Հարցաշար
- Ի՞նչ գիտեիր մինչ այս օրենքի և իրավունքի մասին։
Բոլոր երկրները ունեն իրենց օրենքները և այդ տվում էլ մեր երկիրը։Մարդիկ պարտավոր են չխախտել օրենքները,բայց կան օրենքներ,որոնք խանգարում են մարդու իրավունքները։Օրինակ՝տղամարդիկ պետք է տիրեն կանանց։Իմ կարծիքով բոլորը պետք է լինեն հավասար։
- Ծանո՞թ էիր մինչ այս <<Կրթություն ստանալը իմ իրավունքն է>> մտքին․ ի՞նչ ես հասկանում այն ասելով։
Ես հասկանում եմ որ, իրավունք ունեմ գամ դպրոց և կրթվեմ կամ էլ ոչ,քանի որ շատ դեպքերում մարդուն պարտադրում են սովորել։Բայց դա մարդու իրավունքն է,քանի որ մենք ենք ընտրում մեր ապագա մասնագիտությունը։
3.Ինչի՞ մասին է քեզ տեղեկացնում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը ինձ տեղեկացնում էր,որ բոլորս ունենք կրթության իրավունք։
4.Քեզ համար օգտակա՞ր է ծանոթ լինել այդ հոդվածին։
Այո,քանի որ ես ծանոթ չէի այդպիսի հոդվածի և միշտ լսել եմ որ մենք պարտավոր ենք կրթություն ստանալ,իսկ հիմա հասկացա,որ կրթություն ստանալը մեր իրավունքն է։
5.Կա՞ հոդվածում կետ, որի հետ դու համամիտ չես։ Եթե կա, նշիր թե ինչու։
Ոչ,ես բոլոր հոդվածների հետ համաձայն եմ։
6.Նշիր, թե ի՞նչ հարցեր առաջացան։
7.Ի՞նչ սովորեցիր այս նյութից, ի՞նչը քեզ դուր եկավ և ի՞նչն էր ամենակարևորը։
Ես սովորեցի,որ եթե չլինեն պարտականությունները,ապա իրավունք էլ չի լինի։Եվ ամենակարրևորը այն է,որ բոլորս ունենք իրավունք,որը մեր զենքն է,բայց չպետք է մոռանանք մեր պարտականությունների մասին։