Հարցեր
• Ինչ է ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքը
• Ինչ է ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը
• Ովքեր են իրականացնում երեխայի պաշտպանության իրավունքը
• Ինչպես է երեխային տրվում անուն, ազգանուն, հայրանուն
Անունը ծնողներ են ընտրում, որոշում։ Եթե ծնողները ունեն տարբեր ազգանուններ, իրենք իրենց մեջ են որոշում, բայց Հայաստանում առանց իրենց զգուշացնելով դնում են Հայրիկի ազգանունը, բայց դուք հեշտությամբ կարող եք դա ուղղել, փոխել։
Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:
Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով։
Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։
Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն՝ մոր ազգանունով
• Ինչպես է կատարվում երեխայի անվան և ազգանվան փոփոխությունը
Եթե երեխան ուզում է իր անունը փոխել, նա կարող է դա անել միայն ծնողների թույլտվությամբ։
• Ինչ գույքային իրավունքներներ ունի երեխան
Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։
• Որոնք են ծնողների իրավունքները և պարտականությունները երեխաների նկատմամբ
Ծնողները պարտավոր են հետևել երեխային, ապահովել իրեն, խնամել և այլն
• Ինչպես է որոշվում երեխայի բնակության վայրը, եթե ծնողները ապրում են տարբեր վայրերում
Երեխաների բնակության վայրի վերաբերյալ վեճերը լուծելիս դատարանները հաշվի են առնում երեխայի տարիքը, կապվածությունը ծնողների, այլ մերձավոր հարազատների և առկա ընտանեկան հարաբերությունների հետ: Դատարանը քննում է ծնողներից յուրաքանչյուրի անձնական որակները, նրանց բնավորության գծերը և բարոյական բնավորությունը: Հոր և մոր `երեխայի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու կարողությունը անպայման որոշվում է, սա ներառում է ժամանակացույցի և աշխատանքային պայմանների, ընտանեկան կարգավիճակի, նյութական հարստության, բնակարանային և կյանքի պայմանների ուսումնասիրություն: 10 տարեկանը լրանալուց հետո երեխայի կարծիքը պետք է հաշվի առնել:
• Ինչ իրավունք ունի երեխայից առանձին ապրող ծնողը
Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:
Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։
Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով»։
• Ով և ինչ հիմքերով է զրկում ծնողական իրավունքներից
Եթե ծնողը չի կարողանում ֆինանսապես ապահովել, վատ է վարվում երեխայի հետ, նա զրկվում է ծնողական իրավունքներից։