Рубрика: Աշխարհագրություն

Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ

  1. Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում։

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի գործում:
Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական, ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը: Եվրոպան գիտությունների, աշխարհագրական Մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ «երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների թատերաբեմը:

  1. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով: Այն ներկայումս ունի 736 պատգամավոր, որոնք ընտրվում են մասնակից 27 երկրի կողմից հինգ տարի ժամկետով:

Եվրոպական միության խորհուրդը հիմնական որոշումներ ընդունող մարմին է: Այն կազմված է անդամ երկրների մեկական նախարարներից: Յուրաքանչյուր
նախարար, ներկայացնելով իր կառավարությանը, քվեարկության ժամանակ ունենում է ոչ թե միայն մեկ ձայն, այլ երկրի բնակչության թվին համապատասխան նախօրոք որոշված ձայների քանակ:

Եվրոպական դատարանը թիվ 11 արձանագրությամբ փոփոխված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այն կազմված է անդամ պետությունների թվին հավասար դատավորներից

Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը, արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար: Հանձնաժողովը նիստեր է հրավիրում շաբաթը մեկ անգամ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:

ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:

  1. Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:
  2. Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` թե՛ քանակական և թե՛որակական առումով: XX հարյուրամյակի կեսերին այստեղ ծնվեցին և դարավերջին փլուզվեցին սոցիալիստական կարգերը Եվրոպան առանց Ռուսաստանի Դաշնության միավորում է 44 պետություն7.6 մլն. քկմ տարածքով և 590 մլն. բնակչությամբ, այդ թվում 32 հանրապետություններ, 12 միապետություններ և բրիտանական տիրույթ Ջիբրալթարը: Մի կողմից մեծ է Եվրոպայի քաղաքական տրոհվածությունը, իսկ մյուս կողմից էլ մեծ է հասարակական կյանքի քաղաքական ոլորտի տարածքային կառուցվածքային միավորների պետությունների մերձեցման ու համագործակցության, տնտեսական, քաղաքական ու մշակութային միասնացման գործընթացը:

Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Տրանսպորտային միջազգային գլխավոր ուղիները

  1. Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:
    Համաշխարհային տնտեսության գործում տրանսպորտը շատ մեծ դեր է տանում, տրանսպորտի շնորհիվ մենք կարողանում ենք տեղափոխվել մի վայրից մյուսը:
  2. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚: 
    Մեքենան։ Նրա բոլոր տեսակները ամենաշատն են զարգանում։ Դա ավտոմեքենայի արտադտության ֆիրմային ավելի շատ շահ է տալիս։
  3. Նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով, Բերինգի ծով, Բերինգի նեղուց:

Рубрика: Աշխարհագրություն

Տրանսպորտ և կապ

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
    Տրանսպորտը օգնում է մարդկանց արագ տեղաշարժվելուն և ընթանալուն։ Տրանսպորտով շարժում են նաև իրերը։
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
    Բեռնաշրջանառություն նշանակում է` որևէ փոխադրամիջոցով բեռների տեղաշարժ տարբեր երկրներով կամ մայրցամաքներով։Ուղևորաշրջանառություն նշանակում է` տարբեր փոխադրամիջոցներով մարդկանց տեղափոխում մի վայրից մյուսը: 
  3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞
Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարագրություն

Ժամկետը- մարտի 2-6-ը

Աշխատանքի ընթացքում  ուսումնասիրել  և սովորել մետաղաձուլություն և մեքենաշինություն թեման։ Այնուհետև ինքնուրույն կատարել հետևյալ նախագիծը։

Նպատակը- Աշխատանքը հնարավորոթյուն է տալիս սովորողների մոտ ձևավորել ստեղծագործական մոտեցում,  և հետազոտություն կատարելու ունակություն։

  • Ուսումնասիրել  աշխարհի երկրների մեքենաշինական ձեռնարկությունների զարգացման նախադրյալները։
  • համամեատել մեքենաշինության զարգացման տեմպը՝  նախորդ ժամանակներից մինչև մեր օրերը։
    Մետաղամշակման և մեքենաշինական համալիրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում սկսվեց միայն 1920 թ.հետո։ Որպես առաջին նախապայման’ մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն’ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։
  • Առանձնացնել հզոր մեքենաշինական  վերազգային մոնոպոլիաները։
    Mercedes-benz, BMW
  • Ինքնուրույն ընտրել որևէ երկրին բնորոշ մեքենաշինական հզոր միավորներ,  և Paint ծրագրով , խաղալիքներով կամ լեգոներով  պատրաստել  տվյալ երկրին բնորոշ մեքենաների մոդելը
Рубрика: Աշխարհագրություն

Ինքնաստուգում

․ Ի՞նչ է ուսումնասիրում հասարակական աշխարհագրությունը։

Աշխարագրությունը ուսումնասիրում է  տնտեսությունը և բնակչության թիվը։

2. Աշխարհագրության մեջ պետությունները խմբավորում ենք ըստ․

տարածքի +
բնակչության թվի +
աշխատանքային ռեսուրսի —
աշխարհագրական դիրքի +
3․Լրացնել նախադասությունները։

Աշխարհի պետությունները ըստ պետական կառավարման ձևի լինում են Միապետական և Հանրապետական։ Գոյություն ունի հանրապետության երկու տեսակ Նախագահական և պառլամենտական։Նախագահական հանրապետությունում նախագան ընտրվում է ժողովրդի կողմից պարբերաբար կատարվող ընտրությունների միջոցով։ Խորհրդարանական հանրապետության դեպքում նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կամ խորհրդարանի կողմից։

4․Ո՞ր պնդումն է ճիշտ.

Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:
Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է պառլամենտի (խորհրդարանի) կողմից:
Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով ունիտար (միացյալ) են:
Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետա­կան անկախություն:
5․ Երկրագնդի վրա կամ դրա որևէ տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը կոչվում է.

ռասա
ազգ
աշխատանքային ռեսուրս
բնակչություն
6․ Կրոնապետություն է.

Մոնակոն
Թուրքիան
Մեծ Բրիտանիան
Վատիկանը
7․ Աշխարհում բնակչության մեծ կուտակումներ ունեցող գլխավոր արեալներից չէ.

Ավստրալիան
Արևմտյան Եվրոպան
Արևելյան Ասիան
ԱՄՆ–ի հյուսիս–արևելքը
8․ Բնական շարժի հետևանքով սերունդների հերթափոխման գործընթացը կոչվում է.

բնակչության կազմ
բնակչության բնական աճ
բնակչության մեխանիկական շարժ
բնակչության վերարտադրություն
9․Երկրի տարածքը 40 հազ. կմ2 է, բնակչության թիվը` 6 մլն մարդ: Բնակչության միջին խտությունը կլինի.

150 մարդ/կմ2
200 մարդ/կմ2
100 մարդ/կմ2
180 մարդ/կմ2

10․ Ի՞նչ է միգրացիան․

Միգրացիա բնակչության, մարդկանց տեղաշարժ՝ կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ։ Ընդգրկում է բնակավայրից հեռացողների (էմիգրացիա՝ արտագաղթ) ու եկողների (իմիգրացիա՝ ներգաղթ) խմբերը։ Դրանց գումարն արտահայտում է միգրացիայի ընդհանուր, իսկ տարբերությունը՝ զուտ մեծությունը։

Անձը, ով իր տնից տեղափոխում է այլ վայր, բնական աղետի կամ քաղաքացիական անհարմարություններից ելնելով, կարող է որակվել որպես փախստական ​​կամ, մասնավորապես, նույն երկրում, տեղահանված անձ: Քաղաքական, կրոնական կամ այլ հալածանքներից ապաստան փնտրող անձը սովորաբար համարվում է ապաստան հայցող:

Քոչվորական շարժումները սովորաբար չեն դիտվում որպես միգրացիա, քանի որ նոր վայրում հաստատվելու մտադրություն չկա, և շարժումը սովորաբար սեզոնային է: Այժմ միայն մի քանի քոչվոր խմբեր են, որ պահպանում են ապրելակերպի այս ձևը: Բացի այդ, ճանապարհորդության, զբոսաշրջության, ուխտագնացության նպատակով մարդկանց ժամանակավոր տեղաշարժը չի դիտարկվում որպես միգրացիա, եթե այցելված վայրերում նրանք ապրելու և բնակվելու ցանկություն չունեն:

11․ Որը՞ միգրացիայի դրդապատճառ է․

Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է (աղքատություն, գործազրկություն և այլն)։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային, ռեսուռսային և այլ պատճառներով։

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

Գծապատկերներից երևում է, որ աշխարհի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող շրջաններում։ Դրանք ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրության վրա գտնվող հարթավայրերն են, որոնք կազմում են ցամաքի մակերեսի 28%-ը։ Այստեղ բնակվում է երկրագնդի բնակչության 80%-ը։ Բոլոր աշխարհամասերում նկատվում են բնակչության տեղաբաշխման հետևյալ օրինաչափությունները. ա) Բնակչության խտության նվազում ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրության մեծացմանը զուգընթաց: բ) Բնակչության խիստ կենտրոնացում ծովափնյա գոտիներում։ Աշխարհի բնակչության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսների ափերով ձգվող 200 կիլոմետր լայնությամբ ցամաքային գոտում, որն զբաղեցնում է ցամաքի 16%-ը։ գ) Բնակչության խտության նվազում ծովերից և օվկիանոսներից տեղանքի ունեցած հեռավորության մեծացմանը զուգընթաց:

Սակայն բնական գործոնների դերը միանշանակ չէ։ Դրանք բնակչության տեղաբաշխման վրա ազդում են տնտեսական գործոնների ներգործությամբ`արտադրության տեղաբաշխման և տարածքի տնտեսական մասնագիտացման միջոցով: Բնակչության մեծ կուտակման վայրեր են զարգացած արդյունաբերական և ոռոգելի հողագործության շրջանները, օրինակ` գործարանների ու ֆաբրիկաների մեծ կուտակման շրջանները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, կամ Նեղոս, Յանցզի ու Գանգես գետերի հովիտները, որտեղ զարգացած է ոռոգովի հողագործությունը: Բնակչության տեղաբաշխումն անընդհատ փոփոխվող պատմական գործընթաց է, որի վրա զգալի ազդեցություն ունի նաև բնակեցման ժամանակի տևողությունը, այսինքն` պատմական գործոնը։ Քաղաքակրթության հնագույն օջախներում (Չինաստան, Հնդկաստան, Հարավային Եվրոպա) բնակչության կենտրոնացումն զգալի չափով ավելի մեծ է, քան համեմատաբար նոր բնակեցված տարածաշրջաններում (Ավստրալիա, Սիբիր, և այլն)։ Աշխարհում առանձնանում են բնակչության մեծ կուտակումներ ունեցող չորս գլխավոր տարածքներ (արեալներ)։

Առաջինը Ասիա աշխարհամասի արևելքը, հարավն ու հարավ-արևելքն է, որտեղ բնակչության միջին խտությունը տեղ-տեղ հասնում է 500-1000 մարդ/քկմ-ի։ Այստեղ բնակչության մեծ կուտակմանը նպաստել են բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոռոգելի հողագործության զարգացումը:

Բնակչության մեծ կուտակման երկրորդ տարածքը Արևմտյան Եվրոպան է։ Միջին խտությունն այստեղ ավելի քան 200 մարդ/քկմ է, իսկ արդյունաբերական գլխավոր շրջաններում՝ 1000 մարդ/քկմ։ Բնակչության մեծ կուտակման երրորդ տարածքը ձևավորվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Այստեղ նույնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, բնակչության բարձր խտության գլխավոր պատճառներն են բարենպաստ բնակլիմայական պայմանները, նպաստավոր աշխարհագրական դիրքը (առաջին հերթին ծովին մոտ գտնվելը) և արդյունաբերության զարգացման բարձր մակարդակը։ Բնակչության մեծ կուտակման չորրորդ արեալը ձևավորվել է ավելի ուշ Աֆրիկայում` Գվինեական ծոցին հարող գոտում: Բնակչության արագ աճի հետևանքով այս արեալի բնակչության թիվն արդեն անցել է 300 մլն-ի սահմանագիծը, ինչը զգալիորեն գերազանցում է երրորդ արեալի բնակչությանը:

Բնակչության միգրացիաները: Ամեն մի երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը և տեղաբաշխումը փոփոխվում է ոչ միայն բնական, այլև մեխանիկական շարժի՝ այսինքն միգրացիայի հաշվին։ Մարդիկ ծնվում և ապրում են մեծ մասամբ իրենց ծննդավայրում: Սակայն մարդկանց մի մասը երբեմն ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով տեղափոխվում է այլ բնակավայր, այսինքն տեղի է ունենում միգրացիա:

Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է (աղքատություն, գործազրկություն և այլն)։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային և այլ պատճառներով։ Միգրացիաները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին միգրացիաներ են էմիգրացիան (արտագաղթը) և իմիգրացիան (ներգաղթը)։ Էմիգրացիան քաղաքացիների մեկնումն է սեփական երկրից, իսկ իմիգրացիան՝ քաղաքացիների մուտքը այլ երկրներից տվյալ երկիր։ Արտաքին միգրացիաները (գաղթերը) դիտվել են վաղ ժամանակներից սկսած, պատ- մությունից հիշենք թեկուզ «ժողովուրդների մեծ գաղթը»։ Դրանք ավելի զանգվածային են դարձել աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո, պատմական նոր և նորագույն ժամանակներում։ Բավական է ասել, որ ամբողջ Ամերիկա և Ավստրալիա աշխարհամասերը, Աֆրիկայի առանձին շրջաններ բնակեցվել և յուրացվել են գլխավորապես Եվրոպայից արտագաղթածների հաշվին։ Միայն XIX դարում եվրոպական երկրներից շուրջ 60 մլն մարդ տեղափոխվել է Ամերիկա, Ավստրալիա և այլ տարածաշրջաններ։ Մինչ այդ Աֆրիկայից բռնի տեղահանվել (բռնագաղթ) և որպես ստրուկ Ամերիկայում վաճառվել է մոտավոր տվյալներով շուրջ 100 մլն սևամորթ։ Կրոնական շարժառիթով զանգվածային տեղաշարժեր են տեղի ունեցել Հնդկաստանում։ 1947թ. Հնդկաստան գաղութի անկախացումից հետո միլիոնավոր մահմեդականներ Հնդկաս- տանից գաղթել են Պակիստան, իսկ Պակիստանից միլիոնավոր հնդուականեր և բուդդա- յականներ՝ Հնդկաստան։ Քաղաքական և ազգային շարժառիթներով միգրացիայի օրինակ է Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի հարկադրված գաղթը Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ։ Մյուս կողմից` տարբեր տարիների և հատկապես վերջին երկու տասնամյակում, հիմնականում տնտեսական պատճառներով, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 մլն մարդ։ Միգրացիայի մյուս տեսակը՝ ներքին միգրացիան, տեղի է ունենում պետության ներսում հետևյալ չորս ուղղությամբ` գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ։ Առավել տարածված են գյուղերից և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ միգրացիաները, որոնք նպաստում են քաղաքային բնակչության թվի աճին։ Շատ երկրներում բնակչության ներքին միգրացիաները հիմնականում տեղի են ունենում նախկինում յուրացված և խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ։

Рубрика: Աշխարհագրություն

Բնակչության վերարտադրություն

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Վերարտադրությունը լինում է ընդլայնված, նեղացված և պարզ։

2․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

world_map_blank15515154518411516545314

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

world_map_blank14567.png

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

Առաջին տիպ է Կանադա, Բրազիլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ բրիտանիա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Նորվեգիա, Գերմանիա, Ավստրալիա

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Դասի հղումը

Այլ հղում 1 2

1․ Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել գյուղի, քաղաքի,  երկրի, , աշխարհամասի, մայրցամաքի և նույնիսկ Երկիր մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման։

2․ Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։ Զարգացած երկրներում մադիկ ունենում են մեկից երկու երեխա իսկ ոչ զարգացած երկրներում յոթից ավել։

3․ Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը

Դասագրքի հղումը

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում,
Գերխոշոր-Ռուսաստան, Իրան, Մոնղոլիա, Արգենտինա, Ավստրալիա
Խոշոր-ֆրանսիա, Գերմանիա, Պակիստան, Ուկրաինա, Նիգերիա, Կամերուն
Միջին-Նիդերլանդներ, Իսրայել
Փոքր-Հայաստան, Մոնակո(գաջաջ), Անդորրա

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Կիպրոս, Լիբանան, Ալբանիա, Բելգիա, Սիրիա, Նիգերիա, Ուրուգվայ, Ճապոնիա, Իտալիա,
Եգիպտոս, Մեքսիկա, Բրազիլիա

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները

Ռուսաստան, Կանադա, Չինաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան, Արգենտինա, Ղազախստան, Ալժիր, ԿԴՀ, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Ինդոնեզիա,  Սուդան

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։

Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ինդոնեզիա, Պակիստան, Բրազիլիա,  Նիգերիա,
Բանգլադեշ, 
Ռուսաստան, Մեքսիկա, Ճապոնիա, Եթովպիա, Ֆիլիպիններ, Եգիպտոս,
Վիետնամ

Рубрика: Աշխարհագրություն

Ներածություն

Նշել 5 բնական գիտություն, որոնք կապված են աշխարհագրության հետ

Աշխարհագրության պատմություն, աշխարհագրություն գիտության պատմություն։ Ընդգրկում է ֆիզիկականհամաշխարհային  Պատմություն և լեզվաբանության