Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Ստորոգյալը և նրա արտահայտությունը

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: (թվական)
Նրա տեսածը անապատային խաբկանք էր: (գոյական)
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է: (գոյական)
Նրա հայրը դու ես: (գոյական)
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է: (ածական)
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: (գոյական)
Միրգը շատ հասած էր: (դերբայ)
Մեր պատմությունը կերտողները մենք ենք: (դերանուն)
Նա շատ համեստ ու նրբագեղ է: (ածական)
Մրցանակակիրները երեքն էին; (թվական)
Մայրս աչքիս փոքրացած Էր: (ածական)
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: (գոյական)
Ընկերս սակավախոս է: (ածական)
Այգու միակ ծառը դեռ կանգուն է: (ածական)
Կռվողները բոլորն էին: (դերանուն)
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է: (գոյական)
Մեր պայքարը արդար է: (ածական)
Այդ ամենի պատճառը նա է; (գոյական)
Գրքի հեղինակը երկուսս ենք: (թվական)
Մեղավորը ես էի: (գոյական)

2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

3. Նախադասությունները ամբողջացրեք
Քանի որ, կենսուրախ և կատակասեր մարդ է, ես նրան երբեք լուրջ չեմ տեսել:
Ուզում էի ձեզ այն պահին տեսնել, երբ կլինեիք առողջ
Անցել է ընդամենը երկու — երեք տարի, բայց ……
Թեև հայրն արդեն ծերացել է, սակայն ……
Ով չի կառուցում, …
Ընտանիքի հոգսերով ամենևին չէր զբաղվում, որովհետև ……
Եղբայրը շատ էր անհանգստացել, քանի որ ……
Հանգարց մի կրակոց լսվեց, և …….

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

1.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական  նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:

Ա)  Նախ                     ուշագնաց           

      Ապ                         հասարակարգ

      Ստոր                    ձայնափող
      Գեր                        հանրամատչելի

      Մակ                      դիպված

      Ընդ                        բայական

Նախադեպ
Ապուշ
Ստորակարգ
Գերձայն
Մակբայ
Ընդահանուր

Բ)  Ենթ                        վերադարձ          

      Հակ                        աշխարհասփյուռ

      Ներ                        անվանակոչություն
      Անդր                     գունաբաժանում

      Դեր                        թունավորել

      Դժ                          կարգախումբ

Ենթախումբ
Հակաթույն
Ներաշխարհ
Անդրադարձ
Դերանուն
Դժգույն

Գ)  Ենթ                       կողմնորոշում          

      Հար                        խմբերգ

      Ապ                         դրույթ
      Բաց                       կշռույթ

      Թեր                       գրականություն

      Մակ                      անշնորհքություն

Ենթախումբ
Հարադիր
Ապաշնորհ
Բացորոշ
Թերակշիռ
Մակագիր

2. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Ընչաքաղց — անկշտում
Զգաստ — զգոն
Լիովին — ամբողջապես
Գթալ — կարեկցել
Ժրաջան — ջանասեր
Ամբոխ — բազմություն

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Լուրթ — կապտագույն
Համամիտ — համակարծիք
Տոկուն — կայուն
Հաղթանդամ — մեծամարմին
Ստահակ — խարդախ
Ալևոր — զառամյալ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

Զեփյուռ — սյուք
Ճգնել — ջանալ
Պերճ — շքեղ
Ձանձրալի — տաղտկալի
Ճիրան — մագիլ
Մեծանուն — անվանի

3. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենի

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

4. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել- չափազանցնել

Բ. Շունչ տալ- կենդանացնել

Գ. Սիրտ անել — համարձակվել

Դ. Լույս սփռել- պարզել

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջային
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն՝ են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
     Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 
Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

ահավասիկ,
մի՞թե, արդյոք,
երանի,


հաստատական — անշուշտ, արդարև, հիրավի, անպատճառ, անկասկած, անպայման, իրոք, իսկապես
գնահատողական — Դժբախտաբար, ցավոք
ժխտական — ո՛չ, չէ՛
սաստկական — մանավանդ, նույնիսկ, մինչև իսկ
երկբայական — գուցե, միգուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե
սահմանափակման — գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն, միայն թե,
կամային — հապա, մի, ահա
զիջային — համենայն դեպս, իմիջիայլոց, ի դեպ, այնուամենայնիվ, այսուհանդերձ


2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Անկասկած, նա իր խոսքի տերն է
Նա նույնիսկ նրա անունը չէր ցանկանում լսել:
Այնուամենայնիվ ես նրա չլսեցի:
Կարծես թե նրանք գնացին անտառ:
Ցավոք արդեն շատ ուշ է:
Այդ մարդը իրոք շատ լավն է:
Նա ամեն ինչ կարող է անել, մանավանդ երբ սիրով ես իրեն վերաբերվում:

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

Լոկ — միայն
Իհարկե — անշուշտ
Տարաբախտաբար — դժբախտաբար
Անկասկած — անշուշտ
Ասես —
Իրավամբ —

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

Գտիր տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը և եղանակը:

Սկսվել էին – 3 դեմք, անցյալ, հոգնակի, սահմանական

Ուղևորվել էր – 2 դեմք, անցյալ, եզակի, սահմանական

Ազդարարելու ենք– 1 դեմք, հոգնակի, ապառնի, սահմանական

Գրվել է – 2 դեմք, եզակի, անցյալ, սահմանական

Պատվիրում ես – 1 դեմք, եզակի, ներկա, սահմանական

Տևեց – 3 դեմք, եզակի, անցյալ, սահամանական

Կախվել են – 2 դեմք, հոգնակի, ներկա, սահմանական

Լուսավորվի – 2 դեմք, եզակի, ներկա, հրամայական

Կկառուցվեն – 2 դեմք, հոգնակի, ապառնի, ենթադրական

Մասնակցում էիք – 1 դեմք, հոգնակի, անցյալ, սահմանական

Հնչեցին – 2 դեմք, հոգնակի, ներկա, սահմանական

Երևաց – 2 դեմք, եզակի, ներկա, սահմանական

Տարել եմ – 1 դեմք, եզակի, անցյալ, սահմանական

Կետադրել տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Ճիշտն ու սխալը

Սխալ                                     ճիշտ

իմ համար/մոտ/վրա/նման/հետ/պեսինձ համար/մոտ/վրա/նման/հետ/պես
ամսեկանամսական
օրեկանօրական
ավելնորդավելորդ
կապնվելկապվել,
խաբնվելխաբվել
շնորհակալ եմ բոլորիցդ, ձեզնիցշնորհակալ եմ բոլորին/ձեզ
սիրահարվել մեկի վրասիրահարվել մեկին
բուն դա կենդանի էբուն կենդանի է
խոսքս ընկերոջս է վերաբերվումխոսքս ընկերոջս է վերաբերում
հույսով եմհուսով եմ
դեպի հետհետ
դեպի առաջառաջ
երկու կապիկներ ծառ են բարձրանումերկու կապիկ ծառ են բարձրանում
իմ երկու թութակըիմ երկու թութակները
Նրան ասա, որ նրան սպասում եննրան ասա, որ իրեն սպասում են
Մաշտոցը հանդիսանում է մեր առաջին ուսուցիչըՄաշտոցը մեր առաջին ուսուցիչն  է
ձեր անունն ինչպես էձեր անունն ինչ է
Հաղթանակի հաջողությունը կայանում է վստահության մեջՀաղթանակի հաջողությունը  վստահության մեջ է
կանչել են, որպեսզի գնամկանչել են, որ գնամ
խոսքիենթադրենք/օրինակ/դիցուք
խոսացածխոսած
ըստ ինձըստ իս
ասենք թե՝ասենք՝
սաղլրիվ, ամբողջ, ողջ, կենդանի
փողոցի վրա հանդես էփողոցում հանդես է
դա իմ դուրս է գալիսդա ինձ դուր է գալիս

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Շաղկապ

Այն բառերը, որոնք շաղկապում են նախադասության անդամներ և  նախադասություններ, կոչվում են շաղկապներ:
Շաղկապները լինում են  համադասական և ստորադասական:
Համադասական են այն շաղկապները, որոնք իրար շաղկապում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ: Հայերենի համադասական շաղկապերն` և, ու, բայց, իսկ, կամ, բայց և, մինչև իսկ,  բայց և այնպես, և´… , և´…, թե´…, թե´…, կա´մ …, կա´մ…, ո´չ…, ո´չ:
Օրինակ`   Բակն ու այգին թաղվել էին ձյան տակ:
Օրինակ`    Նա ամրացրեց այգու դռնակը և շալակեց ցախը: 

Համասադական բոլոր շաղկապներից առաջ դրվում է ստորակետ: Եվ, ու, կամ շաղկապներից  առաջ չի դրվում է ստորակետ, եթե հաջորդ համադաս նախադասության ենթական չի փոխվում:
Օրինակ`   Նա ամրացրեց այգու դռնակը և  շարժվեց դեպի տուն:
Օրինակ  Արևը դուրս եկավ ամպերի տակից, և մռայլը ցրվեց: 

Ստորադասական են այն շաղկապները,  որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:
Հայերենի ստորադասական շաղկապներն են` որթեեթեորպեսզիորովհետևքանի որհենց որմինչև որմինչևնախքաներբ որթե ևթեպետթեկուզ և այլն:
Օրինակ`     Թե և նա վաղուց է գնացել, մենք նրան սիրով ենք հիշում:
Օրինակ`     Նա մտածում էր, որ մի օր կգրի իր կյանքի գիրը: 

Համադասական նախադասություններ:
1. Ես բարձրացնում էի ծանր պայուսակներ, ո´չ Արամըո´չ Նարեկը ինձ չօգնեցին:
2. Ես հոգնած էի, բայց շարունակում էի լսել նրան:
3. Հիմա խոսեք  հանգիստ կամ լքեք սրահը:
4. Անին գնաց տուն և  արագ վերադարձավ:
5. Ես գիտեմ, որ Գայանեն ու Նազենին լավ ընկերուհիներ են: 

Ստորադասական նախադասություններ:
1. Արամը լավ է սովորում  անգլերեն, որպեսզի կարողանա աշխատել ամերիկյան ընկերությունում:
2. Ես կսկսեմ հանգիստ խոսել քեզ հետ, երբ որ դու լսես ինձ
3. Ես սիրում եմ զրուցել նրա հետ , որովհետև  նրանից սովորելու շատ բան ունեմ:

Առաջադրանքներ

1.Զույգ նախադասությունները միացրո՛ւմեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր և նրանք լսում էին ջրերի ձայնը:
Զրույցը լռում էր որովհետև նրանք լսում էին ջրերի ձայնը:

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ և քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ նաև քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:

Անունը Ծիրանի տափ է չնայած ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

ժամանակին հսկաներ են ապրել և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
ժամանակին հսկաներ են ապրել բայց իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:

Ես ուրախ կլինեմ երբ ամեն ինչ կկարգավորվի:

Դու քաջ ես ու անձնվեր եթե դու կարդարացնես մեր հույսերը:

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում սակայն դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

2. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 3. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ես դասի չգնացի որովհետև հիվանդ էի:

3. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Նա կգար մեր տուն եթե մայրը թողներ։

Նա չգնաց ծնունդ որպեսզի իր եղբորը պահի։

Ես դասից շուտ վերադարձա տուն որովհետև ուսուցիչը չէր եկել։

Ես նրան գրկեցի սակայն նա գնաց։

Դու մնացիր տանը իսկ քույրդ գնած գնումների։

Շունը հաչաց և դու վախեցար։

4. Կետադրի՛ր նախադասությունները և  որոշի՛ր՝ համադասակա՞ն են, թե՞ ստորադասական:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց: ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Հայոց լեզու 21.4.2021

Ախոյան — խոյ
աղմուկ — մուկ
հարկատու — կատու
սուլոց — ուլ
դեղձի
ձի
բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում: Ինքդ գտիր նման բառեր

ջերմուկ, աշուն, օձիք, անեզր,

 Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

 ա․ Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշերվա խորհրդային լռությունը խախտվեց միայն եղեգների խշշոցից:
բ․ Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից:
գ․ Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:
Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին:
դ․ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ թխկի տակ միայնակ կանգնած էր Մարանը:
 ե․ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվառ շողերից որոնք աչքերը շլացնում են:

Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում հուսահատ օգնության կանչերը:

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Հայտնվեցին միանգամայն իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

4. Տրված բառաշարքում ընգծել վերջածանցները
Յուրահատուկ, Մռրնչյուն, իրիկնային, սխալմունք, վարորդ, բեկբեկում, գեղեցկուհի, խորհրդավոր, եղեգնուրդ, հայացք, հանգստություն, հարկատու, ծանոթություն, հանդիպում:

5. Գտնել տրված բառերին մեկական հոմանիշ
Խախտել — խաթարել
փայլփլել — շողալ
շող — ճառագայթ, ճաճանչ
բարձր — վերին
հուսահատ — անհույս
յուրահատուկ — առանձնահատուկ
անսպասելի — հանգարցակի
միայն — լոկ
օտար — խորթ
գեղեցկուհի — դիցուհի
գագաթ — ծայր, կատար
միայնակ — մենակ

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական աշխատանքներ

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ — մեջ
միություն,
գինեգործ
կիսալուսին — կես
թիավարել
վիպասան — վեպ
շինարարություն — շեն
հիվանդասենյակ
գիրանալ — գեր
գիտուն — գետ
վիրահատել — վերք
վիճահարույց — վեճ
գիսավոր — գես
հիանալի
լիություն
զինագործ — զեն
սիրավեպ — սեր
դիմաքանդակ — դեմք
կինոթատրոն

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան — հին
տնական
ջրավազան
ընչաքաղց — ինչ
ըղձական -իղձ
ընկուզենի
ազնվական- ազնիվ
գնորդ-գին
վեհապանծ
մտաբերել — միտ
լեռնագործ
հիմնադիր
լրագրեր — լրագիր
աղավնյակ — աղավնի
վիրակապ
քմային-քիմ
գարեհաց — գարի
ճգնել — ճիգ
թրթիռ
գունագեղ
միջանկյալ
նշաձև
գրակալ — գիր
թխամորթ
կրաման — կիր
նմանատիպ
սրտակից — սիրտ

  Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ — բուրդ
կարմրախայտ
բվեճ
թմբեր
ըմպանակ
գնացուցակ
ջրամբար — ջուր
նշանագրություն
տնական — տուն
գթալ — գութ
ժողովրդական — ժողովուրդ
խճուղի
խմբակային — խումբ
մրգահյութ
խնկարկել — խունկ
տրտնջալ — տրտունջ
ոսկեգույն
սրել-սուր
գրականություն
աշխարհագրական
լրաբեր — լուր
ցորենահատ
առվակ — առու
մթնել — մութ
դյուրահալ
հնձել-հունձ:
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

 Տնակ
մանկական
ծանրամարտ — ծանր
մանրադրամ — մանր
մտադրություն
մեղրահաց — մեղր
կիսակառույց
փոքրություն — փոքր
լրատվական
քաղցրահամ — քաղցր
սանրել — սանր
ընձուղտ
եզրաշերտ — եզր
լիտրաչափ — լիտր
գլխաշոր
ցուցափեղկ
վագրաձի — վագր
լուսավորություն
դստրիկ — դուստր
կպրագույն — կուպր
լայնություն
բարձրություն — բարձր
ծաղկաման
մետրանոց — մետր
ծաղրանկար — ծաղր
սրամիտ
ժանրային — ժանր

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական-բույս-ույ
հրեղեն
աստղանիշ
գուրծունեություն-գործունյա-յա
ձնծաղիկ-ձյուն-յու
նվիրատվություն
ալրաղաց — ալյուր —
անկյունաչափ
բնավեր-բույն-ույ
գունատ-գույն-ույ
ձկնաբուծարան-բույծ-ույ
դռնակ
եղջերափող-եղջույր-ույ
միութենական-միություն-յու
մանկական
սառցարան-սառույց-ույ
մրցավազք
մատենագիր-մատյան-յա
բուրավետ-բույր-ույ
հրակայուն
մշակութային մշակույթ-ույ
տարեվերջ — տարի
արնանման -արյուն-յու
առօրեական-առօրյա-յա
այգեպան
մթերային
զգուշություն-զգույշ-ույ

Վարժություն 6։ Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
 ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1.
արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական քերականություն

Հետևյալ կապերը խմբավորեք ըստ շարադասության:
Առաջ, առթիվ, ի,  անկախ, հետ, մասին, առանց, համաձայն, սկսած, ըստ, մեջ, չափ, քան, առ, բացի, հանձին, պես, մինչև, համար, ի դեմս, նախքան, միջև, զատ, շուրջ, շնորհիվ, հանուն, վրա, որպես, փոխարեն, վերաբերյալ, չնայած, հեռու, հակառակ, մինչ, տակ, ներքո, նկատմամբ:

Նախադրություն — ի, առանց, ըստ, քան, հանձին, մինչև, ի դեմս, նախքան, միջև, որպես, հանուն, չնայած, մինչ, առ:
Ետադրություն — առաջ, առթիվ, հետ, մասին, մեջ, չափ, պես, համար, զատ, շուրջ, վրա, վերաբերյալ, տակ, ներքո, նկատմամբ:
Երկդրություն — անկախ, համաձայն, սկսած, բացի, շնորհիվ, փոխարեն, հեռու, հակառակ:

Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:
ա) հանգամանքներին չնայելով — չնայած հանգամանքներին
բ)  առյուծի պես — առյուծի նման
գ) հրամանի համաձայն — ըստ հրամանի
դ) սովյալների օգտին — հօգուտ սովյալներին
ե) սկսելուց առաջ — մինչ սկսելը
զ) հավատի համար — հանուն հավատի
է) այն մասին — առ այն
ը) թշնամիների դեմ — ընդդ դեմ

Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ — (մաքուր) ականակիր (խավար)
այգաբաց — (արևաբաց) այգեբաց (այգիների բացում)
անութ — (կռնատակ) անոթ (փորձանոթ)
աշտանակ — (մոմակալ) աշտարակ (բարձր կառույց)
բամբիռ — (երաժշտական գործիք) բամբիշ (թագուհի)
բրդել — (մեծ մեծ խոսել) բրթել (հրել)
գիրթ — (Շեշտակի) գիրկ (գոգ)
թափոր — (երթ) թափոն (աղբ)
խարամ — (Մետաղախարամ) հարամ (անսուրբ)
կտրիճ — (քաջ) ()
հարել —

Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ — (մաքուր) ականակիր (խավար)
այգաբաց — (արևաբաց) այգեբաց (այգիների բացում)
անութ — (կռնատակ) անոթ (փորձանոթ)
աշտանակ — (մոմակալ) աշտարակ (բարձր կառույց)
բամբիռ — (երաժշտական գործիք) բամբիշ (թագուհի)
բրդել — (մեծ մեծ խոսել) բրթել (հրել)
գիրթ — (Շեշտակի) գիրկ (գոգ)
թափոր — (երթ) թափոն (աղբ)
խարամ — (Մետաղախարամ) հարամ (անսուրբ)
կտրիճ — (քաջ) կտրիչ (թափան)
հարել — (վրա բերել) հառել (երկարացնել)
հերկել — (պատառել) ներկել (Գունավորել)
հրատարակել — (հայտարարել) ()
մահիկ — (Կիսալուսին) ()
մույթ — (Հենարան) մույգ (մթնագույն)
շաղախ — (Ցեմենտ) շաղալ (մաղել)
շեղբ — (բանջարքաղ) դեղբ (դեղնավուն)
սկահակ — (գավաթ) ()
տարեգրություն — (Ժամանակագրություն) ()

Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բաղադրյալ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ — հյուրախաղ, խաղասենյակ, հյուրասենյակ

Ձյուն, ծաղիկ, շատ — ձնծաղիկ, ձյունաշատ, ծաղկաշատ

Սեր, ընկեր, զրույց — ընկերասեր, զրուցասեր, զրույցընկեր

Գիծ, ուղիղ, անկյուն — անկյունագիծ, ուղղանկյուն, գծուղի

Երգ, պար, խումբ — երգչախումբ, պարախումբ

Քաղաք, պետ, գյուղ — քաղաքապետ, գյուղապետ

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Առաջադրանք հայոց լեզվից, մակբայ

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր մշտապես հուզել է իմ հոգին: Եվ այսուհետև ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա այժմ կստանա իմ թագը և ցմահ կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և իսկույն (անմիջապես) մարեց:
2. Մայրը սովորություն ուներ շուտ-շուտ (հաճախակի)մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ այժմ (հիմա) բոլորովին (լիովին)  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  հավիտյան (ընդմիշտ) մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները հետզհետե () սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Շարունակ  (անվերջ)բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյա(գրեթե)  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օր օրի (օրեցօր) ավելի էր  վատանում: