Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ կլիմայական պայմանները։ Կլիմայի վերընթաց գոտիականությունը

  • Թվարկել ՀՀ-ի կլիմայական գոտիները։

    Չոր մերձարևադարձային
  • Չոր, խիստ ցամաքային
  • Չոր ցամաքային
  • Չափավոր ցամաքային
  • Չափավոր շոգ
  • Բարեխառն լեռնային
  • Ցուրտ լեռնային
  • Ձյունամերձ /խիստ ցուրտ/ լեռնային
  • Որո՞նք են ՀՀ-ի կլիմաայագոյացնող գործոնները։

    Մեր երկիրը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում:Արեգակի ճառագայթման ինտենսիվությունն ըստ բարձրության աճում է,իսկ ամենամեծ ցուցանիշները գրանցվում են Արագածի գագաթնամերձ մասում:
  • Նշե՞լ մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաճափությունները։

    Գարուն՝այս սեզոնին բնորոշ է մեղմ խոնավ և խիստ փոփոխական եղանակները, կարող է տևել 1,5-3 ամիս։
  • Ինչու՞ բարձրլեռնային գոգովորություններում ենգրանցվում ամենացածր ջերմաստիճանները։ Ինչպե՞ս է առաջանում ջերմաստիճանային շրջադասություն։

    ՀՀ-ն լեռնային երկիր է, տարվա կլիմայական սեզոնների տևողությունը տարբեր է: Բարձրլեռնային գոտում(2500 մ-ից բարձր) տեղամասերում խիստ ձյունառատ ձմեռը տևում է 7-8 ամիս՝ հոկտեմբերից մինչև մայիս։ Միջին բարձրության լեռնային գոտում (1500-2500 մ բարձրություններ) ձմռան տևողությունը երկու ամսով կարճ է: Սկսվում է մեկ ամիս ուշ և ավարտվում է մեկ ամիս շուտ:
ՀՀ կլիմա
Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության ջրագրությունը

  1. Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը;

Ախուրյանը – (186կմ)սկիզբ է առնում Արփի լճից, Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Այս ջրամբարներում ամբարված ջրերն ամռանն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Մեծամորը -կարճ գետ է, Սկիզբ է առնում Մեծամոր լճից։

Քասաղը – Մեծամորից սկիզբ առնող բավականին խոշոր վտակ է։

Հրազդանը – ունի 141կմ երկարություն , սկիզբ է առնում Սևանա լճից։

Արփան– ունի 133կմ , ամռան ամիսներին գետը նպաստում է դաշտերի ոռոգմանը։ Նախիջևանի տարածքում տափվում է Արաքս գետը։

Որոտանը – ունի 178կմ, սկիզբ է առնում Խալխալճակից և հարակից աղբյուրներից։ Զանգեզուրի ամենամեծ գետն է։

Դեբեդը – ունի 178կմ, կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։ Ջրառատությամբ հանրապետությունում երկրորդն է։

Աղստևը– ունի 128կմ գետ որը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայից, հիմանակնում սնումը ձնհալաանձրևային է։

  1. Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:

    Քանի որ չունեն ելք դեպի ծով, ոչ խորն են ոչ էլ երկար:
  2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:

ՀՀ տարածքում հաշվվում է մոտավորապես 9000 գետ և առվակ, որոնց երկարությունների գումարը ստացվում է մոտավորապես 23000 կմ, որն էլ նպաստում է գետաձորակային ցանցի բարձր խտությանը։
Գետերի սնման ներքին մեծ տարբերություններն են: ՀՀ գետերը սնվում են անձրևաջրերով, ձնահալոցքային, մեծ դեր ունեն նաև ստորերկրյա ջրերը հիմնականում Արաքս գետի համար։
Գետաջրերի փոքր կամ միջին հանքայնացումը։
Գետաջրերի փոքր պղտորությունը։

  1. Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։

Նարեի ջրվեժ

Անվանումը պաշտոնական չէ։ Նարեի ջրվեժը գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։ Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք․կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով: Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում՝ մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը, առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Ջրվեժի բարձրությունը 23 մետր է:

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության մակերևույթի առանձնահատկությունները

  1. Որո՞նք են ՀՀ մակերև յթի գլխավոր առանձնահատկ թյ նները: Ի՞նչ լեռնագրական մարզերի է բաժանվ մ ՀՀ-ն:

    ՀՀ մակերևույթի գլխավոր առանձնահատկություններն այն են, որ Հայաստանը գտնվում է ավելի բարձր դիրքում ի տարբերություն իր հարևան պետությունների։
  2. Ուրվագծային քարտեզի վրա մակագրե՛ք Հյուսիսային և Հարավային
    լեռնագրական մարզերի նշանավոր լեռնաշղթաների գագաթների անունները:

  1. Որո՞նք են Հյուսիսային և Հարավային լեռնագրական մարզերի նշանավոր ﬕջլեռնային գոգավորությունները:

    Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնային համակարգի լեռնաշղթաներն ու միջլեռնային գոգավորությունները։ Փոքր Կովկասի հյուսիսային լեռնաշղթաները բաղկացած են արտաքին և ներքին շարերից։
  2. Հաﬔմատե՛ք Հյուսիսային և Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաները: Ի՞նչ ընդհանրություններ տարբերություններ ունեն դրանք:
  3. Թվարկե՛ք և ուրվագծային քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հյուսիսային և Հարավային լեռնագրական մարզերի գլխավոր լեռնանցքները։

    Պուշկինի լեռնանցք, Զաջուռի լեռնանցք, Փափագի լեռնանցք, Սիսիանի լեռնանցք և Ուրատանի լեռնանցք։
  4. Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում:

    Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ 
  5. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք մարզի հրաբխային խոշոր լեռնավահաններն սարավանդները:
  6. Ուշադիր զննե՛ք ՀՀ ֆիզիկական քարտեզը: Ինչո՞ւ ծալքաբեկորավոր շրջաններում մակերևույթն ավելի ուժեղ է մասնատված, քան հրաբխայինում:

    Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։
  7. Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:
Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ աշխարհագրական դիրքը

  • Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
Location_Nagorno-Karabakh2

Վրաստան – Հայաստան – 196կմ

Իրան  – Հայաստան – 42կմ

Թուրքիա – Հայաստան – 280կմ

Ադրբեջան – Հայաստան – 930կմ

  • Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

    Հայաստան – Սև ծով – 163կմ
    Հայաստան – Միջերկրական ծով – 750կմ
    Հայաստան – Կասպից ծով – 193կմ
    Հայաստան – Պարսից ծոց – 1000կմ
  • Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
  • Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

    Սերբիա՝ չունի ելք դեպի ծով
    Բելառուս՝ չունի ելք դեպի ծով, սահմանակցում է 4 երկրի
    Հունգարիա՝ չունի ելք դեպի ծով, շրջապատված է ոչ զարգացած երկրներով
    Պարագվայ՝ ցամաքով շրջապատված երկիր է
    Չեխիա՝ չունի ելք դեպի ծով, լեռնային է
Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ օգտակար հանածոները

Հայաստանի Հանրապետություն. Ոչ մետաղային հանածո ներ

Դասի հղումը։
Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

  1. Երկրաբանական ո՞ր դարաշրջաններում և ի՞նչ գործոնների ազդեցությամբ ձևավորել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։
    Հանրապետության ներկայիս մակերևույթը առաջացել է երկրագնդի միջուկի զանազան տատանումների շնորհիվ։
  2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը։
    Պատճառն այն է, որ Հայաստանը գտնվում է լեռնային տարածքում, և նման ռելիեֆ ունեցող տարածքում շատ են մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները:
  3. Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները և դրանց օգտագործման բնագավառները։
    Ոսկի — Մեղրաձոր
    Ոսկին շատ մեծ պահանջարկ ունի ցանկացած ոլորտում: Պարզագույն օրինակն է զարդերի պատրաստումը, պահանջարկ կա էլեկտրոնիկայում նույնպես:
    Գրանիտ — Մեղրի
    Գրանիտը շատ է օգտագործվում դեկորատիվ քարերի, ինչպես նաև ճարտարապետության մեջ: Օգտագործվում է քարի վերամշակման ոլորտում նույնպես:
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ օգտակար հանածոները և դրանց տարածման շրջանները․
  • Մետաղային հանքատեսակներից․
    • Պղինձ
    • մոլիբդեն
    • կապար
    • ցինկ
    • երկաթ
  • Ոչ մետաղական հաքատեսակներից․
    • տուֆ
    • բազալտ
    • գրանիտ
    • օբսիդիան
    • պեռլիտ
    • կրաքար
    • կերակրի աղի պաշարներ
  • Նշել նաև հանքային ջրերի աղբյուրները․
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.jpeg
DocumentView
Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը

Դասի հղում։

  1. Վերլուծել այն միջազգային իրադարձությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները, և ի՞նչ ժառանգություն ստացավ ներկա անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Եթե Հայաստանի Հանրապետությունը լուծի Ադրբեջանի և Թուրքիայի, Վրաստանի և Աբխազիայի խնդիրները հարթ ճանապարհով, ապա տնտեսաաշխարհագրական դիրքը կարող է դառնալ ավելի նպաստավոր:

2. Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։ Արդյո՞ք կարելի է ոչ նպաստավոր հատկանիշները դարձնել նպաստավոր։

Մենք գտնվում ենք միջազգային տրանսպորտի մեջտեղում, իմ կարծիքով դա լավ է, որովհետև մեզ մոտով են անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը: Բայց մենք ունենք նաև վատ կողմ, մենք ելք չունենք դեպի ծովեր և օվկիանոսներ:

3. Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ-ի տնտեսաաշխարհագրական դիրքը։

Մեր տնտեսաաշխարհագրական դիրքը հիմա չի գտնվում լավ վիճակում այնքան ժամանակ մինչև չեն լուծի Ադրբեջանի և Թուրքիայի հետ եղած խնդիրները:

4. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկա սահմանները։

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական Լեռնաշխարհի 10 Ամենաբարձր Լեռները | armland.am

Դասի հղումը

  1. Ի՞նչ տարածք է գրավում Հայկական լեռնաշխարհը: Որո՞նք են նրա սահմանները:
    Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։
  2. Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը, և ո՞ր ջրային ավազաններին են
    դրանք պատկանում:

    Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
  3. Ի՞նչ խոշոր լճեր կան Հայկական լեռնաշխարհում, ի՞նչ առանձնահատկություններ
    ունեն դրանք:

    Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից են Սաբալանը, Ուրմիան, և Փարվանան: Ուրմիայի ջուրը շատ աղի է, այդ պատճառով այնտեղ կենդանիներ չկան։Սաբալան հրաբուխը Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռն է։Լեռը գտնվում է ծովի մակերևույթից 4784 մետր բարձրության վրա։ Փարվանա լճի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Գտնվում է ծովի մակերևույթից 2079 մետր բարձրության վրա։
  4. Ինչո՞վ է բացատրվում Հայկական լեռնաշխարհի սեյսմիկ ակտիվությունը, և ի՞նչ
    ավերիչ երկրաշարժեր են գրանցվել այստեղ:

    Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ։Վերջին երկու հազար տարիների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1463 թվականին Երզնկայում, երկրաշարժը հասել է 10 բալի, իսկ մարդկանց մահվան թիվը հասել է 20 հազարի։
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում ի՞նչ օգտակար հանածոներ կան:
    Հայկական լեռնաշխարհը հարուստ է պղնձով, երկաթով և բրոնզով:Հայաստանում կան այնպիսի օգտակար հանածոներ, ինչպիսին են պղինձը, բրոնզը, և այլն:
  6. Քանի՞ «աշխարհներից» էր կազմված Մեծ Հայքը: Պատմական Հայաստանի ո՞ր նահանգների տարածքն է ընդգրկում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:
    Մեծ Հայքը կազմված էր 15 նահանգներից` Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճարք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տարուբերան, Ուտիք, Վասպուրական և Փայտակարան: Ներկայիս ՀՀ տարածքում գտնվում է Գուգարք, Ուտիք, Այրարատ, Արցախ և Սյունիք նահանգների մի փոքր մաս։
Լեռնագրությունը — դաս։ Աշխարհագրություն, 9-րդ դասարան.
Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը — Ալեքսանդրա Կոմարսկայայի բլոգ
Рубрика: Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Դասի հղում։

  1. Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
    Հայկական լեռնաշխարհից դեպի արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարեւելյան հարեւանությամբ Իրանական բարձրավանդակն է: Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական  դիրքի  նկարագիրը  դրանով չի վերջանում: Նրա հյուսիսում  Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում`  Միջագետքի  դաշտավայրը,  արեւելքում`  Կուր  -Արաքսյան  դաշտավայրը (որը հարում է Կասպից ծովին), հյուսիս -արեւմուտքում`  Սեւ ծովը, իսկ հարավ -արեւմուտքում`  Միջերկրական ծովի ափամերձ  լեռնաշղթաները: Հայկական  լեռնաշխարհի  համաաշխարհագրական  կամ  մաթեմատիկաաշխարհագրական  դիրքը  քարտեզի  վրա  արտահայտվում  է  տարածքի  եզրակետերի  կամ  կենտրոնական  մասում  գտնվող  երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կոորդինատներով:
  2. Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
    Այն տարբեր պատմության դարաշրջաններում տարբեր չափեր և սահմաններ է ունեցել Հայաստանը,օրինակ՝Տիգրան մեծի օրոք Հայստանը զբաղեցնում էր Միջերկրական և Կասպից ծովից մինջև միջագետք ընկած տարածքը։
  3. Քարտեզներից օգտվելով նշի՜ր
    • Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
    • Սևանա լիճ, Վանա լիճ, Սևանա լիճ
    • Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
    • Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը-5165մ
Սիս լեռը-3925մ
Արագած լեռը-4090մ
Թոնդրակ լեռը-3533մ
Սիփան լեռը-2189մ
Մարութա լեռը-29968մ
Ջիլո լեռը-4135մ
Արարատ լեռ-3611մ