Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ։ Պատասխանում են ինչպիսի, որպիսի, որ հարցերին ածականները լինում են որագական և հարաբերական։ Որագական ածականները ցույց են տալիս որակ որպիսություն և ունեն համեմատության աստիճաններ ՝ դրական, բաղդատական և գերադրական։ Դրական աստիճանը ածականի ուղղիղ ձևն է։ Առանց համեմատության այլ առարկաների հետ օրինակ՝ հին աշխարհ։ Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավելի լինելը և առարկան ստանում է ավելի բառը օրինակ ավելի հին աշխարհ։ Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի գերազանցությունը այլ առարկայի նկատմամբ, կազմվում է դրական աստիճանին ավելանալով՝ ամենա, ագույն ածանցներով և ամենից բառով։ Օրինակ ամենահին, հնագույն, ամենից հին։ Հարաբերական ածականները ցույց են տալիս մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ, այսինքն առարկայի ինչից լինելը։ Օրինակ ոսկեշղթա, փայտեձի, մարմարյա սրահ, արծաթյա գդալ։ Հարաբերական ածականը համեմատության աստիծան չի ստանում։ Ոչ բոլոր որակական ածականները կարող ոն համեմատության աստիծան ստանալ օրինակ ՝ կույր, խուլ, ճաղատ, արու։ Ածականները ըստ կազմության լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր։
Պարզ֊ կարմիր, բարձր, մեծ, նոր
Բարդ֊ վարդագույն, նրբագեղ, արևանիստ
Ածանցավոր֊ բյուրավոր, հոտավետ, գեղեցիկ
Բարդ ածանցավոր֊ բարձրաշխարհիկ, արթավայրային, տնտեսական
Ածականակերտ ածանցներ՝ նախածանցներ, վերջածանցներ։
Ան, ապ, դժ, տ, չ
Ան֊անտուն, անհայրենիք, անհայր, անշնորք։
Ապ֊ապերախտ, ապազգալի, ապաբախտ,
Դժ֊ դժգոհ, դժբախտ
Տ֊ տգետ, տհաս, տգեղ
Չ֊չբեր, չտես, չխոսկան
Ային — լեռնային, տնային, ջրային
Ական — տնական, հիմնական, լեզվական
Ալի — շնորհալի, ջրալի, հյութալի
Ելի — անտեսանելի, տեսանելի, սիրելի
Ավոր — բանավոր, դատավոր, բանավոր
Ավետ — բուրավետ, հոտավետ, գունավետ
Ագույն — լավագույն, հզորագույն, բարձրագույն
Եղ֊ գունեղ, ուժեղ, զորեղ
Ավուն — հնավուն, դեղնավուն, կարմրավուն
Անի — տեսականի, ընտրանի, ընտանի
Եղեն — մրգեղեն, հրուշեղեն
Ի — վստահելի, աղի, տմարդի
Ին — մթին, նրբին, խորին
Կոտ — ամաչկոտ, նեղացկոտ, ալարկոտ
Ոտ — ժանգոտ, բրթոտ, մազոտ
Ածո — պահածո, գտածո, հանածո
Յա, յե — ոսկյա, արծաթյա, փայտյա
Ագին֊ հնագին, ահագին
Ուն֊ փայլուն, սիրուն, սահուն
Ովի֊ ծալովի,
Տնային աշխատանք
Ածականակերտ վերջածանցներով կազմել երեքական ածական։
Автор: arpinekhachatryan
Դաս 13. (21.12-25.12)
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ
Թեմա՝
§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին:
§21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:
§22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:
1. Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:
Մեխանիկական տատանումների շատ տարբերակներ կան, դրանցից են ճոճանակը, սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը:
2. Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են,որոնք կատարվում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով:
3. Որ տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։
4. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են, կոչվում են պարբերական։
5. Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը,որից հետո տատանումները կրկնվում են,կոչվում է տատանումների պարբերություն:
6. Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ:Այն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետր,սանտիմետր և այլն:
7. Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում:
T=t/N, որտեղ T-տատանումների պարբերությունն է,t-Ժամանակը,N-տատանումների թիվը:
8. Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
Յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:
9. Քանի Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:
12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։
13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Ճոճանակը չէր տատանվի,եթե չլիներ երկրագունդը:Ճոճանակը ոչ միայն թելն է և նրանից կախված գունդը,այլ նաև Երկիրը:Դրա պատճառով կոչվում է տատանողական համակարգ:
14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական (թելավոր) ճոճանակը բաղկացած է l երկարությամբ բարակ թեթև թելից, որից կախված m զանգվածով գնդիկը։ Եթե գնդիկը, հավասարակշռության դիրքից հանելով, մի կողմ շեղենք ու բաց թողնենք, այն կսկսի տատանվել, այսինքն կրկնվող շարժումներ կատարել` պարբերաբար անցնելով հավասարակշռության դիրքով։
15. Ինչ է զսպանակավոր ճոճանակը:
Զսպանակավոր ճոճանակը k կոշտությամբ անկշիռ զսպանակից կախված m զանգվածով բեռ է և ի վիճակի է տատանվել զսպանակի առաձգականության ուժի շնորհիվ։
16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները կոչվում են ազատ:
17․Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ, անվանում են հարկադրական տատանումներ:
18․ Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:
Ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան անփոփոխ է և հավասար է
E=Eպ+Eկ=mgh+mv2/2
19.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:
Այն բանից հետո, երբ ճոճանակը իներցիայով շարունակի հեռանալ հավասարակշռության դիրքից, նրա կինետիկ էներգիան կսկսի նվազել, իսկ պոտենցիալը` աճել: Եզրային դիրքում ճոճանակի պոտենցիալ էներգիան կհասնի իր առավելագույն արժեքին, իսկ կինետիկ էներգիան կվերածվի զրոյի: Այնուհետև այս ամենը կկրկնվի հակառակ հաջորդականությամբ: Այսինքն, տատանումների ընթացքում նրա պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկ էներգիան` պոտենցիալի. Eպ→Eկ→Eպ→Eկ…
Eպ= mgh Eկ=mv2/2
20. Ինչ է ռեզոնանսը:
Ռեզոնանս տատանողական համակարգում ստիպողական տատանումների լայնույթի կտրուկ աճի երևույթ, երբ արտաքին պարբերական ազդեցությանբ,հաճախությունը մոտենում է որոշակի արժեքների, որոնք պայմանավորված են համակարգի հատկություններով երբ զսպանակավոր ճոճանակի սեփական հաճախությանը հավասար է պտույտի հաճախության դեպքում (ν =νսեփ)
21. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:
Շարժման արագացման և բարձրության նվազման դեպքում պոտենցիալ էներգիան նվազում է, իսկ շարժման դանդաղեցման և բարձրության մեծացման ընթացքում աճում է:
22. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:
Հավասարակշռության դիրքից ամենամեծ շեղման կետում այն առավելագույնն է՝ իսկ հավասարակշռության դիրքում՝ նվազագույնը:
