարդկանց մահվան թիվը հասել է 20 հազարի։
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում ի՞նչ օգտակար հանածոներ կան:
    Հայկական լեռնաշխարհը հարուստ է պղնձով, երկաթով և բրոնզով:Հայաստանում կան այնպիսի օգտակար հանածոներ, ինչպիսին են պղինձը, բրոնզը, և այլն:
  6. Քանի՞ «աշխարհներից» էր կազմված Մեծ Հայքը: Պատմական Հայաստանի ո՞ր նահանգների տարածքն է ընդգրկում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:
    Մեծ Հայքը կազմված էր 15 նահանգներից` Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճարք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տարուբերան, Ուտիք, Վասպուրական և Փայտակարան: Ներկայիս ՀՀ տարածքում գտնվում է Գուգարք, Ուտիք, Այրարատ, Արցախ և Սյունիք նահանգների մի փոքր մաս։
Լեռնագրությունը — դաս։ Աշխարհագրություն, 9-րդ դասարան.
Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը — Ալեքսանդրա Կոմարսկայայի բլոգ
Рубрика: Գրականություն 9

«Կարդում եմ Վիլյամ Սարոյան» նախագիծ

Նպատակը՝ ընթերցել, մեկնաբանել, բացահայտել Սարոյանի ստեղծագործական աշխարհի յուրահատկությունները։

Խնդիրները
Քննարկման միջոցով  հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը։
Գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով։

Արդյունքներ՝
Հայ մուկ — վերլուծություն
Խաղողի տերևով տոլմա — վերլուծություն
Լինել ծնված — վերլուծություն
Ծիծաղ — վերլուծություն

Рубрика: Գրականություն 9

Ծիծաղ

Վիլյամ Սարոյանի   «Ծիծաղը» պատմվածքը:

Առաջադրանք

Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի  դաստիարակչական և ճանաչողական բնույթը։

Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքը տխրեցրեց, ինքս ինձ պատկերացրեցի փոքրիկ տղայի իրավիճակում։ Տղան չէր հասկանում, թե ինչու պետք է ծիծաղի։ Ես զարմացա, թե ինչու էր ուսուցիչն ասում ծիծաղիր, բայց դա իսկապես շատ հետաքրքիր պատժի միջոց է, հազար բարկանալուց ավելի հզոր։Տղան կարծում էր, որ ուսուցչուհին չի ուզում հասկանալ նրան, թե ինչ է տղան զգում, մտածում, թե ինչ ամոթալի իրավիճակի մեջ է հայտվել և ոչ ոք չի կարող նրան օգնել։  Ի վերջո նա ծիծաղեց, որը հետո վերածվեց լացի։ Ուսուցչուհին այդպես վարվեց, որպեսզի տղան հասկանար, թե ինքն ինչ էր զգում։ Այս պատմվածքը մեզ սովորեցնում է, որ պետք է պատասխանատու լինենք մեր յուրաքանչյուր արարքի համար։

Рубрика: Երկրաչափություն 9

Դաս. 1

ԹԵՄԱ՝ Կորդինատների ուղանկյուն համակարգ

Բանաձև՝ AB=√(x1-x0)2+(y1-y0)2

1.

2.

3.

6)

x+4/2=-3
x+4=-6
x=-6-4=-10

y+7/2=-2
y+7=-4
y=-4-7=-11

(-10;-11)

c+x/2=a
c+x=2a
x=2a-c

d+y/2=b
d+y=2b
y=2b-d

11,

AB=√(2-x)2+(3-1)2=2
(2-x)+4=2
(2-x)+4=4
(2-x)=4-4=0
2+x=0
x=2

12․ ա)

AB=√(0-1)2+(1+4)2=1+25=√26
BC=√(1-5)2+(-4-2)2=16+36=√52
AC=√(0-5)2+(1-2)2=25+1=√26
AB=AC

բ)

AB=√(-4-(-2))2+(1-4)2=4+9=√13
BC=√(-2-0)2+(4-1)2=4+9=√13
AC=√(-4-0)2+(1-1)2=16-0=√16
AB=BC

Рубрика: Հայոց Լեզու 9

Գործնական Աշխատանք

1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային
շրջանի զարգացման փուլերը։
1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրերը)
2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ
դարիցմինչև մեր օրերը)
3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ
դարից մինչև մեր օրերը)
4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրեր)

2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
1. իբերակովկասյան
2. դրավիդյան
3. հնդեվրոպական
4. ֆիննաուգրական
 3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞
փուլ է անցել:
1. հինգ
2. չորս
3. երեք
4. երկու

Հնչյունաբանություն

Հնչյունափոխություն

4. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյն, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբյուր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հույսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյունհայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրությունայժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյալայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։

Ակունք-2ձայնավոր, 3բաղաձայն
բարձունք-2ձայնավոր, 5բաղաձայն
խճանկար-2ձայնավոր, 5բաղաձայն
անդունդ- 2ձայնավոր, 4բաղաձայն
հրաժեշտ- 2ձայնավոր, 5բաղաձայն
պայթյուն- 2ձայնավոր, 5բաղաձայն
դաստիարակ- 3ձայնավոր, 6բաղաձայն
մանրէ- 2ձայնավոր, 3բաղաձայն
սրբատաշ- 2ձայնավոր, 5բաղաձայն
հյուլե- 2ձայնավոր, 3բաղաձայն
անընդհատ- 3ձայնավոր, 5բաղաձայն
սրընթաց- 2ձայնավոր, 5բաղաձայն
մերթընդմերթ- 3ձայնավոր, 8բաղաձայն
մտավոր- 2ձայնավոր, 4բաղաձայն

  1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
    էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսյան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա։

    6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
    թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
    տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելիոն։

    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

    Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
    գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
    միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական
  1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
    Այգեէտ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
    անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
    էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
    հ…կ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
    միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
    տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։
  2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
    Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
    ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզ….ր,
    գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
    հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
    նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
    տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
  3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
    Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր, առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել, հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր, որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։
Рубрика: Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Դասի հղում։

  1. Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
    Հայկական լեռնաշխարհից դեպի արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարեւելյան հարեւանությամբ Իրանական բարձրավանդակն է: Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական  դիրքի  նկարագիրը  դրանով չի վերջանում: Նրա հյուսիսում  Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում`  Միջագետքի  դաշտավայրը,  արեւելքում`  Կուր  -Արաքսյան  դաշտավայրը (որը հարում է Կասպից ծովին), հյուսիս -արեւմուտքում`  Սեւ ծովը, իսկ հարավ -արեւմուտքում`  Միջերկրական ծովի ափամերձ  լեռնաշղթաները: Հայկական  լեռնաշխարհի  համաաշխարհագրական  կամ  մաթեմատիկաաշխարհագրական  դիրքը  քարտեզի  վրա  արտահայտվում  է  տարածքի  եզրակետերի  կամ  կենտրոնական  մասում  գտնվող  երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կոորդինատներով:
  2. Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
    Այն տարբեր պատմության դարաշրջաններում տարբեր չափեր և սահմաններ է ունեցել Հայաստանը,օրինակ՝Տիգրան մեծի օրոք Հայստանը զբաղեցնում էր Միջերկրական և Կասպից ծովից մինջև միջագետք ընկած տարածքը։
  3. Քարտեզներից օգտվելով նշի՜ր
    • Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
    • Սևանա լիճ, Վանա լիճ, Սևանա լիճ
    • Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
    • Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը-5165մ
Սիս լեռը-3925մ
Արագած լեռը-4090մ
Թոնդրակ լեռը-3533մ
Սիփան լեռը-2189մ
Մարութա լեռը-29968մ
Ջիլո լեռը-4135մ
Արարատ լեռ-3611մ

Рубрика: Русский язык 9

Я бы хотела поменять направление ветра, НО

Каждый человек имеет свои цели, для осуществления которых ему нужно применить какие либо усилия. Один может идти по течению. Он думает: “Получится — хорошо, если нет, то ничего, переживём”. Такие люди очень редко достигают чего-то в своей жизни. Но особи, которые наметили себе путь к цели, той далёкой звезде, до которой ещё очень и очень много милей пешком, не ждут попутного ветра, а сами решают, в каком направлении им плыть. Они поднимают паруса, чтобы идти туда, где им нужно быть. “Ты не можешь менять направление ветра, но всегда можешь поднять паруса, чтобы достичь своей цели”, — говорил Оскар Уайльд и он был прав. Не нужно теряться в течении то приближаясь, то отдаляясь от своей звезды, нужно смотреть на неё и приближаться к ней, как бы не вертело море вашим кораблем.

Рубрика: Հանրահաշիվ 9

Դաս 2.

Վարժ. 114
ա) (x — 9)(x — 2) > 0
(x — 9)(x — 2) = 0
[x — 9 = 0 => [x = 9
[x — 2 = 0 => [x = 2
x€ (-oo;2) U (9;+oo)
բ) (x-8)(x-19) < 0
(x — 8)(x — 19) = 0
[x — 8 = 0 => [x = 8
[x — 19 = 0 => [x = 19
x€ (-oo;8) U (19;+oo)
գ) (x + 3) (x — 5) < 0
(x + 3) (x — 5) = 0
[x + 3 = 0 => [x = -3
[x — 5 = 0 => [x = 5
x€ (-oo;-3) U (5;+oo)
դ) (x — 4 ) (x + 7) >0
(x-4)(x+7) = 0
[x — 4 = 0 => [x = 4
[x + 7 = 0 => [x = -7
x€ (-oo;-7) U (4;+oo)