Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը։ Աստիճանաբար Արցախյան հիմնախնդիրը միջազգայնացվում էր։Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։ Հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։ 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։ ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի տանջահար ժողովրդին առարկայական օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԵԱՀԿ-ն առաջին անգամ դարձավ միջազգային առճակատման լուծման միջնորդը։ Հենց ԵԱՀԿ ձևաչափով ստեղծվեց Արցախյան հիմնահարցի լուծման հիմնական կառույցը ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանխագահությամբ։ Թե՛ ՀՀ-ն և թե՛ ԼՂՀ-ն կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը և պատմական արդարության վերականգմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Առ այսօր ուղիներ են որոնվում Արցախյան հիմնախնդրի լուծման համար։
Рубрика: Պատմություն 9
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, ընդունեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, մասնակիցների 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։ Անկախության հռչակումից հետո սկսվեց ԼՂՀ իշխանության մարմինների ձևավորումը։ Բարձրագույն օրենսդիր մարմինը ԼՂՀ գերագույն խոհուրդն էր (հետո ՝ Ազգային ժողով)։ 1992թ. հունվարի 8-ին Ղարաբաղի Գերագուրն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Բարձրագույն գործադիր մարմինը ԼՂՀ նախարարների խորհուրդն էր (հետագայում ՝ կառավարություն)։ ԼՂՀ առաջին վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ ՀՀ օրինակով ձևավորվեց ԼՂհ դատական համակարգը։ Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դրոշն ուղղանկյունաձև է ՝ հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջագույն շերտերով։ Դրոշի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ ճատվածում։ ԼՂՀ հռչակումը, պետական իշխանության ձևավորումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին Արցախյան շարժման հետագա հաջողությունների և պատերազմական գործողություններին վերջ տալու։ 1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը ադրբենջացիների ռազմական հենակետներից մեկն էր։ Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։ Մայրաքաղաքը կատվածահար վիճակում էր։ Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում։ Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ ֆջգաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»։ 1992թ. մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ ազատագրեցին Շուշին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992թ. մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը։ Ագրեսորը ՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992թ. ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա։ 1993թ. գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները։ Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը։ Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանակամ ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Ազդամի շրջանների ազատագրումը։ Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ։
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
Հայաստանի հանրապետությունը 1991թ․ դեկտեմբերին անկախ ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտին Հայաստանը դարձավ (ՄԱԿ), իսկ 2001թ.` Եվրախորհրդի անդամ։ Հայաստանի միջազգային հարաբերությունների մեջ կարևոր տեղ են գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում` ռազմապաշտպանական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլն։Ռուսաստանից բացի` Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաև Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ։ Միջին Ասիայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործընկերը Թուրքմենստանն է, քանի որ հանրապետության տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված է թուրքմենական գազի առաքումներից։ Հատկապես կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայության, այդ թվում` Ջավախքի հայ համայնքի առկայությամբ։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիր կնքվեց 1996թ.: Այն հնարավորություն տվեց Եվրամիության հետ սերտ համագործակցություն զարգացնելու։ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված են այնտեղի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ։Հայաստանը հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ։ 150-ից ավելի երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, աշխարհի երեք տասնյակից ավելիերկրներում գործում են ՀՀ դեսպանությունները, ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները:
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
1991թ. Խորհրդարանը ընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ։Աստիճանաբար առաջացան նոր կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու միություններ։Օրինակ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունները և այլն։Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ 1995թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ընդդիմության հիմնական կուսակցություններն առաջադրեցին իրենց թեկնածությունները, իսկ ՀՀՇ-ն‚ իր շուրջը համախմբելով մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների, ձևավորեց «Հանրապետություն» միավորումը։Բնակչության հասարակական-քաղաքական ակտիվության բարձրացմանը նպաստող կարևոր իրադարձություններից էին 1996թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը։Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում։ Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. Փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին
1998թ. մարտին արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ընթանում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջև։ Հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը, վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը։Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի նախադեպ չունեցող ահաբեկչությամբ, երբ խորհրդարանում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ։ Դա ծանր հարված էր ժողովրդավարությանը։Հայաստանի Հանրապետության նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի ունեցան 2008 թվականի փետրվարի 19-ին: ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեց, որոնք ցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն:
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
Հայաստանի Հանրապետության հռչակագիր դրությունից ելնելով ՀԽՍՀ գերագուն խորհուրդըորոշում է 1991թ․ սեպտեմբերի 21 հանրապետության տարացքում անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության մեծամասնությունը՝ 2մլն 43 հազար մարդ ասաց այո անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ․ սեպտեմբերի 23-ին հանրապետության գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսպիսով իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։ Օրակարգային խնդիր էր իշխանության նոր մարմինների ձևավորումը։ Պետական կարքը ամրապնդելու համար կարևորվում էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանության տարանջատումը։ 1991 թ․ օգօստոսի 1-ին <ՀՀ նախագահի մասին> օրենգի ընդհունումիս հետո, նույն թվականի հոկտեմբերի 16-ին, Հայաստանում առաջին անգամ անցկացվեց նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհուրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1991թ գարնանը փլուզման եզրին էր Միությունը փրկելու նպատակով մարտի 17-ին անցկացվեց հանրաքվե բարեփոխված ԽՍՀՄ-ի պահպանման համար։ Հանրաքվեին մասնակցողների մեծ մասը ԽՍՀՄ-ի կողմ էր դիտելով այն որպես ֆեդերացիա։ Հանրաքվեն մերժեցին երեք հանրապետություն՝ Վրաստան, Հայաստան և Մոլդովան։ Գորբաչովը 1991․ թ․ ապրիլին բանակցության գործնթաց սկսեց խորհրդային ինքնիշխան հանրապետությունների միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրությունը նշանակվեց օգօստի 20, բայց օգօստոսի 19-ին ԽՍՀՄ մի խումբ պահպանողական ղեկավարներկազմակերպեցին խռովություն և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Ստեղծվեց արտակարգ դրության պետական կոմիտեն։ Օգօստոսի 21-ին հակասահմանադրական հեղաշրջման փորձը ձախողվեց խռովարարները ձերբակալվեցին։1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում երեք սլավոնական հանրապետությունների` Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու համաձայնագիր: Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։
Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։ Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի Երրորդ հանրապետության խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և հիմնը։ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը: Բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։ Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը։Հանրապետությունում կատարված տեղաշարժերը առաջացրին Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն։ Նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին‚ և 2005թ. նոյեմբերի 27-ի համաժողովրդական հանրաքվեով` հաստատվեց ՀՀ Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։ Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. Երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
1941թ. Հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։ Սկսելով պատերազմը 1939թ․ Գերմանիան արդեն գրավել էր համարյա թե ամբողջ եվրոպան։ Հիտլերը ցանկանում էր վարել կայծակնային պատերազմ ԽՍՀՄ-ի դեմ։ Գերմանիան առանձ ձգուշացումի հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ ԽՍՀՄ միայնակ չէր պայքարում ֆաշիզմի դեմ։ ԱՄՆ-ը, Անգլիան, ֆրանսիան և այլ պետությունները համագործաքցում էին և այդպես ձևավորվեց երկրնարի հակաֆաշիստական խմբավորում։Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին,ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» (նախագահությամբ Արտաշես բեղյանի),որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակինբարեկամության պայմանագիր ստորագրելով ֆաշիստական Գերմանիայի հետ, փաստորեն օգնում էր նրան։
Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին։Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտինև Հայրենականին) մասնակցել է 600 հազար հայ։Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.։ 1941–1942 թթ. Կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։Թշնամու թիկունքում գործել են «Հաղթանակ», Միկոյանի անվան, 10-րդ, 41-րդ, «Կարմիր աստղ» պարտիզանական ջոկատները, որոնց անձնակազմերը բաղկացած էին հայերից։ Շատ հայ մարտիկների և հրամանատարների վիճակվեց կռվել Եվրոպայի պարտիզանական-դիմադրական շարժման մասնակիցների շարքերում։ Նրանք մեծ թիվ էին կազմում հատկապես Ֆրանսիայում։ 1945թ. մայիսին Բեռլինի ճակատամարտում խորհրդային բանակի տարած հաղթանակով վերջացավ Հայրենական մեծ պատերազմը։ Մայիսի 9-ը դարձավ խորհրդային ժողովուրդների տարած պատմական մեծ հաղթանակի տոնական օր։ 1945թ. Սեպտեմբերին Ճապոնիան, որի դեմ ԽՍՀՄ-ը ևս մտավ պատերազմի մեջ, նույնպես անձնատուր եղավ։ Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը դաշնակից երկրների (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ) հաղթանակով։Նման նպաստավոր ռազմաքաղաքական պայմաններում ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության մեջ բարձրացավ անցյալում Թուրքիայի զավթած հայկական տարածքների ազատագրման հարցը։1945թ. ապրիլին Խորհրդային Միության արտգործժողկոմատի պահանջով Հայաստանի արտգործժողկոմատը պատրաստել և նրան ներկայացրել էր զեկուցագիր՝ 1921թ. մարտի 16-ի պայմանագրով և մինչև այդ Թուրքիային անցած հայկական տարածքների, ինչպես նաև սփյուռքահայերի Հայրենադարձության հնարավորությունների մասին։ Միաժամանակ ԽՍՀՄ ղեկավարությունը ակնկալել էր վերափոխման ենթարկել Թուրքիայի պետական կարգերը, ինչպես այդ նա արեց Արևելյան Եվրոպայի երկրներում։ Սակայն մինչև գործի ձեռնարկումը իրադրությունը կտրուկ փոխվեց՝ տեղի ունեցավ ԱՄՆ-ի կողմից ճապոնական քաղաքների ատոմային ռմբահարումը (1945թ. օգոստոս), և Ստալինը հայտարարեց. «Ստամբուլի վրա արշավանքը չկայացնել մինչև ավելի լավ ժամանակներ»։
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան, իր հերթին, 1920-1921 թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։
1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժի կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման (հողային պահանջի) առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերասում։ ՀՀ գլխավոր խնդիրներ հայկական հարցի լուծումը՝ արևմտյան նահանգները միացնել ՀՀ-ին և ստեղծել միացյալ անկախ Հայաստան։ 1918 հոկտեմբեր 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան ընդհունեց պարտություն և դուրս եկավ պատերազմից։ Քառյակ միության միյուս երկրներն էլ պարտվեցին և ավարտվեց առաջին համաշխարհայինը։ 1919թ․ բացվեց Փարիզը կոնֆերանսը։ Այդտեղ Անտանտի երկրները պետք է հաշտության պայմանագիր կնքվեր Քառյակ միության երկրների հետ։ Անտանտի դաշնակիցներ համարվում նաև Հայաստանը, որովհետև համաշխարայինի ժամանակ ահռելի մարդկային և նյութական կորուստներ է ունեցել։ Ուստի Հայաստանը ուներ բոլոր հիմքերը ներկայանալ Փարիզի խորհրդաժողովին։ Հայաստանի շահերը պաշտպանելու համար կոնֆերանսի մեկնեց պատվիրակությունը Ավետիս Ահարոյանի նախագահությամբ։ 1912թ թվականից Փարիզում գործում էր Ազգային պատվիրաությունը եգիպտահայ ազգային գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր Պողոս նուբար Փաշայի գլխավորությամբ։ Փարիզի խաղաղությանխ խորհրդաժողովին Հայաստանի կառավարության և Ազգային պատվիրակության միջև ծագել էին տարակարծություններ։ Չնայած դրան երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցը լուծելու համար։ 1919թ․ փետրվարին խաղաղության խորհրդաժողովին նրանք ներկայացրեցին Հայաստանի պահանջները կարճ ասած ծովից ծով Հայաստանի տարացքն էին պահանջում։ Անտեսելով կառավարության հրահանգը տարածքային պահանջների հարցում ստորագրվեց ծովից ծով պահանջներին փաստաթուղթը։
Հայասատանի մանդատի հարցը։ Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար կարևոր էր նաև մանդատի հարցը։ Այսինքն՝ անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավոր էր Միացյալ Հայաստանին։ Հայկական պատվիրակությունները ցանկանում էին Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին կամ նորաստեղծ Ազգերի լիգային։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը և նորաստեղծ Ազգերի լիգան որոշում են Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնըպատվիրակություն ուղարկեց տարածաշրջան ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաներն ու հնարավորությունները։ Բայց Հայաստանի վատ վիճակի պատճառով ԱՄՆ-ի սենատը 1920թ․ հունիսի 1-ին Վիլսոնի կամքի հակառակ հրաժարվեց ընդհունել Հայաստանի մենդատը։
Սան Ռեմոյի Խորհրդաժողովը։ 1920թ․ ապրլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների ղեկավարների խորհրդաժողով, որտեղ մշակվեց և Թուրքիային ներկայացվեց հաշտության պայմանագրի նախագիծը։ ԱՄՆ-ի Նախագահ Վիլսոնը ստանձնեց պարտավորություն, իբրև միջնորդ, գծելու հայ-թուրքական սահմանը։
Սևրի պայմանագիր։ 1920թ օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Պայմանագրի 88-93րդ հոդվածները վերաբերվում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներ ոչ ամբողջությամբ ընդհամենը 90 հազար քառ․ կմ ելքով դեպի Սև ծով։ Սակայն հետագա դեպքերն ու իրադարցուցյունները աննպաստ ընթացան։ Սրև պայմանագիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չնդունեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Միյուս կողմից Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանի դաշնակից համարվորղ պետություները մոռացուցյան մատնեցին իրեց կողմից ստորագրած պայմանագիրը։
Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
ՀՀ հռչակում 1918թ․ մինչ դեռ հայերը կռվում էին թուրքական զավթիչների դեմ մայիսյան հերոսամրտում, սուր հակասություններ էին առաջացել Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում այդ պատճառով 1918թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը և դրանով փլուզվեց Անդրկովկասյան Դաշնությունը։ Նույն օրը Վրաստանը հռչակեց անկախություն, հաջորդ օրը կովկասյան թաթարները Արևելակովկասյան հանրապետություն հռչակեցին անկախ։ Մայիսի 28 Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը քննարկումներից հետո որոշեցին հայտարարել Հայաստանի անկախության մասին։ Հայտարարության տեքստը ընդհունվեց մայիսի 30-ին սակայն Հայաստանի անկախության օրը համարվեց մայիսի 28 քանզի այդ օրը հայկական պատվիրակության հանձնարարվեց մեկնել Բաթում թուրքերի հետ կնքել հաշտության պայմանագիր:
Բաթումի պայմանագիր։ 1918թ․ մայիսի սկզբերին թուրք-անդրկովկասյան բանակցությունները վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը մայիսի 26-ին վերջնագիր ներկայացրեցին անդրակովկասյան
պատվիրակությանը, բայց հենց այդօրը Անդրկովկասյան Հանրապետությունը փլուզվեց, հանրապետություններից յուրաքանչյուրը ինքը պետք է լուծել Թուրքիայի հետ հարցերը։ Մայիսի 28-ին Հայոց ազգային խորուրդհը նոր պատվիրակություն ուղարկեց Բաթում, որ հաշտություն կնքեն թուրքերի հետ։ Պատվիրակությունը գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը։ Մայիսի վերջին սկսվեցին բանակցությունները և ավարտվեցին հունիսի 4-ին։ Կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը, որը շատ ծանրեր Հայաստանի համար, որոհետև շատ փոքր տարացք էր մնում հայերին։ Նաև Հայաստանը ունենալու էր սահմանափակ զորք։ Երկաթուղիները հսկելու էր Թուրքիան որ զորք տեղափոխի Ադրբեջան։ Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում արևմտյան Հայաստանը նաև արևելյան Հայաստանի զգալի մաս։ ՀՀ տարածքը ընդգրկում էր միայն Սևանա լիճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Բաթումի պայմանագիրը իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը 1918թ․ նոյեմբերը։
Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն: Գրականություն:
Կրթական համակարգը վերընթաց ունեցավ որին նպաստեց մի շարք դպրոցների բացումը։
1799թ․ Զմյուռնիայում բացվեց մեսրոպյան վարժարանը։
1810թ․ Նիկողայոս Աղաբաբյանը Աստրախանում հիմնադրում է Աղաբաբյան դպրոցը։ Դպրոցը պահվում էր հայերի միջոցներով մինջև 1822թ․ երբ այն անցավ իշխանություններիի տնօրինության ներքո։ Սովորողների մեծ մասը հայ էր, բայց հիմնականում դասավանդում էին ռուսերեն։
Պատմագիտությունը
Բարձր զարգացման հասան հայագիտությունը ու պատմագիտությունը։ Հայագիտական և պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Լեոն, Նիկողայոս Ադոնցը և ուրիշներ:
Մ. Օրմանյանի աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»:
Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ:
Ն. Ադոնցի «ՀայաստանըՀուստինիանոսի դարաշրջանում» ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:
Պատմագիտությունը նախապես կրել է նկարագրական բնույթ։ XIX դարից դարձել է հասարակության կյանքը ուսումնասիրող գիտություն Պատմագիտությունը հենվում է հասարակության զարգացման ընթացքին արտացոլող անցյալի ու ներկայի փաստերի վրա։ Հովսեփ Գաթրճյանն առաջինն էր որ շարադրեց և հրատարակեց համաշխարհային պատմության երկհատոր ձեռնարկ։
19դ․ հայագիտությունը հաջողությունների է հասնում Ֆրանսիայում։
19դ․ վերջին փորձեր կատարվեցին Հայաստանի պատմության ամբողջական պատկերը ներկայացնելու։ Ստեփան Պալասանյանի <Պատմություն Հայոց․ սկզբից մինչև մեր օրեր> լույս տեսավ 1890թ և երկար տարիներ ծառայեց որպես ուսումնական ձեռնարկ Անտոն Գարադաշյանը քառահատոր <Քննական պատմություն հայոց> վերլուծում էր հայոց պատմությունը։ Բարսեղ Սարգիսյանը և Կարապետ Տեր-Մկրտչյանը շարադրեցին հայաղանդավորական շարժումներին նվիրված արժեքավոր ուսումնասիրություններ։
Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մկրտիչ Էմինը։ Նրա սաներից՝ Քերովբե Պատկանյանը հանդես եկավ հին շրջանի պատմությանը, լեզվին ու մատենագրությանը նվիրված մեծարժեք ուսումնասիրություններով։
Մկրտիչ Էմինի գործը շաուրնակեց նրա մյուս աշակերտը՝ Գրիգոր Խալաթյանցը։ Կյանքում Հայաստանը չտեսած ՝ նրա կերպարի կերտմանը նվիրվեց բանաստեղծ և Հայագետ-պատմաբան Ղևոնդ Ալիշանը։ Առանձնապես նշանովոր են միջնադարյան Հայաստանի առանձին նահանգներին վերաբերող նրա աշխատությունները։ Կյանքի վերջին տարիներին Ալիշանը հրատարակեց երկհատոր <Հայապոտում> աշխատույթը։
20դ․ սկզբին հայ պատմագիտությունը հասավ նոր հաջողություների․ ստեղծվեցին տեսական բարձր մակարդակով ու վերլուծական ուղղվածությամբ բազմաթիվ աշխատություններ։ Միջնադարյան Հայաստանի պատմությունը հայ բանասիրության նվիրված կոթողային աշխատություններ գրեց Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը։ 1908թ նա ռուսերեն լույս ընծայեց <Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում> աշխատությունը։ Հետազոտության մեջ հեղինակը անդրադարձել է Հայաստանում ավատատիրության պատմության հիմնահարցերին, երկրի պատմական աշխարհագրությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին:
Լեոնը անդրադարձել է 19դ հայհասարակական-քաղաքական պատմությանը, մեկնաբանել է հայկական հարցը, հեղինակել է հայ մշակույթի պատմությունը լուսաբանող մի շարք աշխատություններ։
20դ․ սկզբին նա ծրագրել էր շարադրել Հայաստանի ամբողջական պատմությունը, սակայն չհասցրեց լիովին իրականացնել իր մտահաղացումը։ Կենդանության տարիներին Լեոն տպագրեց իր <Հայոց պատմություն> կոթողային աշխատության միայն առաջին հատորը իսկ հաջորդ երկու հատորը լույս տեսան նրա մահից հետո 1912-1927թթ․ հրատարակվում Կ. Պոլսի նախկինպատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» եռահատոր աշխատությունը, որը ներկայացնում է Հայոց եկեղեցուպատմությունը սկզբից մինչև XX դ. սկզբները: Եկեղեցու պատմությունը դիտարկելով որպես հայոց պատմության առանցք՝գիտնականը հանգամանորեն լուսաբանել է կաթողիկոսական աթոռների, աղանդավորական շարժումների, քաղաքականկարևոր անցուդարձերի պատմությունը:Գարեգին Հովսեփյանը մի շարք աշխատություններ նվիրեց հայ միջնադարյան մշակույթի մանրանկարչությանը, գրչության արվեստի, հնագրության ճարտարապետության և շինարարական արվեստի հետազոտությանը։
Արվեստ և ճարտարապետություն
19-րդ դարի 70ական թվականներին պեղումների ժամանակ հայտնաբերվել են արժեքավոր իրեր որոնք պատկանում են ուշ բրոնզե դարի ժամանակաշրջանին։Իրերի մի մասը տեղափոխվել են մոսկվայի, Սանկտ պետերբուրքի, Թբիլիսիի, Բաքվի, Երևանի թանգարանների, իսկ մի մասն ցուցադրվում է Դիլիջանի երկրագիտական թանգարանում։10-13-րդ դարերում կառուցվել են Հաղարծնի եւ Գոշի վանքայինհամալիրները։Այս համալիրները եղել են նաեւ մշակութային կենտրոններ: Այդ նույն ժամանակահատվածի կարեւոր կառույցներից են նաեւ Ջուխտակ վանքերը եւ Մաթոսավանքը: 1868. բացվում է առաջին դպրոցը : Քիչ անց դպրոց է բացվում Պողոսքիլիսա գյուղում։ 1908թ. բացվում էառաջին գրադարանը:
19-րդ դարի վերջին կազմակերպվում են սիրողական թատերախմբեր: 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ ավելի է մեծանում Դիլիջանի համբավը որպես առողջարանի‚ այստեղ սկսում են ստեղծվել զվարճության վայրեր: 1896-98 թթ. արդեն կային ակումբներ, քիչ ավելի ուշ կառուցվում է հայտնի Ռոտոնդան։
1900 թվականից Ռոտոնդան արդեն գործում էր եւ իր գոյությունըպահպանել է մինչեւ 1936 թվականը: Այնտեղ ելույթ են ունեցել հայ բեմարվեստի նշանավոր վարպետներ՝ Հ. Աբելյանը, Վ.Փափազյանը, Ա. Հրաչյանը եւ ուրիշներ: Ռոտոնդան ինչպես նաեւ շատ փայտաշեն կառույցներ չեն պահպանվելսողանքային երեւույթների հետեւանքով: Նշված ժամանակահատվածում նկատելի զարգացում է ապրում նաեւ ժողովրդական տների կառւոցման ճարտարապետությունը: Թիֆլիսի եւ Անդրկովկասի այլ բնակավայրերի հայ մեծահարուստները սկսեցին ամառանոցներ կառուցել Դիլիջանում: Նրանցամառանոցների ձեւի Դիլիջանի տնաշինական ավանդույթների եւ 19-րդ դարի 30-ական թվականներին այստեղներգաղթած ռուս աղանդավորականների՝ մալականների տների հարդարման որոշ էլեմենտների սինթեզի արդյունքումստեղծվեց ժողովրդակական տների կառուցման «դիլիջանյան ոճ», որին բնորոշ էր երկթեք կղմինդրածածկ տանիքը, լայնգեղեցիկ ձեւավորված փակ պատշգամբները եւ կրով սպիտակեցված պատերը: Այն արագորեն տարածվեց ողջ Աղստեւիհովտում եւ հրաշալիորեն ներդաշնակում էր քաղաքի կանաչ բնապատկերին:
19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին բնակավայրում զարգացած են եղել դարբնությունը, գորգագործությունը,ձեռարվեստը, փայտի գեղարվեստական մշակումը եւ այլ ժողովրդական արհեստներ: Կա ինքնատիպ դիլիջանյան կարպետտեսակը, որի նմուշներից պահվում են քաղաքի թանգարաններում: Այս դարաշրջանում հայտի են նաև ուրիշ շատ արվեստագետներ։