Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

12.05.2020

Գործնական քերականություն
Բայի կազմությունը
1. Տրված բառերից կազմե՛ք բայեր: Ի՞նչ վերջավորություն ունեն բայերն ուղիղ ձևում:
Գիր, ղեկավար, խաղ, երգ, վազք, կռիվ, վախ, մոտ, բուժում, սեր:
Գրել
Ղեկավարել
Խաղալ
Երգել
Վազել
Կռվել
Վախենալ
Մոտենալ
Բուժվել
Սիրել
2. Բայերն ըստ կազմության լինում ենպարզ և ածանցավոր : Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել,խաղացնել երգել, փախչել:
Պարզ-խմել, կռվել, երգել, փախչեծ
Ածանցավոր -Թարմացնել, նեկոտել, վախեցնել, ցեխոտել, խաղացնել

Բայական ածանցներ
Սոսկածանցներ- ան, են, ն, չ , օրինակ՝ քար-ան-ալ
Պատճառական ածանցներ- ացն, եցն, ցն, օրինակ՝ վազ-եցն-ել , որոշ բայերի դեպքում հնարավոր չի կազմել, կազմվում է տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ
Բազմապատկական ածանցներ- ատ, ոտ, կոտ, տ, կռտ, օրինակ՝ կտր-ատ-ել, կծ-ոտ-ել
Կրավորական ածանց- վ, օրինակ՝ լավանալ-լվացվել, հրավիրել-հրավիրվել

3. Հարադրական բայերը  գրե՛ք մեկ բառով
լաց լինել-լացել
հոգ տանել-հոգալ
գլուխ տալ-խոնհարվել

Այլ հարադրություններ՝ ասել-խոսել, ուտել-խմել:
4. Հետևյալ բայերից կազմի՛ր պատճառական բայեր:
Ամաչել, գաղթել, բազմանալ, հիշել, նկարել, մոլորել, խենթանալ, հագենալ, սահել, վերջանալ:
Ամաչեցնել, գաղթեցնել, բազմացնել, հիշեցնել, նկարեցնել, մոլորեցնել, խենթացնել, հագեցնել, սահեցնել, վերջացնել

5. Հետևյալ բայերից կազմի՛ր բազմապատկական բայեր ՝ կապել, ցատկել, կոտրել, ջարդել, նստել, ծակել:
Կապոտել
Ցատկոտել
Կոտրատել
Ջարդտել
Նտոտել
Ծակոտել
6. Հետևյալ բայերից կազմի՛ր կրավորական բայեր՝ ազատել, այրել, դարսել, թափել, իմանալ, լուծել, տեսնել, կարել, հարգել:
Ազատվել
Այրվել
Դարսվել
Թափվել
Իմացվել
Լուծվել
Տեսնվեմ
Կարվել
Հարգվել

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

28.04.2020

Գործնական քերականություն
Հոդեր
Նախադասություններում նշված տառերը ի՞նչ դեր ունեն:
Եղբայրս տանը չէ:
Ինքդ որոշիր, թե վաղն ուր ենք գնալու:

Ս, դ, ն, ը մասնիկներ դերանվանական հոդեր են, դրվելով գոյականի վրա՝ ցույց են տալիս ստացականություն, ցուցականություն, դիմորոշություն, որոշյալություն: 

Հոդ ստանում են գոյականներն ու գոյականի փոխարեն գործածվող որոշ դերանուններ:

1. Ստացական հոդեր՝ ս, դ, ն կամ ը: Դրվելով առարկայի կամ անձի վրա՝ ցույց են տալիս, թե այն ում է պատկանում: Այս հոդերը փոխարինում են իմ, քո, նրա դերանուններին:
Օրինակ՝ Բացակայությունդ  նկատելի էր:  (քո բացակայությունը)
Աչքներդ լույս:  (ձեր-հոգնակի թվով )

2. Դիմորոշ՝ ս, դ, դրվելով որևէ առարկայի կամ անձի վրա՝ նրան տալիս են առաջին կամ երկրորդ դեմքի նշանակություն: 
Զինվորս — իմ զինվորը
ընկերդ — քո ընկերը

3. Որոշիչ՝ ն կամ ը հոդը, ցույց են տալիս ծանոթ , հայտնի, որոշակի լինելը: 
Աղջիկը գլխարկը գնեց:

4. Ցուցական՝ ս, գործածվում է այս ցուցական դերանվան նշանակությամբ:
Գիշերս այնտեղ կհասնենք-այս գիշեր:

Առաջադրանքներ
1. Գտի՛ր հոդերը, որոշի՛ր տեսակները:
Մենք՝ հոգեբաններս, սխալվել չենք կարող: » դիմորոշ »

Աշխարհս շատ է փոխվել: » ցուցական  »

Սրտներս նեղվում է: » ստացական »

Նրա բերած լուրն ինձ շատ հուզեց: » որոշիչ »

2. Կետադրի՛ր և ուղղի՛ր սխալները:

Ես՝ զինվորս, միշտ պատրաստ եմ:
Մենք հայերս,  մեծ պատմություն ունենք:
Իմ գիրքը նվիրեցի նրան:

3. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություն ներգրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրում եմ, ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:


5. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

21.04.2020

Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….

1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:

Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն: ուղական

Ամենքից շատ նա էր սպասում դրան: բացառական

Յուրաքանչյուրն իր մասին էր մտածում: ուղական

Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը: ուղական

Խոսեցին ամեն ինչից: բացառական

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:

Ուրիշի, Միքանիսի, այսինչի։
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:

Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում: «ենթակա»

Եվ ուրիշ է կարոտս հիմա: «ստորոգյալ»

Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար: «գոյականի լրացում»

Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա ոչինչ:
Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց:
Ոչ ով այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ոչ միից ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Գրականություն 2020 - 2021

Ապրիլի 13-17- ի նախագծեր

  1. Ընտանեկան ընթերցումներ . ընտանիքի անդամներն ընթերցում են իրենց սիրելի ստեղծագործությունները, կարող եք միասին ընթերցել: Անհրաժեշտ է ձայնագրել կամ տեսագրել և ներկայացնել բլոգում:
  2. Կարդում ենք Սահյան. ապրիլի 14-ը Սահյանի ծննդյան օրն է, կարդում եք Սահյանի բանաստեղծությունները

3. Ընտանեկան թատրոն՝ թղթե, ստվերային, մնջախաղի, տիկնիկային, այլ, ընտրել որևէ ստեղծագործություն, ընտանիքի անդամների հետ բեմադրել, տեսագրել:

4. Իմ հեղինակային նախագիծը. այս օրերը շատ հարմար են հեղինակային նախագիծ սկսելու համար: Առաջարկում եք ձեր նախագիծը, կետերով նշում եք , թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ պետք է արվի, ի՞նչ աշխատանքներ պետք է անեն մասնակիցները: Փորձում եք ընդգրկել ընկերներին: Լավագույն նախագծերը կընդգրկվեն մյուս շաբաթվա նախագծերի փաթեթում:
5. Տաղավարում ընտանիքին է: Նկարահանում եք հետաքրքիր ընտանեկան Tv,  դուք հաղորդավարն եք, հյուրերը՝ տան անդամները:
  • Տան որևէ անկյունը դարձնել տաղավար:
  • Հրավիրել հյուր՝ այս դեպքում ընտանիքի անդամներից որևէ մեկին:
  • Պատրաստել հարցեր. կարող է լինել ծնողների, քույրիկ-եղբայրների մասնագիտության կամ հետաքրքրությունների վերաբերյալ, այսօրվա քաղաքական -հասարակական իրավիճակի վերաբերյալ, ֆիլմի, գրքի վերաբերյալ, այլ….
  • Տեսագրել ընթացքը, ներկայացնել բլոգում…
6. Ստեղծագործական աշխատանք. գրել , շարադրել մտքերը, թեման ընտրում եք ինքնուրույն, ներկայացնելու ձևը՝ հոդված, շարադրություն, պատմվածք, հեքիաթ, բանաստեղծություն, այլ…
7. Թարգմանչական աշխատանք   ,,Պատուհան,, ամսագրի համար :.. 12345, 6, 7, 8

https://arpinekhachatryan.fashion.blog/2020/04/17/շուկշին/

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Գրականություն 2020 - 2021

Կարանտինի ժամանակ

Արդեն 2 ամիս է ինչ մենք տունը փակված ենք։ Արդեն ամեն ինչ արեմ տանը․․․ Դաս եմ արել, ֆիլմեր եմ դիտել, գիրք եմ կարդացել, տարբեր խաղեր եմ խաղացել, հեռավար դաշնամուրի դասընթաց եմ անում և այլն։ Ես պատկերացնում եմ կարանտինի ավարտը, բոլոր երեխաները տներից դուրս են վազում, ուրախանում են բնությանն, չեն գնում տուն քանի, որ արդեն հոգնել են տնից։ Կարելի է ասել, որ մենք այս տարի ունեցանք 2 ամառային արձակուրդ, ուղակի ավելի շատ դաս ենք անում։ Չենք տեսնվում մեր դասընկերների հետ, միայն տեսակապով։ Իսկ արդեն ուզւոմ եմ գնալ դպրոց, ես չէի կարծում, որ ես կկարոտեմ դպրոցին։ Նաև ես կարոտել եմ ճամբորդություններին եռօրյա։ Կուզենայի, որ կարանտինը շուտ վերջանար և մենք փախչեինք տներից և չվերադարնային ինչ — որ ժամանակով։

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Փոխադարձ դերանուն

Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:

Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու: (բացառական)

Մենք չուզեցինք մեկմեկու կանչել: (սեռական)

Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով: (գործիական)

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին:
Ո՞ւմ

Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները:

Սեռական՝ երբվա՞
Բացառական՝ երբվանի՞ց

Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին:

Որո՞նք

Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը:

Ենթակա

Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը:

Ի՞նչ է (ստորոգյալ)

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը:

2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:

Ինչո՞ւ են քանդվում մարդկանց՝ իրար միացնող կամուրջները:

Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:

Ո՞վ կահասկանա ինձ:

Դու կռվե՞լ ես նրա հետ, ինչի՞ համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:

Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:

Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Գրականություն 2020 - 2021

Կարդում ենք Սահյան

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ:

Իմ կարծիքով բանաստեղծությունը գրելիս Սահյանը հիշում էր իր մայրիկին և նրա հետ անցկացրախ ժամանակները։ Սահյանը ուզում էր այս բանաստեղծությամբ ասել, որ կարոտում է իր մորը։Բանաստեղծության մեջ զգացվում է նրա կարոտը, ցավը, լացը և սերը։

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Ապրիլի 6-10-ի նախագծեր

Ապրիլի 6

Նախագիծ՝ Կարդում ենք Աղայան
 
Կարդա՛ Աղայանի ,,Ասլան-Բալա,, հեքիաթը: 
Ա. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Բ. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածները:
Արսենից չէր կարող ծածուկ մնալ Վուրգի սրտմաշությունը։ Նա հեռվից հսկում էր և տեսնում
էր ամեն բան։ Նա այս բանը լավ առիթ էր համարում թե՛ իր քաջությունը փորձի ենթարկելու և
թե՛ ցույց տալու իր անհուն սերը, որ ուներ դեպի Վուրգը։ Եվ ահա մեկ օր գտնում է նրան
անտառումը և ասում.
— Եղբա՛յր, ես տեսնում եմ, որ դու հալումաշ ես լինում, ինձանից ինչո՞ւ ես թաքցնում քո
վիշտը։ Էլ ես ո՞ր օրվա համար եմ, որ քեզ քո մուրազին չհասցնեմ։ Երթա՛նք, երթա՛նք, լավ է
հուսով մեռնել գործի մեջ, քան թե անհույս սատկել անգործության մեջ։ Պառավի անեծքը
իսկապես անեծք չէ, այլ՝ մի շատ գեղեցիկ օրհնություն։ Եթե նա անիծած չլիներ, դու և՛ այդ օրը
չէիր ընկնիլ, և՛ ոչ էլ, ուրեմն, կաշխատեիր ձեռք բերել աշխարհիս ամենից գեղեցիկը։
Արսենի այս խոսքերից սաստիկ հուզվեց Վուրգը, գրկեց նրան և արտասուքն աչքերին
համբուրեց նրան՝ սիրահար պատանու ջերմ համբույրով։
Գ. Բնութագրի՛ր հերոսներին:
Արսեն (Ասլան-բալա)— Հեքիաթի սկզբում Արսենը իրեն պահում էր ինչպես գազան, բայց Վուրգի օգնությամբ նա  դարձավ շատ շնորհալի և իմաստուն տղա։
Վուրգ— Նա սովորական տղա էր, բայց Արսենի հետ շատ ժամանակ անկացնելու արդյունքում նա մոռացավ վախ բառը
Դ. Ի՞նչն էր հետաքրքիր այս հեքիաթում:
Այս հեքիյաթում ինձ հետաքրքրեց այն, թե ինչպես Առսենին պահեցին առյուծները
Ե. Ի՞նչ  սովորեցրեց քեզ հեքիաթը:
Ապրիլի 7
 
Ապրիլի 8 
Մասնակցել հայոց լեզվի ֆլեշմոբին
Հղումը կավելացնեմ հրապարակվելուց անմիջապես հետո:
Ապրիլի 9
10:00-11:00. տեսադաս գրականությունից
Քննարկելու ենք ,,Ասլան-բալա,, հեքիաթը  կարդացեք, եթե դեռ չեք կարդացել:
Ապրիլի 10.
13:00-14:00. տեսադաս հայոց լեզվից. գործնական քերականություն
Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Ցուցական դերանուններ

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
Ցուցական դերանունների հոլովումը: 

Ուղղական սա դա նա սրանք դրանք նրանք
Սեռական սրա դրա նրա սրանց դրանց նրանց
Տրական սրան դրան նրան սրանց դրանց նրանց
Հայցական սա (սրան) դա (դրան) նա (նրան) սրանք (սրանց) դրանք (դրանց) նրանք(նրանց)
Բացառական սրանից դրանից նրանից սրանցից դրանցից նրանցից
Գործիական սրանով դրանով նրանով սրանցով դրանցով նրանցով
Ներգոյական սրանում դրանում նրանում սրանցում դրանցում նրանցում

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ-սա,այն,դա,այդ,սույն, միյուս
բարդ-այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Դերանուն

Դերանուն-անվան դեր կատարող

Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ

  • անձնական
  • ցուցական
  • փոխադարձ
  • հարցական
  • հարաբերական
  • որոշյալ
  • անորոշ
  • ժխտական
Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու:
Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս
Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ
Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք
1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված:
3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը: 
Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով: 
Առաջին դեմք եզակի
Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր:
առաջին դեմք եզակի երորդ դեմք եզակի  
Մենք լուռ առաջ քայլեցինք:
Առաջին դեմք հոքնակի
Նա առաջարկեց նստել: 
երորդ դեմք եզակի
Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու: 
առաջին դեմք եզակի
Քիչ անց մոտեցավ նա: 
երորդ դեմք եզակի
4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները: 
Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան
Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից: Նրանք շատ մրսկան են: 
Նրանք քայլում էին խիտ թավուտում: 
Քիչ հետո մենք գետափին էինք: 

Անձնական դերանունների հոլովումը:
Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում: 
Ուղղական ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք
Սեռական իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց 
Տրական  ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց 
Հայցական ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ      նրանց    իրենց 
Բացառական ինձնից  քեզնից  իրենից մեզնից ձեզնից նրանցից իրենցից
Գործիական ինձնով քեզանով նրանով  իրենով   ձեզանով նրանցով իրանցով 
Ներգոյական ինձանում քեզնում նրանցում իրենցով ձեզնում նրանցում իրենցում
5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում: 
Ես նախանձում եմ աղջկան: 
ենթակա
Հիմա տան տղամարդը դու ես: 
ստորոգյալ
6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը: 
Դու միշտ սիրալիր ես: 
դու, երկրորդ դեմք, եզակի, ուղական
Իրեն ուղեկցիր քո սենյակ:
իրեն, երերդ դեմք,եզակի, տրական 
Ինձնից խորհուրդ հարցրու:
ինձնից առաջին դեմք եզակի բացառական