- Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե արևելաեվրոպական երկրներից, որոնք են ամենահարուստը.
Տարածաշրջանի հյուսիսային մասով (Անգլիայից մինչև Ուկրաինա) ձգվում է Եվրոպայի գլխավոր «քարածխային առանցքը»: Նրա որոշ մասեր Լեհաստանի Վերին Սիլեզիայի և Չեխիայում նրա շարունակությունը կազմող Օստրավայի ավազաններն են, Ուկրաինայում` Դոնեցի ավազանը: Գորշ ածխի պաշարներով առանձնանում են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, մասամբ Ռումինիան և Բուլղարիան:
Տարածաշրջանն աղքատ է նավթով և գազով, բացառությամբ Ռումինիայի, որտեղ նավթի հիմնական հանքավայրերը նախակարպատյան ավազանի սահմաններում են, ՊլոեշտիՊիտեշտի քաղաքների միջև, իսկ գազինը` Մուրեշ գետի վերին հոսանքի ավազանում: Նավթի և գազի որոշ պաշարներ կան նաև Հունգարիայում (Բալատոն լճից արևմուտք և Սեգեդ քաղաքի շրջանում), Լեհաստանում, Բուլղարիայում, Ուկրաինայում:
- գունավոր մետաղների հանքաքարով,
Ուկրաինան հարուստ է սև և գունավոր մետաղներով (երկաթ, մանգան, նիկել, տիտան, բազմամետաղներ): Կարևոր են գունավոր մետաղների, հատկապես բոքսիտների (Հունգարիա), բազմամետաղների (Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան), պղնձի (Բուլղարիա) պաշարները:
- քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
Զգալի է քիմիական հումքը, Լեհաստանն աչքի է ընկնում բնածին ծծմբի, կալիումական և կերակրի աղերի, Ուկրաինան և Ռումինիան` կերակրի աղի խոշոր պաշարներով:
- Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին:
2.Բնութագրե՛ք 90-ական թթ. սկզբներին Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:
1990-ի հոկտեմբերին գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին: Մյուս երկրներում առաջացան պետական կառուցվածքի նոր ձևեր, բազմակուսակցություն, երկրների մեծ մասում կոմունիստական կուսակցությունները հեռացվեցին հասարակության ղեկավարումից:
Հրաժարվելով զարգացման սոցիալիստական արտադրաեղանակից` այս երկրները վերադարձան ժողովրդավարությանն ու ազատ շուկայական տնտեսությանը: Փլուզվեց սոցհամակարգը և ԽՍՀՄ-ը: Համեմատաբար խաղաղ տեղի ունեցավ Չեխոսլովակիայի Դաշնային Հանրապետության բաժանումը Չեխիայի և Սլովակիայի առանձին պետությունների: Ձևավորվեց Արևելյան Եվրոպայի նոր քաղաքական քարտեզ: Քաղաքական քարտեզը ենթարկվեց ինչպես քանակական, այնպես էլ որակական
փոփոխության:
3. Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:
4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:
Սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո երկրների ազգային կազմը ավելի միատար է դարձել ազգամիջյան ավելի բարդ հարաբերությունների պատճառով, չնայած բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ։
Նախկին Չեխոսլովակիայի փլուզումից հետո տարածաշրջանի երկրների ազգային կազմը համեմատաբար միատարր է դարձել, չնայած բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ:
5. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները: