Рубрика: Uncategorized

Երկրաչափություն

Տեսական նյութ

Թեորեմ: Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին ու նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Թեորեմ :Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Առաջադրանքներ:

1) ABCև A1B1C1 եռանկյունների մեջ AB=A1B1, BC=B1C1, <B=<B1: AB և A1B1կողմերի վրա D և D1կետերը նշված են այնպես, որ <ACD=<A1C1D1:Ապացուցել, որ ACD=A1C1D1:

Ըստ I հայտանիշի եռանկյունիները հավասր են, իսկ ըստ II հայտանիշի BCD հավասար են

2) AB և CD հատվածները հատվում են AB հատվածի O միջնակետում, <OAD=<OBC:

ա) Ապացուցեք, որ CBO=DAO,

բ) գտեք BC-ն և CO-ն, եթե CD=26սմ, AD=15սմ:

3) A անկյան կիսորդի վրա D կետը, իսկ կողմերի վրա B և C կետերը նշված են այնպես, որ <ADB=<ADC: Ապացուցեք, որ BD=CD:

4) Նկարում  AB=AC, BD=DC և <BAC=500:Գտեք <CAD-ն:

5) Նկարում AB=CD, BD=AC: Ապացուցեք, որ <CAD=<ADB:

Рубрика: Uncategorized

17.12.2019

Դասարանում 
Զահրատ

Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
— Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
Բարի տարի ձեզ և բարի պատրանք

1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։

Իմ կարծիքով, հեղինակը ճիշտ է ասում։ Նոր տարին ուղղելու համար պետք է երկու բան։ Տոնածառը և զարդարել այն և այլն։ Մարդիկ տրամավորվում են նոր տարվանը, և հույս ունեն, որ ինչ _որ լավ բան տեղի կունենա։ Եվ նոր տարվա տրամադրությունը ոչ թե ծառի և զարդերի մեջ է, այլ քո հոգու մեջ…

2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:

Հագվույս — հոգուս

Կբավե — կբավականացնե

Շտկել — ուղղել

Ատիկա — այդ

Գալիք — եկող

Զատ — բացի

Ծառին — ծառի

3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:

Ես կարևորում եմ Ամանորի մեջ այն, որ մարդիկ դառնում են բարի և ինչ — որ չափով հավատք է մտնում նրաց սրտները։ Ամանորում տխրեցնում է այն, որ փոքր ժամանակից մեզ հավատացնում են Ձմեռ Պապիկին։ Բայց գալիս է այն ժամանակը, և մենք հասկանում ենք, որ աշխարհում գոյություն չունի։

Рубрика: Uncategorized

Դեկտեմբերի 9-15, առաջադրանք, 7-րդ դասարան

Հայաստանը  7-րդ դարում:

Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։

Անդադար պատերազմներից բյուզանդիան թուլացավ ու ստիպված եղավ դուրս հանել իր զորքը Հայաստանից: Տեսնելով Բյուզանդիայի թուլացումը, հայերը դաշինք են կնքում Արաբական խալիֆայության հետ, որն օրեցօր հզորանում էր: Դաշինքը հնարավորություն տվեց Հայաստանին անկախանալու մինչև VII դարի վերջ:

Ներկայացրու   7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:

  • 607-608 թ. — Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։
  • 615-628 թ. —  Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս:
  • 618 թ. — Կառուցվում է  Ս․ Հռիփսիմեի տաճարը :
  • 631 թ. սեպտեմբերի 14-ին — Հերակլ  կայսրը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։
  • 622 թ. — Արաբական թերակղզում բնակվող և անասնապահությամբ զբաղվող ցեղերի քաղաքական միավորում:
  • 628–632 թթ. — Արևելյան Հայաստանում մարզպան է նշանակվում Վարազտիրոց Բագրատունին, որը սկսել էր երկրի անկախացման գործը:
  • 639 թ. — Թեոդորոս Ռշտունին վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը:
  • 640 թ. —  սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։
  •  643 թ — Կոստանդին (Կոստաս) 2-րդը Թեոդորոս Ռշտունու ձերբակալում է:
  • 652 թ —  Պայմանագիր է կնքվում Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի  հետ։
  •  656 թ. — Թեոդորոս Ռշտունին մահանում է:
  •  656 թ. — Համազասպ Դ Մամիկոնյանը  գումարել է նախարարական ժողով և կայացրել փոխհամաձայնություն (երկիրը բաժանվել է նախարարների միջև՝ ըստ նրանց հզորության)։
  • 656 թ. — օգտվելով Արաբական խալիֆայությունում ծավալված գահակալական կռիվներից, դաշնակցել է Բյուզանդիային և թոթափել արաբական գերիշխանությունը՝ պաշտոնապես ընտրվելով Հայոց իշխան։
  • 661թ. —  Դամասկոսից վերադառնում է Գրիգոր Ա Մամիկոնյանը:
  • 680 թ. վերջից Հայաստանը դադարեց հարկերի վճարումը խալիֆայությանը:
  • 685 թ. հյուսիս–արևելքից ներխուժած խազարների դեմ մղած պայքարում զոհվեց Գրիգոր Մամիկոնյանը:
  • 686 թ. — Աշոտ Բ Բագրատունին ենթարկվելով բյուզանդական հարձակումներին՝ հարկադրված եղավ հոգալ երկրի պաշտպանության մասին։
  • 689 թ. —  Հուստինիանոս II կայսրը նվաճեց Հայաստանը, բայց պահպանեց Աշոտ Բագրատունու իշխանությունը և պատրիկական իրավունքները։
  • 698թ. — Պսակ ճահճոտ դաշտում Սմբատ Զ Բագրատունին դիմադրել Հայաստան ներխուժող բյուզանդական զորքերին:
  • 703 թ. — Բյուզանդիայից սաանալով ռազմ, օգնություն, Սմբատ Բագրատունին 5 000-անոց զորքով անցել է հարձակման, սակայն պարտություն է կրել Դրաշպետի ճակատամարտում,
  • 705 թ. — արաբները հայ նախարարներին խաբեությամբ հավաքել են Նախճավանի և Խրամի եկեղեցիներում և ողջակիզել։
  • 709թ. — Սմբատ Բագրատունին Հայաստանի արաբ կառավարչի կոչով վերադարձել է Հայաստան և  դարձել Հայոց իշխան:

Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:

Թեոդորոս Ռշտունին Հայոց իշխանն և  սպարապետն էր 628-ից, մարզպան՝ 634-ից: Ծննդյան թիվն անհայտ է, մահացել է մոտ 656թ. Դամասկոսում և թաղված է Աղթամարում:

637թ. Սասանյան պետության քայքայումից հետո Հայաստանը հռչակել է անկախ, իսկ 639 թ. վերամիավորել նաև Բյուզանդիային ենթակա հայկական գավառները:
640-641թթ. Բյուզանդիան Թեոդորոս Ռշտունուն շնորհել է պատրիկի և կյուրապաղատի տիտղոսներ ու նրան ճանաչել Հայաստանի կառավարիչ:

Թեոդորոս Ռշտունին ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել Հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել արաբ նվաճողներին: 652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել  Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են:

Դժգոհելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականությունից՝ բյուզանդական Կոստաս կայսրը 646 թ. Հայոց իշխան է ճանաչել ոմն Թովմայի, որը Կոտայքում դավադրաբար կալանավորել է Թեոդորոս Ռշտունուն և ուղարկել Կ. Պոլիս: Հայերի դժգոհությունից, կայսրը Ռշտունուն կրկին հաստատել է իր պաշտոնին և փորձել քաղկեդոնական դավանանք պարտադրել հայերին: Սակայն 648 թ. Դվինում գումարված ժողովը մերժել է կայսեր առաջարկը:

Կայսրության նոր խարդավանքներին դիմակայելու համար Ռշտունին իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, ապա 652 թ.  պայմանագիր է կնքել Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ՝ ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը  երեք տարով երկիրն ազատում է հարկերից, պահպանում Հայոց այրուձին և ինքնուրույնությունը՝ կառավարման բոլոր հարցերում:

Թեոդորոս Ռշտունին և նրա որդի Վարդը արաբական 7 հազարանոց զորախմբի օգնությամբ հաղթել են Հայաստան ներխուժած բյուզանդական զորքերին և հասել մինչև Տրապիզոն: Պայմանագիրը վերահաստատելու հույսով նա մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս, որտեղ էլ վախճանվել է:

Վերլուծիր 652թ.-ի  հայ-արաբական պայմանագիրը:

Հայ-արաբական պայմանագիրը կնքնեվլ է 652թ. Դամասկոսում Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև:

Տեսնելով, որ Բյուզանդիան թուլացել է և պետք է չի կարող պատերազմել, Ռշտունին որոշեց դաշինք կնքել հզորացող Արաբական խալիֆայության հետ: Ըստ պայմանագրի  Հաաստանը 3 տարի չի վճարի հարկ, իսկ այնուհետև կվճարի այնքան, որքան կցանկանա, արաբները պետք է պաշտպանեն Հայկական սահմանները, ոչ մի արաբական պաշտոնյա Հայաստան չի գա և հայկական բերդերում չեն կանգնացնի կայազորի:

Այդ բոլորը նպաստեց Հայաստանի աանկախացմանը՝ գերիշխանություն կա, սակայն Հայաստանին հարմար պայմաններով: Եվ դա շարունակվեց մինչև VII դարի վերջ:

Рубрика: Uncategorized

Դեկտեմբերի 9-15, առաջադրանք, 7-րդ դասարան

justinian_mosaik_ravenna

Առաջադրանք 1

Դասարանական/ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, Հայաստանը VI դարում, էջ 42-46/

Տնային Աշխատանք

  • Ներկայացրու VI դարում Հայաստանում տեղի ունեցող ժամանակագրությունը:

Բյուզանդական քաղաքականությունը Արևմտ­յան Հայաստանում: Բյուզանդական կայսրության ազդեցության ոլորտում գտնվող Արևմտյան Հայաստանն ընդգրկում էր Մեծ Հայքի արևմտյան մասը և Փոքր Հայքը: Հուստինիանոս I կայսրը (527–565 թթ.) կայսրության կենտրոնական կառավարումն ուժեղացնելու նպատակով մի շարք միջոցառում­ներ է իրականացնում: Նա ռազմավարչական բա­ժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում: Խախտելով հայկական իշխանական տների համա­կարգը` կայսրը կառավարումը հանձնեց բյուզան­դական զինվորական պաշտոնյաներին, վերացրեց Արևմտյան Հայաստանում պահպանվող հայկա­կան հինգ ինքնուրույն իշխանությունները: Դրանց փոխարեն ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները: Այդ ընթացքում Հուստինիանոսն օրենք հրապարա­կեց, որով, խախտելով միայն արական (հորից որ­ դու) գծով նախարարական կալվածքները ժառան­գելու կարգը, այդ իրավունքը տվեց նաև կանանց ու աղջիկներին: Դրա հետևանքով նախարարական հողային տիրույթները մասնատվում էին: Այդ ամե­նը ծանրացրեց հայ ժողովրդի վիճակն Արևմտյան Հայաստանում:\

  • Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի  և հայերի նկատմամբ:

Հուստինիանոս Ա կայսրը ամենինչ անում էր հայերի ինքնուրյունությունը թուլացնելու համար:
1. Վերացվեցին հայկական հինգ ինքնուրյուն իշխանություները:
2. Օրենք հրապարակեց հողաժառանգության մասին:
3. Նախարարական կալվածքները ժառանգելու իրավունք տվեեց աղջիկներին, որի հետևանքով հողային տիրույթնրը մասնատվում էին:
4. Կայսրական պաշտոնները բռնություն են գործադրում հայ իշխանների նկատմամբ ծանրանում են հարկերը:
5. Ի պատասխան հայերի բարձրացրած ապստամբոության Ուստինյանոսը պարսից զորք է ուղարկում նրանց դեմ:
6. Հայոց ուժերը թուլացնելու համար կայսրը Հայոց այրուծին ուղարկում էր երկրի խորքերը կայսրության սահմաները պահպանելու համար:

  • Համեմատիր, համադրիր Արևելյան, Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
  • Ներկայացրու օտար տիրապետողների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները:
  • «Հուստինիանոս Առաջին կայսր»/տեսաֆիլմ/

Առաջադրանք 2

Դասարանական -Հայոց պատմություն, 7-րդ դասարան, Հայաստանը VII դարում, էջ 47-51

Տանը

1. Ներկայացրու   7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:

615թ պարսից Խոսրով II արքան գումարում է Տիզբոնի ժողովը: Մասնակիցների թվում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրների հոգևորև աշխարհիկ ներկայացուցիչներ:

Հերակլ կայսրը 631թ. սեպտեմբերի 14-ին Խաչափայլտը վերադարձնում է Երուսաղեմ: Այդ օրն էլ նշվում է Խաչվերացի եկեղեցական տոնը:

652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից:

2. Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:

Դավիթ Սահառունին մինչև VII դարի 30–ական թթ. վերջը գլխավորում էր Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորման գործը, որը շարունակում է Թեոդորոս Ռշտունին: Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով Բյուզանդիայի և Պարսկաստանի թուլացումից, 639 թ. վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը ինքնուրույն իշխանապետության մեջ: Երկրի պաշտպանությունը նա ղեկավարում էր իր նստավայրից` Աղթամար կղզուց: Բյուզանդական կայսրը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու վարած ինքնուրույն քաղաքականության հետ, նրան կեղծ մեղադրանքով ձերբակալում է:Ստեղծված բարդ իրավիճակում Թեոդորոս Ռշտունին փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել անընդհատ հզորացող արաբների հետ: 652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են: Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

3. Վերլուծիր 652թ.-ի  հայ-արաբական պայմանագիրը:

Պայմանագրում նշված է.

Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են: Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

Հայոց իշխանը մտածում էր իր երկրի մասին, ժողովրդի մասին: Նրանք հաշտության պայմանագիր կնքեցին, որում գրեթե ամեն ինչ ի օգուտ էր մեր երկրին:

Рубрика: Uncategorized

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ # 7

(Նոյեմբեր / ֆլեշմոբ / 2-րդ մակարդակ)

 

  1. Եռանիշ թվեր գրելու համար կարող ենք օգտագործել միայն 2 և 6 թվանշանները: Յուրաքանչյուր եռանիշ թվում այդ թվանշաններից ամեն մեկը գոնե մեկ անգամ պետք է հանդիպի: Գտեք այս պայմաններին բավարարող ամենամեծ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը:

226, 262, 662, 626:
226+662=888

  1. Ուղղանկյունաձև ու քառակուսաձև դասասենյակներն ունեն 6 երկարությամբ ընդհանուր պատ: Երկու դասասենյակների հատակների մակերեսների գումարը 90 քառակուսի մետր է: Գտեք ուղղանկյունաձև դասասենյակի հատակի պարագիծը:

90:6=15սմ (ուղղանկյան կողմ)
P=15×2+6×2=42 սմ

  1. Ունենք ճիշտ աշխատող նժարավոր կշեռք և հինգ կշռաքար՝ 1կգ, 2կգ, 3կգ, 4կգ, 5կգ: Կշեռքի մի նժարին դնում ենք 5 կիլոգրամանոց կշռաքարը: Մնացածներից քանի՞ ձևով կարող ենք դնել նժարներին, որ կշեռքը հավասարակշռված լինի:

2 տարբերակ կա
3 և 2
4 և 1

  1. Միևնույն կետից ուղիղ գծով, հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեց երկու հետիոտն: Որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 544 մ, որը երկրորդի անցածից 120 մ-ով պակաս էր: Այդ պահին քանի՞ մետր էր հետիոտների միջև հեռավորությունը:

544+120=664մ
664-544=120մ

  1. Երեք ընկեր՝ Արամը, Դավիթը և Ալեքսը, սովորում են նույն դասարանում: Նրանցից մեկը զբաղվում է ֆուտբոլով, մեկը՝ լողով և երրորդը՝ ձիասպորտով: Մի օր, երբ Դավիթն ընկերոջն ուղեկցում էր լողի պարապմունքի, ձիու վրայից լսվեց երրորդ ընկերոջ ձայնը. «Արամ, հեռախոսդ թողել ես դասարանում»: Տղաներից ո՞վ ինչո՞վ էր զբաղվում:

Արամ-ձիասպորտ
Դավիթ-ֆուտբոլ
Ալեքս-լող

  1. Համակարգչի էկրանին գրված են 1, 3, 4, 6, 8, 9, 11, 12, 16 թվերը: Վարդանը և համակարգիչը սկսում են հերթով մեկական թիվ ջնջել: Երբ էկրանին մնաց մի թիվ, պարզվեց, որ Վարդանի ջնջած թվերի գումարը 3 անգամ մեծ էր համակարգչի ջնջած թվերի գումարից: Ո՞ր թիվն էր մնացել վերջում:
  2. Ուղղի վրա կարմիրով մի քանի կետ է նշված։ Արամը յուրաքանչյուր հարևան երկու կարմիր կետերի միջև դրեց մեկական կանաչ կետ: Ուղղի վրա եղավ ընդամենը 47 նշված կետ։ Կարմիրով քանի՞ կետ էր նշված ուղղի վրա։

x+x+1=47
2x=46
x=23 կանաչ կետ
x+1=24 կարմիր կետ

  1. Քանի՞ եռանիշ թիվ կա, որի գրության ժամանակ մեջտեղի թվանշանը 0 է։

90

  1. Թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ: Գտեք օրինաչափությունը և լրացրեք բաց թողած թիվը.12, 31, 24, 12, 51, 26, 12, ..:

 

  1. 100-ից փոքր պարզ թվերի քանի՞ զույգ կա, որի տարբերությունը հավասար է 2:
Рубрика: Uncategorized

Տնային Աշխատանք

  1. .Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր կան: (հյութը):

Рубрика: Uncategorized

Կրկնակի բեղմնավորում

Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ա. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք։ Բեղմնավորումից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը։ Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են կրկնակի բեղմնավորման 2 տիպ. նախամիտոտիկ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման։ Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում (զիգոտում): Ետմիտոտիկ իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները, և միաձուլումն սկսվում է պրոֆազի վերջում։ Արական և իգական քրոմոսոմային հավաք ունեցող ինտերֆազ կորիզներն առաջանում են միայն զիգոտի առաջին միտոտիկ բաժանումից հետո։ Կրկնակի բեղմնավորումը ունի կենսաբանական կարևոր նշանակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո։

Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում, Uncategorized

Դաս 11

Քննարկվող հարցեր.

1.Որ շարժումն է կոչվում հավասաաչափ:

Այն շարժումը որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիոցներում անցնում է հավասար ճանապարհներ կոչվում է հավասարաչափ շարժում:

2.Որ մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցում, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը:

3.Ինչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

ՄՀ-ում որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ-ում անցնու է 1մ ճանապարհ:

1 մ/վ

4.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Ճանապարհ=ԱրագությունxԺամանակ

S = v  x   t

5.Ինչպես որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Ժամանակ = Ճանապարհ : Արագություն

t=s : v

6.Ինչպես է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը:

7.Որ երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությանբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթն կոչվում է իներցիա:

8.Ինչու է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից

Քանի որ ավտոբուսը շարժվում է, դրանից դուրս փռնելու դեպքում մենք կգլորվենք և ֆիզիկապես չենք կարողանա թռչելուց ոտքի վրա կանգնել գլորվելու տեղը։

9.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի իր արագությունը,թե ոչ:

Ոչ՝ այն նույնը կմնա։

Սովորել.Է.Ղազարյանի դասագրքից սովորել էջ 21-ից մինչև էջ 34-ը և

40-ից մինչև էջ42

Լրացուցիչ առաջադրանք

Է.Ղազարյանի դասագրքից ՝էջ 169-ի խնդիրներ 31-ից մինչև 36-ը:

Рубрика: Uncategorized

09.12.2019

Դասարանում
1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում)

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակվողները մոտ հազար  տարի շախմատ են խաղում: (գյուղում)

 Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և՝ խաղալու կարողությունը (տարուց):

Հարյուր տարուց ավել է,  ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և՝ շախմատի մասին  գիտելիքներն  են  ստուգվում, և՝ խաղալու  կարողությունը (տարուց):

Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց Չեմպիոն ազգանունով մի Անգլացի շախմատիստ։ (մրցաշարի, ազգանունով)

Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) 

Սիրելի թիմը պարտությունից ամոթից փրկելու  համար արգենտինացի  ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը)

Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

Այդպես պայթյունի պատճառով, խաղը ընդհատվեց և չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

2. . Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: — անորոշ
Բ. Դերձակը հագուստն էր կարում: — որոշյալ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: — անորոշ
Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր: — որոշյալ

  1. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ`  ն:

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարիսուզված մնաց:

  1. .Գծիկները փոխարինի ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են  դանիացի ապակեգործներն:

Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբհայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսանմեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկականպրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիիսյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծոպատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):  Միհր աստծոպատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Կարդա՛

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումնարտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդնեն ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդնեն ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրանհաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:

Տնային աշխատանք

Անգիր սովորի՛ր  քառյակները. 

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

*******
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Վերհիշի՛ր բանաստեղծությունը.

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.Գընում է մութ անտառում,Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.Ես կանչում եմ նորից նոր,Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

  1. Փակագծերումտրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) — ը շարունավում է: Դա (կասեցնել) — ն  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ) — ը: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք) — ը, որ առանց կենդանիների իրենց (կյանք) — ն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) — ն կարող են ասել այն (որորդներ) — ն, որոնք (զենք — ը) փոխարինել են լուսանկարչականապարատով: Նրանք (ուժեր) — ն ու (ժամանակ) — ն չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) — ը դիտելու համար:

  1. Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

3.. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կանձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերիհամար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում էպոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսականսննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկուկողմերում:

Рубрика: Uncategorized

Встречаем новый год

  1. Прочитайте текстНовый год – праздник, отмечаемый многими народами в соответствии с принятым календарём, наступающий в момент перехода с последнего дня года в первый день следующего года. Начало года с 1 января было установлено римским правителем Ю́лием Цезарем в 46 году до н. э. Римляне посвятили этот день Я́нусу – богу входов и выходов, дверей и всех начал. Януса изображали с двумя лицами: одно смотрело вперед, а другое – назад. До XV века на Руси новый год наступал 1 марта – с приходом весны по юлианскому календарю. В эти дни славяне украшали вишневые деревья восковыми свечками в честь богов плодородия. В русских деревнях и украинских селах крестьяне клали на новогодний стол перед каждым три головки чеснока, а на середину – двенадцать луковиц, покрытых сеном. Считалось, что это охраняет всех присутствующих от болезней и злых духов.
    С 1700 года по указу Петра I Новый год в России празднуют, как и в других странах Европы, 1 января, причём по юлианскому календарю. Во времена Петра юлианский календарь был ещё принят во многих протестантских государствах Европы, и Россия тогда праздновала Новый год одновременно с ними, но на 11 дней позже, чем в католических странах, где c 1582 г. действовал григорианский календарь. Начиная с 1919 года новогодний праздник в России стали отмечать в соответствии с григорианским календарём. В результате в России появился Старый Новый год – дополнительный праздник, который получился в результате смены летоисчисления. Встреча Нового года является очень значимым явлением. Согласно традиции в доме устанавливается Новогодняя ёлка – неотъемлемый атрибут празднования Нового года в России. Ёлку украшают обычно шарами из тонкого стекла и сусального золота, мишурой, декоративными фигурками и гирляндами. В свете рождественских традиций основные цвета украшений – красный (цвет костюма Санты или Деда Мороза), золотистый, серебристый и белый (цвет снега). История украшения деревьев к празднику уходит во времена царствования фараонов. В те времена в Древнем Египте украшали пальмы. Уже в нашу эру в Европе на Рождество стали украшать ель: яблоками, печеньем, зажжёнными свечами. Есть версия, что первую новогоднюю ёлку поставили на площади города Селеста в Эльзасе в 1521 году. Первая ёлочная игрушка – стеклянный шар – появилась в Саксонии в XVI веке. В начале 1830-х годов о моде на рождественскую ёлку ещё говорилось как о «милой немецкой затее» (ведь в Россию обычай отмечать Новый год Пётр I привез из Германии). А в конце этого десятилетия ёлка уже «входит в обыкновение» в домах петербургской знати. Только в домах духовенства и в крестьянской избе ёлка в XIX веке так и не привилась. Дело в том, что прежде это дерево не пользовалось особой симпатией. Символика смерти и связь с «нижним миром», которые приписывались ели в русской традиции, а также обычай ставить ёлки на крышах кабаков вовсе не предвещали тех перемен в отношении к ней, которые произошли в середине XIX века. В процессе усвоения иноземного обычая усваивалось и то значение, которое приписывалось рождественскому дереву на Западе – его связь с темой Рождества. Процесс «христианизации» ёлки проходил в России не столь уж гладко. Он встречал сопротивление со стороны православной церкви. Священнослужители видели в новом празднике «бесовское действо», языческий обычай, ничем не напоминавший рождение Спасителя, да вдобавок – обычай западного происхождения. В 1916 г., во время Первой мировой войны (1914-1918гг.), ёлка была запрещена Священным Синодом как «немецкий обычай». В 1927 г. в ходе начавшейся антирелигиозной кампании Рождество перестает быть официальным праздником, а рождественская ёлка была объявлена «религиозным пережитком». Однако перед наступлением 1936 г. ёлка была вновь разрешена, но уже как новогодняя. Новогодняя ёлка также обозначает праздничное мероприятие – концерт (чаще всего для детей), на котором празднуется Новый год.

2. Как встречают новый год в разных странах мира? Найдите самые интересные и запишите их.

Как встречают новый год в разных странах мира

3. Подберите к данным словам противоположные по смыслу. Составьте словосочетания

Первый — последный номер

приходить — уходить из дома

плодородный —

охранять — не охранять дом

начинать — закончить

значимый — без ценый урок

тонкий — толстый человек

милый — страшный монстр

запрещать — разрешать мальчику

помнить — забыть дату

антирелигиозный — религиозный

официальный — не официальный

4. Вставьте пропущенные предлоги

Получил свое название в честь кого-то; охраняет всех от болезней и злых духов; было положено начинать год с сентября; украшали деревья в честь богов плодородия; отмечать с соответствии с григорианским календарём; привез в Германии; ставить ёлки на крышах кабаков; не предвещали перемен в отношении с ней; поставили на площади города; связь с темой Рождества; украшение деревьев к празднику; В время Первой мировой войны; С наступлением Нового года; стали проводить праздники для детей в Кремле; сопротивление со стороны православной церкви; говорилось в моде наряжать рождественскую ёлку; класть на новогодний стол с каждым гостем; эта традиция прерывалась в некоторый период времени.

5. Раскройте скобки, используя слова и сочетания слов в нужной форме

1. Новый год – праздник, отмечаемый многими народами в соответствии (принятый календарь). 2. Новый год наступает в момент перехода (последний день года) в первый день (следующий год). 3. Начало года с 1 января было установлено (римский правитель Ю́лий Цезарь). 4. На новый год славяне украшали вишневые деревья (восковые свечи). 5. С 1700 года Новый год в России празднуют 1 января по (юлианский календарь). 6. Во времена Петра юлианский календарь был ещё принят (многие протестантские государства) Европы. 7. Начиная с 1919 года новогодний праздник в России стали отмечать в соответствии (григорианский календарь). 8. Встреча Нового года является (очень значимое явление). 9. Ёлку украшают обычно шарами (тонкое стекло и сусальное золото, мишура, декоративные фигурки и гирлянды).

6. Составьте предложение, используя слова в нужном порядке и в нужной форме

Обычай, новый, видеть, праздник, в, священнослужители, языческий.
Пальмы, фараоны, во, украшать, в, времена, Древний, царствование, Египт. Восковые, в, украшать, плодородие, вишневые, славяне, деревья, боги, свечки, честь.
Новогодний, устанавливаться, традиция, в, по, ёлка, дом.
В, ёлка, духовенство, не, симпатия, и, в, крестьянский, изба, пользоваться, дом.

7.Выполните упражнение по модели

М о д е л ь: — Ты вчера был занят (или свободен)? — Да, был занят, занимался в библиотеке, потом смотрел телевизор и читал.
С л о в а д л я с п р а в о к: гулять, писать письма, работать на компьютере, играть на компьютере, читать, делать домашнее задание, готовить ужин, разговаривать с друзья- ми, смотреть фильм, ходить в театр, ходить в кино, ходить в музей, ходить в гости, оформ- лять документы, ходить в иностранный отдел, ужинать в ресторане, сдавать экзамен, хо- дить в парикмахерскую, готовиться к семинару, писать реферат, играть в футбол, играть в теннис, играть в шахматы, стирать, гладить, прибирать в комнате, читать по-русски, отдыхать, слушать музыку.

1. — Ты вчера был чем-то занят? — Да, вчера я … . 2. — Что ты делал вчера? Отдыхал? — Нет, вчера я … . 3. — Ты вчера был свободен? — Нет, я … . 4. — Что ты делал после обеда? — После обеда я … . 5. — Что ты делал вчера вечером? — Вчера вечером я … . 6. — Чем ты был занят в субботу? — В эту субботу я … . 7. — Что ты делал в воскресенье? — В это воскресенье я … . 8. — Что ты делал два часа назад? — Два часа назад я … .