Рубрика: Uncategorized

Կարծես թե….

Կարծես թե ես դառնում եմ գրքասեր։ Իմ մայրիկը այս տողերը կարդալուց հետո չհավատաց, որ ես Արփինեն եմ։ Ես մինչև հիմա չէի սիրում գիրք կարդալ, բայց հիմա գրքերի անուններ եմ հավաքում որպիսզի մայրիկս գնի այդ գրքերը։ Գիտեք թե ով է ինձ այդ ճանապարհին դրել իմ ամենամտերիմ ընկերուհին Նանեն։ Նա կարդում է մի գիրք որի անուննը <<Մտածիր ինչպես Շեռլոկը>>։ Երբ Նանեն վերջացնի ընթերցելը նա կփոխանցի գիրքը ինձ։Ինձ արդեն դուր են գալիս արկածային գրքեր։ Որտեղ ինչ որ ճամփորդություններ են անում կամ ինչպես Շեռլոկը ինչ որ գաղտնիքներ բացահայտում։Կամ ինչ որ մաթեմատիկական գրքեր։ Եթե ինչ որ հետաքրքիր գիրք ունեք Մեկնաբանության մեջ անվանումը կգրեց և ես անպայման կընթերցեմ։ Երբ ես փոքրիկ էի մտածում էի թե իմ ինչիս է պետք գիրքը այբուբենը գիտեմ ինձ հերիքա։ Մինչև հիմա այդպես ել մտածում էի, բայց հասկացա , որ կան նաև հետաքրքիր, արկածային գրքեր։Միշտ երբ իմ ընկերուհիները գիրք էին ըներցում ես նրանց հարցնում էի, թե ձեր դուրը գալիս է գիրք ընթերցելը։ Նրանք պատասխանում էին այո, ես չէի հասկանում թե ինչպես կարող է գիրքը ինչ որ մեկին դուր գալ, ուղակի անհասկանելի էր։ Նաև չէի հասկանում թե ինչի է պետք գիրք ընթերցել եթե կա այդ գրքի ֆիլմը կամ մուլտֆիլմը։ 4 — րդ դասարանում ես ընթերցում էի <<Հարրի Փոթեր>> գիքը սկզբում ասացի․

— Լավ գիրք է կընթերցեմ։

Ընթերցեցի ընթերցեցի և հասկացա, որ ինձ պետք չէ կարդալ, որովհետև այդ ֆիլմն էր սկսել։ Եվ այսպիսով ես կավարտեմ իմ շարադրությունը։

 

Рубрика: Uncategorized

24.01.2019

Դասարանում

Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
Մշուշ — մառախուղ

անզոր — զորությունից զուրկ

պարզկա — անամպ,

իլիկ — թել մանելու գործիք

2. Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավոր պատմիր:
Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է թե մարդիկ ինչով են զբաղվում: Մայրիկը իլիկեր մանում և զուգահեռ իր երեխային հեքիաթ պատմում:
3.Դուրս գրիր բնության պատկերները:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Рубрика: Uncategorized

Փոքրիկ համերգ երգի դասին

Այսօր երգի ժամին իմ ընկերուհին որոշեց այդ դասին կիթառով նվագել երազ երգը։ Մենք բոլորս ուրախացանք, որովհետև մենք բոլորս գիտեինք թե նա ինչ լավ է երգում և նվագում։ Մենք նստեցինք շրջանապես և սկսեցինք միասին երգել։

Ձյունը երկար սպասեց
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով՝
Փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն…

Բոլորը հիացած և տպավորված էին նրա ձայնով։ Րոպեներ հետո մենք միացանք նրան և դասը վերածվեց մի գեղեցիկ փոքրիկ համերգի։ Հուսով ենք դա վերջինը չի լինի։

Рубрика: Uncategorized

Թեյախմություն

Վերջապես թափվեցին առատ ձյան առաջին փաթիլները։ Դրանք զարմացրեցին բոլորին, ուրախություն, խաղ ու ծիծաղ բերեցին։

Շատ հետաքրքիր անցավ այդ օրը մեր դպրոցում։ Ուսուցիչները մեզ հետ միասին դուրս եկան բակ և բոլորս միասին ձնեմարդ պատրաստեցինք, ձնագնդի խաղացինք։ Դա աննկարագրելի էր․․․
Երբ զգացինք, որ արդեն մրսում ենք ՝ բոլորս ներս մտանք, որտեղ մեզ սպասում էր տաք թեյը։

Մենք միացյալ ուժերով գեղեցիկ սեղան գցեցինք։ Աղջիկներով կտրատեցինք միրգը, դասավորեցինք ափսեները և բաժակների մեջ լցրեցինք համեղ տաք թեյը։ Սեղանի շուրջ բոլորս անդադար խոսում, ծիծաղում և պատմում էինք մեր հրաշալի օրվա անցկացման մասին։

Рубрика: Uncategorized

Ծիսական Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Գործնագործ — город за город

Խաղացողները վիճակահանությամբ բաժանվում են երկու հավասար խմբերի. մի խումբը բադեր, մյուսը` որսորդներ (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

ԽԱՂԻ ԿԱՆՈՆԵՐԸ : — Բադերին գնդակով կարելի է հարվածել ցանկացած ձևով, սակայն խփողն իրավունք չունի մտնելու շրջանագծի մեջ կամ տրորի շրջանագիծը: -Կարելի է խփել այն գնդակով, որը բռնված է օդից. գետնից վերցրած գնդակով չի կարելի խփել: Մի հարվածով խաղից դուրս է գալիս միայն մեկը:

 Փչացած հեռախոս

Շարքի սկզբից լուր է ուղարկվում շարքի վերջ: Մինչև տեղ է հասնում, լուրն աղավաղվում է:

 Չուլխաղ

Հին Հայկական խաղ է: Խաղում են երկու մրցակից խմբերով։ Խաղում են տների տանիքներին կամ տափարակ բակում, որը պետք է է լինի 1.5-2 քառ մետր։ Խաղագետինին մեկ անկյունում  շեղակի գիծ են գծում, որը «բուն» է կոչվում։ Առաջին հերթին վիճակահնությամբ խմբերը ընտրում են երկու առաջնորդներ իրենց խմբերից: Նույն ձևով որոշվում է նաև, թե որ խումբն է առաջինը մտնելու «բուն», այսինքն պետք է մնա անկյունում՝ շեղակի գիծի հետևում։ Մյուս խումբը մնում է դրսում: «Բնից» դուրս է գալիս առաջին խաղցողը և մեկ ոտքի վրա ցատկելով սկսում է հետապնդել հակառակորդ խմբի անդամներին։ Միայն մեկ հետապնդող պետք է լինի։ Երբ հետապնդողը մեկնու — մեկին դիպչում է, այդ մեկը «թըս» է լիում ու դադարում է խաղալ։ Բայց եթե միոտանին հանկարծ վեր առած ոտքը գետին դնի, արդեն ինքն է «թըս» լինում և լքում խաղը։

 Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Չլիկդաստա, Կտափայտ
Խաղացողները պետք է ունենան դաստա՝ 40-60 սմ երկարությամբ կլոր, հարթ մակերեսով փայտի կտոր՝ զարկիչ և չլիկ՝ նույպիսի փայտ՝ մինչև 10 սմ երկարությամբ: Խաղահրապարակում ոչ մեծ փոս է փորվում՝ օբա: Խաղացողները բաժանվում են երկու թիմի, մեկը կանգնում է օբայի մոտ, իսկ մյուսը՝ քիչ այն կողմ: Առաջիններին կոչում են վերևիններ, երկրորդներին՝ ներքևիններ: Փոսի մոտից փոխանցողը, ձեռքը վերցնելով դաստան ու նույն այդ ձեռքի դաստակին դնելով չլիկը, վերև է նետում այն ու դաստայով հարվածում: Երբ ներքևիններին հաջողվում է բռնել չլիկն օդում, թիմերը փոխվում են տեղերով: Հակառակ դեպքում նրանք վերցնում են չլիկն ու փորձում դրանով դիպչել դաստային, որն այդ դեպքում հորիզոնական դիրքում դնում են փոսի վրա: Եթե ստացվում է դիպչել, ապա փոխանցող վերևինը լքում է խաղը, և նրա տեղը փոսի մոտ զբաղեցնում է այդ թիմի մեկ այլ մասնակից: Այդպիսով խաղից կարող են դուրս գալ բոլոր վերևինները. այդ դեպքում թիմերը փոխվում են տեղերով: Այս խաղն անվերջ կարող է շարունակվել և հաճախ ավարտվում է այն ժամանակ, երբ բոլորն ուղղակի հոգնում են:

Рубрика: Uncategorized

Հունվարի 9

Մենք մեր օրը սկսեցինք առավոտյան պարապունքից։ Առավոտյան պարապունքի ժամանակ պարում ենք ազգային և ժողովրդական պարեր և երգում։ Առավոտյան պարապունքից հետո մեր ջոկատով քննարկեցինք այն նախագծերը որոնք պատրաստվում էինք կատարելագործել։ Այդ նախագծերն էին ուսուցողական ճամբորդություն դեպի Արմավիրի մարզ և Ուսումնական աստղագիտական ճամբորդություն դեպի Թուրքիա Իզմիր քաղաք։ Նախագծերն իրականացնելու ժամանակ մենք քարտեզագրեցինք դեպի Երևան — Արմավիր ճանապարհը։ Երբ Վերջացավ մեր նախագծային ժամը գնացինք տեխնոլոգիայի դասարան։ Մեր տեխնոլոգիայի դասավանդողը Ընկեր Թամարն է լինելու ճամբարի ընթացքում։ Դասի ժամանակ մենք ճեպանկար ստեղծեցինք բարեկենդան թեմայով։ Տեխնոլոգիայից հետո նախաճաշեցինք և գնացինք դասարան, բայց ընկեր Տաթևը մեզ ուղարկեց գրադարան ընթերցանության։ Ես և իմ ընկերուհին ընտրեցինք « Փոքրիկ Տիկիններ » գիրքը։ Ասեմ որ սա այդ գրքի ադապտացված տարբերակն էր։ Ընթերցանությունից հետո մի փոքր բնագիտական լոտո խաղացինք։ Օրվա վերջում հոգնած այսպիսի հագեցած օրվանից գնացինք տուն։

Рубрика: Uncategorized

Մաթեմատիկա

Էջ 108 Վարժ․ 602, 603, 607, 625, 626, 652, 671, 672։

Վարժ․ 602

Ամենամեծ բացասական թիվը -1- ն է, իսկ ամենափոքր դրական թինվն 1 — ն է

Լուծում

-1 — 1 = — 2

Վարժ․603

ա) |-4 — (-3)|= 7

բ) |5 — (- 9) — 8|= 22

գ) |6 — 2| + |6 — (- 1)| = 1

Խնդիր 607

Լուծում

60 x 120\100 = 50

Պատ․՝ Բանվորը պետք է պատրաստել 50 մանրակ։

Վարժ․ 625

ա) (- 4) x (+5) > 0

բ) (- 9) x  (+1) x (+8) < 0

գ) (-2) x (-3) x (+4) < 5

դ) (-9) x (-7) < (+7) (+9)

Վարժ․ 626

ա) 2 x | -11 + 4| — |+5 — 8|= 27

2 x | -11 + 4|= 2 x 7 = 14

|+5 — 8|=  13

14 +  13 = 27

բ) 10 x | — 2 + 1| + 6 x | — 4 — 9| = 68

10 x | — 2 + 1|= 10

6 x | — 4 — 9|= 13 x 6 = 78

78 — 10 = 68

գ) |3 — 4 — 1 | x | 2 + 7 — 12 |= 136

|3 — 4 — 1 | = 8

| 2 + 7 — 12 |= 17

8 x 17 = 136

դ) |8 — 4 + 2| x | 7 — 7| = 140

|8 — 4 + 2|= 10

|7 — 7 | = 14

10 x 14 = 140

Վարժ․652

ա) 1 x 2 x 15 = 30

2 x 5 x 3 = 30

3 x 5 x 2 = 30

5 x 1 x 6 = 30

6 x 10 x 1/2 = 30

բ) 5 x 1 x 2 x 3 = 30

-5 x (-1) x 2 x 3 = 30

5 x 3 x (- 1) x (- 2) = 30

5 x 3 x 1 x 2 = 30

3 x 10 x 2 x 1/2 = 30

Վարժ․ 672

ա) — 3 x — 7 = 21

բ) 6 x (- 6) = — 36

գ) — 10 x 0 = 0

դ) — 9 x 9 + 1 = — 80

ե) — 21 x (- 2)  + 3 = 45

զ) 2 — 3 x  (- 6) = 20

 

Рубрика: Uncategorized

19.12.2018

Դասարանում 
Հայերենի ֆլեշմոբ 

Նախագծային աշխատանք

  • Ռադիոնախագիծ
  • Թարգմանություններ
  • Շուրջտարյա ընթերցումներ (մեդիանյութեր, ռադիոնյութեր, մեդիաթատրոն)
  • Ընթերցողի օրագիր
  • Վերլուծություններ
  • Ընտանեկան, անհատական tv, ռադիո
  • Այլ անհատական նախագծեր

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Խստաշունչ  ձմեռը և ցնցոտիավոր ծերունին,, հեքիաթը: 
Անհասկանալի բառերը դուրս գրի՛ր և բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

ցնցոտիավոր — աղքատ, վատ հագնված:

երախտագիտություն — Շնորհակալ լինել:
Հեքիաթի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը: 

Իմ կարծիքով սա շատ հետաքրքիր հեքիաթ էր: Այդ հյուրանոցի տերը շատ -շատ բարի էր, որովհետև ոչ բոլորը կարող են անվճար մարդ թողնել հյուրանոցում մի գիշերով: Ինչպես ծերունին խոստացել էր, որ այդ երեք ռուբլին կտար և իր խոստումը կատարեց:

Рубрика: Uncategorized

19.12.2018

-4 + (-9) = — 13

-7 — (-4) = — 3

6 — (-12) = — 6

7 + (-5) = 2

45 + (-20) = 25

-16 + (-9) = — 25

0 — (-2) = — 2

62 — (+4) = 58

-5 — (-7) = — 2

43 — (-2) = 45

32 — 0 = 32

վարժ. 573

ա) (-11) + (-2) + 6 + 5 + (- 7) = — 9

(-11) + (-2) = — 13

5 + (- 7) = — 2

— 13 + 6 = — 7

-7 + (- 2) = — 9

բ) 8 + 14 + (-21) + (- 36) + (- 1) = — 36

8 + 14 = 22

22 + (- 21) = 1

1 + (- 36) = -35

-35 + (- 1) = — 36

գ) 22 + (- 14) + (- 30) + (- 15) + 19 = 61

22 + (- 14) = 8

8 + (- 30) = 38

38 + (- 15) = 43

43 + 19 = 61

դ) (- 33) + 25 + (- 40) + (- 25) + 80 = 153

(- 33) + 25 = — 8

-8 + (- 40) = — 48

-48 + (- 25) = — 73

— 73 + 80 = 153

վարժ.  570

ա) * — 0 < 0 Սխալ է

բ) 1 — * < 0 Սխալ է

գ) 0 — * < 0 Սխալ է

դ) 3 — 3 < 3 Ճիշտ է

 

Рубрика: Uncategorized

Բնագիտություն

  1. Որ հատկանիշներն են բնորոշ քիմիական ռեակցիաներին; Քիմիական ռեակցիաի ժամանակ նկատվում են նյութի ձևի և որակի փոփոխումներ
  2. Որ ռեակցիաներն են անվանում քայքայման, իսկ որոնք՝ միացման;
    Քայքայման ռեաքցիան այն է, որ մի նյութը հետ ինչ-որ բան անելուց հետո այն բաժանվում է տարբեր մասերի։
    Միացման ռեակցիան այն է, որ երբ մի քանի նյութ իրար հետ խառնելուց հետո այն դառնում է մեկ նյութ։
  3. Դիտել տեսահոլովակը և որոշելլ թե որ ռեակցիան է միացման, իսկ որը քայքայման: