Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք, 8-րդ դասարան, փետրվարի 8-14

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

1853-1856թթ․ Ղրիմի պատերազմում թուրքերից և եվրոպացիներից կրած պատերազմը Ռուսաստանի միջազգային վարկը խաթարեց։ Ռուսաստանը ցանկանալով գրավել Արևմտյան Հայաստանը և վերականգնելու Բալկաններին, պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ 1877թ․ ապրիլին։ Ռուսաստանի գլխավոր հարվածող ուժը 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Կորպուսի հրամանատարը հայ գեներալ՝ Լոռու Մելիքյանն էր։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովն էր։ Իրենց ջոկատը անցնում է Արարատ լեռը։ Պատերազմի առաջին ամսին գրավեցին Բայազետի ու Ալաշկերտի գավառները, որից հետո Արդահանը։ 1877թ․ 10 հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ գյուղացիները 23 օր անառիկ պահեցին բերդաքաղաքը։ Նրանց զինամթերքը սպառվել էր, և նրանք չէին կարողանում օգնություն խնդրեին։ Այդ ամենի մասին իմանալով Սամսոն Տեր-Պողոսյանը հագնելով քրդական տարազ, աննկատ անցնում է թշնամու թիկունք և Տեր-Ղուկասովի ջոկատին լուր փոխանցում։ Երևանյան ջոկատը օգնության է հասնում Բայազետի կայազորին, ու այդպիսով նրանք ազատագրում են քաղաքը։ Այդ դեպքերը նկարագրված են Ռաֆֆու նշանավոր «Խենթը» վեպում։

Պատերազմի ավարտ։ 1877թ․ աշնանը ռուսները պաշարեցին Կարսը, այդ գործընթացն հանձնարարվեց գեներալ՝ Հովհաննես Լազարևին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների ջոկատի եղեկցությամբ վճռական գրոհն ավարտվում է հաղթանակով։ 1878թ․ թուրքերը հանձնեցին Արևմտյան Հայաստանի ռազմավարական կենտրոնը՝ Կարինը, նաև Սև ծովի առափնյա մի քանի շրջաններ։

  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

 Ըստ 16-րդ հոդվածի նախատեսվում էր վարչական բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Ըստ 25-րդ հոդվածի ռուսական զորքերը իրավունք ունեին 6 ամիս ապրել Հայաստանում։ Բեռլինի պայմանագրով հայերին էր վերաբերվում 61-րդ հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը։ Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։

  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :

Դժվար է ներկայացնել Հայկական հարցի իմ լուծման տարբերակը։ Կարծում եմ իմ տարբերակում իրավիճակը երևի թե նույնը կմնար, քանի որ Հայաստանը չէր կարող իր հարցը բարձրացնել ամբողջ Եվրոպայով։ Եթե այդ ժամանակ անգամ Ռուսաստանը չկարողացավ ինչ-որ բան փոխել, չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանար դա անել։

  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

Երկաթե և թղթե շերեփ, Հայաստանի և այլ երկրների պետական շահերը խորհրդանշող հայտնի փոխաբերություն, որը դարձել է թևավոր խոսք:

1878 Բեռլինում տեղի է ունեցել միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

Կոնգրեսի մասնակիցներից մեկն էր ՀԱԵ 125-րդ կաթողիկոս, հասարակական, քաղաքական գործիչ, գրող Մկրտիչ Խրիմյանը՝ որպես Օսմանյան կայսրությունում հայերի ներկայացուցիչ: Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

XIX դարի կեսերից թուրքական իշխանությունների ճնշումները ավելի մեծացան Արևմտահայության նկատմամբ։

Հայ գործիչներ՝ Խրիմյանը, Րաֆֆին և այլոք սկսեցին պայքար սուլթանական բռնատիրության դեմ։

1870-1880թթ․ ազատագրական պայքարը սկսելու համար, ստեղծեցին գաղտնի խմբակներ։  1869թ․ Ալեքսանդրապոլում և Ղարաքիլիսայում հիմնվեցին 5 խմբակներ։  Ալեքսանդրապոլում գործում էր Բարենպաստ ընկերություն խմբակը, իսկ Ղարաքիլիսայում Հայրենիքի սիրո գրասենյակ խմբակը։

Առաջին կազմակերպությունը ստեղծվել է 1872թ․ Վանում։ 1870թ․ ստեղծեցին նոր խմբակներ։

1881թ․ Կարինում ստեղծվեց պաշտպան հայրենյաց կազմակերպությունը։

1882թ․ վերջերին թուրքական կառավարությունը բացահայտեց կազմակերպությունը։

1882թ․ Մոսկվայում բնակվող հայ ուսանողներ ստեղծեցին Հայրենասերների միությունը։

Հայասեր խմբակի նպատակը հայոց լեզվի և դպրոցի պահպանումն էր։

1883թ․ ոստիկանությունը բացահայտեց կազմակերպությունը։ Այդպիսով խմբակները վերացան։

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

XIX դ․ 70-80թթ․ հայերը հայտնվել էին սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում։ Հայաստանի ազատագրական պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունն սահմանափակ էր։ Այդ իսկ պատճառով, խմբակները և միությունները միավորվեցին, այդ ամենն էլ հանգեցրեց ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացմանը։

Արմենական կուսակցություն։ Վան քաղաքի երիտասարդներին ոգեշնչում էին երեք ազգային գործիչներ՝ Խրիմյանը, Փորթուգալյանը և Ավետիսյանը։ Թուրքերը հետապնդում էին Փորթուգալյանին և այդ պատճառով նա մեկնեց Ֆրանսիայի Մերսել քաղաքը։ Այնտեղ հրատարակեց Արմենիա թերթը։ 1885թ․ աշնանը Ավետիսյանի ղեկավարությամբ ստեղծվեց հազ ազգային-քաղաքական կուսակցությունը՝ Արմենականներ։

Հնչակյան կուսակցություն։ XIXդ. 70-80թթ․ Եվրոպայում սովորում էին շատ հայ ուսանողները։ Այդ ուսանողներից մի խումբ 1887թ․ օգոստոսին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստեղծեցին հայ ազգային նոր կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Ռուբեն Խանազատը, Մարո Վարդանյանն և այլոք։ Սկսեցին հրատարակել Հնչակ թերթը, որի անունից էլ կուսակցությունը անվանեցին Հնչակյան։

Հայ հեղափոխական դաշնակցություն։ 1890թ․ Թիֆլիսում ստեղծվեց նոր կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն էին՝ Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը, Սիմոն Զավարյանը և այլոք։ Դաշնակցականները հրատարակում էին Դրոշակ թերթը։ 1892թ․ Թիֆլիսում հրավիրված առաջին ժողովը վերանվանվեց Հայ հեղափոխական դաշանակցություն։ 1896թ․ 30 հայ երիտասարդ ներխուժեց Կ․ Պոլսի Օտտոմանյան բանկը, պահանջելով գործադրել 61-րդ հոդվածը, եթե չանեին դա նրանք ամբողջ բանկը կպայթեցնեին։

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց պարտիզանական շարժումը, որը ստացել էր հայդուկային կամ ֆիդայական անվանումը։ Հայդուկները  վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։

  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»

Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։

Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը  կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ

  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում գործող պետական ռազմական կառույց։ Ստեղծվել է 1992 թվականի մայիսի 7-ին՝ սկզբնապես բաղկացած լինելով 2 880 000 մարդուց։ Համարվում աշխարհի խոշորագույն բանակներից մեկը։ Կադրերի մակարդակը սահմանվում է երկրի նախագահի հրամանագրով։ Նախատեսված է արժանի հակահարված տալ ագրեսիային դեմ, զինված պաշտպանություն ամբողջականություն և անձեռնմխելիություն իր տարածքում պահպանելու, ինչպես նաև կատարել առաջադրանքները համաձայն միջազգային պայմանագրերի:

Ռուսաստանի Դաշնության 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով 2,019,629 միավոր, այդ թվում, զինվորների, զինծառայողների 1,134,800 միավոր։ Ինչ վերաբերում է մարտի 1-ին, 2014 թվականին, թիվը զորքերի մոտ 840,245 իսկ 8356 զինվորական քանակը պարունակում քաղաքացիական անձնակազմին։ Զինված ուժերը Ռուսաստանի. աչքի է ընկնում, ներկայում ամենամեծն է աշխարհում, զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում `միջուկային զենք, և լավ զարգացած համակարգի միջոցներ։

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Հայաստանի ազատագրական պայքարն առաջխաղացում ունենալու նպատակով, անհրաժեշտ էր բարձրացնել քաղաքական-հասարակության զարգացվածության մակարդակը , քանզի ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Այդ իսկ պատճառով խմբակները և միությունները սկսեցին միավորվել, որն պատճառ դարձավ  ազգային–քաղաքական կուսակցությունների ստեղծման համար: Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք 8-րդ դասարան, հունվարի 11-17

Առաջադրանք 1.

Արևելքի ավանդական հասարակություններ

  • Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

Տասնհինգերորդ դարում Հնդկաստանում ստեղծվեցին առաջին գաղութները պորտուգալացիների կողմից:
Տասնվեցերորդ դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնային մասում առաջացավ Մեծ Մողոլի կայսրությունը:
1600 թվականին հիմնադրվեց անգլիական Արևելահնդկական ընկերությունը:
Նոր դարերում Մեծ Մողոլի կայսրությունը սկսեց թուլանալ և երկրի ոչ միասնական իրավիճակը հեշտացրեց եվրոպացիների ներթափանցումը և Հնդկաստանի գաղութացումը:
1857 թվականին Անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր մողոլական վերջին կայսրը:
1858 թվականին ապստամբությունը ճնշվեց և արդյունքում ամբոողջ Հնդկաստանը դարձավ բրիտանական գաղութ:
1947 թվականին բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասի՝ Պակիստան և Հնդկաստան:

Չինաստան

1644 թվականին մանջուրները գրավում են Պեկինը ստեղծելով Ցին կայսրությունը:
Տասնութերորդ դարի կեսին կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժոուից, փակվեցին եվրոպացիների առջև:
Տասնութերորդ դարի վերջերին սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխարհի հետ:
1839 թվականին սկսվեց Ափիոնի առաջին պատերազմը:
1842 թվականին Ափիոնի առաջին պատերազմը ավարտվեց անգլիացիների հաղթանակով:
1842 թվականին, պատերազմի ավարտից հետո կնքվեց մի անհավասար պայմանագիր, որով Չինաստանը բացեց հինգ նավահանգիստ և այսպես կատարվեց Չինաստանի <<բացումը>> արտաքին աշխարհի առջև:
1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը անգլիացիների դեմ:
1860 թվականին ավարտվեց Ափիոնի երկրորդ պատերազմը:
1882 թվականին Հոնկոնգը տրվեց Բրիտանիային:
1894 թվականին սկսվեց առաջին ճապոնա-չինական պատերազմը:
1895 թվականին ավարտվեց պատերազմը ճապոնացիների հաղթանակով:
1911 թվականին սկսվեց Սինհայական հեղափոխությունը:
1912 թվականին փլուզվեց Ցին կայսրությունը:

  • Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

    Հնդկաստանը հիմա ունի բազմազգ և բազմալեզու հասարակություն: Առաջ էլ եր այդպես: Հնդկաստանում առաջ էլ կային կաստաներ, հիմա էլ կան կաստաներ: Հնդկաստանի ավանդական հասարակությունը կարելի է ասել դեռևս քիչ թե շատ պահպանվել է, քանի որ Հնդկաստանն ունի բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակ, ինչն էլ նպաստում է բնակչության մեծ աճին, ու գիտնականները կանխատեսում են, որ 2022 թվականին Հնդկաստանի բնակչությունը կանցնի Չինաստանի բնակչությունից: Հնդկաստանի այսօրվա հասարակության ութսուն տոկոսը դավանում է հինդուիզմ, տասներեք տոկոսը իսլամ, երկու տոկոսը քրիստոնեություն, իսկ մնացածը բուդդայականություն: Իսկ ավանդական հասարակության ժամանակ շատ տարածված էր մահմեդականությունը՝ իսլամը: Ավանդական հասարակության ժամանակ Հնդկաստանի տնտեսության մեջ տիրապետող էր գյուղատնտեսությունը, իսկ այսօր տնտեսության մեջ տիրապետողը սպասարկման ոլորտն է:
  • Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
  • Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

    Հնդկաստանում հայերը հիշատակվում են մ.թ.ա. հինգերորդ դարում: Տասնվեցերորդ դարում Հնդկաստանում ձևավորվեցին առաջին հայկական համայնքները, որոնց բնակիչները հիմնականում վաճառականներ և զինվորականներ էին: Հնդկաստանի հայերը ակտիվությամբ մասնակցել են Հնդկաստանի ազատագրության պայքարին: Հայտնի հայ գործիչ Հովսեփ Էմինը հնդկահայ է: Այսօրվա դրությամբ Հնդկաստանում ապրում է մոտ հինգ հարյուր հայ, որոնց մեծամասնությունը ապրում է Կալկաթա քաղաքում, որտեղ նույնիսկ հայկական ծերանոց կա: Այսօր բազմաթիվ հնդիկներ են ապրում Հայաստանում, որոնք ցավոք լավ վերաբերմունքի չեն արժանանում մեր հասարակության կողմից:
  • Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

    Հայերը Չինաստանում հիշատակվում են դեռևս երկրորդ դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Տասնութերորդ դարի սկզբից սկսվել են հիմնվել հայկական փոքր գաղութներ: Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Ամենահայաշատ քաղաքը Չինաստանում եղել է Խարբինը, այնտեղ նույնիսկ հայկական եկեղեց է եղել: Իսկ այսօր Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ:
  • Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգարkedob-ni636f3

Առաջադրանք 2

Դասարանական-Միջազգային հարաբերությունները/ XVII դար- XIX դարի առաջին կես// 61-65/

Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին

  • Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:

Նոր գիտելիքների արմատավորման համար անհրաժեշտ էր կառուցել նոր ուսումնական հաստատություններ: Պարտադիր տարրական կրթություն ներդրվեց Պրուսիայում, ապա՝ Ավստրալիայում, Շվեդիայում և այլուր: Բեցվեցին նաև միջնակարգ ուսումնարաններ՝ գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ: Ուսուցանում էին լեզուներ, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն և այլն:

Նոր պայմաններին համապատասխան՝ իրենց գործունեությունը վերակառուցեցին միջնադարյան համալսարանները՝ Քեմբրիջը, Օքսֆորդը (Անգլիա), Սորբոնը (Ֆրանսիա), հետագայում նաև Վիեննայի, Բեռլինի, Մոսկվայի և այլ համալսարաններ: Բացվեցին Հարվարդի (ԱՄՆ), Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) համալսարանները:

  • Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:

    Եվրոպայում գիտության և կրթության ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր: Մարդկանց վերաբերմունքը փոխվեց գիտելիքի նկատմամբ: Միջնդարում գիտելիքը կտրված էր կյանքից, գործնական նպատակներից հեռու էր: Բայց դա աստիճանաբար փոփոխվեց: 17-18 դարերում մարդիկ գիտելիքը սկսեցին ավելի կապել առօրյա կյանքի հետ:
  • Մի համալսարանի մասին պատմություն/տեսաֆիլմ/
  • Մի երգահանի մասին պատմություն/տեսաֆիլմ/
  • Մի գիտնականի մասին պատմություն/տեսաֆիլմ/
  • Մի նկարչի պատմություն/տեսաֆիլմ/
  • Նոր դարերի մարդկանց ՝առօրյա հոգսերը, կենցաղը, հագուստը/տեսաֆիլմ/
  • Այս թեմայի շուրջ խաղի ստեղծում

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Դեկտեմբերի 7-13-ը, առաջադրանք , 8-րդ դասարան

Առաջադրանք 1.

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը

  • Սահմանել «մշակույթ» հասկացությունը:
  • Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:
  • Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն այլև Սփյուռքում։
  • Փորձիր շարադրել ՝17-18-րդ դարերում հայ մշակույթի գլխավոր առանձնահատկության մասին:
  • Նկարագրիր՝ինչ հանգամանքներից է հայ ժողովուրդը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին, կրթությունը, մշակույթը   զարգացրել տարբեր հասարաքաղաքական պայմաններում:

Տանը

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

1815թ. Մոսկվայում բացվեց նշանավոր Լազարյան ճեմարանը։ Վերջինս Ռուսաստանյան կայսրությունում միակ արևելագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ պատրաստվել են արևելյան լեզուների բարձրակարգ մասնագետներ, նշանավոր հայագետներ։

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Հայ տպագրությունը հասավ նոր հաջողությունների։ Հիմնվեցին բազմաթիվ տպարաններ Ամստերդամում և այլ վայրերում։ Ոսկան Երևանցու ջանքերով 1666թ. Ամստերդամի տպարանում առաջին անգամ հայերենիվ լույս տեսավ ամբողջական Աստվածաշունչը։ 1771թ.Սիմեոն Երևանցի կաթողիկոսը տպարան հիմնեց Էջմիածնում։ Այն առաջինն էր Հայաստանում։ Նաև կառուցվեծ Էջմիածնի թղթի գործարանը։մՊողոս Արապյանը դառնում է Օսմանյան կայսրության ամենանշանավոր տպագիրը։ Նա տարբեր լեզուների համար ստեղծում է տառատեսակներ, այդ թվում թուրքերենի։

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Միքայել Չամչանյանը հռչակավոր պատմաբան էր։ Նա գրել է իր եռահատոր «Հայոց պատմությունը»։ Այն Մովսես Խորենացու աշխարհահռչակ գրքից հետո, ամբողջական հայոց պատմությունը ներկայացնող երկրորդ աշխատությունն էր։

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի կտավի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

18-րդ դարից հայտնի դարձան գեղանկարչության վարպետներ Հովնաթանյանները։ Մկրտիչ Նաղաշի որդիներ Հակոբ և Աղաթոն Հովնաթանյանները հիմնականում ստեղծագործել են Թիֆլիսում։ Հ.Հովնաթանյանը թողել է շուրջ 60 կտավ: 19-րդ դարի առաջին կեսին Հռոմի Թեոդոսիա քաղաքում իր գործունեությունն է սկսում Հովհաննես Այվազովսկու։ Հայտնի նկարիչ էր Խ.Աբովյանի մանկության ընկեր Ստեփան Ներսիսյանը։

  • «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ:

1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացու կողմից հիմնվեց հայտնի «Մխիթարյան միաբանությունը»։ Դրան կից բացվեցին դպրոցներ, մատենադարան, տպարան և այլն։ Շուտով միաբանությունը դարձավ հայ գիտության խոշորագույն կենտրոններից մեկը(գործում է մինչև օրս): Միայն 18-րդ դարում Մխիթարյանները հրատարակել են 100 անուն գիրք։ Մեծ հաջողություններ արձանագրվեցին պատմության և աշխարհագրության ուսումնասիրման բնագավառները։ 1830-ական թթ. Մխիթարյանները հրապարակեցին «Նոր բառագիրք Հայկեզան լեզուի» բառարանը, որը 50 տարվա համառ աշխատանքի արդյունք էր։

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 6-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

Հայկական մարզի կազմակերպումը

1827թ․ մի խումբ հայրենասեր մտավորականներ (Խ․ Լազարյանը, Ա․Խուդաբաշյանը, Կ․ Առողությանը) կազմեցին նախագիծ նոր իշխանության ստեղծման նպատակով, որի համաձայն Արևելյան Հայաստանը պետք է ունենար ինքնավարություն Ռուսաստանի հովհանու ներքո։

Ցարական կառավարությունը չընդունեց Հայասատանի ինքնավարական նախագիծը։ 1828թ․ մարտի 21-ին Նիկոլայ I-ի հրամագրով, պետք էր Երևանի և Նախիջևանի խանություներից կազմավորվել Հայկական մարզը, հայերին սիրաշահելու համար։ Մարզը ունենալու էր իր դրոշը, զինանշանը, ամբողջությամբ ինքնավար չէր լինելու, որը կառավարելու էր Վասիլ Բեհբութովը։

1849թ․ հիմնվեց Երևանի նահանգը (Երևան, Ալեքսանդրոպոլի, Նախիջևան, Նորբայազեդ և Օրդուբադ), հետապնդելով Ռուսաստանը իր շահերը։

1836թ․ սահմանվեցին եկեղեցական կանոններ, որտեղ հայ եկեղեցին իրավունք չուներ զբաղվել պետական գործերով, ինչով Ռուսաստանը փորձում էր եկեղեցին պահել իր հսկողության տակ։

Արևմտյան Հայաստանը XIX դարի առաջին կեսին։

Վարչական բաժանումը

Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցախայի, Դիարբեքիրի և Սեբաստիայի նահանգների։

Յուրքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժանված էր սանջակների (գավառ)։

1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմ

1806թ․ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը։

1807թ․ Ռուսաստանը ստիպված էր պատերազմել թուրքերի և պարսիկների դեմ, սակայն պարտություն մատնեց թուրքական զորքին։

1812թ․ հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի աջակցությամբ կնքվեց հաշտության պայմանագիր Բուխարեստում։ Անդրկովկասի ռուսների գրաված տարածքները վերադարձրեցին թուրքերին։

1828-1829 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

1828թ․ պարսիկներին հաղթելուց հետո, ռուսական բանակը Պարսեկվիչի ղեկավարությամբ շարժվեց դեպի Կարս, որտեղ ռուսները գրավեցին Կարսը, Ջավաղք գավառը, Բայազետի, Ալաշլկերտի գավառները։

1829թ․Անգլիայի հովանավորությամբ թուրքական զորքերը մեծ կորուստներ պատճառեցին Ախլցխայի բնակիչներին և կայազորին, բայց գենեռալ Բեհբութովը իր զորքով իրենց պարտության մատնեց։ Ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնոսը, Բաբերթը, Օլթին և այլն։

1829թ․ Արիանուպոլիսում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Ախլցխայի և Ախլքալակի գավառները անցան Ռուսաստանին։ Այս ընթացքում Ռուսաստանին անցան մոտ 75000 հայեր։

Հարցրեր

Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Screenshot 2020-12-04 002706

Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցախայի, Դիարբեքիրի և Սեբաստիայի նահանգների։

1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

1806թ․ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը։

1807թ․ Ռուսաստանը ստիպված էր պատերազմել թուրքերի և պարսիկների դեմ, սակայն պարտություն մատնեց թուրքական զորքին։

1812թ․ հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի աջակցությամբ կնքվեց հաշտության պայմանագիր Բուխարեստում։ Անդրկովկասի ռուսների գրաված տարածքները վերադարձրեցին թուրքերին։

Առաջադրանք 2

Տանը

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներն ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում։ 1828թ. Հունիսին ռուսական բանակը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և դեպի Կարս շարժվեցին։ Հունիսի 23-ին ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայ կամավորներ պաշարեցին Կարսի բերդը և գրավեցին այն։ Հետո ռուսական զորքերը գրավեցին Ջավախք գավառը ՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան և Արդահանը հուլիս-օգոստոս ամիսներին։ 1828թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղի հայերի աջակցությամբ գրավեցին Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1829թ. Անգլիայի հրահրմամբ թուրքական զորքերը մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, Կարսի և Ախալցխայի ուղղությամբ հարցակման անցան փետրվար-մարտ ամսին, սակայն Ախալցխայի կայազորը գեներալ Վասիլ Բեհբութովի(Բարսեղ Բեհբությանի), ով ծագումով հայ էր, նրա գլխավորությամբ մարտնչեց թշնամու դեմ և նրան փախուստի մատնեց։ 1829թ.ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Մուշը, Բարբերթը, Օլթին և այլ վայրեր։ Ռուս-թուրքական պատերազմում ևս հայերը կարծելով, թե Ռուսաստանը իրենց պետք է ազատագրի մահմեդականների լծից, մեծ օգնություն ցուցաբերելու ռուսական զորքերին։ 1829թ. Սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրիանուպոլսի պայմանագիրը, որը համարվում էր որպես հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։ Թուրքական տիրապետության տակ եղած ժողովուրդների համար, նպաստավոր պայմանագիր էր։ Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:
    1812թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքվեց հաշտության պայմանագիր, սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։ 1829թ. Սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրիանուպոլսի պայմանագիրը, որը համարվում էր որպես հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։
  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:
  • Աղբյուրները՝
  1. Ռուս-թուրքական պատերազմներ
  2. Ադրիանուպոլսի պայմանագիր
  3. Ռուս-թուրքական պատերազմներ/ֆիլմ/
Рубрика: Պատմություն 2020 - 2021

8 հետաքրքիր փաստ Նապոլեոն Բոնապարտի մասին

Գեներալ, կայսր և պատմական գլխավոր դեմքերից մեկը՝ Նապոլեոն Բոնապարտը, պատմության մեջ մտավ որպես մի հազվագյուտ կերպար, որը իր մեծ ներդրումն է ունեցել արդիականացման գործում: Զարմանալի չէ, որ բազմաթիվ պատմաբաններ ու հետազոտողներ իրենց ողջ կյանքը զոհաբերում են ֆրանսիացիների առաջին կայսեր մասին  բացահայտումներ անելուն: Այնուամենայնիվ, Նապոլեոնի մասին որոշ զավեշտալի պատմություններ դժվար թե հայտնվեն դասագրքերում: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

1. Նա այնքան էլ ֆրանսիացի չէր

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու իտալական ափին: Ֆրանսիայում դպրոց հաճախելով՝ նրան հաճախ ծաղրում էին իր կորսիկական շեշտադրման պատճառով: Նրա ընտանիքը շատ ավելի իտալական էր, քան ֆրանսիական, քանի որ կղզին Ֆրանսիայի տիրապետության տակ էր անցել Նապոլեոնի ծնունդից մեկ տարի անց միայն: Նա նույնիսկ կորսիկական ազգայնական էր և ցանկանում էր ֆրանսիական թոթափել իր հայրենիքից: 1780 և 1790  թվականներին նա բազմիցս վերադառնում է Կորսիկա, որտեղ էլ սկսում է գիտակցել, որ դա մի գավառական կղզի է և, որ մայրցամաքը ավելի մեծ հնարավորություններ էր ընձեռնում: Որոշելով դառնալ ավելի ֆրանսիացի՝ Նապոլեոնը իր ազգանունը Բուոնապարտից դարձնում է Բոնապարտ, չնայած որ դեռ Փարիզում մի երիտասարդ ուսանող էր:

2. Տարիքային մեծ տարբերությունը

Ժոզեֆին դը Բոհարնեն 32 տարեկան այրի էր՝ հաստատված ֆրանսիական ազնվականների շրջապատում, երբ հանդիպում է 26 ամյա և դեռևս շատ երկչոտ Նապոլեոն Բոնապարտին: Վեց ամիս անց նրանք պաշտոնապես ամուսնանում են: Ըստ շուկների իրենց տարիքային տարեբերությունը մեղմացնելու համար ամուսնական վկայականի վրա Ժոզեֆինի տարիքը 4 տարով նվազեցրել են, իսկ Նապոլեոնինը՝ 18 ամսով ավելացրել:

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

3. Նա սիրում էր կսմթել

Ակնհայտորեն նա ուներ մի վատ սովորություն, որը, մեղմ ասած, իրեն շրջապատող մարդկանց սրտով չէր: Լյուի Կոնստան Վերին՝ կայսեր վստահելի ծառայապետը, իր հուշերում պատմում է Բոնապարտի «թափառող» ձեռքերի մասին՝ հաստատելով, որ երբ նա լավ տրամադրություն էր ունենում, սիրում էր կսմթել իր մտերիմ ընկերների ականջների ծայրերը: Նա սիրում էր նաև կսմթել կանանց քթերը, իր ընկերների այտերը՝ մինչև դրանք կկապտեին, երեխաների դնչերը՝ հակառակ նրանց մայրերի դժգոհություններին:

