Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Լսողական վերլուծիչ

Ականջաբորբ

Պաթոգենեզ
Հիվանդությունն ընթանում է բավականին ծանր և ուղեկցվում է ականջի ուժեղ ցավով, բարձր ջերմությամբ, ինչպես նաև լսողության զգալի թուլացմամբ: Սուր բորբոքման դեպքում հնարավոր են նաև ուղեղապատյանների և գլխուղեղի բարդություններ։ Միջին ականջի սուր բորբոքման ժամանակ բժիշկի կողմից հաճախ նշանակվում են կոմպրեսներ, որոնք մեղմացնում են ցավը և նպաստում թմբկախոռոչի բորբոքային օջախի ներծծմանը։

Կանխարգելում
Կանխարգելման համար կարևոր պայմանը լավ հիգիենային խնամքի ապահովումն է, թարախից ազատելը, վարակազերծող հեղուկներով մշակելը: Հույժ կարևոր Է հիվանդի ականջի ճիշտ խնամքը։ Միջին ականջի սուր բորբոքումը կանխարգելող հիմնական միջոցառումներից են վերին շնչուղիների հիվանդությունների հաճախության նվազեցումը՝ օրգանիզմի կոփումը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը:

Բուժում
Միջին  ականջի քրոնիկական բորբոքման ժամանակ թմբկաթաղանթում մշտական ճեղք է մնում, քայքայվում են լսողական ոսկրիկները, լսողությունը թուլանում է, իսկ թարախահոսությունը կարող է պարբերաբար նորից կրկնվել: Միջին ականջի քրոնիկական բորբոքումը պետք Է կանոնավոր բուժել և անպայման քիթկոկորդականջաբանի հսկողությամբ։ 

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս 9.

Հենաշարժիչ համակարգ

8334699_orig

Ոսկրերը և մկանները կազմում են հենաշարժիչ համկարգը։ Հենաշարժիչ համակարգը կատարում է պաշտպանողական և հենարանային գործառույթներ։ Պաշտպանողական կերպով պաշտպանում է ներքին օրգանները արտաքին վտանգներից, օրինակ՝ կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը։ Ներքին օրգանները հենվում են այդ համակարգի վրա։ Հենաշարժիչ համակարգը ապահովում է մարմնի շարժումը։ Ոսկրերը նաև կատարում են արյունաստեղծ գործառույթ։

Աճը և կազմությունը

img10

Ոսկրերը կազմված են 22% անօրգան, 28% օրգանական նյութերից և 50% ջրից։ Երիտասարդների մոտ ավելի շատ է օրգանական նյութերը, իսկ ծերերի մոտ ավելի շատ են հանքային աղերը։ Օրգանական նյութերը ապահովում են ոսկրերի ճկունությունը, իսկ անօրգանականը ապահովում է ամրությունունը։ Ոսկորը պատված է ամուր թաղանթ շրջոսկրով, որը կոտրվածքների դեպքում արագացնումէ ապաքինումը։ Ոսկրերը աճում են և երկարությամբ և հաստությամբ։ Երկարությամբ աճելու դեպքում բջիջները բազմանում են, իսկ հաստությամբ աճելու դեպքում բջիջները պոկվում են իրարից։ Մակուղեղի արտադրած աճի հորմոնն է կարգավորում ոսկերի աճը։

Ոսկրերի շարժումը և միացումը

Գոյություն ունի ոսկրերի միացման 3 տեսակ՝ շարժուն, կիսաշարժուն և անշարժ։ Հիմնականում միացումները լինում են շարժուն և իրար են միանում հոդեր կազմելով։ Կիսաշարժունի ժամանակ ոսկորները կարողանում են ապահովել միայն մի քանի շարժում և կատարվում է աճառի միջոցով։ Անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։

Մարդու կմախքը

Չափահաս մարդկանց ոսկրերը 220-ն են և իրար հետ ստեղծում են հենաշարժիչ համակարգը։

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Տեսողական վերլուծիչ

Դաս 7 (19.11.-23.11.)

Набросок (3)՛;

Ականագունդը պատված է երեք թաղանթներով՝ սպտակուցաթաղանթ, ակնաթաղանթ, ցանցաթաղանթ։ Սպիտակուցաթաղանթն ու ակնաթաղանթն իրականացնում են պաշտպանական և սնուցող գործառույթ։ Ակնագունդի դիմացը ծածկում է եղջերաթաղանթը։ Իսկ նրա տակ է ծիածանաթաղանթը, որը որոշում է աչքի գույնը։ Ծիածանաթաղանթի մեջտեղում բիբն է, որը կարող է ռեֆլեքսաբար մեծանալ և փոքրանալ։ Բբի հետևում է ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է։ Ծիածանաթաղանթի հարևանությամբ թաարթիչավոր մարմիններն են, որի մկանները փոխոմ են ակնաբյուրեղի կորությունը։ Դրա շնորհիվ էլ մենք տեսնում ենք հստակ առարկայի պատկեր։ Ցանցաթաղաթը ակնագդնի ներքին թաղանթն է , որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ցուպիկներ և սրվակներ։ Ցուպիկներն ընդ որում սրվակներից շատ են և ունեն բարձր լուսազգայություն։ Չնայած սրվակների քչությանը նրանք ընկալում են ու տարբերակում գույները վառ լույսի ժամանակ։Բբի դիմաց սրվակների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ։ Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը և չունի ընկալիչներ կոչվում է կույր բիծ։ Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բյց փոքրացած ու շրջված պատկերը։ Նյարդային ազդակները տեսողական նյարդով անցոնւմ են մեծ կիսագնդերի գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայութնությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով։ 

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Գլխուղեղ — Դաս. 6

Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները:

Գլխուղեղը տեղադրված է գանգի  խոռոչում և նրա զանգվածը 1300-1400 գրամ է։Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-ից 2000 գրամ զանգված։Գլխուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդեր ,որոնցից է ներքին օրգանների կարգավորող ,թափառող նյարդը։Մարդու գլխուղեղը հասնում է իր վերջնական մեծությանը 20 տարեկան հասակում։Գլխուղեղում ներյոնների մարմինները առաջացնում են գորշ նյութ, ձևավորելով կեղև իսկ գլխուղեղի ներսում սպիտակ նյութի մեջ՝ կորիզների ձևով։Գլխուղեղը կազմված է 6 բաժիններից երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր։

Կամուրջը կապ է հաստատում երկարավուն ուղեղիկի և մեծ կիսագնդերի միջև։Այն իրականացնում է հաղորդչական գործառույթ և ղեկավարում է գլխի մկանների աշխատանքը և գեղձերի հյութազատությունը։

Ուղեղիկը գտնվում է երկարավուն ուղեղի թիկնային մասում։Այն ստանձնում է ռեֆլեքսային գործառույթը և համաձայնեցված է շարժումների իրագործմանը։Ուղեղիկի վնասվածքի դեպքում դիտվում են անհավասարակշիռ և անկանոն շարժումներ։Այն վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը։

Միջին ուղեղը տեղադրված է կամրջից վերև ,միացնում է գլխի բոլոր բաժինները ,ապահովում է կմախքի մկանների լարվածությունը ,ինչպես նաև լույսի ու ձայնի նկատմամբ կողմնորոշման ռեֆլեքսները։

Միջանկյալ ուղեղը գտնվում է մեծ կիսագնդերի տակ և բաղկացած է 2 բաժիններից տեսաթումբ և ենթատեսաթումբ։Տեսաթմբում տեղադրված են բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները, որտեղից գրգիռները փոխանցվում են մեծ կիսագնդերի տարբեր բաժիններ։Ենթատեսաթմբում են տեղադրված վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները։Այստեղ են գտնվում քնի քաղցի, ծարավի, զգացողության, ջերմակարգավորման կենտրոնները։

Մեծ կիսագնդերիը գլխուղեղի ամենամեծ բաժինն են։Նրա մակերեսը պատված է գորշ նյութով՝ կեղևով, որն ունի 3-4 մմ․ հաստություն, պարունակում է մոտ 14-18 միլիարդ նյարդային բջիջ։Կեղևի մակերեսը մոտ 2200 սմ․ քառակուսի է։Յուրաքանչյուր կիսագունդը խորը ակոսներով բաժանվում է 4-բլթերի։
Ճակատային, գագաթային ,ծոծրակային և քունքային։
Կենտրոնական ակոսը՝ ճակատային և գագաթային բլթերի միջև ընկած հատվածն է։
Կողմնային ակոսը՝ քունքային բիլթը սահմանազատում է մնացած բլթերից։
Գագաթածոծրակային ակոսը բաժանում է գագաթային բիլթը ծոծրակայինից։
Կեղևում տարբերվում են զգայական, շարժողական տեսողական համի ճաշահոտառական ճաշակելիքի գոտիներ։

Զգայական գոտում ազդակներ են հասնում օրգանիզմի բոլոր ընկալիչներից։
Ծոծրակային բլթում գտնվում է տեսողական գոտին ,քունքայինում՝ լսողական։
Քունքային բլթի ներքին մասում ՝հոտառական ,կենտրոնական ակոսի ստորին մասում համի և ճաշակելիքի գոտիներ, իսկ գագաթայինում մաշկամկանային զգայական գոտին։Շարժողական գոտիները գտնվում են ճակատային բլթում ,որտեղից ազդակահոսք է գնում տարբեր կմախքային մկաններում։

Այսպիսով մեծ կիսագնդերը համարվում են կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժինը։Այն կարգավորում է օրգանիզմի բազմատեսակ գործառույթների իրագործումը,նպաստում վարքագծի ձևավորմանը, կենդանի օրգանիզմների հետ փոխհարաբերությունների կայացմանը։Կեղևը գործում է որպես մեկ միասնական ամբողջություն և համարվում է մարդու հոգեկան գործունեության ,այսինքն՝ մտածողության, գիտակցության, հիշողության նյութական հիմքը։

Հարցի պատասխան՝
Ուղեղի մեծ կիսագունդը,
որը հանդիսանում է մարդու մտածողության, գիտակցության, հիշողության նյութական հիմքը, իր մեջ ներառում է նաև ճակատային և գագաթային բաժինները որը նշվում է որպես ասոցիատիվ կեղև։Այս շրջանների հեռացումը կարող են առաջացնել վարքի շարժողական և վեգետատիվ ռեակցիաների փոփոխական խախտումներ։Ճակատային մարզը, կապված է խոսքի ֆունկցիայի հետ և այն վնասվելու դեպքում խախտվում է խոսքի շարժիչ բաղադրիչը՝ վերարտադրությունը։

Այսպիսի հիվանդները հասկանում են իրենց ուղված խոսքը, սակայն գործնականում չեն  կարող խոսել։Այս տարատեսակը կոչվում է մոտոոաֆազիա։Ուղեղի այն շրջանը, որի ախտահարումը հանգեցնում է շարժիչ աֆազիայի, կոչվում է Բրոքային խոսքի կենտրոն։Մի այլ դեպքում էլ կորչում է խոսքը ընկալելու հասկանալու ունակությունը։Դա զգայական աֆազիա է ։Այն առաջանում է Վերնիկենի կենտրոնի ախտահարման դեպքում։

Ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։

Միջին ուղեղՄիջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։ Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։Եթե միջին ուղեղը չլինի,  մարդու աչքի ցանցենին չէր ձևավորվի: Նաև գորշ նյութի շերտը, որը ուղեղի ոտիկները բաժանում է երկու մասի՝ ծածկի և ոտիկների հիմքի, չէր լինի: Իսկ գորշ նյութը պարունակում է մելանին, որը պատասխանատում է մարդու աչքերի, մազերի գույնի համար: Միջին ուղեղով է անցում կենտրոնական խողովակը, որը  չորրորդ փորոքի խոռոչը կապում է երրորդ փորոքի հետ:

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Նյարդային հիվանդություններ

Նյարդային համակարգի օրգանական հիվանդությունները, իր հերթին, կախված թերության պատճառից բաժանվում են ՝ վարակիչ հիվանդությունների; նյարդային համակարգի վնասվածքներ; ժառանգական դեգեներատիվ հիվանդություններ և նյութափոխանակության խանգարումների հետևանքով առաջացած հիվանդություններ. նյարդային համակարգի հիվանդություններ `կմախքի ներքին օրգանների կամ ոսկորների առաջնային վնասման պատճառով; ուռուցքներ; ուղեղի անոթային հիվանդություններ: Երեխաների մոտ խոսքի խանգարումներն առավել հաճախ կապված են վարակների, նյարդային համակարգի վնասվածքների, թունավորումների և ժառանգական-դեգեներատիվ հիվանդությունների հետ: Երեխաներում նյարդային համակարգի ուղեղի ուռուցքները և անոթային հիվանդությունները շատ ավելի հազվադեպ են և գործնական նշանակություն չունեն խոսքի թերապևտի աշխատանքի համար:

Նյարդային համակարգի վարակիչ հիվանդություններ և թունավորումներ

Հիվանդությունների այս խումբը միավորվում է նյարդային համակարգի վնասման պատճառի հետ `վարակիչ կամ հարբեցող գործոնի ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի կամ դրա ծայրամասային բաժանմունքների վրա: Սա պաթոլոգիական պայմանների ամենամեծ խումբն է ՝ տալով երեխաների մոտ նյարդային համակարգի օրգանական ախտահարումների ամենամեծ տոկոսը: Վարակիչ հիվանդություն կարող է առաջանալ կամ բակտերիաների (մանրեների, մանրէների, վարակների) կամ վիրուսների (վիրուսային վարակի) պատճառով:

Նյարդային համարկագի վնասվածքները

Նյարդային համակարգի վնասվածքները նաև մանկության մեջ խոսքի գործառույթների խանգարման պատճառներից են:Առավել հաճախակի և ծանր մնացորդային հետևանքները առաջանում են գանգուղեղային վնասվածքներից, որոնք հանդուրժվում են նախածննդյան շրջանում և ծննդաբերության ընթացքում :Վնասվածքից հետո առաջին օրերի և շաբաթների ընթացքում նկատվում է սինդրոմի արագ հակադարձ զարգացում ՝ ուղեղային այտուցվածության նվազման, արյան նորմալ շրջանառության վերականգնման, այն հեմոռագիկ ինֆիլտրատների ռեզորսման, որոնք կարող են առաջանալ վնասվածքից հետո, նեյրոդինամիկ խանգարումների վերացում:


Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ

Ինչպես նշվեց վերևում, հիվանդությունների վիճակների այս խումբը բնութագրվում է նյարդային համակարգի կառուցվածքային վնասների բացակայությամբ:Այս պայմանները պայմանավորված են նյարդային համակարգում տեղի ունեցող նեյրոդինամիկ գործընթացների խախտմամբ և նյարդային ակտիվություն առաջացնելով: 

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս․3 /Արտազատական և խառը գեղձեր

Արտազատական և խառը գեղձեր:Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 
Խառը գեղձեր1. Ենթաստամոքսային գեղձ20140510195730120.gif
 Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:  

b73819ea49069a23e7b4diabet.jpg

 Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը: 2.Սեռական գեղձեր

zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg


Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:
Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում:  Արտազատական գեղձեր1.Արցունքագեղձ

aaassdfg.png

 Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:   2. Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային: 3. Քրտնագեղձեր 

1111.jpg

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։  Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։ 

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս 2

Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման  եղանակները: Գեղձեր,տեսակները,    ֆունկցիաները:
Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։ Վաղ մանկական ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը, ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։    Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս 1

Մարդու օրգաններ,բջիջհյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները: 

Առաջադրանք
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:

Բջիջ

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

Կառուցվածք

Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:


Հյուսվածք


Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

Մարդու հյուսվածք

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Կաթնասուններ

Կաթնասուններ, ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունըMammal Diversity 2011.png ձագերին կաթով կերակրելն է։ Դասը մտնում է քառոտանիների վերնադասի Synapsidomorpha խմբի մեջ: Ըստ Կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ, որոնց շարքին է պատկանում Բանական մարդտեսակը , կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը։

Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները, պարկավորները

Читать далее «Կաթնասուններ»

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Հետաքրքիր փաստեր Կոկորդիլոսների մասին

1. Կոկորդիլոսներին ընդունված է համարել ողջ մնացած դինոզավրեր: Նրանք երկրագնդի վրա ապրում են 250 միլիոն տարի:

2. Ծովային կոկորդիլոսը կամ Crocodylus porosus-ը ամենամեծն է համարվում աշխարհում: Նա գտնվում է Ֆիջիի կղզիներում, Հնդկաստանում և Հյուսիսային Ավստրալիայում: Երկարությունը կարող է հասնել մինչև 7 մետրի՝ մեկ տոննա քաշի դեպքում:

3. Նորածին կոկորդիլոսիկը երեք անգամ երկար է իր ձվից:

4. Այդ սողունները չունեն շրթունքներ և չեն կարողանում բերանը լիովին փակել:

5. Կոկորդիլոսը կարող է մեկ տարի ոչինչ չուտել:

6. Ամբողջ կյանքի ընթացքում կարող է փոխել իր 64-ից 70 ատամները մինչև հարյուրավոր անգամներ:

7. Առաջին պահպանակը հնարել են եգիպտացիները մի քանի հազար տարի առաջ, որը պատրաստվել է կոկորդիլոսի աղիքից:

8. Նրանց մոտ հայտնաբերվել է կանիբալիզմ: Այսինքն չափսերով խոշորները կուլ են տալիս փոքրներին:

9. Կոկորդիլոսի աչքը օժտված է երրորդ թափանցիկ կոպով, որի միջոցով սողունը տեսողական ոչ մի դժվարություն չի ունենում ջրի տակ:

10. Լողանալու արագությունը կազմում է 40 կիլոմետր/ժամ, մինչդեռ վազում են 11 կիլոմետր/ժամ արագությամբ: Իսկ տպավորիչ չափը նրանց չի խանգարում ջրից ցատկել 2 մետր:

11. Որպեսզի օգնի իր ստամոքսին հաղթահարել սննդի մեծ կտորները՝ կոկորդիլոսները մինչև 5 կգ քարեր են կուլ տալիս: Բացի այդ, դրանք մեծ դեր են խաղում ջրի հատակը սուզվելու ժամանակ:

12. Կյանքի միջին տևողությունը կազմում է 50 տարի, բայց գոյություն ունեն նաև երկարակյացները, որոնք ապրում են 110 տարի:

13. Եթե հունարենից թարգմանենք «կոկորդիլոս» տերմինը, ապա կնշանակի «քարե որդ»: