Рубрика: Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

Առաջադրանքներ

• Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:
Եթե հույս չի մնացել ապրելու, պետք է վայելել վերջին րոպեները քո կյանքի։

• Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը։
Հուսահատություն ֊ հույսը հատել, հույսը կորցնել։ Երբ մարդ էլ չի գտնում հնարք թե ինչպես դուրս գալ որևէ իրավիճակից, նա կորցնում է իր հույսը։ Չիմանալով թե ինչ անել նա հուսահատվում է։

Рубрика: Գրականություն 9

Պետրոս Դուրյան

Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում։ Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։

Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովրը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»— Պետրոս Դուրյան

1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։

Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։
Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։

  • «Լճակ» բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Ինչու ես ապշած, լճակ
Ու չեն ցատկոտում քո ալիքները
Միթե հայլելուդ մեջ
Մի գեղեցկուհի նայեց։

Եվ կամ միթե կհիանան
Ալիքներդ երկնքի կապույտով,
Եվ այն լուսափթիթ ամպերին,
Որոնք նման են քո փրփուրներին։

Մելամաղձոտ իմ լճակ,
Քեզ հետ լինենք մտերիմ,
Սիրեմ քեզ, գրավվել, լռել ու խոհել։

Որքան ունես դու ալիք
Ճակատս այնքան կնճիռ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի։

Եթե միայն գոգդ թափվեին
Աստղաբույլ երկինքը,
Ոչ ոքին նման չէիր լինի
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Աստղերը չեն մեռնի քեզ հետ,
Ծաղիկներն չեն թոռոմի,
Ամպերը չեն թրջվի,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լճա՛կ, դու ես իմ թագուհին,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը ինձ մերժեցին,
«Մենակ քնար ունեմ — ասին.
Մեկն ասաց որ գունատ եմ
Մյուսն էլ ասավ — «Կմեռնեմ»։

Ոչ ոք չասավ — «Հե՜յ տղա,
Արդյոք ինչո՞ւ ես մարում,
Երբ դու դեռևս երիտասարդ ես,
Սիրեմ քեզ որ չմեռնես»։

Ոչ ոք չասավ — «Սա տղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

• Քնարական հերոսի կարծիքով ինչու՞ էր ապշած լճակը. է՞լ ինչը կարող է ապշեցնել լճակին:

Լճակը ապշած էր նրա գեղեցիկ արտացոլանքից ջրի մեջ։

• Ի՞նչ նմանություններ էր գտել քնարական հերոսը իր և լճակի միջև: Իսկ տարբերություննե՞ր:

Ինչքան ալիքներ ունի լճակը, այնքան  նրա ճակատի վրա կնճիռներ կան, ինչքան լճակը փրփուր ունի այդքան իր սիրտը ցավ ունի։

• Ի՞նչ տրամադրություն է տիրում բանաստեղծությունում: Ի՞նչ գույն կներկեիր այս բանաստեղծությունը:

Բանաստեղծության մեջ արտահայտված է տխրություն, կսկիծ։ Կներկեի կապույտի երանգներով, դեղին և մոխրագույն։

«Ի՜նչ կ՚ըսեն» բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն։

Ինձ կասեն — ինչո՞ւ ես լուռ ».—
«Միթե ասելու բան ունի՞
Արշալույսը որ բացվի,
Որն էլ ինձ պես անհուն է»։

Ինչ կասեն — միշտ տխուր ես».—
«Ի՞նչպես չլինեմ, մեկը մյուսի հետևից
Աստղերը թափվեցին գլխիս…
Արշալույս սրտովս չանցավ»։

Ինձ կասեն — կրակի պես չես,
Լճակի պես մեռած ես,
Դեմքդ դալկահար է ու հայեցված»։—
«Հատակին են իմ փրփուրներ»։

Ես ինձ կասեմ — ժամդ հասել է,
Գնա քո խորթ մոր մոտ,
Գտիր այնտեղ գերեզմանը
Վարդեր թրթռացող, թռնող աստղեր…»։


• Ինչպե՞ս է քնարական հերոսը վերաբերվում կյանքին ու մահվանը:
Քնարական հերոսը կյանքին ու մահվանը վերաբերվում է շատ հանգիստ, նա հասկանում է որ այդպես էլ պետք է լինել: Կարծում է քնարական հերոսը սխալ է վերաբերվում, քանի երիտասարդ ես պետք է կյանքը վայելել:

Рубрика: Գրականություն 9

Արևմտահայ գրականություն

Նպատակ` Արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում։

Ժամկետ` Մայիսի 2 — 11

Ընթացք` Կարդալ, վերլուծել, փոխադրել արևելահայերեն, ձայնագրել, տեսագրել, սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները։

Պետրոս Դուրյան իմ աշխատանքը
Միսաք Մեծարենց իմ աշխատանքը
Վահան Թոթովենց
Դանիել Վարուժան իմ աշխատանքը

Рубрика: Գրականություն 9

Ակսել Բակունց

Կենսագրություն

Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որը ավարտել է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես:
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

«Ալպիական մանուշակ» 
Դուր եկած հատված՝
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Վերլուծություն
Այս պատմվածքը մարդկային արժեքների մասին էր։ Բակունցը համեմատում էր տարբեր մարդկանց աշխարհայացքները և նրանց արժեքները։
Առաջին ձիավորը նա հետաքրքրվում էր միայն սնվելով և սննդային մշակույթով։
Երկրորդը ՝ բնագետն էր նա հիանում էր ամեն քարով, բայց ուշադրություն չէր դարձնում մանուշակներին։
Իսկ երրորդ ձիավորը ՝ նկարիչն էր։ Նկարիչը նկատում էր ամեն մանրուք և ամեն ինչը բնության մեջ իրեն հետաքրքրում էր։ Նա նկարում էր այն ամենն ինչ իր աչքի տակով անցնում էր։
Հնագետը հետաքրքրված էր պատմությամբ և այն ամենով ինչը կարդացել էր գրքերում։ Հնագետն ու գյուղացին հետաքրքրված էին ինչ-որ գանձով, որի մասին նրանք կարդացել էին գրքում։ Սակայն այստեղ նույնպես առաջ է գալիս մարդկային արժեքների տարբերությունը։ Հնագետը գանձն ուզում էր գտնել հռչակություն ստանալու համար, իսկ գյուղացուն գանձը պետք էր ապրուստի համար։

«Ծիրանի փողը» 

1․ Ո՞ր ժողովածուի մեջ է ընդգրկված պատմվածքը, ե՞րբ է գրվել։
Պատմվածքը ընդգրկված է <<Սև ցելերի սերմնացանը >> ժողովածուի մեջ: Այս պատմվածքը գրվել է 1931թ., իսկ տպագրվել է  1933թ.:

2․ Ի՞նչ անծանոթ ու նոր բառեր սովորեցիր պատմվածքից։
Պիրկ — ձիգ
Ողորկ — հարթ
Խրոխտ — հպարտ
Մատառ — առևտուր
Հարդ — ցորենի գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը, դարման:
Հյուղակ — փոքր խրճիթ
Հանդիման — առջև

3․ Ներկայացրու՛ պատմվածքի սյուժեն 6-7 նախադասությամբ։
Հեղինակը ուներ իր օրագիրը, որտեղ գրել էր իր արկածների մասին: Այն նայելով, նա վերհիշում էր ճամփորդությունը դեպի Ձյանբերդ իր Ցոլակի հետ: Նաև հիշել էր իր ընկերների մասին, որոնք իրեն պատմել էին իրենց դաժան կյանքի մասին, թե ինչպես են հանդուրժել հուրը, և պատերազմը, և ջարդը, և գաղթը: Գյուղացիների կյանքը այդքան էլ հեշտ չի, բայց նրանք շատ հպարտ են իրենցով: Նրանք ամեն ինչը հաղթահարում էին երգով և պարով: Պատմվածքի մեջ հերոսներից մեկը ուներ կարմրավուն ծիրանի փող, որն ծանր էր, քանի որ պատրաստված էր ծանր մետաղից: Այդ հերոսը երբ նվագում էր իր փողը, արտահայտում ամեն ինչ մեկ ակնթարթում: Ինչպես նկարիչն է արտահայտում իր ասելիքը, իր զգացմունքները նկարների միջոցով, այդպես էլ այդ հերոսը: Նա երաժշտությամբ ուզում էր հասկացնել, որ բոլոր մարդիկ խաղախության մեջ ապրեն, բոլորը լինեն ազատ և քաջ:

4․ Ի՞նչ էական հատկանիշներով կբնութագրեիր պատմվածքը։

5․ Ըստ քեզ՝ ո՞րն է պատմվածքի կոլորիտային ու գեղեցիկ հատվածը, ինչու՞։
Տղան տնից բերեց սրինգը, այն ծիրանի փողը, որ քիչ ավելի երկար էր մեր հովիվների սովորական սրինգից։ Նա կանգնեց կտուրի ծայրին, փողի բերանը դարձրեց դեպի գյուղի կողմը, և հետզհետե, ինչպես լուսաբացը լեռներում, զարթնեց «Յար խուշտան»։ Նա սկսեց դանդաղ և մեղմ, հետո ձայները զորացան, արագացավ չափը։ Հետո վայրենի կանչով վեր թռավ ջրբաժանը, կանգնեց կտուրի մեջտեղ, նրան հետևեց երկրորդը, երրորդը, և շուտով նրանց երկու շարքը, ինչպես երկու վիթխարի ապառաժ, զարնվեցին իրար՝ ձեռքերով, ծնկներով և կրծքով։ Նվագն ավելի թնդեց. դողում էին կտուրի գերանները, կարծես իրար վրա արշավում էին բանակներ։ Նրանց ձեռքերի հարվածը պողպատի ձայն էր հանում, և կայծեր էին թռչում նրանց բորբոքված աչքերից։

Ինձ դուր եկավ այս հատվածը, քանի որ շատ եմ սիրում մեր ազգագրական պարեր: Այս հատվածում շատ համառոտ ներկայացված է թե ինչպես են հայերը վերաբերվում իրենց ավանդույթներին, պարերին և երգերին:

Կարդալ «Սպիտակ ձին» պատմվածքը։

Կատարի՛ր առաջադրանքները

  1. Դո՚ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

    Չվան — պարան
    Սհաթ-ժամ
    Բայղուշ-չարագուշակ
    Փափախ-մորթե գլխարկ

    2. Ներկայացրո՚ւ Շարմաղ բիբիի կերպարը՝ հատվածներով հաստատելով ասելիքդ։

    Շարմաղ բիբիին բարի սիրտ ուներ։ Նա հավատարիմ մարդ էր և հոգատար էր։

    Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե աղոտ հույսի ակնկալություն։

    3. Գրավո՚ր բացատրիր հետևյալ պատկերները.
  • «Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը»։
  • «Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»։

    Նա տարված էր իր մտքերով, չգիտեր թե ինչպես վարվել:
  • «Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։

    Նա ափսոսում էր իր արարքի համար:

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց»։

Սիմոնը չէր ուզում որ իր ձին մասնակցեր պատերազմին։ Այդ պատճառով էլ անհանգստանում էր, նա չէր ուզում որպեսզի իր ձին մահանար։

4․ Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր։

Սիմոնը ամեն կերպ ուզում էր որպեսզի իր ձին մնար իր հետ։
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Սպիտակ ձին»: Ինքդ նոր վերնագիր առաջարկի՚ր:
Սպիտակ ձի է կոչվում քանի որ, գլխավոր հերոսը այս ստեղծագործության սպիտակ ձին էր: Վերնագիրը կփոխեի <Հավատարմություն>:

6. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Մարդու և կենդանու հարաբերությունների մասին, թե ինչքան մարդ կարող է սիրել իր կենդանուն, հավատարիմ լինել նրան և ամեն գնով չթողնել որ իրեն տանեն պատերազմի։

Рубрика: Գրականություն 9

Կարդում ենք «Համո Սահյան»

Նախագծի ժամկետը` ապրիլի 19-30-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ:

Արդյունքներ
Կենսագրություն
Մեծերը Սահյանի մասին
Ստեղծագործությունների վերլուծություններ
Բանաստեղծությունների վերլուծություններ

Рубрика: Գրականություն 9

Համո Սահյանի ստեղծագործությունը

1․ Բացատրի՛ր բանաստեղծությունը։
Սահյանը պատմում է Հայաստանի մասին, այն հին տարիները երբ ժայռերում փորված էր մի տուն, թեքված մատուռը և այլն: Վերհիշում էր նաև լքված թոնիրը, վարսաթափ մասրենու թուփը, և ուշացած ձիերի դոփյունը: Բանաստեղծության վերջում ակնթարթորեն փոխվում է գրողի տրամադրությունը, նա սկսում է քնքշորեն շարունակել պատմել իր Հայրենիքի մասին

2․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի`ր:
Վարսաթափ — մազերը թափված, հերաթափ
Ցուպ — ձեռնափայտ
Մատուռ — առհասարակ՝ փոքրիկ աղոթատեղի
Խուփ — կափարիչ, կափույր,

3․ Գտիր այն մակդիրները, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն է այն:

4․ Տրված պատկերները բացատրիր.

լքված թոնիր -չգործող թոնիր, որը վաղուց չեն օգտագործել
մամռոտած խուփ — այնքան հին է, որ նրա վրա մամուռ է առաջացել
խոռոչում մասրենու վարսաթափ թուփ — վաղուց չմշակաց, արև չտեսած մասրենու թուփ, որը արդեն էլ չկա
աշխարհի քարերին մաշված —
աշխարհից խռոված ցուպ —

5․ Բանաստեղծության մեջ ի՞նչ զգացում է արտահայտված:
Այս բանաստեղծության մեջ արտահայտված է կարոտը: Գրողը փորձում է հիշել իր հայրենիքը, կարոտով վերհիշում է իր հիշողությունները, երանի տալիս մի օրով վերադառնալ այդ տարիներին:

1․ Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:

Рубрика: Գրականություն 9

Սահյանի բանաստեղծություններ

Կուզես պայթիր

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:


Առաջին սերս

Առաջին սերս ձնծաղիկի պես 
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց, 
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց 
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի. 
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց, 
Առավ համբույը ոսկեղեն շողի 
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ, 
Ծանոթ էր արդեն արևի ուժին, 
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ, 
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։

Այս բանաստեղծությունը անպատասխանի սիրո մասին է, թե ինչպես է նա սիրահարվել և ինչպես են իրեն մերժել: Առաջին սեր անփոխադարձ էր, նրան ուղղակի չէին նկատում, գլուխն կախ անցնում էր իր մոտով: Սահյանը սիրահարվեց նորից, մի մանուշակ աղջկա: Այդ մանուշակի ծիծաղը գերեց գրողին, բայց կրկին անպատասխան էր: Երրորդն մի գեղեցիկ վարդ էր, բայց կրկին խաղաց իր սրտի հետ, գրողին տվեց միայն փշերը, իսկ բուրմունքն ուրիշին:

Ոչինչ չի փոխվի

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Գրողն ուզում էր ասել, որ իր մահով ոչինչ չի փոխվի կյանքում: Մենք այնքան քիչ նշանակություն ունենք այս կյանքում որ իր կարծիքով ոչինչ չէր պակասի իր մահով: Բայց կարծում եմ նա սխալվում է, ամեն մեկը ինչ-որ նշանակություն ունի այս կյանքում, անպետք մարդկանց դեռ չեմ հանդիպել:

Рубрика: Գրականություն 9

Մեծերը Սահյանի մասին

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները…
– Ռազմիկ Դավոյան

Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան… Ասմունքողների սիրած բանաստեղծն է… Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել… Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը… թեթև ու վստահ տանում են իրենց բեռը… Խոսքի վարպետը գիտե իր գործը… Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն…
– Լևոն Հախվերդյան

Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը…
– Կայսին Կուլիև

Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում…
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում։
– Էդուարդաս Մեժելայտիս

Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։
Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն…
– Վահագն Դավթյան

Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ…
– Հրանտ Մաթևոսյան

Рубрика: Գրականություն 9

Համո Սահյան կենսագրություն

Համո Սահյանը ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում, 1914թ. ապրիլի 14-ին: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում և այլն: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:
Գրողը մահացել է 1993թ. հուլիսի 17-ին:

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Չարենցի հետ

Մարտի 1-13 «Եղիշե Չարենց»  նախագիծը

Նպատակը

  • կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
  • ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ
  • ժամանակը, ստեղծագործությունը, դասերն ու խորհուրդները

Խնդիրները

  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգության հետ
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում

Արդյունքներ
Վերլուծություններ
Հետազոտական աշխատանք/Հետաքրքիր փաստեր
Կենսագրություն