Рубрика: Uncategorized

07.02.2019

Դասարանում 

Բառարանագրության ֆլեշմոբ
nayiri.com
Բառարանների ստեղծում բլոգներում

  • Անվանական բառարան

Արփինե — արև

Անահիտ — խիզախ (հուն.)

Անի — գեղեցկուհի

Ալեն — համաձայնություն (ֆրանս)

Արայիկ — հին հայկական դիցաբանության աստված

Արթուր — արջ

Արսեն — տղամարդ

ԶԻՆԱ, ԶԻՆԱԻԴԱ- Զևսի դուստր (հուն.) հոգատար (լատ.)

ԶԱՎԵՆ-օգնական (պարս.)

ԶՈՐՈ-աղվես (իսպ.)

ԶԱՌԱ, ՍԱՌԱ, ԶԱՐՈՒՀԻ -ոսկի, ոսկյա (պարս.) լուսաբաց (արաբ.)

ԶԻՆԱ, ԶԻՆԱԻԴԱ- Զևսի դուստր (հուն.) հոգատար (լատ.)

ԶԱՎԵՆ-օգնական (պարս.)

ԶՈՐՈ-աղվես (իսպ.)

ԺԱՆՆԱ- հոգի(պարս.) քնքուշ (սլավ.)

ԺԱՍՄԻՆԱ-հասմիկ ծաղկի

ԺԱԿ-ուսանող (լեհ.)

ԺԻՐԱՅՐ-ժիր, առույգ, ճարպիկ տղամարդ (հայկ.)

ԺՈՐԱ-հողագործ(հուն.)

ԿԱՐԻՆԵ- ԵԿԱՏԻՐԻՆԱ անվան հայկական տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ (հայկ.)

ԿԱՏԵՐԻՆԱ-ԵԿԱՏԻՐԻՆԱ անվան տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ

ԿԻՄԱ-ԽՍՀՄ տարներին առաջացած անուն, հապավում

ԿԱՐՈԼԻՆԱ-թագուհի (սլավ.) ճստիկ-պստիկ (ֆրանս.)

ԿԱՐԵՆ-արևի շող (հայկ.)

ԿԱՐՈ-տղամարդ (լատ.)

ԿԱՐԱՊԵՏ-առաջնորդ (հայկ.)

ԿԱՌԼԵՆ-ԽՍՀՄ տարներին առաջացած անուն, հապավում

 

Տնային աշխատանք

  1. .Տեքստը պատմի՛ր՝ ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից, բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից, զ) քո անունից (վերաբերմունքարտահայտելով):   Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկականռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայներեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակիօրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:



2. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով (ընդգծված բառերին ուշադրություն դարձրո՛ւ):

Մի մարդ հարցնում է ժլատ հարևանին, թե լուսանկարե՞լ է իր երկվորյակ տղաներին:

Ժլատը հպարտանալով ասում է, որ լուսանկարել է և ցույց կտա լուսանկարը:

Հարևանը նայում է ու զարմացած ասում, որ նկարում միայն մեկն է:

Ժլատն արդարանում Է, թե մյուս տղան շատ նման է այդ մեկին:

3.Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ումի՞ց կամ ինչի՞ց հարցերինպատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Սողոմոն Իմաստունը կախարդական մի մատանի էր ստացել:

Սողոմոն Իմաստունը ստացել էր կախարդական մատանի Մովսեցից:

Մարդիկ վաղուց են հրաժարվել:

Մարդիկ վաղուց են հրաժարվել հնամյա իրերից:

Ընձուղտները սարսափահար փախչում էին:

Ընձուղտները սարսափահար փախչում էին վայրի կապիկներից:

Թափվեց սովորական, սառը ջուր:

Սեղանին թափվեց սովորական, սառը ջուր:

Հոգնել էր արդեն:

Աշակերտ հոգնել էր արդեն դաս անելուց

4.Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամբառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

Երբվանի՞ց որտե՞ղ ինչպե՞ս ի՞նչ էր անում:

Անցած շաբաթվանից բակում մեր դասարանը խաղաղ խաղում էր:

Որտեղո՞վ ո՞ր ովքե՞ր ի՞նչ արեցին:

Փողոցով իմ ընկերուհիները սկսեցին երգել:

Ինչպե՞ս ինչպիսի՞ ո՞ւմ ի՞նչ արեցի:

Ե՞րբ ովքե՞ր ի՞նչ արեցին ինչո՞ւ:

Այսօր մեր կողքի դասարանը երգում էր պարի դասարանում, որովհետև երգի դասարանը զբաղված էր:

Ինչի՞ ինչե՞րը որտեղի՞ց ի՞նչ եղան:

 

Рубрика: Uncategorized

06.02.2019

Դասարանում
Առաջադրանքների քննարկում

Գարնան քաղաքում
 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
  • Մգեցված բառերը բացատրի՛ր։ Էլ ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Դալուկ — գունատ

վտիտ — տկար

բուլվարի — զբոսայգի

հնամյա — հնօրյա

  • Բանաստեղծության մեջ ինչպե՞ս է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրո՛ւ:

Ձմեռավնից հետո փողոցներ լցվում են մարդկանցով, որովհետև եկել է գարունը: Բոլորը իրար իրա նայելով ժպտում են, որովհետև գարուն է եկել: Տները փայլում էին, որովհետև գարուն է եկել:

  • Գրի՛ր շարադրություն ,,Հարազատ է ինձ․․․․․,, կամ ,,Նոր է թվում ․․․․,,   վերնագրերից  մեկով ։

Հարազատ է ինձ

Ինձ դարձել է հարազատ իմ դպրոցը: Վեց տարեկնից ես այցելում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>> — ում: Առաջին օրը ես շատ էի վախենում, որովհետև կարող է ինձ իմ ուսուցիչները դուր չգան կամ այդ դասարանի աղջիկները իմ հետ ընկերություն չանեն: Բայց ամեն ինչ լավ անցավ, ուսուցիչները շատ բարի և ընկերասեր էին:  Իսկ այդ դասարանի աղջիկներ ինձ տեսնելուց հետ միանգամից ուզում էին իմ հետ ընկերություն անել,անգամ կռվում էին իրար հետ թե ով է իմ մտերիմ ընկերուհին դառնալու: Դասերը երբ վերջանում էին ես չէի ուզում գնալ տուն, ուզում էի մնալ դպրոցում, քանի որ շատ հետաքրքիր և հարմարավետ դպրոց է: Երրորդ դասարանում մենք սկսեցինք ճամբորդել, մի անգամ մենք բարձացել էին արա լեռ, ինձ թվաց, որ չեմ կարողանա նրանց հետ բարձրանալ այդ սարը: Բայց ես իզուր էի այդպես մտածում, որովհետև ես էի ամենից արագը և համբերատարը: Չորորդ հինգերորդ դասարաններում արդեն երռօրյա ճանբորդություններ էինք գնում: Ես ուզում էի գնալ, որովհետև պետք է այցելել նոր շրջապատ և հեռանալ տնից: Շատ լավ անցան այդ ճանփորդությունները: Իսկ վեցերորդ դասարանում փոխվեցինք Միջին դպրոց: Ես չէի ուզում գնալ այնտեղ, քանի որ Նոր դպրոցը ինձ հարազատ էր թվում, իսկ միջին դպրոցին ես չէի ծանոթացել: Շատ տխուր էր բաժանվել այն տեղից որտեղ ամենինջ սկսել ես: Ուսուցիչներից բաժանվելը շատ տխուր էր, որովհետև նրանք էին մեզ այդ դժվարությունների միջով անցկացրել: Բայց միջին դպրոցը ավելի մեծ է քան Նոր դպրոցը: Նոր դպրոցը կարծես թե իմ երկրորդ տուն է: Այդքան հարազատ է ինձ իմ դպրոցը:

Рубрика: Uncategorized

Ինքնաստուգում

1.Բերել ջերմային երևույթների օրինակներ:

Այրում, հալում, գոլորշիացում, եռում:

2.Որ ջերմաստիճանում է սառչում ջուրը:

Ջուրը սառցում է 0 աստիճան C — ում:

3.Ինչ է տեղի ունենում սառույցի մոլեկուլների հետ հալման ժամանակ:

Հալման ժամանակ մոլեկուլային կապերը պոկվում են իրարից և խառնվում:

4.Ինչ է տեղի ունենում ջրի մոլեկուլների հետ եռացման կամ գոլորշիացման ժամանակ:

Եռացման կամ գոլորշիացման ժամանակ ջրի մոլեկուլները ձեռք են բերում արագություն: Իսկ եթե սառը առարկա դիպչում է նրաց, նրանք կորցնումեն իրենց արագությունը:

  1. Որ ջերմասիտճանում է եռում ջուրը:

Ջուրը եռում է 100 աստիճան C — ում:

Рубрика: Uncategorized

Չեռնոբիլի ատոմակայանի վթար

Չեռնոբիլի ատոմակայանի վթար 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցած ատոմակայանիչորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ[1][2]։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց[2]։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում[3]։

Ի տարբերություն Հիրոսիմա և Նագասակիի ռմբակոծությունների՝ պայթյունը հիշեցնում էր շատ հզոր «կեղտոտ ռումբի»՝ հիմնական վնասող գործոնը դարձել էր ռադիոակտիվ աղտոտումը։

Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայիտարածքներին[4]։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա[5]։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

  1. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, ի՞նչ է նշանակում հայտնություն բառը, ինչքանով է այն համապատասխանում բանաստեղծությանը:

Հայտնություն — հայտնվել

Իմ կարծիքով այո վերնագիրը համապատասխանում է բանաստեծությանը:

  1. Բացատրի՛ր. Սիրտըս անուշ խոցեցիր Արևավառ քո սրով,

Առաջին անգամվանից իրար տեսնելուց միանգամից սիրահարվեցին իրար:

  1. Ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Խնդություն — ուրախություն

  1. Ո՞ր տողերն են տխուր տրամադրություն արտահայտում:

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրներ:

Սև օրերը, անուշ աղմուկ, գարնան երգ, խելագար խնդություն, արևավառ սրով:

Рубрика: Uncategorized

Գարունը այնքան ծաղիկ է վառել

Գարունը ընդմիշտ պայծառ է մեր համար։  Գարնանը հաճելի է ժամանակ անցկացնել լանջերի վրա։ Հաճելի է բնության գրկում ժամանակ անցկացնել ։ Անկրկնելի բույր է ծաղիկներից, ամեն տեղ որտեղ նայում եմ ծաղիկներ են: Ես սիրում եմ Գարունը, որովհետև ծաղկում են շատ -շատ ծաղիկներ: Նաև գարնանից հետո գալիս է ամառը, որը նույնպես սիրում եմ: Նաև հաճելի է պարկել ծաղիկների մեջ լսել մեղուների բզզոցը: Գարնանը արև շողում շատ պայծառ, և նույնպես սիրում եմ արևը: Որովհետև արևը մեր երկիր մոլորակը տաքացնում է և իմ անունել է արև, բայց ուրիշ անվանումով:

Рубрика: Uncategorized

Պատմություն

Արտաշեսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

 

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

 

զինանշան-պետության խորհրդանիշ:

 

պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

իմ պատկերացրած արտաշեսյաների զինանշաները.png

 

գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Զինանշանի վրա քանդակած է արծիվ , որը խորհդանիշն է Հայկական Լեռնաշխարին:

 

Artaxiad coat of arms.jpg

 

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

 

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները:

 

Արտաշես Առաջինի կառավարման թվականները մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160

 

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

 

Снимок.PNG

 

Այս բարեփոխումների կարևորությունը այն է , որ Մեծ Հայքը ավելի է մեխանում:

 

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

 

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։

 

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ:20190204_164926

 

 

 

5.Գնահատիր Արտաշես Առաջինին գորշունեությունը որպես թագավոր:

 

Ըստ ինձ Արտաշես Ա շատ լավ հասկացող իր գործից թագավոր է։

 

Աղբյուրներ՝ հայոց պատմություն, 6-րդ դաս,դասագիրք , էջ 76-80, համացանց

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

Առաջադրանքներ
1. Կարդա՛ և կետադրի՛ր :

Մի ծառի ստվերի ներքո, մի  վարդ  էր աճում:  Այնպես  կուզեի,  որ  այս  ստվերում  չլինեի  ու արևինուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին ասում է վարդը: Այդ օրը այգեպանը որոշում է կտրել ծառի այն ճյուղերը,որոնք ստվերում էին թողել վարդին ու ծաղկի առջև բացվում է կապուտակ  երկնակամարն  ու  արեգակի  ճառագայթները:  Վարդը  հիանում  է, գեղեցկանում ու որոշ ժամանակ անց ասում.

— Ինչու՞ են արևի շողերը միայն ցերեկը լուսավորում, ինձ այնպիսի արեգակ է պետք, որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի: Մի քանի օր անց կրկին դժգոհում է.

-Ինչու են  այս  ճառագայթներն   այսքան տաք ու դեղնավուն: Ես ուզում եմ որ դրանք ավելի ջերմ ու գույնզգույն լինեն: Վարդի շուրջը հավաքված ծաղիկներն ասում են,-Իրոք դու ավելի գեղեցիկես քան արեգակը քեզ անհրաժեշտ է մի արեգակ որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի ու քոհմայքին համապատասխան լինի: Այդ օրն այգեպանը մտնում է այգի քաղում վարդը նվիրումմի մարդու որն էլ տանում է և գիշերային մի խաղատան սեղանը զարդարում: Վարդը հիանում է ուրախանում որ վերջապես գտավ այն ինչ փնտրում էր քանի,որ այստեղ թեև փոքր բայցշատ արեգակներ կային նույնիսկ գույնզգույն որ լուսավորում էին իրեն ցերեկ ու գիշեր և այնքան էլ տաք չէին ու նման երկնքի արեգակին: Բայց մի քանի օր անց վարդը թոշնում է ու տխրում՝ նայելով  պատուհանից  դեպի  իրական  արեգակին  ու  նրա  ճառագայթներին:

 

  1. բառերով կազմիր բարդ բառեր

Վարդ — վարդագույն, վարդաբեր, վարդաբյուր

ծառ — ծառատունկ, ծառաբեր,

գույն — գույնզգույն, մանուշակագույն, գույնավոր

այգի — այգեպան,

ջերմ — ջերմաչափ,  ջերմաբեր

Рубрика: Uncategorized

ՏԽՈՒՐ ԶՐՈՒՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,

Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Рубрика: Uncategorized

Իմ բացված սրտում հնչում է մի երգ

Այս վերջերս ես հասկացա թե ինչքան շատ մուլտֆիլմեր կան ֆիլմեր և սերիալներ: Իմ սիրելի մուլտֆիլմը <<Вселеная Стивена>> մուլտն է: Իսկ սիրելի ֆիլմը <<Հիմա դու տեսնում ես ինձ>> ֆիլմը:  Իսկ ամենից սիրելի սերիալը <<Однажды в сказке>> սերիալը: Ձեր կարծիքով ինչքան մուլտֆիլմ, ֆիլմ կամ սերիալներ: Իմ կարծիքով միլոնավորներով: Եթե ձեզ հարց տան կարդալ գիրք թե դիտել ֆիլմ, դուք ինչ կպատասխանեիք: Քանի որ ես ալարկոտ եմ ավելի լավ է ֆիլմ դիտելը: Ֆիլմ դիտելուց ամենինչ պարզ հասկացվում է, իսկ գիրք ընթերցելուց ոչ պետք է մի քանի անգամ նույն տեղը կարդալ, որպիսզի հասկացվի: Ոմանք չեն սիրում սերիալ դիտել, որովհետև նրանք չեն կարող այդ սերիալի վերջը իմանալ երկու ամսից: Եթե ինձ հարց տան ինչ դիտել մուլտֆիլմ,ֆիլմ թե սերիալ ես կնախընտրեմ ըստ տրամատրության: Եթե տրամադրությունս ուրախ է ինչպես հինգ տարեկան երեխայի մոտ կընտրեի մուլտֆիլմ: Եթե համբերատար եմ կընտրեմ սերիալ դիտելը: Իսկ եթե տրամադրություն չունեմ դիտում եմ ֆիլմ, որպիսզի տրամադրությունը բարձրանա: Եվ այսպիսով ես կավարտեմ իմ շարադրությունը: