Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք


Դինո Բուցատի ,,Կորսված օրեր,, . կարդա՛ ստեղծագործությունը: 
Գրի՛ր ստեղծագործության ասելիքը: 

Իմ կարծիքով այս ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք չէ վատություն անել և ասել «լավ մեկ է ոչ ոք չի իմանա»։ Ստուտը միշտ բացահայտվում է։

Рубрика: Uncategorized

Դասարանական Աշխատանք

25.11.2019
Դասարանում 

1. Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերըՈ՞ր խմբում են առանձին բառեր  գրվածորո՛ւմ  բառաձևեր (փոխված բառեր):

Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:

     Գյուղացի, գյուղական, գյուղակ:

     Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:

Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:

      Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:

      Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:

Բ խմբում բառաձևեր են, իսկ Ա խմբում ուղակի բառեր։

  1. .Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակների (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրության (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

  1. .Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք,անտառ, գայլ, երեխա, թփուտ։    բ) հարսնացու, տիեզերագնաց, եղբայր, գիտնական, առնետ։                    գ) Հովհաննես, Թումանյան, Թբիլիսի, Լուսաստղ, մոլորակ, 《Ջութակ և սրինգ》        դ) կապիկ, տեր, սարսափ, կամուրջ, երեխա։

  1. Տրվածգոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Ա — մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց։

Բ — մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ։

Ա խմբում եզակի են, իսկ Բ խմբում հոգնակի։

Рубрика: Uncategorized

Հայ ժողովրդի զատագրական պայքարը V դարում

Արևելյան Հայաստանը V դարում դարձավ մարզսպանություն, բայց պսպսնվեց հայ նախարարական համակարգը: Նախարարները մնում էին իրենց տիրույթների տերերը: Կաթողիկոսը զրկվեց պաշտոնից և միայն կարող էր զբաղվել կրթական գործով: Արևելյան Հայաստանը ղեկավարելու ուղարկվեց Պարսկի պաշտոնյա: Հայրենանվեր նախարարների և հոգևոր գործիչների ջանքերով Արևելյաան Հայաստանում Հայ ժողղովրդի վիճակը բարեալվեց: Հասկերթ II օրոք ավելի վատացավ Հայ ժողովրդի վիճակը: Նա ամենինչ արեց թուլացնելու թե ռազմական ուժը և ծրագրեց Հայերի կրոնափոխությունը: Բարձրացվեցին հարկերը, հարկատու դարձավ նաև հոգևարանությունը: Բարձր պաշտոների դրվեցին նաև Պարսիկները:

  • Պատմիր Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:449 թ. կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցին ժողովով նախարարների հետ մերժում է կրոնափոխության պահաջը, որը ուղարկել էին Պարսիկները: Հասկերտը զայրացսած դիզբոն է կանչում մարզ սպանի սպարապետին և միքանի անվանի նախարարնեերի և նրանց սպառնալով ստիպում է կրոնափոխել: Նախարարները առերես համաձայնվում են: Ոպեսզի վերադառնան հայրենիք և սկսեն ապստամբություն բարձրացնել: Իր մոտ պահելով Վասակ Սյունի երկու որդիներին Հայսկերտ Մոտերին ուղարկում է հայերի հետ գնալ Հայաստան:  Այրարատ նահանգի Բագրևան գավառի անգղ գյուղա քաղաքում Ղեվոնգի գլխավոորությամբ Հայերը սպանում են տեղի եկեղեցին Մեհյանի վերաձելու ցանկությամբ փորձ կատարող Մոգերի: Նրանք Մոգ պետին ու բոլոր Մոգերին քշում են Հայաստանից: Բոլորը հասկանում են, որ նախարաների ուրացումը կեղծ էր: Աբստամբության սկիզբը ազդարարվում էր նախարարների ու հոգևորակաների միահամուր եթրթմամն: Մոգերին Զահեավանում մահապատժի են ենթագրգում: Երկիը մաքրվում է պարսից կայազորերից: հայերը օգնում են նաև հարևան Աղվան ժողովրդին: Հայ ապստամբները: Օգնության դիմելով բյուզանդիայի կայսրին և չստանալով այն մնում են միայնակ: Նարնք բաժանվում են 3 զորագնդի: Առաջինը պաշտանելու էր երկիրը Հարավի`  Ատապարկանի կողմից: Երկրոդը Մարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Ծորա-պահակ: Երորդը վասակ սյունու գլխավորությամբ մանալու էր երկրի կենտրոնում: 450 թ. Խաղ-խաղ քաղաքի մոտ Հայկական զորքը կոտորում `Պարսիկներին: Անցնելով Կուր գետը ազատագորւմ ն Աղվանքը: Այնուհետև քանդում են Ճորա պահակ քաղաքը և ոչնչացնում են թշնամուն: Լուր ստանալով, որ Վասակ սյունին դավաճանել է ափստամբությանը, Վարդան Մամիկոնյանը վերադառնում է հյրենիք: Ափստամբ հայերի դեմ հասկերդը զորք է ուղարկում այսպես է սկսվում ավարայրի ճակատամարտը:
  • Փորձիր ստորև ներկայացված գծապատկերի քո տարբերակըը ստեղծել
    ՝նկարագրելով պատերազմի ընթացքը:Արտաս Գավառի Արարատյան դաշտում Տղմուկ գետի ափին Հայակական 66 հազարանց զորքը հանդիպելով պարսից զորքին պատրաստվում էր ճակատամարտի 10 անգամ շատ զիվոր ունեցող Պարսկական զորքի հետ: Սպարապետը հայրենաշունչ կոչող դիմում է զորքին, իսկ Ղեվոնդ Երեցը մկրտում է չմկրտված զինվորներին: Հայոց զորքը բաժնվում է 4 մասի: 451 թ. մայիսի 26 լուսաբացին սկսվում է ավարայրի ճակատամարտը: Ճակատամարտ, որին մասնակցում է Հայ աշխարազորը և փակասուն տիկնայնք Հայոց աշխարի:
  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է:Իմ կարծիքով այս պատերազմը միայն կրոնական չէ: Ճիշտ է զինվորի հետ կողք-կողքի կռվում էր նաև հայ հոգևորականը, որը խաչը թողնելով սսուր էր վերձրել, բայց ասյ պատերազմը հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու: Հայ նախարարի իշխանությունը և տիրույթը պահշտպանելու: Ինչպես նաև իրենց կյանքը ինքնուրույն դրսեվորելու ճակատամարտ էրկրոնը փոխելով, լեզուն փոխելով  Հայերը աստիճանաբար կձուլվեին Պարսիկների և շատ ազգերի պես կվերանայն պատմության ասպարեզից ու կմորացվեյն ուստի սա միայն կրոնի պատերազմ չէր:
  • Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:Պատճառը հասկերտ II-ի հրավարտակներ, որով հայրին պարտադրում էր կրոնափոխ լինել: Առիթը հանդիսանում էր Խաղ-Խաղ քաղաքի մոտ տեղի ունեցովղ ճակատամարտ և ինչպես նաև Ճորապանակի կործանումը: 1 Հայերը քաշվելով վասպուրականի, Արցախի ամրոցներում շարունակում են պայքարը: Հասկերտը անհաջողություների համար մեղադրում է Հայ որոշ գործիչների, որոնց իզբոն կանչելով խափեությամբ սպանում է: Ավարարի ճակատամարտ հայոց պատմության փառահեղ էջերից մեկն է: Նահատակները դասվել են սփերի դասին: Ճակատամարտի հետևանքով որոշ ժամանակ Պարսից արրքան վարում էր հայերիսիրաշահելու քաղաքականություն: Գրեթե 30 տաի  հայերը ապրեցն խաղաղ: Ավարայրի ճակատամարտը հայության ներկա և ապագա սրունդների  համար հայրեինքը կյանքի գնով պաշտպանելու վառ օրինակ է:
Рубрика: Uncategorized

Three Jobs

I am interested in cooking, pottery and fencing. I always love cooking, always preparing delicious meals for myself and learning with my mom. And I have loved pottery since in kid time. I have 6 sculptures. Rabbit, camel, pig, and 2 hamster. And about fencing, I like this sport. It’s a very interesting sport and I like it.

 

 

Рубрика: Uncategorized

Նետ և աղեղ

Рассказывают, что однажды царь Хосров Нушинраван спросил своего приближённого Бабака Ариза: Պատմում են, որ մի անգամ թագավոր Խոսրով Նուշինրավանը իր հիր ծանոթներից Բաբակա Առիզային հարցրեց.  — Кто из воинственных людей более известен? -Ո՞վ է զորամարտիկներից ավելի հայտնի: — Те, кто владеет луком и стрелой, — ответил Ариз. Նրանք, ովքեր տիրապետում են աղեղին ու նետին,- պատասխանեց […]

Рубрика: Uncategorized

Նոյեմբերի 18-24, առաջադրանք, 7-րդ դասարան

 

Դասարանական/ Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 32-36/

Ներկայացրու վիկինգների մասին :

Վիկինգներ, հին սկանդինավյան ծովագնացներ։ Վիկինգները խոսել են հիմնականում հին նորվեգերենով: Հյուսիսային Եվրոպայից արշավելով հայրենիք՝ միջին դարերում, մասնավորապես 8-11-րդ դարերում, առևտուր են արել ողջ Եվրոպայի տարածքում՝ հյուսիսում, կենտրոնում, արևելքում և արևմուտքում։ «Վիկինգ» տերմինը տարածվել է նաև ժամանակակից անգլերենում և տեղական բարբառներում: Այսպես են անվանել վիկինգների համայնքի բնակիչներին, որոնք ապրել այն ժամանակահատվածում, որը հայտնի է որպես Վիկինգների դարաշրջան։ Սկանդինավյան ռազմականության, առևտրի, ժողովրդագրական էքսպանսիայի այս դարաշրջանն Սկանդինավիայի, Էստոնիայի, Բրիտանական կղզիների, Ֆրանսիայի, Կիևյան Ռուսիայի և Սիցիլիայի թագավորության վաղ միջնադարյան պատմության բաղկացուցիչ մասն է կազմում։

Օժտված լինելով նավարկելու և ծովագնացությանը հատուկ բոլոր հրաշալի կարողություններով, և օգտագործելով երկայն նավեր՝ վիկինգների գործողությունները, երբեմն, ծավալվել են նաև Միջերկրական ծովիառափնյա հատվածներում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Առաջ գնալով հետախուզության, տարածքների ընդլայնման և բնակեցման տևական փուլերով (տեղափոխվելով հիմնականում ծովերով և գետերով)՝ վիկինգների համայնքները և կանոնակարգերը հաստատվել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Եվրոպական Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան կղզիների տարբեր տարածքներում՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան ափեր։ Դրա ապացույցը հին սկանդինավյան մշակույթի լայն տարածումն է և միաժամանակ՝ դրանում օտար մշակույթների ուժեղ ազդեցությունը։

Վիկինգների ներկայիս հասկացությունը, որով հաճախ սխալմամբ անվանում են վիկինգների այսօրվա հետնորդներին և այժմյան Սկանդինավիայի բնակիչներին, մեծապես տարբերվում է այն բարդ կերպարից, որը երևան է եկել հնագիտական և պատմական աղբյուրներից։ Վիկինգների ազնվահոգի վայրենու իդեալականացված կերպարն ի հայտ է եկել 18-րդ դարում, կատարելագործվել է ու տարածվել 19-րդ դարի Վիկինգների պատմության վերականգնման ժամանակ։ Վիկինգների մասին ընդունված այն թյուր կարծիքը, որ նրանք բարբարոս ծովահեններ կամ խիզախ արկածախնդիրներ են եղել, մեծապես պարտական է 20-րդ դարի սկզբին ձևավորված՝ վիկինգների մասին զանազան հակասական առասպելներին։ Ներկայումս լայն տարածում գտած վիկինգների մասին բնորոշումները հիմված են հիմնականում կլիշեների և կարծրատիպերի վրա, որոնք դժվարացնում են վիկինգների ժառանգության գնահատումը։ Նման բնորոշումները ոչ միշտ են ճշգրիտ, օրինակ՝ ոչ մի վկայություն չկա, որ վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ են կրել։

«Փաստեր վիկինգների մասին»/թարգմանություն/

10 Փասթ Վիկինգների մասին

Տանը

Ընտրիր հարավային, արևելյան սլավոնական մի երկիր, ներկայացրու նրա պատմությւոնը վաղեմի ժամանակաշրջանից մինչ մեր օրերը, ամփոփիր այդ երկրները համադրելով:

Ուկրաինա

Առաջադրանք 2

Դասարանական/ Համաշխարհային պատմություն, էջ 30-32,/

Սրբազան Հռոմեկան կայսրությունը

Տանը

«Սրբազան Հռոմեկան կայսրություն»/տեսաֆիլմ/, դիտելուց հետո,կարևոր տեղեկությունները թարգմանել:

Рубрика: Uncategorized

Տնային Աշխատանք

Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:

1.Սերը չունի սահման
2.Սերը եսասար չի լինում

Վերնագրիր ստեղծագործությունները:
Տարբեր աշխարհներ
Եսասիրություն
Մոլորվածը

Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։

Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։

-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։

-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։

-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։

-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։

-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։

-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։

-Ախ, ոչ, ոչ, երբեք չի կարելի սովորելով երգել,-ճչում է անտառի թռչունը։

-Վայ ինձ, ես անտառի երգերը չգիտեմ,-ծվում է գերին։

Անհամբեր կրքից բոցավառվում է նրանց սերը, բայց թև-թևի նրանք երբեք չեն թռչելու։

Ու նայում են միմյանց թռչունները վանդակի ձողերի արանքից, բայց իզուր են աշխատում հասկանալ իրար։

Տագնապալի, կրքոտ տենչով թրթռում են նրանք, թևերը թպրտալով հառաչում են՝ <<ավելի մոտ եկ, սիրելիս, մոտ եկ>>։

-Անհնար է, վախենում եմ քո վանդակի փակ դռներից,-ախ է քաշում թռչունն անտառի։

Ու ցավով ծվում է վանդակի գերին.

-Ավա՜ղ, թևերս ուժասպառ են ու մեռած։

Ինչու ճրագը հանգավ։

Ես ծածկեցի նրան իմ ծածկոցով, որ քամուց պաշտպանեմ, դրա համար էլ ճրագը հանգավ։

Ծաղիկն ինչու՞ թառամեց։

Ես անհագ սիրով նրան կրծքիս սեղմեցի, դրա համար էլ ծաղիկը թառամեց։

Ինչու՞ լռեց առուն։

Ես պատվար շինեցի նրա վրա, որ նա ինձ ծառայի, ուստի և լռեց առուն։

Ինչու՞ կտրվեց քնարի լարը։

Ես ուզեցի, որ նա իր ուժից վեր ձայն հանի, դրա համար էլ կտրվեց լարը։

Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կես-գիշերին աաց.

<<Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ աստծուն։ Ա՜խ, ով՞ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ>>։

<<Ես>>-շշնջաց աստված, բայց մարդու ականջները փակ էին։ ԱՆկողնի մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը ծոցին։

<<Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր>>- ասաց մարդը։

Ձայնը նորից ասաց. <<Ես աստվածն եմ>>, բայց մարդը չլսեց;

Հանկարծ երեխան լաց եղավ քանի մեջ ու ավելի հպվեց մորը։

Եվ հրամայեց աստված՝ <<Սպասիր, պանդույր, մի լքիր քո տունը>>,  նա կրկին չլսեց։

Ու Աստված դառնորեն հառաչեց.

<<Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ>>։

Рубрика: Uncategorized

Մերկասերմեր

Մերկասերմեր բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկը։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերակշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝ մայրի, նոճի, փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։ Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի։

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք


Ռ. Ագուտագավա

Գորտը 

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են

որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ

երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց

իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե

գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի

տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք

կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում

արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին

հնչում:Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր

զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը,

առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի

արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը

գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ

տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ

մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա

ստեղծել է մեզ համար` գորտերիս:Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց

արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց

օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց

շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս

երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն

ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք

անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք

կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝

գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության

երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ

համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության,

գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցեր

  1. Պատմվածքըայն մարդկանց մասին է, ովքեր.

գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով

տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը

եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում

վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

 

  1. Ինչո՞ւէ անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք: