Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական քերականություն

86.Տրված արմատներով  բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում: 

Ուղի ֊ ուղևոր, անուղևվոր, ծառուղի
ուղիղ ֊ ուղղահայաց, անուղղելի, անուղիղ
աղտ ֊ աղտոտել, հակաաղտաբանական,
ախտ ֊ ախտաբան, թոքախտ, 
ուղտ ֊ ուղտաբեր,
ուխտ ֊ ուխտագնաց 
թիռ ֊ թռրիչք, հրթիռային, ինքնաթիռ
թրջ(ել) ֊ թրջոց, : 

87.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով: 

Մեր …. (հանուր, պետ, ություն) …. (թռչուն, աշխարհ)(տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են  (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) ծովի և …. (կովկաս, յան)…. թռչուններ: Դրանցից … (համ, ընդ, հանուր)… (ճանաչ, ում) ունեն մարդու… (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց … (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ: 

Մեր հանրապետության թռչնաշխարհի տարատեսականությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական ,միջերկրական ծովի և կովկասյան թռչուններ: Դրանցից համընդհանուր ճանաչում ունեն մարդու հարևանյությամբ ապրողները և նրանք, որոնց կենսակերպը առնչվում է մարդու տնտեսական գործունեության հետ: 

88.Կետերըփոխարինի՛ր փակագծումտրված բաղադրիչներիցկազմված համապատասխանբաղադրյալ բառերով: 

Հողի … (ինքն, մաքուր, ել) … (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան… (չափ, անց) շատ… (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)… (թափ, ոն),… (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի … (հնար, ավոր, ություն)… (նույն, պես)… (ան, սահման) չեն: Իսկ … (թափ, ոն)… (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է…. (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ: 

… (գետ, տեխնիկա, ական)… (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) … (պահ, պան, ություն) … (արդյուն, ք) ունեցող միջոցներ ստեղծելու մասին: 

Հողը իքնամաքրելու հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոն բնակավայրի հավաքված կենցաղային աղբով, որովհետև հոդի հնարավորություն նույնպես անսահման չեն: Իսկ թափոնի աղտոտված հողը սպառնում է հիվադությունների առաջացման պատճառ դառնալ: 

Գետտեխնիկայի առաջանթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի պահպանության արդյունք ունեցող միջոցներ ստեղծելու մասին: 

89.Բառակապակցությունների իմաստներնարտահայտի՛ր բարդբառերով: 

Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր, բարի մտքով-բարեմիտ, վատ համբավ ունեցող-վատահամբավ, հեշտությամբ թեքվող-դյուրաթեք, խաժ աչքեր ունեցող-խաժակն, կյանքը սիրող-կենսասեր, հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ, կյանքով ուրախացող-կենսուրախ: 

90.Բառակապակցությունների իմաստներնարտահայտի՛ր բաղադրյալ բառերով: 

Մանր նկարներ անող-մանրանկարիչ, թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծարան, գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական, միտք հղանալը-մտահաղացում, արդյունք ունեցող-արդյունավետ, աշխատանքը սիրելը-աշխատասիրություն, հավասար  կշիռ  ունենալը-հավասարակշռություն, բառերի մասին գիտություն-բառագիտություն: 

91.Ընղգծված բառակապակցությունների իմաստներնարտահայտի՛ր մեկականբառերով: 

Մեր ժամանակի ամենակարևոր խնդիրներից մեկն այն  է, որ երկրագնդի վրա զգալիորեն պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների անխնաբար օգտագործման և ջրաբարների ու ստորգետնյա ջրերի անընդհատ աղտով լցվելու հետևանքով:
Միաժամանակ ջրի անլուծելի խնդիր է առաջանում այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և միկրոտարերի պարունակությունը: Սրտանոթայի համակարգը հիվանդանում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բուսաշխարհի ու կենդանիների վրա: 

92.Ընդգծվածբառակապակցությունների իմաստներնարտահայտի՛ր մեկականբառերով: 

Փոքրասիական Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ է նվիրաբերել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյան Արտեմիսին մի ուրիշ բարձրաժերք ունեցող նվեր էլ էր ընծաել` կովերի` ոսկեծուլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն վերջացավ, գարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարակերտ, նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքրասիական բոլոր պետությունները միասին որոշեցին մոռանալ Հերոստրատի անունը: Պատմագրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճրագործի անունը: 

Рубрика: Հասարակագիտություն

Խմբեր շերտեր համայնքներ

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից:

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 6-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

Հայկական մարզի կազմակերպումը

1827թ․ մի խումբ հայրենասեր մտավորականներ (Խ․ Լազարյանը, Ա․Խուդաբաշյանը, Կ․ Առողությանը) կազմեցին նախագիծ նոր իշխանության ստեղծման նպատակով, որի համաձայն Արևելյան Հայաստանը պետք է ունենար ինքնավարություն Ռուսաստանի հովհանու ներքո։

Ցարական կառավարությունը չընդունեց Հայասատանի ինքնավարական նախագիծը։ 1828թ․ մարտի 21-ին Նիկոլայ I-ի հրամագրով, պետք էր Երևանի և Նախիջևանի խանություներից կազմավորվել Հայկական մարզը, հայերին սիրաշահելու համար։ Մարզը ունենալու էր իր դրոշը, զինանշանը, ամբողջությամբ ինքնավար չէր լինելու, որը կառավարելու էր Վասիլ Բեհբութովը։

1849թ․ հիմնվեց Երևանի նահանգը (Երևան, Ալեքսանդրոպոլի, Նախիջևան, Նորբայազեդ և Օրդուբադ), հետապնդելով Ռուսաստանը իր շահերը։

1836թ․ սահմանվեցին եկեղեցական կանոններ, որտեղ հայ եկեղեցին իրավունք չուներ զբաղվել պետական գործերով, ինչով Ռուսաստանը փորձում էր եկեղեցին պահել իր հսկողության տակ։

Արևմտյան Հայաստանը XIX դարի առաջին կեսին։

Վարչական բաժանումը

Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցախայի, Դիարբեքիրի և Սեբաստիայի նահանգների։

Յուրքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժանված էր սանջակների (գավառ)։

1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմ

1806թ․ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը։

1807թ․ Ռուսաստանը ստիպված էր պատերազմել թուրքերի և պարսիկների դեմ, սակայն պարտություն մատնեց թուրքական զորքին։

1812թ․ հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի աջակցությամբ կնքվեց հաշտության պայմանագիր Բուխարեստում։ Անդրկովկասի ռուսների գրաված տարածքները վերադարձրեցին թուրքերին։

1828-1829 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

1828թ․ պարսիկներին հաղթելուց հետո, ռուսական բանակը Պարսեկվիչի ղեկավարությամբ շարժվեց դեպի Կարս, որտեղ ռուսները գրավեցին Կարսը, Ջավաղք գավառը, Բայազետի, Ալաշլկերտի գավառները։

1829թ․Անգլիայի հովանավորությամբ թուրքական զորքերը մեծ կորուստներ պատճառեցին Ախլցխայի բնակիչներին և կայազորին, բայց գենեռալ Բեհբութովը իր զորքով իրենց պարտության մատնեց։ Ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնոսը, Բաբերթը, Օլթին և այլն։

1829թ․ Արիանուպոլիսում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Ախլցխայի և Ախլքալակի գավառները անցան Ռուսաստանին։ Այս ընթացքում Ռուսաստանին անցան մոտ 75000 հայեր։

Հարցրեր

Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Screenshot 2020-12-04 002706

Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցախայի, Դիարբեքիրի և Սեբաստիայի նահանգների։

1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

1806թ․ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը։

1807թ․ Ռուսաստանը ստիպված էր պատերազմել թուրքերի և պարսիկների դեմ, սակայն պարտություն մատնեց թուրքական զորքին։

1812թ․ հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի աջակցությամբ կնքվեց հաշտության պայմանագիր Բուխարեստում։ Անդրկովկասի ռուսների գրաված տարածքները վերադարձրեցին թուրքերին։

Առաջադրանք 2

Տանը

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներն ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում։ 1828թ. Հունիսին ռուսական բանակը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և դեպի Կարս շարժվեցին։ Հունիսի 23-ին ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայ կամավորներ պաշարեցին Կարսի բերդը և գրավեցին այն։ Հետո ռուսական զորքերը գրավեցին Ջավախք գավառը ՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան և Արդահանը հուլիս-օգոստոս ամիսներին։ 1828թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղի հայերի աջակցությամբ գրավեցին Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1829թ. Անգլիայի հրահրմամբ թուրքական զորքերը մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, Կարսի և Ախալցխայի ուղղությամբ հարցակման անցան փետրվար-մարտ ամսին, սակայն Ախալցխայի կայազորը գեներալ Վասիլ Բեհբութովի(Բարսեղ Բեհբությանի), ով ծագումով հայ էր, նրա գլխավորությամբ մարտնչեց թշնամու դեմ և նրան փախուստի մատնեց։ 1829թ.ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Մուշը, Բարբերթը, Օլթին և այլ վայրեր։ Ռուս-թուրքական պատերազմում ևս հայերը կարծելով, թե Ռուսաստանը իրենց պետք է ազատագրի մահմեդականների լծից, մեծ օգնություն ցուցաբերելու ռուսական զորքերին։ 1829թ. Սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրիանուպոլսի պայմանագիրը, որը համարվում էր որպես հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։ Թուրքական տիրապետության տակ եղած ժողովուրդների համար, նպաստավոր պայմանագիր էր։ Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:
    1812թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքվեց հաշտության պայմանագիր, սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։ 1829թ. Սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրիանուպոլսի պայմանագիրը, որը համարվում էր որպես հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։
  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:
  • Աղբյուրները՝
  1. Ռուս-թուրքական պատերազմներ
  2. Ադրիանուպոլսի պայմանագիր
  3. Ռուս-թուրքական պատերազմներ/ֆիլմ/
Рубрика: Русский язык 2020 - 2021

Напиток счастья

30 октября-4 декабря

  1. Посмотрите видеоролик и обсудите.
  • Ответьте на вопросы
  • Из чего и как получают шоколад?
  • Какой бывает шоколад?
  • Польза и вред шоколада.

2. Прочитайте текст

Ацтекская легенда о Кецалькоатле и шоколаде

Очень давно в прекрасном саду, окутанном временем, жили боги, а его хранителями были первые мужчина и женщина, существовавшие в полной гармонии со всеми стихиями. Но однажды люди задумались о высшем знании и придумали хитрый план, как украсть силу богов. Об этом узнал шпион, который рассказал все богам, и те решили изгнать молодую пару из сада.

Но бог Кецалькоатль посчитал, что люди были наказаны слишком сурово и украл из сада куст какао. Он посадил его на земле и попросил людей ухаживать за ним, питая его водой, а свою мать – богиню цветов и женской красоты Шочикецаль – даровать дереву прекрасные цветы.

Но когда боги узнали о краже, то сильно рассердились и изгнали Кецалькоатля на землю, затаив желание отомстить. Изгнанник стал жить среди людей, во всем им помогая. За это люди восславили бога и возвели ему храм.

Но час расплаты приближался, у завистливых богов уже созрел план мести. Они выбрали давнего врага Кецалькоатля – Тескатлипока. Злой бог только с третьей попытки сумел осуществить задуманное. Он решил опорочить своего противника в глазах людей. Кецалькоатль, который находился во дворце, был очень опечален, опасаясь за свой народ из-за мести богов. Тескатлипок, представ в образе купца, пришел к доброму богу и спросил его о причинах печали. Когда Кецалькоатль все рассказал, лже купец предложил ему выпить «напиток счастья», который развеет печаль и принесет всем радость.

Ничего не подозревающий Кецалькоатль выпил напиток, который оказался алкогольным соком Пульке. Опьянев, он стал танцевать и прыгать. Увидев такое поведение своего бога, люди растерялись.

Проснувшись утром, Кецалькоатль понял, что это и была месть богов. Опозоренный, он покинул свой народ. Уходя, Кецалькоатль заметил, что кусты какао превратились в листья агавы, из которых и был изготовлен опьянивший его напиток.

Кецалькоатль ушел за моря, где высадил оставшиеся семена шоколадного дерева, которые стали его последним подарком для народа Мексики.

3. Приготовьте что-либо из шоколада, запишите видео.

4. Допишите окончания (множественное число):

Книги, энциклопедии и словари  в библиотек — Книги, энциклопедии и словари в библиотеках;
дети и родители в парк….., сад….., на улиц…… и площад….. — дети и родители в парках, садах, на улицах и площадях;
зимние вещи в шкаф……. — зимние вещи в шкафах;
новые слова в словар……. — новые слова в словарях;
информация в энциклопеди…… — информация в энциклопедиях;
городской транспорт в город…. — городской транспорт в городах;
иностранные туристы в гостиниц……., музе…., театр….- иностранные туристы в гостиницах, музеях, театрах;
реклама в журнал…., газета….., на сайт….. и на страниц…..- реклама в журналах, газетах, на сайтах и на страницах;
Писатель пишет о люд…. — писатель пишет о людях;
мама думает о дет…..- мама думает о детях;
книга о стран…., традиц……, народ……- книга о странах, традициях, народов;
бизнесмен говорит о деньг…….., партнёр……, банк……, компани……- бизмесмен говорит о деньгах, партнёрах, банках, компаниях;
математик думает о цифр….., числ….., компьютер….— математик думает о цифрах, числах, компьютерах;
музыкант думает о концерт….., симфони…., оркестр….- музыкант думает о концертах, симфониях, оркестрах;
профессор думает о студент….., лекци……, задани….., экзамен…..- профессор думает о студентах, лекциях, заданиях, экзаменах;
архитектор читает о здани……., дом….., мост….- архитектор читает о зданиях, домах, мостах;
Жить в город…., деревн….., гор……., гостиниц….., квартир……, здан…..- Жить в городах, деревнях, горах, гостиницах, квартирах, зданиях;
Ездить на трамва……, маршрутк…., автобус……., поезд……, троллейбус……, машин….., лошад….., велосипед….., на собак….., на олен…., на такси……, на метро……- Ездить на трамваях, маршрутках, автобусах, поездах, троллейбусах, машинах, лошадях, велосипедах, на собаках, на оленях, на такси, на метро;
Кататься на слон….., верблюд……., страус……- Кататься на слонах, верблюдах, страусах;
Есть в ресторан….., в кафе….- Есть в ресторанах, в кафе;
Играть во двор……, в парк….., в сад….- Играть во дворах, в парках, в садах;
отвечать на экзамен…..- отвечать на экзаменях;
смотреть в театр…. , музе……- смотреть в театрах, музеях;  
учить на урок….., на лекци….. — учить на уроках, на лекциях;

5. В конце предложений поставьте пропущенные знаки препинания.
Я думал о той молодой женщине с родинкой на щеке, про которую говорил мне доктор. Зачем она здесь? И она ли? И почему я думаю, что это она? И почему я даже так в этом уверен? Мало ли женщин с родинками на щеках?!
Я хотел дать себе полное право не щадить его, если бы судьба меня
миловала. Кто не заключал условий со своей совестью?
Не спи, не спи, художник, не предавайся сну! Ты – вечности заложник у времени в плену! Не спи, не спи, работай, не прерывай труда, не
спи, борись с дремотой, как лётчик, как звезда!

6.На месте пропусков (_) поставьте соответствующий завер шающий знак препинания. Объясните свой выбор.

Ночь светла. Луна подымалась над островом во всём великолепии. Тишина. Листья деревьев не шелестят! Тонет в золоте день. Помнишь эту дивную ночь? День весенний, пленительный день!
Как роскошно струилась река. Как легко трепетали листья. Как блаженно неслись облака. Разве можно забыть такое? Кто не любовался великолепием ночного моря? Кто не мечтал пройтись по лунной
дорожке? Памяти павших будьте достойны! Что может быть милей
бесценного родного края? Мою любовь, широкую, как море, вместить
не могут жизни берега!

7. Закончите предложения.
Я знаю, кто это сделал
Я знаю, как можно готовить
Я знаю, что делает она, по восскрисениям
Я знаю, что мы учемся в школе
Я думаю, что надо уже повзрослеть
Я понимаю, что надо делать уроки
Я вижу, что она болеет
Я рад, что есть телефон
Хорошо, что всё хорошо кончается
Плохо, что не всё хорошо кончается
Жаль, что я не могу спать

Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Դաս 10.

Թեմա՝

§14. Էներգիա: Մեխանիկական էներգիա

§15.Կինետիկ էներգիա

§16.Պոտենցիալ էներգիա

1.Որ մեծությունն է կոչվում էներգիա:
Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա

2․Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:
Գնդին հաղորդում ենք դեպի չորսուն ուղղված v արագություն : Հարվածելով չորսուին՝ գունդը տեղափոխում է այն և կատարում որոշակի աշխատանք:

3.Ինչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:
Ջոուլ (1Ջ)

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:
Կինետիկ էներգիա և Պոտենցիալ էներգիա

5.Որ էներգիան են անվանում կինետիկ:
Մարմնի շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ  էներգիա:

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:
Կինետիկ էներգիաի մեծությունը կախված է  զանգվածի և արագության քառակուսու արտադրյալի կեսին։

7. Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:
Eկ=mv2/2

8. Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:
Երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում։

9.Ինչպես է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում,

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում,

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:
Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:
Ep=mgh

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:
Այո

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:
Գնալով ավելի է արագում։

15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանցունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ, քաշքշուկ:

Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանցունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, սղոց, ծերանոց:

Բառաշարքում ընդգծել–ոտ վերջածանցունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, մշկահոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել—որդ վերջածանցունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցնունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակվրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ:

Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն — վարկած
փայտագործ վարպետ — ատաղձագործ
գինի մատուցող — մատրվակ
արջի բույն — որջ
գլխի մազերը թափված — ճաղատ
լուսնի մանգաղ — մաղիկ
ծառաբնի խոռոչ — բուն
մետաղե պաշտպանիչ գլխարկ — սաղավարտ
գազանի բերան — երախ
հայրենիքից արտաքսված — վտարանդի
վատ լուր հաղորդող — գուժկամ
տաք, այրող քամի — խորշակ
քաղաքամերձ բնակավայր — քաղաքաբնակ
ոչ դեմ և ոչ կողմ —

Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Յոթ գլխով — յոթգլխանի
ստրուկի մտքով — ստրկամիտք
լի և առատ — լիառատ
կյանքի հյութ — կենսահյութ
ցավից լլկված —
մոլոր մտքով — մտամոլոր
սուր ընթացող — սուրընթաց
խելքը կորցրած — խելագար
նոր հայտնված — նորահայտ
մենակ ապրող —
խիստ բարքով — խստաբարք
երկար ապրող — երկարակյանք
նոր եկած — նորեկ
աչքին հաճելի —

Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ
քաղցրաձայն — բարձրաձայն
վսեմաշուք — վեհաշուք
տիրակալ —
վճռաբեկ — ահաբեկ
սառնաղբյուր —
վարկանիշ — հոմանիշ
դալկադեմ —
ցատկահարթակ — երգահարթակ
հոռետես — կարճատես

Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևի

Ստուգատեսային շաբաթ․ աշխատանքների գնահատում

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    4
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    Նվեր կրթահամալիրին. Իմ խնդրագիրքը:
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    Նախագիծ
    Դիագրամա
    Պատմական մաթեմատիկա
    Կրթություն ստանալը իմ իրավունքն է
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բաց թողումներդ։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Մեկ շաբաթի ընթացքում
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Ես կցանկանայի հաջորդ նախագիծը լիներ «Սպորտ» թեմայով:
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը։
    6 / 7
Рубрика: Երկրաչափություն

Դաս 15.

Հարցերի քննարկում:
Թեմա՝ Պրիզմա, բուրգ

Կարևոր:
n–անկյուն պրիզման ունի

  • 3n կող
  •  2n գագաթ
  •  n + 2 նիստ, ընդ որում՝ նիստերից 2–ը հիմքերն են, իսկ n–ը՝ կողմնային նիստերը:

n–անկյուն բուրգն ունի

  • 2n կող, որոնցից n–ը հիմքի կողեր են, n–ը՝ կողմնային կողեր 
  •  n + 1 գագաթ 
  •  n + 1  նիստ, ընդ որում՝ նիստերից մեկը հիմքն է, իսկ n–ը կողմնային նիստերն են:

n-անկյուն

Առաջադրանքներ գրքից՝  91, 92, 93, 94, 99, 100, 101

18 կող, 12 գագաթ, 8 նիստ

գ) 18 (քանի որ միայն այս թիվն է բաժանվում 3-ի)

Երեք տարբերակներն էլ հնարավոր են:

Վեցանկյուն, յոթանկյուն և ութանկյուն:

16 կող, 9 գագաթ և 9 նիստ:

n=13, n=10, n=2

Ոչ, դա հնարավոր չէ:

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Հ․Թումանյանի թարգմանություններից

Մ․Բրոուն  Արծիվը

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։

Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։    Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը  նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։
էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։
Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։
— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։
Մայրիկը տխուր էր ու լուռ։
— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։
— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։
Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։
Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։
— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։
— Միտս կպահեմ, մայրիկ։
Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թռավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երր մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։
Սրանից հետո շատ ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։
Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։
Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։
Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։
Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկ էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։   Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եվ  մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էն տեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։
Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի  ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
ծերպ-ճեղք
2 . Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Հատվածում ընդգծիր ածանցավոր բառերը:
3.Համաձա՞յն  ես այս մտքին` Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա: Հիմնավորիր պատասխանդ:

Մասամբ այո մասամբ ոչ։Այո մարդ գազանի նման է մենակ մտածում է իր մասին ,շահի, հարստության մասին։Բայց դա կյանքի ձևն է ամենաթուլյլին հաղթում է թույլը , որը այս դեպքում արծիվը ձկների հախից էր գալի, իսկ թույլից ուժեղը , ըստ պատմությամբ արծվին մարդ։Չկա այս աշխարհում , որ բարին միշտ հաղթում է։Այս աշխարհում հաղթում է խորամանկը ու ուժեղը։