Рубрика: Գրականություն 9

 Սև  քթերի  երկիրը: Ջանի Ռոդարի

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:

Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Рубрика: Գրականություն 9

Անկեղծ լինելու սովորությունը

Առակ

Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.

– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելով կհայտարարես, որ դու վախկոտ ես:

Մարդը շատ հուսահատվեց՝ նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էր թվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայն վախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նա ճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տված առաջադրանքը…

Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելու ունակությունը…, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էր կատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը, երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելի խրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այն մտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակում կատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որ վախը լքել է իրեն…

Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեց նրան ու անկեղծորեն ասաց.

– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախ չունեմ…

Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:

****************************************************************************************

1․Ի՞նչ պատասխանեց ուսուցիչը: Ավարտեք պատմությունը։
Վարպետը քթի տակ ծիծաղեց և ասաց.
— Ժամանակին ես էլ էի քեզ նման վախկոտ, և մի իմաստունի ասաց «Ասելով ճշմարտությունը, առանց ինչ-որ բան թաքցնելու մարդ իրեն վստահ է զգում, ավելի է խիզախանում»:

2․Բառարանի օգնությամբ բացատրեք մեգապոլիս բառը։
Մեծ քաղաք
3․
Խմբավորել հոմանիշները․
Խիզախություն, թախիծ, վախկոտություն, խրոխտ, արիություն, գոռ, հուսահատվել, առաջադրանք, տրտմություն, հանձնարարություն, վհատվել, երկչոտություն։

Խիզախություն — արիություն
Թախիծ — տրտմություն
Վախկոտություն — երկչոտություն
Խրոխտ — գոռ
Հուսահատվել — վհատվել
Առաջադրանք — հանձնարարություն

Рубрика: Գրականություն 9

Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:

Рубрика: Գրականություն 9

«Կարդում եմ Վիլյամ Սարոյան» նախագիծ

Նպատակը՝ ընթերցել, մեկնաբանել, բացահայտել Սարոյանի ստեղծագործական աշխարհի յուրահատկությունները։

Խնդիրները
Քննարկման միջոցով  հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը։
Գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով։

Արդյունքներ՝
Հայ մուկ — վերլուծություն
Խաղողի տերևով տոլմա — վերլուծություն
Լինել ծնված — վերլուծություն
Ծիծաղ — վերլուծություն

Рубрика: Գրականություն 9

Ծիծաղ

Վիլյամ Սարոյանի   «Ծիծաղը» պատմվածքը:

Առաջադրանք

Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի  դաստիարակչական և ճանաչողական բնույթը։

Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքը տխրեցրեց, ինքս ինձ պատկերացրեցի փոքրիկ տղայի իրավիճակում։ Տղան չէր հասկանում, թե ինչու պետք է ծիծաղի։ Ես զարմացա, թե ինչու էր ուսուցիչն ասում ծիծաղիր, բայց դա իսկապես շատ հետաքրքիր պատժի միջոց է, հազար բարկանալուց ավելի հզոր։Տղան կարծում էր, որ ուսուցչուհին չի ուզում հասկանալ նրան, թե ինչ է տղան զգում, մտածում, թե ինչ ամոթալի իրավիճակի մեջ է հայտվել և ոչ ոք չի կարող նրան օգնել։  Ի վերջո նա ծիծաղեց, որը հետո վերածվեց լացի։ Ուսուցչուհին այդպես վարվեց, որպեսզի տղան հասկանար, թե ինքն ինչ էր զգում։ Այս պատմվածքը մեզ սովորեցնում է, որ պետք է պատասխանատու լինենք մեր յուրաքանչյուր արարքի համար։

Рубрика: Գրականություն 9

Վիլյամ Սարոյան Լինել ծնված

<<Վերլուծություն>>

Պատմվածքում մանրակրկիտ ներկայացված էր մարդու ծնված առաջին օրվանից՝ մինչև վերջին օրը: Ստեղծագործության մեջ նաև ներկայացված էր մարդու կյանքի ամեն մի քայլը, ամեն մարդու արած ու չարած գործերը
Բոլորս այս կյանքում պետք ենք շնորհակալ լինենք, որ կանք ու ապրում ենք, որ մեզ տրվել է հնարավորություն ստեղծագործելու, արկածներ փնտրելու, ուրախանալու և այդ հնարավորությունը մենք պետք է օգտագործենք: Կյանքը նման է խաղի, որը առաջ անցնելով առաջանում են դժվարություններ, չնայելով դժվարություններին պետք է առաջ գնալ:

Ինձ դուր եկաց հատվածը;

Բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մ

Рубрика: Գրականություն 9

Վիլյամ Սարոյան Խաղողի տերևով տոլմա


<<Վերլուծություն>>
Այս պատվածքում հերոսն ասում է Ռուբենին որ ուզում է գնալ անկորիզ խախողի այգին, որն «Արա­րատ» գերեզմանատան ետեևում է: Ուզում է գնալ և հավաքել խախողի տերևները և տոլմա պատրաստել:Հերոսը ասում էր, որ  տոլման Հայաստանի ավանդական ուտեստ չէ, այլ բիթլիսցի Սարոյանների ուտեստը: Բաղադրատոմսերի հետևից նրանք չէին ընկնում, սովորում էին այն ինչ ունեին:

Ինձ դուր եկած հատվածը;

Ռու­բե­նը հարց­րեց. «Ու­րեմն խա­ղո­ղի տերևով տոլ­ման մե՞նք ենք հո­րի­նել»: «Եթե, — ասա­ցի, — հա­յե­րին նկա­տի ու­նես` ոչ: Իսկ եթե բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րին նկա­տի ու­նես` այո, և կա­սեմ, թե ին­չու: Մենք աշ­խար­հի մե­ծա­գույն խո­հա­րար­ներն ենք, ինչ­պես մեր եր­կու­սի մայ­րերն ու հայ­րե­րը, քա­նի որ հա­մոզ­ված եմ, վա­ղուց նկա­տած կլի­նես, որ հորդ պատ­րաս­տած ճաշ­ե­րը նույն­քան հա­մեղ են, որ­քան մորդ եփա­ծը: Բա­ղադ­րա­տոմ­սե­րի ետևից էլ չենք ընկ­նում: Սո­վո­րում ենք այն, ինչ ու­նենք, և ամե­նա­լա­վը մենք ենք պատ­րաս­տում: Աշ­խար­հի այս հս­կա տա­րած­քում տոլ­ման կա­տա­րե­լա­պես մեր սե­փա­կա­նու­թյու­նը չէ»:

Рубрика: Գրականություն 9

Հայ մուկ

<<Վերլուծություն>>

Կարծում եմ, որ այս պատմվածքում Վիլյամ Սարոյանը ուզում էր հատուկ միտք հաղորդել հայերին, հատկապես, որ պատմվածքի մուկը հայ էր: Ինձ թվում է, որ կենդանիները խորհդանշում էին մարդկանց և նա հերոսներին ստեղծել է կենդանիների կերպարներով, որպեսզի ավելի արտահայտիչ լինի իր ասելիքը: Այս դեպքում գլխավոր հերոսը մուկ էր, փոքր, շատերին վախկոտ թվացող մի կենդանի, որոնցից շատ կան, ուղղակի շատ չեն երևում: Իմ կարծիքով պատմվածքում այս մկներն էլ են խորհրդանշում իրենց նման մարդկանց, ովքեր չերևացող են ու փակ: Իսկ հայ մուկը արդեն երևի խորհրդանշում է ընդհանուր հայ բնավորությանը, կամ ընդհանրապես հայ ժողովրդին, իսկ օձը՝ նրանց թշնամին: