Արտազատության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան։Լրացուցիչ աշխատանք:Պատրաստել ուսումնական նյութեր։
Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական օրգաններ:

Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը:
Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով: Թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների իոններ, դեղանյութեր, լյարդի միջոցով՝ էրիթրոցիտների քայքայման արգասիքներ:
Միզարտազատական համակարգի օրգանները և դրանց դերըՄիզարտազատման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները` միզածորանները, միզապարկը, միզուկը:
Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:
Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը:
Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը: Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ: Այսպիսով, երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ: Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում:
1․Որն է Երիկամի դերը։
Արտազատական համակարգի օրգաններից են Երիկամները։ Երիկամները զույգ են և տեղակայված են Երիկամի խոռոչում , ողնաշարի աջ և ձախ կողմերում՝ գոտկատեղի մակարդկում։ Երիկամների ներս ընկած կողմից բացվում են միզածորանները որոնք կոնքի խոռոչում մկանապատերով օրգանի, միզապարկի մեջ։ Երիկամներով և միզածորաններով տեղի է ունենում մարդու արտազատությունը։
2․Օրգանիզմի որ օրգաններն են կատարում արտազատական գործառույթ։
Արտազատական գործառույթ են կտարում երիկամները և միզածորանները։
3․Ինչպես տարբերել միջուկային և կեղեվային շերտերը։
Երիկամների կտրվածքի վրա առաջանում է 2 շերտ, որոնցից արտաքնապես ավելի մուգը կոչվում է կեղևային իսկ իսկ ներքին բաց գունավորում ունեցող և լայն շերտըկոչվում է միջուկային շերտ։
4․Ինչպիսին է Նեֆրոտի կառուցվածքը
Նեֆրոնները կազմված են գավաթի տեսք ունեցող պատիճներից և մեզև հավաքող ոլորուն խողովակներից։ Պատիճը կազմված է երկշերտ պատից , որտեղ գտնվում է ոլորուն խողովակը , որը իջնում է մինչև միջուկային շերտ որտեղից կրկին բարձրանում է կեղևային շերտ։ Այստեղ նա բացվում է մեզը հավաքող խողովակի մեջ։ Վերջինս միանալով այսպիսի նման խողովակների հետ ընդհանուր ծորանով բացվում է բուրգի գագաթային մաս , իսկ այնտեղից երիկամային ավազան։
Միզագոյացում և միզարձակում

Միզագոյացում: Չափահաս մարդու օրգանիզմում օրվա ընթացքում առաջանում է 1,5 լ մեզ, իսկ միզապարկում կարող է կուտակվել մոտ 200−300 մլ մեզ: Մեզի քանակը և բաղադրությունը կախված են օգտագործվող ջրի և սննդի քանակից, ինչպես նաև նյութափոխանակության ակտիվությունից: Միզագոյացումն սկսվում է երիկամային մարմնիկի պատիճում, որտեղ կծիկի մազանոթներից արյան պլազման ֆիլտրվելով` վերածվում է առաջնային մեզի: Մեկ օրվա ընթացքում երիկամների զարկերակներով անցնում է 1500−1700 լ արյուն, որից ֆիլտրվում է 150−170 լ առաջնային մեզ: Առաջնային մեզը պատիճից անցնում է գալարուն խողովակի մեջ: Նրա պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջնային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ: Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշ նյութեր՝ մասնակի, իսկ երրորդները՝ (օրինակ, միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում: Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը:Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,2−1,5 լ երկրորդային մեզ:Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի 96%-ը ջուր է, իսկ 4%-ը՝ չոր նյութ: Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութը, միզաթթուն, ֆոսֆատները և ուրիշ նյութեր: Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ): Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը: Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը: Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ: Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:
Միզագոյացման, միզարձակման կարգավորումը: Երիկամների աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով: Նյարդային կարգավորումն իրականացվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով:

Միզագոյացման հումորալ կարգավորումն իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը: Արտազատական համակարգի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար դիտի՛ր այս տեսանյութը:

