Рубрика: Աշխարհագրություն 9, Uncategorized

Առանց աղբի Արատես

Մենք ճամփա ընկանք դեպի Արատես Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։ Մեր առաջին կայանը եղավ Սմբատաբերդը։ Բարձրանալը դժվար էր, քանի որ ուժեղ արև էր և շատ շոգ էր։ Բոլորս նվնվում էինք բայց բավականին արագ բարձրացանք։ Վայելեցինք տեսարանը, նկարվեցինք, հանգստացանք և հետ ճամփա ընկանք։
Իջնելը ավելի հեշտ էր քան բարձրանալը, բայց կրկին նվնվում էինք, քանի որ անհամբեր սպասում էինք թե երբ կհասնենք Արատես։

Երբ հասանք Արատես զարմացել էինք բնության գեղեցկությունից, չէինք հավատում, որ Արատեսը այսքան չքնաղ է։
Ինչևէ, մեր իրերը դասավորեցինք, ճաշեցինք և գնացինք արկածներ փնտրելու։
Այնտեղ գրեթե ձորի եզրին մեծ փայտից ճոճանակ կար։ Որոշեցի այնտեղ զբաղվել ասեղնագործությամբ։ Իմ ընկերուհիների որոշեցին աջակցել ինձ, և մենք իրար հետ երգ լսելով վայելում էինք չքնաղ տեսարանը։ Քիչ անց եկան տղաները և որոշում կայացնեցին, որ պետք են շատ ուժեղ ճոճորեն մեզ։ Այդպիսով, մենք ընկանք գրեթե ձոր։ Ահա և մեր արկածների մեկը։ Եվ այսպիսով ավարտվեց մեր առաջին օրը։

Երկրորդ օրը սկսվեց մարզանքից, առավոտյան ժամը 08.00 ֊ ին։ Այնքան վաղուց չէի մարզվել, որ մարզանքից հետո ամբողջ մարմինը բռնվել էր։ Մարզվելուց հետո նախաճաշեցինք և քիչ անց եկան զինվորները։ Սկզբում մեզ սովորեցնում էին ինչպես կանգնել շարքում, ինչպես ճիշտ խոսել թմի ավագի հետ։ Ցավոք այդ անում էին միայն տղաները, իսկ աղջիկներին ուղարկեցին սուրճ պատրաստելու։ Տղաներին լավ տանջելուց հետո աղջիկներին ցույց տվեցին թե ինչպես ինքնապաշտշանվել։ Իրոք որ զվարճալի էր։
Հետո կրկին շարունակեցին տանջել տղաներին։ Այդ դրանից հետո ճաշեցինք, հանգստանալուց հետո աղբ տեսակավորեցինք, քանի որ աղբ տեսակավորելը այս ճամփորդությունը նպատակներից մեկն էր։ Քիչ անց մեզ պատմեցին զենքերի մասին, և թույլ տվեցին նռնակներ նետել։ Ամենից շատ նռնակ նետելուն էի սպասում։ Շատ հետաքրքիր էր և զվարճալի։
Երեկոյան խարույկ վառեցինք, և նրա շուրջ ամփոփեցինք մեր օրը։

Երրորդ օրը սկսվեց տուն հավաքելուց, քանի որ վերջին օրն էր և պետք էր հանձնել սենյակները։ Նախաճաշեցինք, ափսեները լվացինք, աղբ տեսակավորեցինք, ինչ ասես արեցինք։ Մեր իրերը հավաքելու հետո շարժվեցինք դեպի Ուրցաձոր Սուրբ Կարապետ եկեղեցի` ժամերգության։

Այդ դրանից հետո վերադարձանք դպրոց  և այսպիսով ավարտվեց մեր հիանալի ճամփորդությունը։

Рубрика: Աշխարհագրություն 9

Հաշվետվություն

Ուսումնական նյութերՀայաստանի Հանրապետության հողային ծածկը
ՀՀ — ն տնտեսության սպասարկման ոլորտ
ՀՀ — ն տրանսպորտի հիմնական տեսակները
ՀՀ — ի անաստապահությունը
ՀՀ — ի բուսաբուծությունը
ՀՀ — ի արդյունաբերության նորագույն ճյուղերը
Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը
Հայաստանի Հանրապետության մեքենաշինությունը
Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը
Հայաստնաի Հանրապետության բնակչության կազմը
Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիականությունը
ՀՀ բուսականությունն և կենդանական աշխարհը
ՀՀ կլիմայական պայմանները: Կլիմայի վերընթաց գստիականությունը
Հայաստանի Հանրապետության ջրագրությունը
Հայաստանի Հանրապետության մակերևույթի առանձնահատկությունները
ՀՀ աշխարհագրական դիրքը
ՀՀ օգտակար հանածոները
Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Ինքնաստուգումներ/Գրավոր աշխատանքներ Ինքնաստուգում1
Ինքնաստուգում2
Գրավոր Աշխատանք

ՆախագծերՀՀ — ի անտառային տնտեսության ոչնչացման պատճառները
ՀՀ — ում առկա բնապահպանական խնդիրներ
Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրներ

ՃամփորդությունԴեպի Արատես

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության հողային ծածկը

1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

Հայաստանի ծածկույթը շատ բազմազան է, ինչը տարբեր գործոնների հետևանք է։ Դրանք են տարաբնույթ ապարները,կլիմայական պայմանները և այլն։ Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխանակությունը տարբերվում է ներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից։

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:
Տարաբնույթ ապարները,կլիմայական պայմանները,բուսականությունը և տեղանքի ռելիեֆը։

3. Առանձնացնել Հայաստանում՝ հողային ռեսուրսում առկա հիմնախնդիրները։

4. Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն հողային տիպերի տարածման շրջանները։

Կիսաանապատյան գորշ հողեր: Այս հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները: Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմային և աղքատ բուսածածկույթի պայմաններում, հումուսով աղքատ են (1-2%), բայց հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png
Рубрика: Աշխարհագրություն 9

Գործնական աշխատանք․

  1. Ինչպիսի՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում տրանսպորտը: Բերե՛ք բուն արտադրական պրոցեսին տրանսպորտի անﬕջական մասնակցության օրինակ:

    Տրանսպորտը մեծ դեր է տանում մեր առօրյա կյանքում: Տրանսպորտի տեսակները ՝ օդային, խողովակայնին, ցամաքային, երթուղային և ջրային: Տրանսպորտը մեզ օգնում է տեղաշարժվել ավելի արագ քան ոտքով, նաև օգտագործում ենք որպես բեռնատար, ինչ որ ապրանքը տեղափոխելու մի այլ վայր:
  2. Առանձնացրե՛ք ձեր բնակավայրում հանդիպած խոշորածավալ 5-10 անուն արտադրատեսակ, որոնք արտադրվել են Հայաստանից դուրս:

    Milky way, Bounty, KitKat, Twix, Snickers:
  3. Փորձե՛ք ճշտել դրանց արտադրության երկրները և այն տրանսպորտային ﬕջոցները, որոնցով փոխադրվել են Հայաստան:

    Milky way —  արտադրում է ամերիկյան ընկերություն՝ Mars Incorporated-ը։
    Bounty — արտադրվել է Միացյալ Թագավորությունում և Կանադայում,  «Մարս» ընկերության կողմից
    Kitkat —  արտադրվել է ԱՄՆ — ում, «Nestlé» ընկերության կողմից
    Twix — արտադրում է Mars, Incorporated-ը
    Snickers — արտադրվում է Ռուսաստանում, Mars ընկերության կողմից
  4. ՀՀ րվագծային քարտեզի վրա սլաքներով ﬕացրե՛ք բեռների հետևյալ տեսակների առաքման և ստացման վայրերը.
    • պղնձի խտանյութ
    • մոլիբդենի խտանյութ
    • կրաքար
    • ոսկ հանքաքար
    • ցեﬔնտ
    • ալյուր (խոշոր ալրաղացներում արտադրվող):

Поделиться ссылкой:

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ-ն տնտեսության սպասարկման ոլորտ

  1. Որո՞նք են սպասարկման ոլորտի զարգացման տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոնները:

    Սպասարկման ոլորտի զարգացման տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոններն են ՝ բնակչության թիվ և կազմ, երկրի տնտեսական զարգացման մակարդակ, կենսամակարդակ, աշխատանքային ռեսուոսների թիվն ու որակը, տարաբնակեցման բնույթը։
  2. Որո՞նք են մշակույութի, առողջապահության, առևտրի, սպասարկման ոլորտի մյուս ճյուղերի աշխարհագրական առանձնահատկթյնները:

    Մշակույթի, առողջապահության, առևտրի, սպասարկման ոլորտի առանձնահատկություններից է բնակչության տեղաբաշխումը։
  3. Փորձե՛ք հիﬓավորել՝ ինչո՞ւ կապն լրատվությունը այժմ գնահատվում են որպես երկրի ամբողջ տնտեսությունը սպասարկող հատուկ կարևորության ճյուղ:

    Լրատվությունը շատ կարևոր է երկրի համար, քանի որ լրատամջոցի շնորհիվ մենք տեղեկացված ենք լինում ոչ միայն մեր երկրի ներսում կատարվող իրադարձություններին, այլ նաև երկրից դուրս կատարվող դպքերին:
  4. Որո՞նք են սպասարկման ոլորտի տարբեր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատկությունները:
Рубрика: Աշխարհագրություն 9

Հհ-ն անտառային տնտեսության ոչնչացման պատճառները

Հայաստանի անտառներ

ՀՀ-ում անտառածածկ մակերեսը կազմում է 289.2 հա կամ ընդհանուր տարածքի մոտ 9.7%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը դասվում է սակավ անտառածածկ ունեցող երկրների շարքին (ոչ ավելի, քան 10%-ը)։

Հայաստանի անտառները միայն վերջին 100 տարվա ընթացքում 2 անգամ ենթարկվել են գերհատումների: 1-ին անգամ 1930-50-ականներին, երբ արդյունաբերական նպատակներով տարեկան հատվում էր 450 հազ. խմ3 բնափայտ: 2-րդ պիկը 90-ականներին էր՝ կապված էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման հետ: Այդ տարիներին (92-95թթ.) վնասվեց մոտ 27 հազ. հա անտառ կամ անտառածածկ տարածքի շուրջ 8%-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ապօրինի ծառահատումների քանակը 2017թ-ին նախորդ տարվա համեմատ աճել է 14 անգամ։ Այս փաստը կարելի է բացատրել երկու տեսանկյունից․ կամ իսկապես ավելացել են ապօրինի ծառահատումները, կամ պարզապես նախորդ տարիների համեմատ 2017թ-ին պատկան մարմիններն ավելի աչալուրջ էին ու շատ դեպքեր են արձանագրել։

Անտառների դեգրադացման գլխավոր պատճառներից մեկն էլ հրդեհներն են։ Միայն 2017թ. ընթացքում հրդեհվել է 1112 հա անտառածածկ տարածք՝ այն դեպքում, երբ 2013-2016թթ. ընթացքում հրդեհված անտառածածկույթը կազմել է ընդամենը 194 հա։ Հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել նաև 2019թ. առաջին կիսամյակում:

Նման տեմպերով առաջ շարժվելու դեպքում մենք կկորցնենք անտառի էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական գործոնների ազդեցությունը, քանի որ որքան քիչ անտառ, այնքան ավելի կեղտոտ օդ, ջուր, հողերի դեգրադացիա, համաճարակային բռնկումներ, կլիմայական հետագա փոփոխություններ, բերքի անկում, ինֆեկցիոն, սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդություններ և այլն:

Հիշենք, որ 1 ծառը կարելի է հատել 5 րոպեում, իսկ այն վերականգնելու համար պահանջվում են տարիներ։

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ-ն տրանսպորտի հիմնական տեսակները

Դասի հղում։

  1. Բնութագրե՛ք և գնահատե՛ք ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը:

    ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը պայմանավորված է տրանսպորտի տարբեր տեսակներից: Միայն չունենք ծովային ուղղիներ, որը տնտեսապես վատ է ազդեցություն ունի մեր վրա:
  2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ երկաթուղային ավտոմոբիլային, խողովակաշարային, օդային և էլեկտրահաղորդման տրանսպորտի տեղաբաշխումը:

    Տվյալ տրանսպորտային միջոցների տեղաբաշխման գործոններից է աշխարհագրական դիրքը։ Կարևոր դեր ունի, նաև հարևան պետությունների հետ հարաբերությունները, քանի որ թշնամի երկրներին մոտ ճանապարհներ կառուցելը այդքան էլ ապահով չէ։
  3. Բնութագրե՛ք երկաթուղու նշանակությունը ﬔր երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերի զարգացման համար:

    Երկաթուղու նշանակությունը ներքին տնտեսության մեջ միանգամից մի քանի ճյուղ կբարելավվի՝ գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն։ Երկաթուղու նշանակությունը արտաքին տնտեսության մեջ կապերը կբարելավվի այլ երկրների հետ և փոխադարձ ռեսուրսները ավելի մատչելի և արագ կներմուծվեն։
  4. Ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար Իրան–Հայաստան ﬕջազգային տարանցիկ երկաթգծի, գազամ ղի, նավթամուղի և ավտոմոբիլային ճանապարհային ﬕջանցքի կառուցումը:
Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետություն- Ինքնաստուգում

1․ Ընտրել «հանքաքար — հանքավայր» զույգերից ճիշտը.
1) ոսկի — Աբովյան
2) պղնձահրաքար — Կապան
3) երկաթ — Ալավերդի
4) նեֆելինային սիենիտ — Եղեգնաձոր

2․ Ընտրել «հանքաքար — հանքավայր» համապատասխանությունների ճիշտ
շարքը.

1․պղնձահրաքար ա. Սվարանց

2․ պղնձամոլիբդեն բ. Սոթք

3․ոսկի գ. Կապան

4․ երկաթաքար դ. Ագարակ
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ

3․Ընտրել «մարզ – էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ
շարքը.

  1. Կոտայք ա. Հայկական աէկ
  2. Արմավիր բ. Շամբի
  3. Լոռի գ. Գյումուշի
  4. Սյունիք դ. Ձորագետի
    1) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
    2) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ
    3) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
    4) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ

4․ Ընտրել ջրամբարների ճիշտ շարքը՝ ըստ նրանց տարողությունների նվազման.
1) Ախուրյանի, Սպանդարյանի, Ազատի
2) Ախուրյանի, Ազատի, Սպանդարյանի
3) Ազատի, Ախուրյանի, Սպանդարյանի
4) Սպանդարյանի, Ազատի, Ախուրյանի

5․ Հայաստանում մետաղական ալյումինի արտադրությանն առավելապես
նպաստել է.

1) նեֆելինային սիենիտների հարուստ պաշարների առկայությունը
2) Սևան–Հրազդան ջրէկների կասկադի կառուցումը
3) տնտեսության տարբեր ճյուղերի կողմից ալյումինի պահանջարկի մեծացումը
4) գունավոր մետաղաձուլության տարբեր ճյուղերի զարգացումը

6․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի միջին բարձրությամբ սարահարթերն աչքի են ընկնում կարտոֆիլի մշակությամբ:
2) Արարատյան դաշտը մասնագիտացել է վաղահաս կարտոֆիլի մշակության մեջ

3) Լեռնային1500–2000 մ բարձրության գոտին մասնագիտանում է ջերմասեր մշակաբույսերի աճեցման մեջ:

4) Արարատյան դաշտը բոստանային մշակաբույսերի ձմերուկի, սեխի տարածման հիմնական շրջանն է:

7. Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Դաշտավարության վերին սահմանը 2500 մ բարձրություններն են:

2) Խաղողագործության վերին սահմանը 1000 մ բարձրություններն են:
3) Պտղաբուծության վերին սահմանը 1500 մ բարձրություններն են:
4) Կարտոֆիլ աճեցվում է բոլոր բնական գոտիների ցանքատարածությունները։

8․ ՀՀ գյուղատնտեսության արտահանման նշանակություն ունեցող ենթաճյուղ է.
1) պտղաբուծությունը 3) կարտոֆիլի մշակությունը
2) կերաբույսերի մշակությունը 4) խոզաբուծությունը

9․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) ՀՀ խաղողագործական շրջաններ են Արփայի հովիտը և Զանգեզուրի հարավը (Մեղրի):
2) Սևան–Հրազդան ոռոգչաէներգետիկ համակարգի միջոցով սնվում են Արարատյան դաշտի մի շարք մայր ջրանցքներ:
3) ՀՀ–ում ձկնաբուծությունը զարգանում է նաև Արարատյան դաշտի աղակալած
հողերում ստեղծված արհեստական լճակներում:

4) ՀՀ ամբողջ տարածքում անասնապահությունը զարգացել է բացառապես
բնական արոտային թարմ խոտի բազայի վրա:

10․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) ՀՀ գինու–կոնյակի արտադրությունը տեղաբաշխված է խաղողագործական
շրջաններում:

2) ՀՀ մրգի և բանջարեղենի պահածոների արտադրությունը ձևավորվել է 19–րդ
դարում:
3) ՀՀ–ում պանրի արտադրությունը տեղաբաշխված է գլխավորապես Արարատյան դաշտում:
4) Սպիտակի շաքարի գործարանը ապահովում է ՀՀ ներքին պահանջարկի
50 %–ը:

11․ Որոտանի համակարգի կասկադի ջրաէլեկտրակայանները ո՞ր շարքում են
դասավորված ակունքից գետաբերան ճիշտ հաջորդականությամբ.
1) Շաքիի, Տաթևի, Շամբի 3) Տաթևի, Շամբի, Շաքիի
2) Շամբի, Տաթևի, Շաքիի 4) Շաքիի, Շամբի, Տաթևի

12․ ՀՀ գյուղատնտեսության վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է:
2) Հացահատիկի ցանքատարածություններում գերակշռում է աշնանացան ցորենը:
3) Խաղողի մշակության գլխավոր շրջաններից է Լոռու սարահարթը:
4) Խաղողի մշակության վերին սահմանը 2100–2200 մ բացարձակ բարձրություններն են:

13․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Չորացման շնորհիվ ՀՀ լեռնամարգագետնային հողերը դարձել են մշակովի:

2) ՀՀ–ում ոչխարաբուծությունը մասնագիտանում է մսակաթնաբրդատու ուղղությամբ:
3) ՀՀ–ում հացահատիկ մշակում են 500–2200 մ բարձրություններում:
4) ՀՀ բուսաբուծության մասնագիտացման կարևոր ուղղություններից է այգեգործությունը:

14․ Լրացնել․

Ներկայացնել ՀՀ-ն բուսաբուծության և անասնապահության զարգացման հեռանկարները։ —————————————

15․ Լրացնել

Ինչպիսի միոոցառումների համակարգ է անհրաժեշտ իրականացնել գյուղատնտեսական հողերի բարելավման համար։———————

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության անասնապահություն

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

    Անասնապահության հիմնական զարգացումը պայմանավորված է կերային բազայով։ Անասուններին պետք է սնել արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին կուտակված մսուրային կերով։ Հայաստանում արոտային կերը բավարարում է, բայց մսուրային կերը անբավարար է, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են՝ բնական խոտհարքներ և կերային մշակաբույսեր։
  2. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:
  3. Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

    Կենդանիները ամռանը սնվում են թարմ կերով, խոտով, սակայն ձմռանը հարկ է լինում կերակրել նրանց պահեստավորված, ցածր որակի կերով կամ մսուրային կերով, ինչի քանակի խիստ խնդիր կա Հայաստանում։
  4. Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:

    Խոշոր եղջերավոր անասնաբծթյան տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այնուհանդերձ, որոշ շրջաններ առանձնանում են թե՛ անասունների գլխաքանակով և թե՛ բարձր մթերատվությամբ (Արարատյան դաշտ, Շիրակի, Լոռ և Գեղարք նիքի մարզեր): 2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազﬔլ է մոտ 600 հազ.: Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխուﬓերի շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների պահել ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել ﬔր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ:
Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Մշակովի բույսերի շարում ամենամեծ
բաժինն են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
որոնք կազմում են ցանքատարածությանների շուրջ 55%-ը: Դրանց մշակթյան համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում:

Պտղաբուծության համախառն բերքի վրա ﬔծ ազդեցություն են
թողնում ﬔր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները,
հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները:

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

    Խորհրդային ժամանակներում համեմատաբար եղել է ավելի լավ վիճակ սարքավորումների և անհրաժեշտ պայմանների տեսանկյունից, սակայն քանի որ գյուղացին շահագրգռված չէր՝ չունենալով սեփական բաժինը, ճյուղը չէր զարգանում: 1991 թվականից ի վեր, մասնավոր սեփականության իրավունք տրվեց գյուղտնտեսություներին: Սկզբում գյուղմթերքների արտադրությունը կտրուկ նվազեց: Սակայն հետագայում այն նույնիսկ որոշ ոլորտներով գերազանցեց ԽՍՀՄ շրջանի արտադրությանը՝ գյուղատնտեսության զարգացմանը ուղղված պետության իրականացրած ծրագրերի շնորհիվ:
  2. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

    Կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար: Արտահանման առաջիններից է զբաղվածության % ամենաբարձրն է Հայաստանում: Զբոսաշրջության կարևորագույն ճյուղերից մեկն է:Հայաստանում այդ ճյուղը ունի մեծ ներուժ նաև ճանաչում ունի արտերկրներում (գինի,կոնյակ,պահածոներ):