Հունվարյան ճամբարի հաշվետվություն 18 — 22
Այս շաբաթ մենք շատ նախագծեր ենք իրականացրել, օրինակ՝ պատրաստեցինք ծիսական տիկնիկներ, ընթերցեցինք, Հայոց լեզվի թեստեր անցանք, ընտրության ժամերին զբաղվեցինք կավով, հայտարարեցինք համեղ օր և այլն: Հիմա կպատմեմ ամեն ինչ մանրամասն:
Պատրաստեցինք թելերից ծիսական տիկնիկներ ընկեր Արուսի հետ: Գրեցինք առաջին շաբաթվա հաշվետվությունը: Պարեցինք ընկեր Լայերտի հետ 12 ոտք պարը, զբաղվեցինք կավով, պատրաստեցի աղաման: Տեխնոլոգիայի ժամին վերջացրեցինք չվերջացրաց աշխատանքները: Համացանցից փնտրեցինք ամենա — ամենաներին, Հայտարարեցինք համեղ օր և պատրաստեցինք պիցցա: Խաղացինքն տարբեր խաղեր: Հաճախեցինք քաղաքագիտական ակումբ, առաջինը դասը Կորեաի մասին էր: Կատարեցինք թարգմանություն:
Առակ կյանքի մասին. Կավի կտորն ու գավաթը
Կար, չկար մի երիտասարդ կար, նրան դուր էին գալիս ամենատարբեր հին իրեր, հետաքրքրվում էր մանր զարդարանքներով և ճամփորդում էր ամբողջ աշխարհում` փնտրելով տարօրինակ իրեր, որոնք գտնում էր հնավաճառների կրպակներում:
Հատկապես նրան հետաքրքրում էին թեյի բաժակները, և նրա կարծիքով, այդ բաժակները կարող են շատ հետաքրքիր բաներ պատմել:
Մի անգամ հեռու ինչ — որ անծանոթ երկրում նա մտավ մի հնաոճ իրերի խանութ, որտեղ գտավ թեյի հին բաժակ:
Երիտասարդը գտածը վերցրեց և սկսեց ուսումնասիրել, հանկարծ բաժակը խոսեց իր հետ. «Իմ թանկագին օտարական, ես միշտ չէ, որ բաժակ եմ եղել բաժակ: Ժամանակ կար, երբ անմտությունը եղել էր իմ միակ զբաղմունքը:
Ես պարզապես կարմիր կավի մի կտոր էի, հազար տարի գտնվում էի հողի տակ:
Իմ առջևով անցան դարեր, մարդիկ պատերազմում էին և խաղաղություն կնքում, ծնվում և անհետանում էին քաղաքակրթությունները: Հանկարծ եկավ իմ վարպետը:
Նա բարձրացրեց ինձ և տարավ արհեստանոց, նետեց տախտակե սեղանին և սկսեց տրորել և գլորել, մինչև ես գոռացի.
— Հերիք է, թող ինձ հանգիստ:
Շատ ցավոտ էր, բայց նա միայն ժպտաց ու, գլխով անելով, ասաց.
— Դեռ ժամանակը չէ:
Հետո նա ինձ նետեց չարխանիվը, և աշխարհը սկսեց պտտվել իմ առջև այնքան արագ, որ խառնվեցի մառախուղին:
—Ինչ ես անում… — շշուկով ասացի ես: — Վատ եմ զգում, կանգնեցրու այս մղձավանջը:
Բայց վարպետը, հասկանալով այդ ամենը, շշուկով ասաց.
— Դեռ ժամանակը չէ, — շարունակեց պտտացնել չարխը` ձև տալով ինձ:
.Հետո նա ինձ զգուշորեն դրեց վառարանի մեջ: Ես չգիտեի, որ աշխարհում գոյություն ունի այդպիսի ջերմաստիճան: Ես բղավում էի, փորձում էի վառարանի դուռը բացել:
— Այստեղ ավելի շոգ է, քան դժոխքում, —ճչում էի, — ես մոխիր կդառնամ: Արագ բաց թողեք ինձ:
Վառարանի պատուհանից ես տեսնում էի, թե ինչպես էր վարպետը նայում ինձ, և նրա շրթունքները կրկնում էին.
—Դեռ ժամանակը չէ:
Եվ ահա, երբ ինձ թվաց, որ գալիս է կյանքիս վերջին րոպեն,, դուռը բացվեց: Վարպետը զգուշորեն հանեց ինձ վառարանից և դրեց դարակի վրա, որտեղ ազատ շնչեցի:
Ինչ լավ է, երբ վերջապես հանգիստ թողեցին: Բայց դա վերջը չէր: Հենց որ ուշքի եկա, վարպետը վերցրեց ինձ դարակից, ուշադիր նայեց և թափ տվեց վրայիս փոշին: Ինքը պատրաստվում էր ներկել և ջնարակապատել ինձ:
Ջնարակի թունավոր գոլորշիները պատեցին ինձ, ու ես սկսեցի կորցնել գիտակցությունս.
—Խնդրում եմ, խղճա ինձ: Խնդրում եմ, թող ինձ հանգիստ, խնդրում եմ, պետք չի. —տնքում էի ես: Բայց վարպետը գլխով արեց և, ինչպես միշտ, ասաց.
—Դեռ ժամանակը չէ:
Ջնարակապատումից հետո նորից դրեց վառարանը, բաըց այս անգամ այնտեղ ավելի շոգ էր, քան առաջին անգամ:
Ես միանգամից հասկացա` սա իմ մահն է:
Ես աղաչում էի նրան, խնդրում էի, սպառնում էի, գոռում էի: Վերջում ես լացեցի, բայց արցունքներ չկային: Ես հասկացա, որ ապրում եմ կյանքիս վերջին ակնթարթը, այլևս ուժ չկար:
Հանկարծ հենց վերջին վայրկյանին, երբ արդեն ընկնում էի սև անդունդը, զգացի թե ինչպես վարպետի ձեռքերը ինձ հանեցին վառարանից: Նա կրկին դրեց ինձ դարակը: Մի ժամ հետո վարպետը վերադարձավ և իմ դիմաց հայելի դրեց:
— Նայիր քեզ, — ասաց նա:
Ինչ ես տեսա հայելու մեջ, այնքան հիասքանչ էր, որ ես բացականչեցի.
—Սա ես չեմ: Ես չեմ կարող լինել սա;
Այնքա՜ն գեղեցիկ էր, աներևակայելի գեղեցիկ: Այդ ժամանակ ես լսեցի վարպետի սրտացավ խոսքերը.
— Սա այն է, ինչը դու պետք է դառնայիր: Երբ ես քեզ գլորում էի, պետք է դուրս հանեի օդը, հակառակ դեպքում դու արագ կփշրվեիր: Թունավոր ջնարակի գոլորշիները քեզ համար շատ անտանելի էին, բայց առանց դրա քո կյանքը կմնար գորշ, ինչպես նախկինում: Վառարանը քեզ համար ամենադժվար փորձությունն էր, բայց նա պնդացրեց քեզ: Դու կավի կտորից վերածվել ես հիանալի բաժակի: Հիմա դու նոր որակ ես ձեռք բերել:
Հայկական տարազ
Այրարատի տարազ
Կանացի հագուստ
Այրարատյան կանացի տարազը բաղկացած էր սպիտակեղենից, վերնազգեստից, վերարկուից, գոտուց և գլխի հարդարանքից։
Սպիտակեղենը բամբակից էր կամ քաթանից։ Վերնազգեստը մետաքսից էր՝ միգույնանի կամ ծաղկանախշերով կտորներից, վզի բացվածքի եզրերին կարվում էր նեղ կանգնած օձիք։ Վերնազգեստի թևքերը երկար էին և ծածկում էր դաստակը։ Կապվում էր մետաքսյա գոտի՝ ծայրերին կցված ասեղնագործ ժապավեններով։ Տոնական հագուստների հետ կապում էին նաև արծաթյա կամ ոսկյա գոտիներ։ Կանայք հագնում էին նաև մուգ կապույտ, կարմիր կամ կանաչ թավշյա կտորից վերարկուն, որի եզրերը, թևքերն ասեղնագործված էին ոսկեթել ժապավեններով և եզերված աղվեսի մորթով։
Գլխի հարդարանքը բաղկացած էր ոսկյա կամ արծաթյա ճակատնոցից, նուրբ ասեղնագործ շղարշե քողից, գյուղերում նաև քիթն ու բերանը ծածկող թաշկինակներից։ Մազերը մեջտեղից բացված էին, երկու հյուսով՝ ծայրերին ժաապավեններ, ականջների մոտ ոլորած մազափնջով։
Երևանում մինչ ամուսնանալը աղջիկները գլխաբաց էին, գյուղերում կապում էին չթե կտորից գլխաշոր։
Տղամարդկանց զգեստներ
Այրարատյան տղամարդկանց տարազին բնորոշ է շապիկը, արխալուղը, կաշվե գոտին և կապան։
Շապիկը ճերմակ քաթանից էր, երկարությունը ազդրերի կեսից ցած, երկար և լայն թևերով։ Օձիքը մեկ մատ լայնությամբ և մի քանի կոճակով ամրացված։ Վարտիքը ճերմակ կտավից էր։ Շալվարը սև կամ կապույտ մահուդից էր, լայն, ծայրերը կտորի գույնի ղայթանով երիզված կամ պարզ։ Ներքևը՝ ավելի նեղ և առանց զարդի։
Վրայից հագել են սև, կապույտ մահուդից, աստառած արխալուղ։ Հարուստ տղամարդիկ հագել են թանկարժեք կտորներից՝ հաճախ մետաքսից արխալուղ, լայնափողք շալվարը, կապել են արծաթե գոտի, գլխին կրել են բարձրադիր փափախ մորթուց։
Արխալուղի վրայից կապա են հագել, ծնկներից քիչ ներքև իջնող, առաջամասը բաց, իրանը մինչև գոտի գրկած՝ հետևում 4 դուրս ցցված ծալքով, թևերը շատ երկար՝ միայն ուսագլուխներին ամրացված, քիչ ծալված ուսերի վրայից դեպի ետև նետված։ Թևերի շուրջը արվել են սև ղայթանե օղակներ և կոճակներ, որոնք չեն կոճկվել։ Թևերն ու զգեստն ամբողջովին աստառապատվել են բաց և մուգ կապույտ մետաքսով։ Հագել են նաև չուխա՝ սև, սրճագույն բրդից։ Սա կապայի նման էր, միայն թևերն ավելի երկար և կարված, թևերի երկարությունը մինչև մատների ծայրերը։ Աստառապատվել է մետաքսե կտորով և վրան ծալվել։Հագել են ճերմակ գուլպա և յամանի կամ սապոգ։
Համեղ օր
Այսօր մենք հայտարարեցինք համեղ օր, քանի-որ պետք է պատրաստեինք պիցցա: Միասին գումար հավաքեցինք, և մի քանի հոգի գնացին մոտակա խանութ և գնեցին անհրաժեշտ բաղադրիչները: Խոհանոցում մենք սկսեցին պատրաստել: Մինչ մենք աղջիկներով պատրաստում էինք, տղաները խաղում էին <<Suspend>> խաղը: Այն բավականին հետաքրքիր էր և ստուգում էր մարդու տրամաբանական հավասարակշռությունը: Քանի-որ լոշիկները 7 հատ էին, տարբեր բաղադրիչներով պատրաստեցինք: Երբ արդեն պիցցաները պատրաստ էին, բոլորս միասին ճաշակեցինք այն: Ասեմ, որ բավականին համեղ էին ստացվել:






Մեր մոլորակի Ամենաամենաները…
Ներկայացնում եմ մեր մոլորակի վրա գտնվող ամենաամենաներին:

Աշխարհի ամենացածրահասակ մարդը՝Հի Պինգպինգը:
Հի Պինգպինգը ծնվել է Մոնղոլիայում 1988 թվականի հուլիսին:Նրա հասակը 74,6 սմ է: նրա կարճահասկաությանը պատճառը մանուկ հասակում գլուխ բարձրացրած անբուժելի հիվանդությունն է: Աշխարհի ամենափոքրիկ մարդու կարգավիճակը Պինգպինգին հնարավորություն ընձեռեց համաշխարհային ճանաչում ձեռք բերել և ճանապարհորդել աշխարհով մեկ, ներկայացնելով թե՛ իրեն և թե՛ իր երկիրը: Գինեսի գրքի խմբագիր Քրեյգ Գլենդեյը հարգանքով նշում է« որ լինելով փոքրիկ մարդ, նա աշխարհի վրա մեծ ազդեցություն է ունեցել:

Ամենաբարձրահասակ տղամարդը՝Սուլթան Կոսենը
Ազգությամբ թուրք տղամարդը ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակը։ Նա 30 տարեկան է, իսկ հասակը 2 մետր, 51սմ է։Նրա հասակը աննորմալ կերոպով սկսել է աճել դեռևս 10 տարեկանից՝հիպոֆֆիզի վրա առկա ուռուցքի հետևանքով: Մի քանի անգամ վիրահատվելուց հետո, կարծես թե հնարավոր եղավ իր հասակի աճը կանգնեցնել:

Աշխարհի ամենամեծ ծաղիկը՝տիտան Արում:
Աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (հսկայական Ամորֆոֆալուսը), ունի 2,27 մետր բարձրություն, դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ։ Ծաղկի պալարը կշռում է ավելի քան 13 կգ։ Բնական պայմաններում Ամորֆոֆալուսը ժամանակին աճել է միայն Սումատրա կղզում, սակայն փաստացի ոչնչացվել է տեղի բնակիչների կողմից, ովքեր ծաղիկն անվանել են «դիակային», «օձային արմավենի» եւ «վուդուների շուշան», իր տարօրինակ տեսքի, նաեւ` նողկալի հոտի համար: Ամբողջ աշխարհում Տիտան Արումի ծաղկումը ջերմոցային պայմաններում, տեղի է ունեցել 134 անգամ։ Այս անգամ այն ծաղկել է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այս բույսի ծաղկումն առհասարակ բացառիկ իրադարձություն է, որը տեղի է ունենում 20-40 տարին մեկ` 2 օրվա ընթացքում։

Աշխարհի ամենամեծ քարանձավը
Քարանձավը հայտնաբերվել է 1991թ.՝ տեղաբնակներից մեկի կողմից։ Այն ամբողջությամբ տեսնելու ու ուսումնասիրելու համար հարկավոր է մի քանի օր։Շոնդոնգն ունի 9 կմ երկարություն, 200 մ բարձրություն և 150 մ լայնություն։ Թեև տեղացիները դրա գոյության մասին իմացել են 1991թ. ի վեր, սակայն աշխարհին այն հայտնի է դարձել միայն 2009թ., երբ բրիտանացի գիտնականները որոշել են ուսումնասիրել տեղանքը։Տեղացիները պատմել են, որ մշտապես վախեցել են քարանձավից՝ դրանից եկող տարօրինակ ձայների պատճառով։ Այդ ձայները գալիս են քարանձավի ներսում հոսող գետից։Այստեղ կան նաև հսկայական պտկաքարեր, որոնք ունեն 70մ բարձրություն:Շրջապատող խիտ ջունգլիներն օգնել են, որպեսզի հարյուրամյակներ շարունակ քարանձավն աննկատ մնա մարդկանց համար։

Իտալո Կալվինո: Խիղճը
Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ: Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
-Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ …
-Ուրեմն, -ասաց Լուիջին,-բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին, թե չգիտեն:
-Ոչինչ,-ասաց Լուիջին,-կգտնեմ: Վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի.դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք,- իրենն էր պնդում Լուիջին,-պետք է, որ ես ձեզ պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին լսել: Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բացատրեց շատ պատճառներ և թե ինչպես են պատերազմները լինում, թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:Լուիջին թոթվեց ուսերը:
-Եթե այդպես է,- ասաց,- դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք տալիս է,-գոռացին նրանք,-առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր: «Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում: Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից: Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»: Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց: Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:
Մեղադրիր Լուիջիին կամ արդարացրու:
Իմ կարցիքով նա ճիշտ արեց, նա դա անում էր իր խիղճը հանգստացնելու համար և նա հասավ իր ուզացին:
Ինչ է խիղճը ըստ քեզ
Լրացուցիչ Աշխատանք
Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Ամպից, սառույցից, տանտիկնոջից, ձմեռվաից, ամիսվաից, րոպեից:
Բ. Բալենուց, մարդուց, ամուսնուց, ընկերուհուց, գինուց:
Բառակապiակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով բացառական հոլովով դրված գոյականներով:
Վիրավորվել ումի՞ց, ինչի՞ց:
Վիրավորվել ընկերոջից, խոսքից
Զգուշանալ ումի՞ց, ինչի՞ց:
Զգուշանալ թշնամուց, պատերազմից
Բառակապակցություններ կազմիր` հարցական դերանունները փոխարինելով գործիական հոլովով դրված գոյականներով:
Ծածկվել ինչո՞վ:
Ծածկվել ծածկոցով
Պատել ինչո՞վ:
Պատել գորգով
Լցվել ինչո՞վ:
Լցվել երջանկությամբ
Ա և Բ խմբերի բառերով կազմի՛ ր բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Ուրանալ, մոռանալ, դավաճանել, դավ նյութել:
Բ. Գաղափարը, զինակիցներին, գաղափարին, զինակիցների դեմ, սկզբունքները, սկզբունքներին, ընկերների հանդեպ, ընկերներին, թշնամուն, թշնամու դեմ, հայրենիքը, հայրենիքի հանդեպ, հայրենիքին, տունը, տանը:
Ուրանալ ընկերներին
Ուրանալ զինակիցներին
Մոռանալ զինակիցներին
Մոռանալ սկզբունքներին
Մոռանալ ընկերներին
Մոռանալ հայրենիքը
Դավաճանել զինակիցներին
Դավաճանել սկուզբունքներին
Դավաճանել ընկերներին
Դավաճանել հայրենիքին
Դավ նյութել զինակիցներին
Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:
Կիրճի մեջ, հանրապետության մեջ, ամպերի մեջ, գոմի մեջ, օվկիանոսի մեջ:
Գագաթի վրա, հողի վրա, այգիների վրա, սեղանի վրա, աստիճանների վրա:
Կիրճում (Ներգոյական), Հանրապետությունում (Ներգոյական), Ամպերում (Ներգոյական), գոմում (Ներգոյական), Օվկիանոսում (Ներդոյական)։
Գագաթին (Տրական), Հողին(Տրական), Այգիներին(Տրական),սեղանին (Տրական), աստիճաններին(Տրական)։
Հենաշարժիչ համակարգ
Ոսկրերը և մկանները կազմում են հենաշարժիչ համկարգը։ Հենաշարժիչ համակարգը կատարում է պաշտպանողական և հենարանային գործառույթներ։ Պաշտպանողական կերպով պաշտպանում է ներքին օրգանները արտաքին վտանգներից, օրինակ՝ կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը։ Ներքին օրգանները հենվում են այդ համակարգի վրա։ Հենաշարժիչ համակարգը ապահովում է մարմնի շարժումը։ Ոսկրերը նաև կատարում են արյունաստեղծ գործառույթ։
Աճը և կազմությունը

Ոսկրերը կազմված են 22% անօրգան, 28% օրգանական նյութերից և 50% ջրից։ Երիտասարդների մոտ ավելի շատ է օրգանական նյութերը, իսկ ծերերի մոտ ավելի շատ են հանքային աղերը։ Օրգանական նյութերը ապահովում են ոսկրերի ճկունությունը, իսկ անօրգանականը ապահովում է ամրությունունը։ Ոսկորը պատված է ամուր թաղանթ շրջոսկրով, որը կոտրվածքների դեպքում արագացնումէ ապաքինումը։ Ոսկրերը աճում են և երկարությամբ և հաստությամբ։ Երկարությամբ աճելու դեպքում բջիջները բազմանում են, իսկ հաստությամբ աճելու դեպքում բջիջները պոկվում են իրարից։ Մակուղեղի արտադրած աճի հորմոնն է կարգավորում ոսկերի աճը։
Ոսկրերի շարժումը և միացումը
Գոյություն ունի ոսկրերի միացման 3 տեսակ՝ շարժուն, կիսաշարժուն և անշարժ։ Հիմնականում միացումները լինում են շարժուն և իրար են միանում հոդեր կազմելով։ Կիսաշարժունի ժամանակ ոսկորները կարողանում են ապահովել միայն մի քանի շարժում և կատարվում է աճառի միջոցով։ Անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։
Մարդու կմախքը
Չափահաս մարդկանց ոսկրերը 220-ն են և իրար հետ ստեղծում են հենաշարժիչ համակարգը։

