Рубрика: Իրավունք

Բուլինգ

Ի՞նչ է բուլինգը

Բուլինգը ֆիզիկական, էմոցիանալ, սոցիալական և այլ բնույթի վնաս պարունակող գործողություն է` ուղղված որևէ անհատի կամ խմբի՝ գործողությունն իրականացնողի թվացյալ կամ իրական առավելությունն ու արտոնություններն ամրապնդելու նպատակով:

Բուլինգը լայնորեն տարածված է հատկապես դպրոցներում. այն կարող է լինել մի քանի տեսակի, ստորև առանձնացված են հիմնական երեքը.

Հոգեբանական բուլինգ

Աշակերտ(ներ)ին ծաղրելը, անվանարկելը, ճնշելը, արհամարհելը, շրջապատից բացառելը, բանբասանքներ տարածելը և այլ գործողություններ, որոնք նսեմացնում են աշակերտի արժանապատվությունը և բացասաբար ազդում նրա հոգեբանության վրա:

Ֆիզիկական բուլինգ

Դպրոցում աշակերտ(ներ)ի մարմնին միտումնավոր վնաս հասցնելը, նրա իրերը, ունեցվածքը փչացնելը: Այս տեսակն իր մեջ ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ հարվածելը, հրելը, իրերը վնասելը, հետապնդելը, սպառնալը, մազերը քաշել/կտրելը և այլն: Բուլինգի այս տեսակին սովորաբար նախորդում է վերբալ կամ հոգեբանական բուլինգը: Ֆիզիկական բուլինգը կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ աշակերտի կյանքի և բարօրության վրա:

Սեռական բուլինգ

Նսեմացնելը` թիրախավորելով սեռական բառապաշարի, ժեստերի կամ բռնության կիրառմամբ, ինչպես նաև զոհացնելով մեկին իր արտաքին տեսքի համար: Այս տեսակի դրսևորումները ներառում են առերես կամ առցանց սեռական բնույթի բանբասանքներ տարածելը, արտաքին տեսքի վերաբերյալ անցանկալի հայացքներն ու արտահայտությունները, սեռական բնույթի շանտաժը և դրա միջոցով սեռական գործողություն անելուն հարկադրելը, սեռական ակնարկներն ու առաջարկները, սեռական ոտնձգությունն ու բռնաբարությունը;

Կիբեր բուլինգ

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով աշակերտին ծաղրելը, վիրավորելը` առցանց կամ հեռախոսային հաղորդագրությունների ձևով, սոցիալական ցանցերում աշակերտի մասին ծաղրական բովանդակությամբ տեղեկատվություն/լուսանկարներ տարածելը և այլն:

Рубрика: Կենսաբանություն 9

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Սելեկցիան մի գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգորխելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Սելեկցիայի հանդիպող օրինակներ

Արհեստական փոշոտում

Բույսերի սելեկցիա — օգնում է ստեղծել բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամներ:

Կենդանիների սելեկցիա — բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկները:

Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։ Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։

Սելեկցիան Հայաստանում

Հայաստանում ստեղծվել են ոչխարների մազեղ, բալբաս, ղարաբաղի, կարամանյան, այծերի՝ կիլիկիայի, ձիերի՝ ղարաբաղի, կիլիկիայի ցեղերը, ինչպես նաև տեղական տավարի, հավերի բազմաթիվ ձևեր։ Հայաստանը նաև բույսերի հարուստ բազմազանության օջախ է՝ դրա շատ տեսակների (ցորեն, պտղատուներ, խաղող) ձևագոյացման կենտրոն։

Рубрика: Պատմություն 9

Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Սմբատ 1-ին

Աշոտ 1-ը մահացավ և իր հաջորդ Սմբատ 1-ին թողեց ամուր և միավորված երկիր։ Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր ։ 892թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը, ձերբակալեց արաբներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը։ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմտուտքում ՝ Եփրատ, հյուսիսում ՝ Վիրք և հարավում ՝ Տավրոսի լեռները։

893թ. Սմբատ 1-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Նույն թվականին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ։ Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությունը։ Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդը ներխուժեց Հայաստան և գրավեց Նախճավանը, հետո ՝ ավերված Դվինը։Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին։ Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը։ Գազազած Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին։

Աշոտ 2-րդ Երկաթ

Աշոտ Երկաթը Հայոց Թագավոր Սմբատ 1-ի ավագ որդին է։ Աշոտ 2-ին իր քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ։ Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Աշոտ Երկաթը գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ը։ 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Երկաթը մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունը և միասնականությունը ։

Рубрика: Պատմություն 9

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

Բագրատունյաց թագավորության հաստատումը Աշոտ7-9րդ դարերում Հայաստանը գտնվում էր արաբական խալիֆայության տիրապետության ներքո:Սակայն 9-րդ դարում խալիֆայությունում սկսված գահակալական կռիվները հպատակ ժողովուրդներիապստամբությունները պատճառ դարձան, որ հայերը որոշեցին համախմբվել է վերականգնել հայոցպետականությունը:Այդ շրջանում հատկապես ազդեցիկ էին Վասպուրականի Արծրունիները, ՍյունիքիՍյունիները, Արցախի իշխանները և Բագրատունիները:Նրանցից առավել կենսունակ գտնվեցինբագրատունիները:855-ից Աշոտ իշխանը ճանաչվել է Հայոց իշխանաց իշխան ևսպարապետ:Աստիճանաբար հասունանում էր Հայոց պետականությունը վերականգնելու գործընթացը, իվերջո արաբները գնում են զիջումների և Աշոտին ճանաչում հայոց թագավոր:885թ Բագարանբերդաքաղաքում Գևորգ Գառնեցի կաթողիկոսի ձեռամբ Աշոտ Ա թագադրվում է հայոց թագավոր և հիմքդնում Բագրատունյաց թագավորությանը։Հիմնադրվում է 885թ-ին և գոյատևում մինչև 1045:

Рубрика: Իրավունք

Երեխաների իրավունքներ

 1-4 հոդվածները սահմանում են «երեխա» հասկացությունը, հաստատում են երեխաների հետաքրքրությունների գերակայությունը և մասնակից պետություների պարտականությունները միջոցներ ձեռնարկել

խտրականությունից ազատ իրավունքների իրականացման համար, որոնք ամրացված են Համաձայնագրում:

* 5-11-րդ հոդվածներում սահմանում են կյանքի համար իրավունքի, անվան, քաղաքացիության, իրենց ծնողներին իմանալու իրավունքի, ծնողների հոգատարության և անբաժանելիության իրավունքի, երեխաների նկատմամբ ծնողների պարտականությունների և իրավունքների ցուցակը:

* 12-17-րդ հոդվածները շարադրում են երեխաների իրենց հայացքների արտահայտման, սեփական կարծիքի, մտքի ազատության համար, կրոնի և խղճի, միությունների և խաղաղ հավաքույթների, տեղակատվության տարածման երեխայի թույլտվության իրավունքները:

* 18-27 հոդվածները սահմանում են պետության պարտականությունները օգնելու ծնողներին և օրինական խնամակալներին, ինչպես նաև պաշպանել երեխաներին նրանց մասին հոգացող անձնաց կողմից դաժան վերաբերմունքից, ընտանեկան շրջապատից զրկված կամ որդեգրված, մտավոր կամ ֆիզիկական հետամնացություն ունեցող երեխաների, փախստականների իրավունքները, երեխաների իրավունքները նրանց զարգացման համար անհրաժեշտ առողջապահության, սոցիալական ապահովության և կյանքի մակարդակի համար:

* 28-31-րդ հոդվածները ամրապնդում է երեխաների ուսման, մայրենի լեզվով և կուլտուրայով օգտվելու, իր կրոնի պաշտամունքի, հանգստի և ժամանցի իրավունքները:

Рубрика: Русский язык 9

Водолаз поисково-спасательной станции

Оксана Шевалье (Москва)

Оксана Шевалье уверена, что предназначение человека все равно найдет его. «Я сперва пошла по другой среде, педагогической, юридической. Но потом встретилась с ребятами из МЧС, подключилась к этой теме и в итоге полностью себя ей посвятила».

МЧС делится на авиационный центр, пожарно-спасательный центр и службу на водных объектах. «Вода мне ближе, я практически с детства в воде, так что попала в свою среду».

«Наша работа — поиск предметов или утонувших людей. — В основном очистка акватории дна перед пляжным сезоном. За последние три года в нашей зоне ответственности несчастных случаев не было, разве уж по какой-то глупости. Например, в прошлую зиму люди катались ночью на машине и провалились под лед. Наша задача — достать машину, достать утопших».

Чаще всего приходится доставать людей с поверхности, когда человек уходит прямо на глазах. 

У нас время — золото: есть максимум 6-8 минут, чтобы достать человека и оживить, вдохнуть в него жизнь. Тогда чаще всего стараешься нырнуть в тот момент, когда видишь ситуацию, одновременно идет сигнал на станцию, к ребятам.

«Мы работаем в Строгинской пойме — это самая высокая водяная точка в Москве. — Москва-река чуть пониже, там более грязно. У нас глубина до 27 метров, водятся огромные сомы, толстолобики. Встречаются рыбы, которые не должны тут водиться. Например, акулий сом. Таких мы отправляем в лабораторию. На дне чаще всего — покрышки, буквально все усеяно. Есть лодки, катера».

«В водной службе женщин больше нет. — Когда я только пришла на службу, конечно, у парней в голове был определенный ряд вопросов. Но со временем это все рассеивается. У нас одинаковая форма, я стараюсь особенно на службе не выделяться — духами или юбками». 

Прежде всего ведь у нас команда. Конечно, когда я беру баллон, мальчик его хватает автоматически, помогает нести. А во мне больше мягкости, поэтому я могу в какой-то момент заменить его, например в общении с пострадавшими. Мы взаимозаменяемы, и каждый знает, чего он стоит.

Рубрика: Հայոց Լեզու 9

Առաջադրանք

• Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
• Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։
Ստորոգյալի տեսակները

• Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
• Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։
Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։
• Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։
Օր.` Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը՝ շուկա։

Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։
Օր.՝

• Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
• Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։
Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

 Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
Ենթակա — խոսակցությունն
Բաղադրյալ ստորոգյալ — հաճելի էր

• Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
Ենթակա — մարդիկ ու մեքենաները
Բաղադրյալ ստորոգյալ — անցուդարձ էին անում

• Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
Ենթակա~անտառ
Բաղադրյալ ստորոգյալ~ գեղեցիկ էր թվում
• Այժմ անձրևում է։
Պարզ ատորոգյալ — անձրևում է
• Վերջապես խախտվեց լռությունը։
Պարզ ստորոգյալ ~ խախտվեց
Ենթակա — լռություն
• Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
Ենթակա — անձրև, զինվորների
պարզ ստորոգյալ — թակում էր
• Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
պարզ ստորոգյալ ~ լսվում էին
• Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
ճրագ~ենթակա
լուսավորում~բաղադրյալ ստորոգյալ

• Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
ռուբեն~ենթակա
նեղանում էր~պարզ ստորոգյալ
• Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
դա~ենթակա
կին էր~բաղադրյալ ստորոգյալ


  1. Շարահյուսություն-նախադասություն, նախադասության կառուցվածք, բառակապակցություններ, բառերի տեղը և դերը նախադասության մեջ՝ նախադասության անդամներ։
  2. Բառերի կապակցման եղանակները՝
    • Առդրություն. Շունը շատ բարի է մարդկանցից։ Շունը բարի է շատ մարդկանցից։ Բառակապակցություն է կազմում այն բառի հետ, որի կողքին դրված է։
    • Խնդրառություն. Բացի Արմենից՝ բոլորը համաձայն են ինձ հետ։ Սովորողներն իրենք են ջրում ծառերը։ Որոշակի բառ՝ կապ, կամ որոշակի սեռի բայ, պահանջում է որոշակի հոլովով ուրիշ բառ բառակապակցություն կազմելու համար։
    • Համաձայնություն. Արևն ու Լուսինը երկնային մարմիններ են։ Խոսողները հանկարծ լռեցին։ Արտավազդը՝ հայոց արքան, պիեսներ էր գրում և բեմադրում էր դրանք։ Բառակապակցության բաղադրիչները համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով (որտեղ որը հարկավոր է)։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։
  3. Տեքստից գտիր.
    • մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
    բարդ իմաստասեր
    ածանցավոր գեղեցկություն
    բարդածանցավոր նախասահմանված
    • երեք հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.
    խփեց ~ խփել
    վերցրեց ~ վերցնել
    երկնքից ~ երկինք
    • գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.
    խփեց
    մթության
    մշուշ
    • մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.
    գիշերվա, մարդիկ, դռան
    • դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.
    • գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.
    • գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։
    Տեքստ

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան նախասահմանված ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուն տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։


1․ Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր՝ ինչքան կարող ես։
2․ Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տեքստ
Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փե-կին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հոր-ացած անձրևի աղմուկը։ Ջրհոր-անից թափվում էր պ-տոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թ-պոտ գիշեր է և անձրև է գալիս կամ էլ պար-կա գիշեր է գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ինչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկար- դռան հետևից ինքը կամաց կանչեր Ես եմ նանի դուռը բաց։ Տիկինն զգաց որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը դողդոջ-ն ձեռքերը կր-քին ակնդետ նյում էր ականակի- խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը կտեսներ այնպիսի հայա-ք այնպիսի աչքեր որ կմոռանար ցնոր-ը։ Բայց նա լուռ անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց լսեց շան խուլ կա-կանձ և ասաց
Ինչքան միանման են հաչում շները…


Կետադրիր տրված նախադասությունները․

  1. Հետադաս որոշիչ
    • Հեծվորը Կոստան աղան էր սպիտաիկ ձիու վրա։
    • Վեց շուն ուներ մեկը մյուսից կատաղի։
    • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։
    • Հեծյալները կիսամերկ կմաղքացած օրորվում էին թամբի վրա։
    • Նա գեղեցիկ մի այր էր թախծալի աչքերով։
    • Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ մոտ հիսուն տարեկան։
    • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան բնական պարիսպներով գոտևորված։
    • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները հուժկու մարմիններով։
    • Պճնասեր կանայք հագնված ամենավերջին նորածևությամբ սեթևեթում էին։
    • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։
  2. Հեռացված հատկացուցիչ

• Դառը մտորումները բզկտում էին սպարապետի ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
• Արսենը ամենևին չէր նկատում կնոջ արտասուքով ողողված աչքերը։
• Արևի շողերը ցրում էին թուխպի բրդի քուլաներին նմանվող ծվենները։
• Առավոտյան Անիի դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
• Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։
• Հայացքը չէր կտրում լեռների տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

  1. Բացահայտիչ

• Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում բարձրադիր այդ երկրում։
• Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ ուռիների տակ։
• Հենց հաջորդ կիրակի առավոտ կանուխ որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։
• Մենք քո խոնարհ ծառաներս յոթ եղբայր ենք։
• Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը որպես հիշատակ։
• Քաղաքն ուներ երկու անուն Գորիս և Կյորես։
• Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում ոչ գիր ոչ խաչ։
• Այդ ժխորից մարդկանց ու անասունների կանչերից ազատ էր Պասաժը։
• Ահա երևաց ինքը քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
• Ո՞ւր էիր երեկ ամբողջ օրը։
• Դիմացը փողոցում էլեկտրական խոշորլամպկար։
Միանգամէլշատտարիներառաջճռնչացայգուդուռը։

Ձեռքովնշանէրանումդեպիներքևդեպիգետիարմունկը։

Ներքևըձորումթառելենմիքանիտներ։