4. Տարաձայնություն շների հետ

Նապոլեոնը շատ էր սիրում իր կնոջը՝ Ժոզեֆինին: Սակայն, ամեն ինչ այնքան էլ հարթ չէր. կարծես թե վերջինս իր մոպս ցեղատեսակի Ֆորտուն անունով շանը նախընտրում էր ամուսնուց: Ֆորտունը սովորություն ուներ քնել Ժոզեֆինի անկողնում, իսկ Բոնապարտը ստիպված էր կա՛մ ընդունել այդ պայմանը, կա՛մ էլ այլ անկողնում քնել: Ամուսնական առաջին գիշերը Ֆորտունը նույնիսկ հարձակվել է Նապոլեոնի վրա, կծել նրան և սպի թողել նրա ծնկին:

Նապոլեոն Բոնապարտ և Ժոզեֆինա. մի սիրո պատմություն

5. Նա այնքան էլ կարճահասակ չէր

Շատերը համոզված են, որ Նապոլեոնը բավական ցածրահասակ է եղել: Բայց արդյո՞ք այդպես է: Ներկայիս չափանիշներով ՝ այո, նա՝ իր 1.70 մետր հասակով կարող է ցածրահասակ համարվել: Բայց իր դարաշրջանում այդ հասակը համարվել է միջին: Ուրեմն որտեղի՞ց է գալիս այս միֆը: Այն ստեղծել են անգլիացի ծաղրանկարիչները, որոնք Անգլիայի և Ֆրանսիայի միջև բախումների ժամանակ ֆրանսիացիների կայսերը ներկայացրել են որպես զավեշտալի պատերազմի փոքրիկ առաջնորդ:

6․ «На поле он »’ այսպես էին ռուսները մասերի բաժանում հզոր առաջնորդ Նապոլեոն Բոնապարտի անունը:

7․Նապոլեոնն օրական քնում էր երկուսից երեք ժամ: Դա նրան բավական էր: Ու ընդհանրապես, Նապոլեոնը քունը համարում էր ժամանակի կորուստ:

8.Նապոլեոնը շատ էր սիրում իտալական օպերաներ: Հատկապես սիրում էր «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Սակայն նա թատրոնում երբեք չէր ծափահարում: Հանդիսատեսը, սարսափելով Նապոլեոնից, նույնպես չէր համարձակվում ծափահարել ու օպերայի ավարտից հետո օդում միշտ լռություն էր կախվում:

Աղբյուր https://blog.mediamall.am/?id=64559
Աղբյուրը՝ catawiki.eu

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Նոյեմբերի 23-29, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Նապոլեոնի դարաշրջան

Նապոլեոն Բոնապարտ

  • Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:

1804 թ. անցկացվեց հանրավե, և Նապոլեոնը հռչակվեց « բոլոր ֆրանսիացիների կայսր»։

1812 թ. Մեծ բանակը մտավ Ռուսաստան։Օգոստոսին Բորոդինոյի դաշտում տեղիունեցավ գլխավոր ճակատամարտը։

1812 թ. դեկտեմբերին Մեծ բանակի մնացորդները լքեցին Ռուսաստանը։

1813 թ. Լայպցիգի ճակատամարտում դաշնակիցները հաղթանակ տարան և մտան Փարիզ։

1815 թ.մարտին Նապոլեոնը փախավ աքսորից, վերադարձավ և վերականգնեց կայսրությունը։

  • Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:
  • Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:
    Նապոլենոը գրավեց
    Եվրոպայի առաջատար երկրները հայտնվեցին Ֆրանսիայի տիրապետության կամ ազդեցության ներքո՝ Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Պրուսիան։Բայց Նապոլեոնի համար այդքանը հերիք չէր դրա համար նա 1812 թ. Մեծ բանակը մտավ Ռուսաստան։ Օգոստոսին Բորոդինոյի դաշտում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը։ Ռուսական բանակը պարտվեց և հանձնեց Մոսկվան։1812 թ. դեկտեմբերին Մեծ բանակի մնացորդները լքեցին Ռուսաստանը։Ֆրանսիայի դեմ ձևավորվեց մի նոր ռազմական դաշինք՝ Ռուսաստան, Անգլիա, Պրուսիա, Ավստրի ա և այլ երկրները։1813 թ. Լայպցիգի ճակատամարտում դաշնակիցները հաղթանակ տարան և մտան Փարիզ։ Նրանք Նապոլեոնին աքսորեցին և Ֆրանսիայում վերականգնեցին տապալված արքայատոհմը։
  • Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:
  • Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:
    Նապոլեոն Բոնապարտ խելացի և իր շահից հետևից չէր ընկնում իհարկե նա ուզում էր , որ ամբողջ աշխարհը իրենը լիներ ու ինձ թվում է , որ այդպես լավ կլիներ։Աշխարհում պատերզամ չէր լինի կլիներ մի կրոն մի մշակույթ։Աշխարհում կտիրեր խաղաղություն։
  • Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածը, նոր տեղեկությունները: «Նապոլեոն Բոնապարտ»
    Իմ համար ամենատպավորիչ ատվածը դա , որ փոքր ժամանակ իր հետ ոչ ոք չէր խոսում ու ծաղրում էին նրա հասակի համար( իդեպ Նապոլեոնի հասակը 1,70 մետր էր)։

Առաջադրանք 2

Եվրոպան 1815-1850-ական թթ.-եր

  • Համեմատիրնապոլեոնյանևհետնապոլեոնյանդարաշրջանները:

Իմ կարծիքով նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները իրարից տարբերվում էին նրանով, որ հետնապոլեոնյան դրաշրջանում մարդիկ ավելի ազատ, հանգիստ և հանդուրջող էին դարձել, իսկ նապոլեոնյան դարաշրջանում ավելի լարված էր ամեն ինչ։

  • Հիմնավորիրզարգացմանորուղինէնախընտրելի՝հեղափոխականթեբարենորոգումների:

Իմ կարծիքով նապոլեոնյան դարաշրջանում ավելի շատ նախընտրում եմ բարենորոգումների ոգին, իսկ հետնապոլեոնյան դարաշրջանում նախընտրում եմ հեղափոխական։

  • ՎիեննայիվեհաժողովիորոշումներովԵվրոպայումհաստատվածազգայինպետականսահմանները:

Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ: Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։
Europe_1815_map_en

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Նոյեմբերի 15-22, առաջադրանք 8, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

  Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Շամշադինը, Փամբակը Արևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանը ընդգրկում էր՝ Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի։

  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները

Ռուսաստանը հասկանալով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով չի լուծվի, Ռուսաստանը 1804թ․ պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։ Ռուսները նույն թվականին գրավեցին Գանձակը և պաշարեց Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը։ 1805թ․ Ռուսաստանը նոր հարձակում սկսեց և գրավեց Շիրակը։ Ղարաբաղի խանը ստիպված պայմանագիր կնքեց և իր խանությունը հանձնեց Ռուսաստանին։ 1808թ․ Սեպտեմբերին Ռուսական զորքերը երրորդ անգամ արշավանք կատարեցին Երևանի վրա։ 1812թ․ Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։ Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ։ Գահաժառանգ Աբաս-Միրզան Արցախում, Մեղրիում և այլ տեղերում պարտություններ կրեց։

  • Գյուլիստանի պայմանագիրը

1813թ․ հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից։

«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/

Առաջադրանք 2

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը

Տանը

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները
  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել
  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :
800px-Map_Iran_1900-fr.png
Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հոկտեմբերի 26-նոյեմբերի 1-ը, առաջադրանք 7, 8-րդ դասարան

Հասարակության վերակառուցման հեղափոխական ուղին

Առաջադրանք 1.

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին 

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը

Հեղափոխությունը քաղաքական երևույթ է, որի ընթացքում պատմության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ։

  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը

Կրոմվելը մեծ դեր ունեցավ, քանի որ զենքով ճնշեց ծայրահեղականներին, ցրեց խորհրդարանը և հաստատեց իր անձնիշխանությունը։ Բացի դրանից իրեն հռչակեց պետության և ազգի հովանավոր։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

XVII-XVIII դդ․ Հյուսիսային Ամերիկայում ձևավորվում է անգլիական 13 գաղութ։ Այնտեղ հիմնականում ապրում են անգլիացիները։ Իրավիճակը այնտեղ այդքան էլ լավ չէր, քանի որ աշխատող ձեռքի պակաս էր զգացվում։ Այդ պատճառով Աֆրիկայից Ամերիկա բերվեց հազարավոր սևամորթ ստրուկներ։ Գաղութները վերահսկում էին անգլիական արքայի կողմից նշանակված նահանգապետերը, բայց Անգլիան խոչընդոտում էր դրանց զարգացմանը, որպեսզի գաղութները մնան լոկ հումքի մատակարար։ XVIII դարի կեսերին բնակչության մեծ մասն իրեն համարում էր ամերիկացի։ Ազգային-ազատագրական պայքարը վերացվեց Անկախության պատերազմի, որն ընթացավ՝ 1755-1783թ թթ․։ Ֆիլադելֆիայում հրավիրվում է գաղութների ներկայացուցիչների համաժողովը, հռչակվում է ամերիկացիների բնական իրավունքները։ Սակայն մերժվում է, և ձևավորվում կանոնավոր բանակ։ Այդ գործը հանձնարարված էր՝ Ջ․Վաշինգտոնին։ 1776թ․ հուլիսի 4-ին կոնգրեսը ընդունում է Անկախության հռչակագիրը։ Կոնգրեսը հռչակում է ԱՄՆ-ի կազմավորման մասին։ Հուլիսի 4-ը մինչ օրս նշվում է որպես ամերիկացիների ազգային տոն։ Ամերիկան հաղթում է Անգլիային։ Այդ ժամանակ Իսպանիան և Հոլանդիան օգնում է ԱՄՆ-ին զենքով։ Անգլիան ճանաչում է ԱՄՆ-ի անկախությունը։

Առաջադրանք 2

  • Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը

1760թ․Արդյունաբերական հեղաշրջման սկիզբը Անգլիայում։
1768թ․ Առաջին շոգեշարժիչի ստեղծումը։
1775-1786թթ․ Անկախության պատերազմը և ԱՄՆ-ի կազմավորումը։
1784թ․ Շոգեմեքենայի ստեղծումը։
1787թ․ ԱՄՆ-ի սահմանադրության ընդունումը։
1791թ․ Առաջին սահմանադրության ընդունումը Ֆրանսիայում։ 

  • Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/

Միահեծանությունը — Պետական ​​համակարգ է, որը հաստատվել է նոր ժամանակների Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում:

Ազատախոհները — Հին Հունաստանում և Հին Հռոմում, Բյուզանդիայում, ինչպես նաև վաղ ֆեոդալական շրջանի Արևմտյան Եվրոպայի երկրներում, ազատ արձակվածն ստրուկներն են։

Ծայրահեղականներ — Մարդիկ, որոնք պահպանում են ծայրահեղ տեսակետների, գործողությունների մեթոդները։

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմության դասագիրք

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/

Ներածություն

  • Ֆրանսիական հեղափոխության պատճառները

18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ 

  • Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
  • 1789թ. Գլխավոր շտատներ


Գլխավոր շտատներ օգնությամբ, իրականացվեց հեղափոխությունը։ Արքան իրենցից պահանջեց նոր հարկեր։ Իսկ մերժում ստանալով, նա փորձեց ցրել այդ համաժողովը։ Դրան ընդիմացան երրորդ դասի պատգամավորները, որոնց օժանդակեց նաև հոգևորական և ազնվական պատգամավորների մի մասը։ 

  • Բաստիլի գրավում

Բաստիլի գրավում տեղի է ունեցել 1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում: Միջնադարյան ամրոց, զինանոց և քաղաքական բանտ Բաստիլը Փարիզի կենտրոնում ներկայացնում էր թագավորին: Չնայած այդ ժամանակ բանտը ուներ ընդամենը յոթ բանտարկյալ, այն համարվում էր թագավորության խորհրդանիշերից մեկը, և նրա անկումը համարվում է Ֆրանսիական հեղափոխության ելակետը։

  • Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր, հռչակագրի արդիականությունը

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը Ֆրանսիական հեղափոխության ամենակարևոր փաստաթուղթն է, որը սահմանում է մարդու անհատական ​​իրավունքները: Հռչակագիրն Ազգային Հիմնադիր Խորհրդի կողմից ընդունվել է 1789 թվականի օգոստոսի 26-ին:

  • Կանանց դերը հեղափոխության ընթացքում

Կանայք ակտիվ դեր ունեին հեղափոխության գործում: Նրանք մասնակցեցին Բաստիլի գրավմանը, բողոքի երթեր էին կազմակերպում թանկությունների դեմ: Կանայք մեծ հույսեր ունեին հեղափոխությունից, որ այն կբարելավի իրենց կյանքը: Հաճախ կանանց ուսերի վրա էր իրենց ընտանիքների համար  հաց հայթայթելու դժվարին խնդիրը: Նրանցից շատերը մանր առևտրականներ, լվացարարուհիներ, դերձակուհիներ, սպասուհիներ էին հարուստների տներում։

  • Սահմանադրական միապետություն

ֆրանսիական թագավորություն, Ֆրանսիայի սահմանադրական միապետության կարճ գործող ռեժիմ, որը իրականացնում էր իշխանությունը 1791 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1792 թվականի սեպտեմբերի 21-ը: Այդ ռեժիմ Ֆրանսիայի առաջին սահմանադրական միապետությունն էր հանդիսանում: Օրենսդիր ժողովը Թյուիլրիի պալատի գրոհից հետո օգոստոսի 11-ին ժամանակավորապես հեռացրեց  թագավորին: 

  • Քաղաքական ակումբների առաջացումը

Քաղաքական ակումբները հայտնվեցին 1789-ին. Առաջին ակումբը հիմնադրվեց Վերսալում ՝ Բրետանիի պատգամավորները գեներալ նահանգներում, բրետոնական ակումբի անունով։

  • Արքայի փախուստը Վարեն

Չնայած արքայի ձևական աջակցությանը հեղափոխությանը, նա գաղտնի կապի մեջ էր Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի միապետերի հետ, հույս ունենալով նրանց միջոցով ճնշել հեղափոխությունը: 1791 թ. – ի հունիսի 20-ին, արքան իր ընտանիքի հետ փորձեց փախուստի դիմել դեպի ավստրիական սահման, որտեղ նրան պետք է սպասեր ավատատիրական զորքը՝ պատրաստ ներխուժելու և ճնշելու հեղափոխությունը: 

  • Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը

Պիլնիցի հռչակագիրը 1791 թվականի օգոստոսի 26-ին Պիլնիցի Սաքսոնյան ամրոցում ստորագրված փաստաթուղթ է, որը հիմք դարձավ Ավստրո-Պրուսական միության պայմանագրի (1792 թ. Փետրվար) և ֆրանսիական հեղափոխության դեմ եվրոպական միապետերի միավորման համար:

  • Առաջին հանրապետությունը

Հանրապետությունը հռչակվեց 1792 թվականի սեպտեմբերի 21-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այս օրը պաշտոնապես գահընկեց արվեց Լյուդովիկոս XVI- ը և նրա ընտանիքի հետ մահապատժի ենթարկվեց։

  • Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա
Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հոկտեմբերի 18-22, առաջադրանք 6, 8-րդ դասարան

«Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները»

  • Գրավոր ներկայացնել XVIII-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները:

Հայ ազատագրական գործում անժխտելի է գաղութահայ կենտրոնների դերը, որոնք սկսեցին աշխուժանալ XVIII (18-րդ) դարի կեսերից: Առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը: 1735 թ. հունիսին Եղվարդի հայտնի ճակատամարտում պարտության մատնելով թուրքերին ՝ Նադիրը ստիպեց Օսմանյան հրամանատարությանը զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից: Նրա հաղթանակն ապահովվեց նաև հայկական ուժերի քաջության շնորհիվ: Հաջորդ տարի Էրզրումում կնքված պայմանագրով ճանաչվեց Իրանի գերիշխանությունն Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում: Նույն տարում Նադիրը հռչակվեց Պարսկաստանի շահ: 1736 թ. – ին Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով ՝ դարձրեց առանձին վարչական միավոր: 1726 թ. – ին Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվել է Հովսեփ Էմինը: 1751 թ. – ին Էմինը մեկնում է Անգլիա և ընդունվում է Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա: 1759 թ. – ին Էմիլը գալիս է Հայաստան: