Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևի

Մաթեմատիկա առանց բանաձև

Կենսաբանական/ֆիզիոլոգիական պահաջմունքներ
Քնել
Լինել առողջ
Տաք ուտեստ ուտել
Ունենալ բաճկոն
Ցանկացած պահի կարողանալ որևէ բան խմել
Կարողանալ մաքուր օդ շնչել

Ապահովության և անվտանգուտյան պահաջմունքները
Ունենալ առողջության ապահովություն
Ուշ ժամին երթևեկել մենակ
Հեծանիվը թողնել առանց կողպելով

Սոցիալական պատկանելիության պահանջմունքներ
Զրուցել դասընկերների հետ
Ամուսնացած լինել
Լինել հարուստ
Աշխատավարձ ստանալ
Ունենալ ընկերներ

Հարգանքի և ինքնահարգանքի պահաջմունքներ
Լինել սիրված
Գովեստի արժանանալ ուսուցչի կողմից
Ունենալ հաջողություներ սպորտում

Ինքնաարտահայտման և ինքնաիրացման պահանջմունքներ
Ապրել բնակարանում
Նավարկել աշխարհի շուրջը
Երաժշտությամբ զբաղվել
Նկարել նկար

Рубрика: Հանրահաշիվ

Դաս. 22

549. ա) 3x — 1 = 0^2
3x — 1 = 0
x = 1/3
բ) 4x + 5 = 2^2
4x + 5 = 4
4x = -1/4
գ) 7 — 3x = 1^2
7 — 3x = 1
-3x = -6
x = -6/3
դ) -x — 1 = 3^2
-x — 1 = 9
-x = 10/-1
x = 10
ե) -4 + 5x = 2^2
-4 + 5x = 4
5x = 4 + 4
x = 8/5
զ) -x = 1/2^2
-x = 1/4

550. ա) 9
բ) 0
գ) -1V1
դ)
ե) 2/4
զ) -1/1
է) 44/3
ը) 48/5
թ) 0

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս24()

Արտազատության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան։Լրացուցիչ աշխատանք:Պատրաստել ուսումնական նյութեր։

Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական օրգաններ:

Презентация1.jpg

 Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը:
Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով: Թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների իոններ, դեղանյութեր, լյարդի միջոցով՝ էրիթրոցիտների քայքայման արգասիքներ:

 Միզարտազատական համակարգի օրգանները և դրանց դերըՄիզարտազատման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները` միզածորանները, միզապարկը, միզուկը:

 Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:
Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը: 

 Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը: Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ: Այսպիսով, երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ: Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում: 

1․Որն է Երիկամի դերը։

Արտազատական համակարգի օրգաններից են Երիկամները։ Երիկամները զույգ են և տեղակայված են Երիկամի խոռոչում , ողնաշարի աջ և ձախ կողմերում՝ գոտկատեղի մակարդկում։ Երիկամների ներս ընկած կողմից բացվում են միզածորանները որոնք կոնքի խոռոչում մկանապատերով օրգանի, միզապարկի մեջ։ Երիկամներով և միզածորաններով տեղի է ունենում մարդու արտազատությունը։

2․Օրգանիզմի որ օրգաններն են կատարում արտազատական գործառույթ։

Արտազատական գործառույթ են կտարում երիկամները և միզածորանները։

3․Ինչպես տարբերել միջուկային և կեղեվային շերտերը։

Երիկամների կտրվածքի վրա առաջանում է 2 շերտ, որոնցից արտաքնապես ավելի մուգը կոչվում է կեղևային իսկ իսկ ներքին բաց գունավորում ունեցող և լայն շերտըկոչվում է միջուկային շերտ։

4․Ինչպիսին է Նեֆրոտի կառուցվածքը

Նեֆրոնները կազմված են գավաթի տեսք ունեցող պատիճներից և մեզև հավաքող ոլորուն խողովակներից։ Պատիճը կազմված է երկշերտ պատից , որտեղ գտնվում է ոլորուն խողովակը , որը իջնում է մինչև միջուկային շերտ որտեղից կրկին բարձրանում է կեղևային շերտ։ Այստեղ նա բացվում է մեզը հավաքող խողովակի մեջ։ Վերջինս միանալով այսպիսի նման խողովակների հետ ընդհանուր ծորանով բացվում է բուրգի գագաթային մաս , իսկ այնտեղից երիկամային ավազան։

Միզագոյացում և միզարձակում

shutterstock_108758510.jpg

Միզագոյացում: Չափահաս մարդու օրգանիզմում օրվա ընթացքում առաջանում է 1,5 լ մեզ, իսկ միզապարկում կարող է կուտակվել մոտ 200−300 մլ մեզ: Մեզի քանակը և բաղադրությունը կախված են օգտագործվող ջրի և սննդի քանակից, ինչպես նաև նյութափոխանակության ակտիվությունից: Միզագոյացումն սկսվում է երիկամային մարմնիկի պատիճում, որտեղ կծիկի մազանոթներից արյան պլազման ֆիլտրվելով` վերածվում է առաջնային մեզի:   Մեկ օրվա ընթացքում երիկամների զարկերակներով անցնում է 1500−1700 լ արյուն, որից ֆիլտրվում է 150−170 լ առաջնային մեզ: Առաջնային մեզը պատիճից անցնում է գալարուն խողովակի մեջ: Նրա պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջնային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ: Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշ նյութեր՝ մասնակի, իսկ երրորդները՝ (օրինակ, միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում: Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը:Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,2−1,5 լ երկրորդային մեզ:Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի 96%-ը ջուր է, իսկ 4%-ը՝ չոր նյութ: Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութը, միզաթթուն, ֆոսֆատները և ուրիշ նյութեր: Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ): Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը:  Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը: Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ: Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:

Միզագոյացման, միզարձակման կարգավորումը: Երիկամների աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով: Նյարդային կարգավորումն իրականացվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով: 

20839607_714394322098938_673063936_n.png

 Միզագոյացման հումորալ կարգավորումն իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը: Արտազատական համակարգի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար դիտի՛ր այս տեսանյութը:

Рубрика: Աշխարհագրություն

Բրազիլիա

Դասի հղում։

  1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երկրները։
    Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Բրազիլիան սահմանակից է Գվինեային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային և Ուրուգվային:
  2. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 
    Գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքի մոտ կեսը՝արևելյան կենտրոնական մասերը, սահմանագծի կեսից շատը Ատլանտյան օվկիանոսի ափն է։
    Այդպիսի դիրքը Բրազիլիայի տնտեսական զարգացման կարևորագույն և նպաստավոր նախադրյալներից է։
  1. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը
    Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և բուսականությունը:
Рубрика: Աշխարհագրություն

ԱՄՆ

Դասի հղում։

  1. Բնութագրեք ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը:
    ԱՄՆ-ն ցամաքում սահմանակից է Կանադային և Մեքսիկային, իսկ ծովում՝ Ռուսաստանին, Կուբային և Բահամյան կղզիներին, ինչպես նաև դարձյալ նույն Կանադային ու Մեքսիկային: Բուն մայրցամաքային ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի հիմնատարածքի 48 նահանգները արևմուտքում սահմանակից են Խաղաղ օվկիանոսին, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսին, հարավ-արևելքից՝ Մեքսիկական ծոցին: 50 նահանգներից 2-ը ունեն առանձնացված դիրք: Դրանցից Ալյասկան հարավում և հարավ-արևելքում սահմանակցում է Խաղաղ օվկիանոսին, արևմուտքում Բերինգի նեղուցին, հյուսիսում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, այնինչ Հավայան կղզիները գտնվում են մայրցամաքից հեռու՝ Խաղաղ օվկիանոսի խորքում:
  2. Նշել ԱՄՆ-ի ափերը ողողող ջրային ավազանները, գլխավոր գետերը և լճերը։
    Ամենամեծ գետը Միսիսիպին է։
  3. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: 
    Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է։ ԱՄՆ-ի տարածքում կան շատ օգտակար հանածոներ՝ քարածուխ, նավթ, գազ, երկաթի հանքաքար, պղինձ, ցինկ, կապար, մոլիբդեն, ուրան, ոսկի և այլն: ԱՄՆ-ի խոնավ արևելյան շրջաններում շատ են ջրառատ գետերն ու մեծ լճերը: Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են գալիս տեսնելու բնության տեսարժան վայրերը:
  4. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:
    ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաներն են՝ Լոս Անջելես, Չիկագո, Նյու Յորք և այլն։
  5. Ինչպես է ամենրիկացի ազգը:
Պատկեր:USA states on map.png - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:
Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:
Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

Рубрика: Աշխարհագրություն

Կանադա

Դասի հղում։

  1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
    Կանադայի ծայր հյուսիսային կետը, հյուսիսյանին բևեռից հեռու է ընդհամենը 1000կմ, իսկ ծայր հարավային կետը գտնվում է Հռոմի և Երևանի լայնությունների վրա։ Ափագծերի ընդհանուր երկարությամբ Կանադան մրցակցությունից դուրս է։ Ափագծերի երկարությունը 2,5 անգամ ավելի է, քան երիր մոլորակի հասարակագծի երկարությունը։
  2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 
    Կանադան հարուստ է՝ պղնձով, կապարով, ոսկով, երկաթով, արծաթով և այլն։ Կանադան ունի ջրագրական խիտ ցանց։ Շատ են ձկնառատ գետերը և լճերը։
  3. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը։
    Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունաբերության կառուցվածքում մեծ է արդյունահանող ճյուղերի՝ լեռնահանքային արդյունաբերության, փայտամթերման և ջրաէներգետիկայի բաժինը։
  4. Առանձնացնել և դուրս գրել Կանադայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

Կանադան նավթի պաշարների մեծությամբ երրորդն է ՝ Սաուդյան Արաբիայից և Վենեսուելայից հետո:
Ամերիկացիները պատմության ընթացքում երկու անգամ ներխուժել են Կանադա ՝ 1775 և 1812 թվականներին: Եվ նրանք երկու անգամ էլ պառտվեցին:
Կանադան ունի ավելի շատ լճեր, քան մնացած աշխարհը միասին վերցրած: Միայն Օնտարիո նահանգում կան 250,000-ը: Դրանք պարունակում են աշխարհի քաղցրահամ ջրի մոտ 1/5-ը:
5. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Կանադայի գլխավոր շրջանները և ափերը ողողող օվկիանոսերը, ծովերը, նեղուցները և լճերը։

Կանադայի մարզեր ու տարածքներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Рубрика: Русский язык 2020 - 2021

Что такое Красота?

Красота – это понятие неоднозначное и каждый человек видит ее в чем-то своем. Для кого-то красота – это окружающая его природа: реки, горы, леса, миловидные пейзажи, восход солнца или закат. Кто-то красоту видит в человеке – стройное здоровое тело, правильные черты лица, румянец, большие глаза или определенный цвет волос. Для меня же: красота – это что-то более высокое, что не осязается зрением, а ощущается душой.

   Никогда не могу назвать красивым то, что несет в себе зло или недобрые намерения. Многие восхищаются инкрустированным драгоценными камнями оружием, а для меня оно никогда не будет прекрасным, поскольку несет в себе смерть. Аналогично и с человеком: он может обладать великолепными и правильными по всем меркам моды чертами лица, безупречной внешностью и иметь превосходный стиль, но если его помыслы наполнены негативом, он никогда не будет восприниматься мной как красивый. Вывод очевиден, красота, в моем понимании, – это добро, искренность, сочувствие и умение поддержать.

Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Նյութի ագրեգատային վիճակի փոփոխությունը

§47.Նյութի ագրեգատային վիճակները:

§48.Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

§37.Հալման տեսակարար ջերմություն: 

Քննարկվող հարցեր՝

  1. Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Նյութը կարող է լինել պինդ հեղուկ գազային վիճակներում:

2. Որոնք են ջրի ագրեգատային վիճակները: 

Ջրի ագրեգատային վիճակներն են պինդ գազային հեղուկ:

3. Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Պնդացումը  այն է, երբ հեղուկ վիճակից դառնում է պինդ  վիճակ Օրինակ. Ջրից դառնում է սառույց:

4. Որ պրոցեսն է կոչվում հալում:

Հալումը  այն է, երբ  պինդ մարմնից նյութը սկսում է հալել Օրինակ. Սառույցից դառնում է ջուր վիճակ:

5. Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

6. Ինչ է հալման ջերմատիճանը:

Այն ջերմաստիճանը, որի ժամանակ սկսում է հալումը և ավարտվում, անվանում են նյութի հալման ջերմաստիճան:

7. Ինչ է գոլորշիացումը:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեացումը կոչվում է գոլորշիացում։

8.Ինչ է խտացումը:

Խտացումը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գոլորշին չի շփվում հեղուկի հետ:

9. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Հագեցած գոլորշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշին է։