Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Ստորոգյալը և նրա արտահայտությունը

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: (թվական)
Նրա տեսածը անապատային խաբկանք էր: (գոյական)
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է: (գոյական)
Նրա հայրը դու ես: (գոյական)
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է: (ածական)
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: (գոյական)
Միրգը շատ հասած էր: (դերբայ)
Մեր պատմությունը կերտողները մենք ենք: (դերանուն)
Նա շատ համեստ ու նրբագեղ է: (ածական)
Մրցանակակիրները երեքն էին; (թվական)
Մայրս աչքիս փոքրացած Էր: (ածական)
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: (գոյական)
Ընկերս սակավախոս է: (ածական)
Այգու միակ ծառը դեռ կանգուն է: (ածական)
Կռվողները բոլորն էին: (դերանուն)
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է: (գոյական)
Մեր պայքարը արդար է: (ածական)
Այդ ամենի պատճառը նա է; (գոյական)
Գրքի հեղինակը երկուսս ենք: (թվական)
Մեղավորը ես էի: (գոյական)

2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

3. Նախադասությունները ամբողջացրեք
Քանի որ, կենսուրախ և կատակասեր մարդ է, ես նրան երբեք լուրջ չեմ տեսել:
Ուզում էի ձեզ այն պահին տեսնել, երբ կլինեիք առողջ
Անցել է ընդամենը երկու — երեք տարի, բայց ……
Թեև հայրն արդեն ծերացել է, սակայն ……
Ով չի կառուցում, …
Ընտանիքի հոգսերով ամենևին չէր զբաղվում, որովհետև ……
Եղբայրը շատ էր անհանգստացել, քանի որ ……
Հանգարց մի կրակոց լսվեց, և …….

Рубрика: Քիմիա

Մետաղների ակտիվություն

Վերցնել 4 փորձանոթ դրանց մեջ լցել նոսր ծծմբական թթու կամ աղաթթու 10 մլ : Փորձանոթների մեջ համապատասխանաբար ավելացնել պղինձ, երկաթ, կապար և մագնեզիում։Փորձի արդյունքում պետք է նկատենք ջրածնի անջատում։ Այն փորձանոթը, որտեղ ջրածինը ամենաարագն ու ամենաշատը կանջատվի այդ մետաղը համարվում է ակտիվ մետաղ։

Рубрика: Հանրահաշիվ

Դաս.23

Հարցերի քննարկում:

Առաջադրաքներ՝

9.06. ա) a + Va + 1 = 0,96 + V0,96 + 1 = V1,96 = 1,4
բ) Va
գ)
դ)

9.07. ա) x = 0
բ) x = 1
գ) x = 9
դ) x = 81
ե) x = 25
զ) x = 0,9
է) 9x = 4
x = 4/9
ը) 14
թ) 8
ժ)
ժա) 1/16x = 4
1 = 4 * 16x
64x = 1
x = 1/64
ժբ) 1/9



ա)
բ) լ.չ.
գ)
դ)
ե)
զ) 8

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։

Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Рубрика: Աշխարհագրություն

Ավստրալիա

Դասի հղում։

  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:
    Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:
  2. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:
  3. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  
    Ավստրալիան հարուստ է ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, քարածխի, վոլֆրամի, բոքսիտների և բազմամետաղների պաշարներով։ 
  4. Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

1. Ավստրալիան համարվում է հակադրությունների վիճակ, քանի որ քաղաքակիրթ քաղաքները գտնվում են ամայի լողափերին մոտ:
2. Հին ժամանակներում Ավստրալիան ուներ ավելի քան 30,000 աբորիգեն մարդ:
3. Ավստրալիան ամենաքիչը հավանական է խախտում օրենքը:
4. Ավստրալիայի քաղաքացիները փող չեն խնայում պոկեր խաղալու համար:
5. Ավստրալիայի կանանց մեծ մասն ապրում է 82 տարեկան:
6. Ավստրալիան աշխարհում ամենամեծ ցանկապատն ունի:
7. Ստեղծվեց Ավստրալիայի առաջին լեսբուհի և գեյ ռադիոն:
8. Ավստրալիան համարվում է երկրորդ նահանգ, որտեղ կանայք ունեն ընտրելու իրավունք:
9. Ամենաշատ թունավոր կենդանիները հայտնաբերվել են Ավստրալիայում:
10. Ավստրալացին, ով չի ներկայացել քվեարկությանը, կվճարի տուգանք:
11. Ավստրալիայի տները վատ մեկուսացված են ցրտից:
12. Ավստրալիան էր, որ նորաձեւությունը ներմուծեց բոլոր հայտնի ugg boots- ը:
13. Ավստրալացիները երբեք չեն հուշում ռեստորաններում և սրճարաններում:
14. Ավստրալիայի սուպերմարկետները վաճառում են կենգուրուի միս, որը համարվում է ոչխարի մսի այլընտրանք:
15. Ավստրալիայում բնակվող օձը ի վիճակի է միանգամից հարյուր մարդ սպանել իր թույնով:

  1. Պատրաստել տեսանյութ Ավստրալիայի վերաբերյալ։
Australia physical.jpg
Рубрика: Uncategorized

Գործնական Քերականությու

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նրա խոսքերին ես չէի հավատում, այնուամենայնիվ գլխով արեցի:
Թեպետ նա ստում էր, սակայն հավատացի:
Չնայած որ նա ճիշտ էր, բայց նրան ոչ ոք չլսեց:
Թեև նրա քույրը իրեն վատ է պահում, բայց և այնպես նա եկավ մեզ հետ այգի:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե մեր հետ ճամփորդության գաս, ապա ես շատ ուրախ կլինեմ:
Քանի որ նա երգել չգիտի, հետևաբար նա չկարողացավ մասնակցել մրցույթին:
Որովհետև նրա հետ համաձայն չէի, ուստի հակաճառեցի:
Քանզի նա ծնունդին հրավիրված չէր, ուրեմն պետք է տան գործերով զբաղվի:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:
Եթե այսօր գումարը չվճար էս, այլապես կհեռացվես:
Ոչ թե պետք է երգես , այլ պարես:
Նրա քայլը պետք է առքելես, այլ ոչ թե ամեն ինչ թողնես:

Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Ձկները իջել էին:

Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները:
Մենք կարդում էինք:

Այս երեկոն շատ խաղաղ էր:
Երեկոն խաղաղ էր:

Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Խանութը փակ էր:

Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին:
երեխաները կարոտում էին ծնողներին:

Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում:
Կայսեր հրամանները կատարվում էին:

Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:

Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր:
Մոր աչքը փանապաչհին էր:

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Նար -Դոս: Նա

Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը― գեղեցիկ Ջուլիետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ[2] էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները՝ մեխակը և շուշանը։

Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում― մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։2Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետտան իր հոր պալացցոյի[3] վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։

Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Դաս. 28

§50.Գոլորշիացում և խտացում:

§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

§52.Շոգեգոյացման տեսակարար ջերմություն:


1.Ինչ է շոգեգոյացումը:

Շոգեգոյացումը՝ նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի

2. Ինչ է գոլորշիացումը:

Գոլորշիացումը՝նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի

3. Ինչ է խտացումը:

երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

4. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Հագեցած գոլորշի, հագեցնող գոլորշի, հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշի։

5. Որ պրոցեսն են անվանում եռում:

Երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է գազային վիճակ:

6. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

7. Ինչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:

Այն ջերմաստիճանը որի ժամանակ նյութը հեղուկ վիճակից անցնում է գազային վիճակ:

8. Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար։

Рубрика: Երկրաչափություն

Դաս 23. 

Հարցերի քննարկում:

Թեմա՝ Բազմանկյան մակերեսը /նախորդ ուսումնական շրջանում այս դասերը նայել ենք/

Կրկնողություն:

Համար 298-303

1.44
9/16
100/9

4
5
1,5

2400մմ^2
0,2դմ^2

9անգամ կմեծանա
4անգամ կփոքրանա

6 անգամ

ա) 27.2
բ) 4/5
գ) 21.3
դ) 27