Рубрика: Uncategorized

Արմատակալում

Մի քանի շաբաթ առաջ մենք մեր դասարանով բաժանվել էինք երեք խմբի։ Ամեն մի խումբ մի փորձ էր անում վարդի ցողի հետ։ Ցողունը կարող է արմատակալել տարբեր եղանակներով։ Ամեն խումբ ստուգում էր արմատակալման այն տարբերակը, որ գտել էր համացանցից։ Այդ օրվանից անցել է մոտ երեք շաբաթ, ցողուններն արդեն փոքրիկ արմատներ են տվել։

Рубрика: Uncategorized

Ծառատունկ

Մենք բնագիտության ժամին գնացինք միջին դպրոցի ներքին բակը, որպիսզի կատարենց ծառատունկ: Վարպետը ցույց տվեց, թե ինչպես տղաները փոս փորեն ծառերի համար: Երբ որ փորեցին աղջիկները օգնության հասան, որպիսզի ծառերը պահեն,  իսկ տղաները հողը լցնեն և ջրեցին: Նրանք տնկեցին սև հաղարջի թուփ և դեղձի ծառ: Մեր ուսուցչուհին ասաց, որ գարնանը այդ թփերի և ծառերի վրա շատ — շատ գեղեցիկ ծաղիկներ են ծլելու:

20181112_10180020181112_10202120181112_101847

 

Рубрика: Uncategorized
  1.  Բերեք շփման ուժի ազդեցության օրինակներ։
    Սահել սառույթի վրայով
  2. Որ ուղղությամբ է ազդում շփման ուժը։
    Շփման ուժը ազդում է ուժին հակառակ
  3. Ինչպես նվազեցնել շփման ուժը։
    Շփման ուժը նվազեցնելու համար մակերեսը պետք է հարդեցնել
Рубрика: Uncategorized

18.12.2018

Դասարանում 
,,Եղևնին,, պտմվածքի քննարկում: 
Հայկական ծիսական Ամանոր

Տնային աշխատանք
Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսոնի ,,Եղևնին,, հեքիաթը:
Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

պատկառել — Պատռել, ճղել, պատառների բաժանել

մատղաշ  — թարմ

որմնախորշ —  Պատի մեջ սարքած փոքրիկ խորշ՝ որպես ննջարան կամ հանդերձարանի գրապահարանի՝ սպասքապահարանի տեղ

թերթոսկի — Թերթավոր՝ նրբագույն թերթերի վերածված ոսկի:

կից — Մոտ, մոտիկ, մերձավոր

քոսոտ — Քոսով հիվանդ

Рубрика: Uncategorized

17. 12.2018

Դասարանում 
,,Մոգերի ընծաները,, պատմվածքի քննարկում: 

Գրաբար

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Կարդա այսպես

յաղթեցեր — հաղթեցեր

հաւանեաց — հավանյաց

աչագեղոյ — աչագեղո

զպատանիդ — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ — միո

դիւցազանց — դյուցազանց

յաւիտենական — հավիտենական

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր

հաւանեաց — հավանիր

անսա — հավատա

բանից — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ — այդ պատանուն

զի — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն — մասին, պատճառով, համար

միոյ քինու — մի քենի

դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին

օրէն — օրենք, կարգ

զարմ — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն — սպանել

ծառայեցուցանել — ծառայեցնել

ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Հարցեր և առաջադրանքներ

Հատվածն աշխարհաբար դարձրու:

Քե՛զ եմ ասում, այ քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին:
Ե՛կ համաձայնիր իմ`ալանների գեղեցիկ դստերս խոսքերի հետ՝
Տուր պատանուն:
Քանի որ  դյուցազունների մոտ օրենք չէ մի քենի պատճառով
Այլ դյուցազուների որդիներին սպանել
Կամ ծառայեցնելով
Ստրուկների կարգում պահել.
Եվ հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատել:

Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Ավելի շատ այդ հատվածը Սաթենիկի մասին է: Քանի որ նա իր խոսքով փորձում է փրկել ոչ միայն իր եղբորը, այլ նաև իր Ալանաց ազգին։

Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

Սաթենիկի համար ամենից կարևորը դա իր եղբայրն է և իր ազգը:

Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Այլո դյուցազունների զարմից

Ստրուկների կարգում պահել

Եվ հավիտենական թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ քաջաց հաստատել:

 

Փորձիր նկարագրել Սաթենիկին:

Սաթենիկը շատ գեղեցիկ աղջիկ էր:

Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Սաթենիկը շատ քաջ և խելացի էր,և մտահոգ էր:

Տնային աշխատանք

 Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը:

  1. Նկարագրի՛ր եղևնին՝ օգտգործելով պատմվածքում ասվող բառերը
  2. Բացատրի՛րբառերը՝ մշտադալար, պուրակ, բազմատեսակ, մարդահասակ:

3. Գրավոր վերլուծի՛ր պատմվածքըԻ՞նչ կարևոր միտք է արտահայտում հեղինակը: Արտահայտված հարցը որքանով է արդիական: 

Рубрика: Uncategorized

Ամանորը Իտալիայում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել:

 

 

Рубрика: Uncategorized

14.12.2018

Դասարանում 
Ընթերցում ենք

Տնային աշխատանք

1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օրկորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել:Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էրԲաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղերտեսներ:

Անսանձ — առանց սանձի

Միջնադար — միջին դարեր

Մայրաքաղաք — մայր քաղաք

Ամենամեծ — ամենից մեծ

Մեկամսյա — մեկ ամիս

Շրջակայք — շրջակա միջավայր

  1. Տրվածհարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով:

Կանգ առնել — կանգնել

մոր գալ — մոտենալ

շուռ գալ — շռջվել

ցույց տալ — ցույցադրել:

  1. Աչք և  գլուխ  բառերով  կազմի՛ր  հնարավորին  չափ  շատ  հարադրություններ  ու դարձվածքներ:                                                                                                                                                                                                                                                                              Աչք – աչքը լիանալ, աչքը ծակ, աչքին թոզ փչել, աչքի գրող, աչքը ջուր կտրել, աչքի ընկնել,  աչքի լույս, աչքին երևալ, աչքով անել, աչքով աչք չունենալ, աչքը բացել:                                                                                                                                                                                                                                                                                            Գլուխ — Գլխի ընկնել, գլուխը տաքանալ, գլուխ բերել, գլուխն ազատել, գլուխ տանել, գլխով անել, գլուխը կախ, գլուխը վայր դնել, Գլուխ աղալ,գլուխ պահել:
    4. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց

վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրունակ մի բաոբաբ’սեկվոյայից մոտ երկրանք բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատակերպ կարող է տեղավորվել մերժամանակյա մի շենք:

Рубрика: Uncategorized

12.12.2018
Դասարանում 
Ստեղծագործության քննարկում:
Շարադրություն ,,Բան ունեմ ասելու,,:

Բան ունեմ ասելու

Ինձ միշտ հետաքրքրել է, թե դպրոցից հետո իմ ընկերուհիները ինչով են զբաղվում տանը: Նրանք ինձ միշտ ասում էին ես դաս եմ անում և սկսում եմ խաղալ: Բայց ես նրանց չեմ հավատում: Ինձ թվում է նրանք ամբողջ օրը խաղում  են և մուլտֆիլն են նայում և հետո ուրիշների բլոգներից կոպի են անում: Ես էլ եմ այդպես անում, բայց խաղալուց հետո դաս եմ անում գիշերվա կեսին: Ամեն մի երեխա ուզում դասերից հետո գնալ տուն և ոչ մի բան չանել: Ավելի լավ է դասերը անել, և ամբողջ երեկո խաղալ: Եվ ահա վերջ, ես այս էի ուզում ասել:

Տնային աշխատանք

Կարդա՛ Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,, պատմվածքի առաջին մասը(մինչև ,,Մազեր չեք գնի….,,հատվածը):

  1. Բացատրիրհետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

 մոգ — Զրադաշտական կրոնին հետևող

սակարկել — Վաճառքի կամ այլ գործարքի ժամանակ զիջումների՝ գնի

նպարավաճառ — Նպարեղեն վաճառող՝ ծախող

օթոց —

շքամուտք — Շենքի գլխավոր՝ շքեղ մուտք՝ դարպաս

հավակնոտ —  Հավակնություն ունեցող, իր մասին մեծ համարում ունեցող

բերկրալի —

հերակալ — Երկճյուղ մետաղյա քորոց՝ մազերի սանրվածքն ամրացնելու համար

նսեմացնել —  նեղացնել

բարապան — Դռան պահապան

  1. Գտիր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.
  • Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ  ապրելը,

Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին։

«Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել:

  • Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:

«Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել

Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։

Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։

  1. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:

 Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշկատվին:

Գորշ մակդիրը առաջանում է տխուր և վատ տրամադրությունից:

  1. Տեքստից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.

 Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ

 եղածն ընդամենը այդքան էր:

Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։  Մի դոլար ութսունյոթ ցենտ։

  1.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:

Կարևորել  է հեղինակը հայելու նկարագրությունը, որպեսզի  նկարգրի  Դելլայի նրբագեղությունը:

  1. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝
  • Դելան  ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։

  • անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:

Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։

Рубрика: Uncategorized

13.12.2018

Դասարանում 
Ստեղծագործության քննարկում 
1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարիտի հատիկները  տարբեր  մեծության  են  լինում :  Աշխարհում ամենից մեծը լոնդոնում գտնվող թանգարանի մեծ հռչակ ունեցող ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:

 Համպարը թանկարժեք ունեցող նյութ է, որը գործածվում է ամենից լավ օծանելիքների արտադրությանմեջ: Դա սև գույնիքարին նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծմասամբ հանում են տեգով խփված կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովի ափին էլ կարող ենգտնել:

 Մարգարտահատիկները — Մարգարիտի հատիկներ

ամենամեծը լոնդոնյան — ամենից մեծը լոնդոնում գտնվող

մեծահռչակ — մեծ հռչակ ունեցող

թանկարժեք — թանկարժեք ունեցող

լավագույն — ամենից լավ

սևավուն — սև գույնի

քարանման — քարին նման

տեգահար — տեգով խփված

ծովափին — ծովի ափին


Տնային աշխատանք

Կարդա՛ Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,, պատմվածքն ամբողջությամբ:

1.Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ավետել — Ավետիք տալ՝ հաղորդել

կոհակել — Ալեկոծվել, ծփալ

ունելի — Կրակ բռնելու երկճյուղ մետաղյա հարմարանք

անպաճույճ — Պաճուճանք չունեցող, առանց զարդարանքի

նավակատիք — Ծննդյան, զատկի, վարդավառի

ընդարմանալ — Մրսելուց՝ երկյուղից՝ հոգնությունից՝ դեղերից ևն շարժունությունը կորցնել

  1. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:

 Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:

Հաջորդ երկու ժամն անցավ առատության մեջ:

  1. Դուրս գրիր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`
  • հուզված է,

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։

  • վախեցած է:

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։

  1. Փորձիր մեկ  բառով  կամ  բառակապակցությամբ  բնորոշել ,  թե  ինչպիսին  է  հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց:  Դա  ոչ  զայրույթ  էր ,  ոչ  զարմանք ,  ոչ  հանդիմանանք ,  ոչ  էլ  սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

Հիասթափություն

  1. Բացատրիր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

Նվերներ տալը , որպեսզի ուրախ լինեն երկուսն էլ բայց իրենց մոտ չկար այդ ուրախությունը։