Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 3 ()

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում: Բջջում կան երկու տեսակ նուկլեինաթթուներ՝ դեզօքսի ռիբոնունկլեինաթթու (ԴՆԹ) ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ): Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերնդների փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցների սինթեզի իրականացումը։ Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքաան քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար:

Նուկլեինաթթուներին է պատկանում օրգանիզմի ժառանգական հատկությունների պահպանման և փոխանցման դերը,այդ պատճառով դրանց հաճախ անվանում են <<ժառանգականության նյութ>>։ Գենետիկական ծածկագիրը նուկլեինաթթուների մոլեկուլում գաղտնագրված տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկատվությունն է։

Рубрика: Կենսաբանություն 9

Միկրոօրգանիզմ

Միկրոօրգանիզմը կամ միկրոբը կենդանի էակ կամ օրգանիզմ է այնքան փոքր, որ կարելի է տեսնել միայն մանրադիտակի միջոցով:

Միկրոօրգանիզմ բառն առաջացել է հունական տերմինի միավորումից միկրո, ինչը նշանակում է «փոքր»: Լատինական տերմինը օրգան, ինչը նշանակում է «գործիք», և վերջածանց —իզմ, ինչը նշանակում է «համակարգ»: Իր հերթին, նրա հոմանիշ միկրոբը ներառում է հունական արմատը բիո, ինչը նշանակում է «կյանք»:

Միկրոօրգանիզմների բնութագրերը

  • Միկրոօրգանիզմները ջրի փոխանակման համար պահանջում են ջուր:
  • Նյութափոխանակության գործընթացները սովորաբար լինում են շատ ինտենսիվ և արագ:
  • Նրանք ունեն վերարտադրության բարձր կարողություն:
  • Դրանք առաջացնում են կարևոր փոփոխություններ այն միջավայրում, որտեղ նրանք մնում են:
  • Օդը դրա տարածման տրանսպորտային միջոցներից մեկն է:
Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 1

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոր նյութր:
Կենդանի օրգանիզմներում շատ է թթվածնի, ազոտի, ածխածնի և ջրածնի քանակությունը: Դրանք կոչվում են մակրոտարրեր: Կենդանի օրգանիզմներում պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին: Բջջի կազմում ամենամեծաքանակ ու ամենատարածված անօրգանական նյութը ջուրն է:

հիդրոֆիլ և հիդրոֆոր Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ: Դրանցից են շատ անօրգանական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից` որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն: Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր:

Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։