<<Վերլուծություն>>
Կարծում եմ, որ այս պատմվածքում Վիլյամ Սարոյանը ուզում էր հատուկ միտք հաղորդել հայերին, հատկապես, որ պատմվածքի մուկը հայ էր: Ինձ թվում է, որ կենդանիները խորհդանշում էին մարդկանց և նա հերոսներին ստեղծել է կենդանիների կերպարներով, որպեսզի ավելի արտահայտիչ լինի իր ասելիքը: Այս դեպքում գլխավոր հերոսը մուկ էր, փոքր, շատերին վախկոտ թվացող մի կենդանի, որոնցից շատ կան, ուղղակի շատ չեն երևում: Իմ կարծիքով պատմվածքում այս մկներն էլ են խորհրդանշում իրենց նման մարդկանց, ովքեր չերևացող են ու փակ: Իսկ հայ մուկը արդեն երևի խորհրդանշում է ընդհանուր հայ բնավորությանը, կամ ընդհանրապես հայ ժողովրդին, իսկ օձը՝ նրանց թշնամին:
Автор: arpinekhachatryan
Դեպի Արագած
Առավոտյան ժամը 8 ին շարժվեցինք դեպի Արագած։ Ճանապարհը երկար էր, բայց այնքան հավես, որ մենք չնկատեցին, թե ինչքան արագ է անցնում ժամանակը։ Երբ հասանք, մեծերը բաց չթողեցին հնարավորությունը պարել ժողովրդական պարեր։ Եվ վերջապես գնացինք հաղթահարելու Արագածը։ Ճանապարհը շատ դժվար էր, ամեն տեղ քարեր էին։ Շատերը ուզում էրի հանձնվել և ետ վերադառնալ կես ճանապարհից, բայց այն գաղափարը որ Արագածի գագաթը մոտ էր ուժ էր տալիս։ Ավելի էր դժվարացնում ճանապարհը այն երեխաները ,ովքեր շատ դանդաղ էին գալիս, ամեն քայլից հետո պետք էինք սպասել նրանց։ Դա դժվար էր, բայց մենք մեկ թիմ էինք։ Բոլորս իրար հետ։4 ժամ անց մենք կարողացանք հաղթահարել Արագած լեռը։ Հասանք Հարավային գագաթ։Այդպիսի գեղեցիկ տեսարան դեռևս չէի տեսել։ Այնտեղ հանգստացանք, ճաշեցինք ։ Վայելեցինք մեր հաղթանակը և հիանալի տեսարանները, ինչից հաղթանակը ավելի քաղցր էր դառնում։ Սկսեցինք իջնել։ Չէի կարծում, որ լեռից իջնելը կարող է այդքան դժվար լինել։ Իջնելու ժամանակ անձրև եկավ,սառը քամի, կարկուտ։ Այդքան էլ հաճելի չէր զգալ կարկուտի հարվածները։ Հոգնած, սատկած հասանք մեր ավտոբուսի մոտ և այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը։ բոլորս հոգնել էինք , ետ գնալու ճանապարհը շատ ավելի լուռ էր, գրեթե բոլորը քնել էին։
Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան
1 օր
Առավոտը ժամը 10.00 շարժվեցինք դպրոցից դեպի Սևանալիճ։ Ճանապարհը շատ կարճ թվաց, քանի որ խաղացինք տարբեր խաղեր, երգ լսեցինք, զրուցեցինք։ Երբ հասանք Սևանալիճ իմ ընկերներից մի քանիսը որոշեցին լողալ… Ովքեր որ չէին լողում նայում էին լողացողներին և ասում «գժվել եք թե իրոք այդքան էլ սառը չի ջուրը»։ Volleyball խաղացինք, խոսեցինք «ամենակարևորը» նկարվեցինք և գնացինք Գոշավանք։ Գոշավանքը շատ գեղեցիկ էր և հոքևոր մի վայր էի։ Այնտեղ միքիջ քայլելուց հետո մենք ուղվեցին դեպի հաջորդ նույն պես հոգևոր վայր։
Ուղևորվեցինք դեպի Աղավնավանք։ Մի լավ հանգստացանք, նախաճաշեցինք հետո գնացին մի եկեղեցի, որը գտնվում էր անտառի խորքում։ Ճանապարհը այնքան երկար էր, որ ոչ բոլորը կարողացան հաղթահարել։ Երկար ճանապարհը հաղթահարելով վերջապես հասանք այդ եկեղեցին։ Եթե անկեղծ, եկեղեցին մեզ էլ չէր հետաքրքրում, քանի որ շատ հոգնաց էինք։ Մի լավ հանգտացանք բնության գրկում և ուղևորվեցինք դեպի ավտոբուսը։
Վերջապես հասանք հյուրատուն, հանգստացանք, ճաշեցինք և որպես նվեր երեխաների պաշտպանության օրով ընկեր Գայանեն և ընկեր Նունեն մեզ հյուրասիրեցին տորթով։ Ընթրիքից հետո շատ շատ խաղացաինք, զվարճացանք, չարություններ արեցինք😂 և այլն։ Եվ գիշերվա 2 ին ես անջատվեցի իսկ մնացածը չգիտեմ։
2 օր
Օրը սկսվեց խաղից😂։ Նախաճաշելուց հետո շարժվեցինք դեպի Մակարավանք։ Շրջեցինք եկեղեցու շուրջ, տեր հայրը ամեն ինչ, ամեն մանրուք պատմեց եկեղեցու մասին։ Եվ շատ շատ հարցեր տվեցինք տեր հայրին։ Շատ հետաքրքիր էր, և «չգիտեմ ինչ գրեմ»։ Շարժվեցինք դեպի հյուրատուն, շատ զրուցեցինք, խաղացինք և հովին գնացինք դենդրոպարկ։ Ճանապարհը շատ երկար էր, բայց մեր համար ամեն ինչ հաղթահարելի էր։ Դենդրոպարկում մեզ ուղեկցեցին այդ այգու տիրուհին։ Այնտեղ այնքան շատ ծաղիկներ, բույսեր, ծառեր կային, որքան ես չէի տեսել ամբողջ կյանքում։ Ես ինձ պատկերացնում էի ինչպես ֆիլմում։ Հյուրանոցում ճաշեցինք և այդքանով վերջացավ 2 — րդ օրը։
3 օր
Առավոտը բարի չէր, քանի որ վերջին օրն էր։ Մեր իրերը հավաքելուց հետո նախաճաշեցինք և գնացինք Աղստև գետ էկոմաքրության։ Այդ աղտոտված տարածքը հավաքեցին, և վերադարձանք Սևանալիճ։ Այնտեղ անցկացրեցինք 2 ժամ, լողացինք, հանգստացանք, խաղացինք տարբեր խաղեր «օրինակ ջրոցի, շնորհակալ եմ Մկրտչյան Մանեին😂»։ Ջրվելուց հետո վերադարձանք Երևան։
Շատ լավ ճանփորդություն էր, ձեռք բերեցինք նոր ընկերներ, ավելի մտերմացանք մեր դասարանի հետ։ Շնորհակալ եմ Ընկեր Գայանեին և ընկեր Նունեին շատ լավ ժամանակ անցկացնելու համար։
Շրջանագիծ
Շրջանագիծն այն երկրաչափական պատկերն է, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա: Տրված կետը շրջանագծի կենտրոնն է, իսկ տրված հեռավորությունը հավասար է շառավիղի երկարությանը:
Նշենք, որ շրջանագիծը որոշելու կամ կառուցելու համար կարևոր է որոշել նրա կենտրոնը և շառավիղը:
Հարթության մասը այն սահմանափակող շրջանագծի հետ անվանում են շրջան։
Եթե վերցնենք M կետը, որը գտնվում է շրջանագծից դուրս, ապա OM հատվածի երկարությունը շառավղից մեծ կլինի. եթե N կետը վերցնենք շրջանի ներսը, ապա ON հատվածի երկարությունը շառավղից փոքր կլինի։
Պնդում:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։
Սահմանում: Աղեղը կոչվում է կիսաշրջանագիծ, եթե նրա ծայրերը միացնող հատվածը այդ շրջանագծի տրամագիծն է:
Սահմանում: Անկյունը, որի գագաթը շրջանի կենտրոնն է, կոչվում է նրա կենտրոնային անկյուն:
Սահմանում: Այն անկյունը, որի գագաթները գտնվում են շրջանագծի վրա, իսկ կողմերը հատում են այդ շրջանագիծը, կոչվում է ներգծյալ անկյուն:
Թեորեմ: Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա հենվում է:
Մենք պարզաբանեցինք, որ ուղիղը և շրջանագիծը կարող են ունենալ մեկ կամ երկու ընդհանուր կետ, կարող են նաև չունենալ որևէ ընդհանուր կետ:
Թեորեմ: Եթե ուղիղն անցնում է շառավիղի՝ շրջանագծի վրա գտնվող ծայրակետով և ուղղահայաց է այդ շառավիղին, ապա այն շոշափող է:
Սահմանում: Ուղիղը, որը շրջանագծի հետ ունի միայն մեկ ընդհանուր կետ, կոչվում է այդ շրջանագծի շոշափող, իսկ նրանց ընդհանուր կետը կոչվում է ուղղի և շրջանագծի շոշափման կետ:
Թեորեմ: Շրջանագծի շոշափողն ուղղահայաց է շոշափման կետով տարված շառավիղին:
Պնդում: Միևնույն կետից շրջանագծին տարված երկու շոշափողների հատվածները հավասար են և կազմում են հավասար անկյուններ այն ուղղի հետ, որն անցնում է այդ կետով և շրջանագծի կենտրոնով:










Հազարան հավք
Ա մաս
I Արան թագաւորն ու Անմահական այգին
II Պառաւի որդու մահը
III Պառաւի անէծքն ու Այգու չորանալը
IV Ծերունի հրէշտակը
V Արեգն ու եղբայրները գնում են՝ Հազարան Հաւքը որոնելու
VI Կախարդական աշխարհի ճանապարհն ու հսկայ ծերունին
VII Արեգը Սեւ աշխարհում
VIII Արեգը Կապոյտ աշխարհում
IX Արեգը Կարմիր աշխարհում
X Արեգը հուրիփերիների մշտադալար Այգում
XI Արեգը Սպիտակ աշխարհում
Բ մաս
I Արեգը Կախարդական աշխարհում
II Հազարան Հաւքը եւ չնաշխարհիկ Տիրուհին
III Եղբայրների դաւաճանութիւնը
Գ մաս
I Արեգը Մութ աշխարհում
II Տիրուհին փնտրում է Հազարան Հաւքը
III Տիրուհու զօրքը պաշարում է Արան թագաւորի քաղաքը
IV Արեգի յայտնութիւնը եւ սէրը
V Ծաղկած այգին եւ Արեգ թագաւորը
Դաս 24.
Քառակուսային եռանդամ, քառակուսային հավասարման գաղափարը
Տեսությունը տես հղումով:
Համարներ՝ 571, 572, 573

D=3^2-4*3*5
D=-2^2-4*3*6
D=-1^2-4*1*2
D=3^2-4*(-1)*(-2)

2x^2+5x+3
D=b^2-4ac=25-4*2*3=25-24=1
2x^2-5x+3
D=25-4*2*3=25-24=1
2x^2+5x-3
D=25-4*2*(-3)=49
2x^2-5x-3
D=25-4*2*(-3)=49
x^2-4x+5
D=16-4*1*5=-4
x^2+6x+9
D=36-4*1*9=0
x^2+2x+1
D=4-4*1*1=0
Պատասխանատվություն և հանդուրժողականություն
Հանդուրժողականություն հասկացությունը հաճախ հանդես է գալիս որպես համբերատարության յուրահատուկ հոմանիշ: Բացի այդ 20-րդ դարի բառարանային մեկնաբանություններում նույնպես մեկնաբանվում է որպես օտար կենսակերպի, վարքի, սովորույթների, զգացմունքների, դավանանքի, կարծիքի, գաղափարների նկատմամբ համբերատարություն, նաև՝ կրոնի նկատմամբ համբերատարություն (веротерпимость): Միևնույն ժամանակ, «համբերատարությունը» ինչ-որ բանի նկատմամբ համբերելու ընդունակություն է գթասրտությունից, ողորմածությունից կամ ներողամտությունից դրդված (Վլադիմիր Դալ) կամ շրջապատող իրականության պասիվ ընդունում, ոչդիմադրություն, «մյուս այտը դեմ տալու» ընդունակություն։
Պատասխանատվությունը ամենակարևոր հատկանիշներից է, որ մարդը պետք է ունենա։ Պատասխանատվությունը մարդուն առաջ է մղում իր գործում և նաիւաձեռնություններում։ Պատասիւանատու մարդը միշտ նպատակասլաց է, ուշադիր և զգոն։ Նա փորձում է կատարյալ լինել ամեն ինչում և իրեն շրջապատող աշիւարհը դարձնել իդեալական մի տիրույթ։
Դաս. 29
§ 57. ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ.
Ջերմաշարժիչներ են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի։
Ջերմաշարժիչի տեսակներն են՝ ներքին այրման շարժիչ, դիզելյային շարժիչ, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ և այլն։
Ջերմաշարժիչի բնութագիրը դա օգտակար գործողության գործակիչն է (ՕԳԳ)։
Ջերմաշարժիչի ՕԳԳ է կոչվում կատարված օգտակար աշխատանքի հարաբերությունն այն ջերմաքանակին, որն ստացվել է վառելիքի այրումից։

Հարցեր
1. Բերե՛ք գոլորշու՝ ներքին մեխանիկական էներգիայի վերածվելու օրինակներ:
Ջրի և սպիրտայրոցի բոցի միջև ջերմափոխանակության հետևանքով ջրի ներքին էներգիան մեծանում է, և որոշ ժամանակ անց ջուրը սկսում է եռալ։
2. Ի՞նչ է ջերմաշարժիչը:
Ջերմաշարժիչներ են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի։
3. Թվարկե՛ք ջերմաշարժիչների տեսակները:
Ջերմաշարժիչի տեսակներն են՝ ներքին այրման շարժիչ, դիզելյային շարժիչ, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ և այլն։
4. Ի՞նչն են անվանում ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից:
Ջերմաշարժիչի ՕԳԳ է կոչվում կատարված օգտակար աշխատանքի հարաբերությունն այն ջերմաքանակին, որն ստացվել է վառելիքի այրումից։
5. Ո՞վ է հայտնագործել շոգեմեքենան
Առաջին փորձերը կատարել են անգլիացի մեխանիկ Թոմաս Սևերին (1698) և անգլլիացի գյուտարար Թոմաս Նյուքոմենը (1705)։ Իվան Պոլզունովը ստեղծեց (1763—1765 թթ.) առաջին շոգեօդափչման մեքենան։ Սակայն ժամանակակից շոգեմեքենայի նախատիպը Ջեյմս Ուատտի ունիվերսալ մեքենան էր (1774-1784), որի օգտակար գործողության գործակիցն անհամեմատ բարձր էր նախորդներից։
Դաս. 25
Թեմա՝ Պյութագորասի թեորեմը
Առաջադրանքներ՝ 366, 367,369
Պյութագորասի թեորեմ՝ a2+b2=c2
c2=a2+b2
c=a2+b2

ա) a2+b2=c2
62+82=36+64=100√=10
c=10
բ) a2+b2=c2
52+122=25+144=169√=13
c=13
գ) a2+b2=c2
3/72+4/72=9/14+16/14=25/14√=5/7
c=5/7
դ) a2+b2=c2
12+3=1+3=4√(c2)=2
c=2

ա) a2+b2=c2
a2=144
b2=?
c2=169
b2=c2-a2
b2=169-144=25
b=5
բ) a2+b2=c2
a2=81
b2=?
c2=225
b2=c2-a2
b2=225-81=144
b=12
գ) a2+b2=c2
a2=4
b2=?
c2=5
b2=c2-a2
b2=5-4=1
b=1
դ) a2+b2=c2
a2=36
b2=?
c2=4b2
b2=c2-a2
b2=4b2-36=25
b=5

Առաջադրանք, 8-րդ դասարան,Մայիսի 15-22
Առաջադրանք 1
Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\
Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս
ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը
Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879թ. մարտի 14-ին Ուլմ քաղաքում, Վյուրտեմբերգի թագավորությունում, Գերմանական կայսրությունում: Նա զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այդ նվաճման համար նրան անվանում են ֆիզիկայի հայր: Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»: 1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։
1880թ. ամռանը նրանց ընտանիքը հաստատվեց Մյունխենում: 1894 թվականին Այնշտայնների ընտանիքը տեղափոխվեց իտալական Պավիա քաղաք, ուր և Այնշտայնի եղբայրենրը՝ Հերման և Յակոբը հիմնեցին իրենց նոր ընկերությունը։ Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի գիմնազիայի բոլոր 6 դասարանները։ Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։
բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում
գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը
1. Միայն երկու հավերժական երևույթ գոյություն ունի՝ մոլորակը և հիմարությունը: Չնայած՝ մոլորակի մասով ես վստահ չեմ:
2. Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը հիանում է քաոսով:
3. Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան այն է, երբ բոլորն աշխատում են, բայց ոչ ոք չգիտի՝ ինչու: Մենք միավորում ենք տեսությունն ու պրակտիկան: Ոչինչ չի աշխատում, և ոչ ոք չգիտի՝ ինչու:
4. Կյանքն ապրելու երկու եղանակ կա. Առաջին՝ կարծես հրաշքներ գոյություն չունեն, երկրորդ՝ շրջապատում միայն հրաշքներ են:
5. Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը:
6. Ես չգիտեմ՝ ինչ զենքով է վարվելու երրորդ համաշխարհային պատերազմը, բայց 4-րդը լինելու է քարերով և փայտերով:
7. Ուղղակի խելագարություն է՝ անել նույն բանը և սպասել ուրիշ արդյունքների:
8. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները: Գիտելիքները սահմանափակ են, երևակայությունը՝ անսահման:
9. Դու երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես նույն կերպ, ինչ այն ստեղծելիս:
10. Նա, ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքը միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա: