Рубрика: Քիմիա 9

Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։

Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։
A և D վիտամինների չարաշահման դեպքում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջանալ։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։ Վիտամինները բաժանվում են 2 խմբերի Ճարպալույծ և Ջրալույծ։

Ճարպալույծ վիտամիններն են`  

  • վիտամին A-ն
  • վիտամին D-ն
  • վիտամին E-ն
  • վիտամին K-ն

Ջրալույծ վիտամիններն են`  

– B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկություններ։

  • Վիտամին C-ն
  • Վիտամին PP-ն

Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումներ է առաջացնում, որոնք արտահայտվում են այս ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայություն, մազաթափություն, աճի դադար, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ։

Рубрика: Պատմություն 9

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը

Հայկական  մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում։  Դեռևս տոհմերի, ցեղամիությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջաններում ծնունդ են առնում առասպելներն ու վիպերգերը, կրոնական հավատալիքներն ու սովորույթները։ Դրանցից շատերը պահպանվելով՝ հասել  են մեզ և շատ սիրված են նաև մեր օրերում։

Հայկական մշակույթի հնագույն ակունքների մասին կան նաև բազմաթիվ նյութական վկայություններ։ Հայաստանի  տասնյակ հազարավոր ժայռապատկերներում կան ինչպես պարզ կենցաղային տեսարաններ, այնպես էլ երկնային երևույթների ու դիցաբանական սյուժեների պատկերներ, օրացույցներ և այլն։

Հայկական մշակույթի վաղագգույն շրջանի բարձր զարգացման մասին են վկայում հնագիտական պեղումները։ Հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, դամբարաններ ու ամրոցներ։

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության մեքենաշինությունը

  1. Հայաստանի տնտեսության ﬔջ ի՞նչ տեղ է գրավել ﬔքենաշինությունը:

Մեքենաշինությնա նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ է: Չկա մարդու գործունեության մի բնագավառ, որտեղ չկիրառվի մեքենաշինության այս կամ այն ենթաճյուղի թողարկված արտադրանքը: Գլխավորապես մեքենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական վերազինում, արտադրության ավտոմատացում ու կոմպյուտերացում:

Եթե երկրիրը ունի զարգացած մեքենաշինություն, ապա այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը բավականին բարձր է։

  • Բնութագրե՛ք և գնահատե՛ք ﬔր երկրում ﬔքենաշինության զարգացման պայմանները:
  • Մինչ խորհրդային Հայաստանում ﬔքենաշինության ճյուղն ըստ էությանբացակայում էր: Խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբերությանառաջատար և աﬔնաարագ զարգացող ճյուղը: Այն առաջին տեղն էրգրավում բոլոր հիﬓական տնտեսական ցուցանիշներով: 
  • Թվարկե՛ք ՀՀ ﬔքենաշինության գլխավոր ճյուղերը և արտադրությունները:

    ՀՀ ﬔքենաշինության գլխավոր ճյուղերն են ՝
    էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը,
    սարքաշինությունը, ավտոմատացման ﬕջոցների և կառավարման համակարգերի արտադրությունը,
    ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը,
    հաստոցաշինական- գործաշինական արդյունաբերությունը
  • Վերլծե՛ք,թե  ՀՀ-ում ինչպիսի՞փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
  • Բնութագրե՛ք ճյուղի վիճակը և արդի հիﬓախնդիրները շուկայական
    տնտեսության զարգացման պայմաններում:

    Ներկայումս շուկայական տնտեսության զարգացման, ﬔքենաշինական ձեռնարկությոունների սեփականաշնորհման և ապապետականացման պայմաններում դրանց ﬕ մասը չի գործում, իսկ ﬕ մասն էլ աշխատում է փոքր հզորությամբ: Դրա գլխավոր պատճառը սպառման շուկայի բացակայությունն է և այլ երկրներում գտնվող ձեռնարկություների հետ արտադրական կապերի խզումը:
Рубрика: Կենսաբանություն 9

Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը

Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։ Օրինակ, ջերմաստիճանը ուժեղ տատանվում է ցամաքի մակերևույթին, բայց համարյա նույնն է օվկիանոսի հատակին կամ քարանձավների խորքում։ Համատեղ ապրող օրգանիզմների կյանքում միևնույն գործոնը տարբեր նշանակություն ունի։ Օրինակ, ընդերքի աղիության չափը առաջնային դեր է կատարում բույսերի միներալների սնման ժամանակ, բայց անտարբեր է շատ վերերկրյա կենդանիների համար։ Լույսի լուսարձակման ինտենսիվությունը և կազմը բացառապես կարևոր են ֆոտոտրոֆ բույսերի կյանքի համար, իսկ հետերոտրոֆ օրգանիզմների (սունկեր և ջրային կենդանիներ) կենսագործունեության վրա լույսը նկատելի ազդեցություն չի ունենում։ Էկոլոգիական գործոնները օրգանիզմների վրա տարբեր կերպ են ազդում։ Նրանք կարող են հանդես գալ որպես գրգռիչներ՝ ֆիզիոլոգիական գործառույթների հարմարվողականության փոփոխություններով պայմանավորված, որպես սահմանափակիչներ՝ պայմանավորված այս կամ այն օրգանիզմների գոյության անհնարինությամբ, որպես մոդիֆիկատորներ՝ օրգանիզմի մորֆոլոգիական և անատոմիական փոփոխությունները որոշող։ Էկոլոգիան կենսաբանական գիտություն է…

Էկոլոգիական գործոնների դասակարգում

Ընդունված է տարբերել բիոտիկ, աբիոտիկ, անթրոպոգեն էկոլոգիական գործոններ։

Բիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են, որոնք կապված են կենդանի օրգանիզմների գործունեության հետ։ Դրանց են վերաբերում ֆիտոգեն (բույսեր), զոոգեն (կենդանիներ), միկրոբիոգեն (միկրոօրգանիզմներ) գործոնները։

Անթրոպոգեն գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։ Դրանց են վերաբերում ֆիզիկական (ատոմային էներգիայի օգտագործում, գնացքներով և ինքնաթիռներով տեղաշարժում, աղմուկի և վիբրացիոն ալիքների ազդեցություն և այլն), քիմիական (հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործում, արդյունաբերության և տրանսպորտի արտանետումներով Երկրի թաղանթի աղտոտում), կենսաբանական (սննդամթերքներ, օրգանիզմներ, որոնց համար մարդը կարող է համարվել բնակության վայր կամ սնման աղբյուր), սոցիալական (կապված մարդկանց և հասարակությունում կյանքի փոխհարաբերությունների հետ) գործոններ։

Աբիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ անկենդան բնությունում գործընթացների հետ կապված։ Դրանց են վերաբերում կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը), էդաֆոգեն (մեխանիկական կազմը,

Рубрика: Պատմություն 9

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր։

Վերջին արտաշսյյանների օրոր Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա։ 2թ․ Օգոստոս կայսեր թոռան Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը։ Հասնելով Արշարունյաց գավառը՝ հռոմեացիները շրջապատում են Արտագես բերդը։ Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական զինվորններին։
Հռոմեական հրամանատարին վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության։ Բանակցություների առիթով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում հասցնում նրան։ Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը։ Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր, նա իշխել է 18-34 թթ․։
Նրա թագավորության տարիները եղել են խաղաղ, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես։ Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները։ Հռոմը ծրագել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի։ Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակի։ Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղաքականության։
Տրդատ III – ի գահակալությունը։ Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Նա նաև շատ սխրագորություններ է կատարել։

Հռոմեական կայսրը, Տրդատի մեծ պատիվերի արժանացնելով և պարգևներ տալով, թագադրում և հռոմեական օգնական զորքով ճանապարհում է հայոց արխարհ։  

Տրդատը վերադառնում է 287 թվականին և միառժամանակ թագավորում Հայաստանի արևմտյան հատվածում։ Երբ Տրդատը դեռևս Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։

Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ըդունել է քրիստոնեությունը։ Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում, զոհեր մատուցելիս նկատում է, որ Գիրգորը արարողությանը չի մասնակցում։ Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին Տրդատ III-ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում՝ Խոր վիրապում։ Գրիգորն այնտեղ մնում է 13 տարի։

Հռոմեացիների հետապնդումներից փախչելով՝ Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան։ Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը։ Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին, և նա ծանր հիվանդանում է։ Արքայաքույր Խոսրովիդուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել և Խորվիրապից դուրս գալով՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին, և սկսում է քիստոնեական քարոզչություն կատարել։

Տրդատը բազում սխրագործություններ է կատարում ինչպես Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս այնպես էլ Պարսկաստանի սահմաններում։

Այդ ընթացքում սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրին պատերազմի։ 296թ․ պարսից զորքը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 297թ․ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ հայ-հռմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փոխուստի է դիմում և հաշտություն խնդրում։ Նա Հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին։

298թ․ Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը և այսպիսով Տրդատ III Մեծը վերջնակկանապես հաստատվում է հայոց գահին։

Рубрика: Русский язык 9

Персональный стилист

Профессия стилиста — это творчество, профессиональные знания и построение личного бренда. А еще — это навык преображать людей и разрабатывать неповторимый образ для каждого.
Во все времена городские жители были озабочены своим внешним видом. Уже в средние века мода являлась важной частью культурной жизни общества. Тогда и начал зарождаться спрос на талантливых специалистов, умеющих создавать одежду и обувь. В настоящее время одежда и облик человека является его визитной карточкой, показателем статуса, достатка, вкуса. В XXI веке модная индустрия набирает все большие и большие обороты. И именно стилисты являются посредниками между модой и простым обывателем.

Профессия стилиста является престижной и востребованной. Специалисты занимаются созданием яркого, красивого, гармоничного образа клиента.

Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 19. (21․02- 25․02)

§ 32. Ոսպնյակներ: Ոսպնյակի օպտիկական ուժ:

1.Ինչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:
Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

2. Որ ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

3. Որ ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:
Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

4. Ինչ է բարկ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ինչ հատկությամբ է այն օժտված:
Բարակ են այն ոսպնյակները, որոնց միջին մասը (հաստությունը) զգալիորեն փոքր է նրանց սահմանափակող գնդային մակերևույթների շառավիղներից՝ d≪R1,R2

5. Ինչով են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

6. Որ կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?

7. Ինչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

8. Որ մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այն արտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:
Կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը կոչվում է ոսպնյակի օպտիկական ուժ և նշանակվում է D տառով: