


Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 9 — րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագիր 9 — 4 դասարան



Հարցեր
• Ինչ է ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքը
• Ինչ է ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը
• Ովքեր են իրականացնում երեխայի պաշտպանության իրավունքը
• Ինչպես է երեխային տրվում անուն, ազգանուն, հայրանուն
Անունը ծնողներ են ընտրում, որոշում։ Եթե ծնողները ունեն տարբեր ազգանուններ, իրենք իրենց մեջ են որոշում, բայց Հայաստանում առանց իրենց զգուշացնելով դնում են Հայրիկի ազգանունը, բայց դուք հեշտությամբ կարող եք դա ուղղել, փոխել։
Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:
Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով։
Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։
Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն՝ մոր ազգանունով
• Ինչպես է կատարվում երեխայի անվան և ազգանվան փոփոխությունը
Եթե երեխան ուզում է իր անունը փոխել, նա կարող է դա անել միայն ծնողների թույլտվությամբ։
• Ինչ գույքային իրավունքներներ ունի երեխան
Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։
• Որոնք են ծնողների իրավունքները և պարտականությունները երեխաների նկատմամբ
Ծնողները պարտավոր են հետևել երեխային, ապահովել իրեն, խնամել և այլն
• Ինչպես է որոշվում երեխայի բնակության վայրը, եթե ծնողները ապրում են տարբեր վայրերում
Երեխաների բնակության վայրի վերաբերյալ վեճերը լուծելիս դատարանները հաշվի են առնում երեխայի տարիքը, կապվածությունը ծնողների, այլ մերձավոր հարազատների և առկա ընտանեկան հարաբերությունների հետ: Դատարանը քննում է ծնողներից յուրաքանչյուրի անձնական որակները, նրանց բնավորության գծերը և բարոյական բնավորությունը: Հոր և մոր `երեխայի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու կարողությունը անպայման որոշվում է, սա ներառում է ժամանակացույցի և աշխատանքային պայմանների, ընտանեկան կարգավիճակի, նյութական հարստության, բնակարանային և կյանքի պայմանների ուսումնասիրություն: 10 տարեկանը լրանալուց հետո երեխայի կարծիքը պետք է հաշվի առնել:
• Ինչ իրավունք ունի երեխայից առանձին ապրող ծնողը
Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:
Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։
Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով»։
• Ով և ինչ հիմքերով է զրկում ծնողական իրավունքներից
Եթե ծնողը չի կարողանում ֆինանսապես ապահովել, վատ է վարվում երեխայի հետ, նա զրկվում է ծնողական իրավունքներից։
ՀՀ հանքարդյունաբերությամբ զբաղվում, որն շատ կարևոր է ՀՀ — ի զարգացման համար: Հ.Հ-ում զարգացած է նաև ձկնարդյունաբերությունը: Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, այդ պատճառով զարգացած է հանքարդյունաբերությամբ:
Բնօգտագործում է կոչվում բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից: Բնօգտագործումը երկու տեսակի է՝ ոչ ռացիոնալ և ռացիոնալ: Ոչ ռացիոնալ է, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են կիսատ, և վնաս է հասցվում միջավայրին: Հանքարդյունաբերությունը հիմնականում վատ է ազդում շրջակա միջավայրի վրա: Գոյանում են պոչամբարներ, մթնոլորտի աղտոտում, անտառների հատում, մարդու առողջության վնաս:
ՀՀ-ի բնական ռեսուրսները հիմնականում բաղկացած են գունավոր մետաղներից, որը հնարավորություն է տալիս զարգացնելու գունավոր մետալոգիան: ՀՀ-ում կան բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Հայաստանում կան շատ հանքավայրեր, սակայն նրանցից ոչ բոլորն են 100%-ով նպաստում Հայաստանի զագացմանը: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճը` Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք: Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով, որը նույնպես տնտեսության մեջ ունի իր տեղը:
Ռեսուրսները ՀՀ-ում թողնում են ոչ դրական հետևանքներ:
Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում առավելապես օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը միշտ ուղղորդված բնույթ ունի․ այն կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները գոյության տվյալ պայմանների նկատմամբ։
Սերնդից սերունդ գերազանցապես պահպանվում են միջավայրի որոշակի պայմաններում օգտակար ժառանգական փոփոխություններով օժտված առանձնյակները, որոնք էլ իրենցից հետո բեղուն սերունդ են թողնում։ Ընդհակառակը՝ միևնույն պայմաններում վնասակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակներն ավելի ու ավելի սակավաթիվ ու թույլ սերունդ են տալիս։
10-14-րդ դարերում հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց,աճեց դպրոցների քանակը: 11-12-րդ
դարերում նշանավոր դպրոց էր Անիի վարդապետարանը Կիլիկիան Հայաստանի նշանավոր ուսումնական
կենտրոնն էր։ Հայկական վարդապետարաններից նշանավորն էր Գլաձորի
համալսարանը, որը ստեղծվել է 1280–ական թթ֊ին։ Հետագայում քաղաքական վիճակից ելնելով նրանք
տեղափոխվեցին Տաթև:Տաթևի համալսարանը գործեց մինչև 1400-ական թթ-ը:Այդ ժամանակաշրջանի
նշանավոր պատմիչներից էին Հովհաննես Դրասխանակերտցին Կիրակոս Գանձակեցին Արիստակես
Լաստիվերցին,Թովմա Արծրունին, Սմբատ Գունդստաբլը և այլոք։ Իրավունքի բնագավառում հայտնի են
եղել Դավիթ Ալավկաորդին <<Կանոններ»>Մխիթար Գոշը «Դատաստանագիրք»: Գրականության
բնագավառի նշանավոր ներկայոցուցիչն է եղել Նասես Շնորհալին««Մատյան
ողբերգություն»
Հայկական մշակույթը 10֊14֊րդ դարերում:
Գրականությունը։ Ճարտարապնսպությունը: Որմնանկարչությանը: Մանրանկարչությունը:
10֊14֊րդ դդ. շարունակում էր զարգանալ, ժողովրդական բանահյուսությունը: 9֊10֊րդ դդ լրացվեց և հարստացավ
«Սասնա ծռեր» դյուցազնավեպը
10֊րդ դ. ամենամեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն տաղերով սկիզբ է դրվում հայ աշխարհիկ
բանաստեղծությանը։ Ազգային խոշոր գործիչ և բանաստեղծ էր Ներսես Շնորհալին:
Ֆրիկի բանաստեղծությունների մեծ մասը բողոք է աշխարհի անարդարությունների և օտարների
բռնությունների դեմ:
Վարդան Այգեկցին միջնադարի ամենանշանավոր հայ առակագիրն է
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր
Երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր 9֊րդ դ. սկսած:
Մեծ զարգացում ապրեց որմնանկարչությունը: Տաճարների ու ապարանքների ներքին պատերը սկսեցին
զարդարել շքեղ որմնանկարներով: Բուռն ծաղկում ապրեց մանրանկարչությունը՝ ձեռագիր մատյանների
պատկերազարդման արվեստը: Գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը:
Համո Սահյանը ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում, 1914թ. ապրիլի 14-ին: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում և այլն: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:
Գրողը մահացել է 1993թ. հուլիսի 17-ին:
Մթնոլորտի աղտոտում (օդի աղտոտում), այն քիմիական նյութերի,ֆիզիկական ազդակների և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել։
Օդի աղտոտման պատճառներըՏարբեր տարրեր և նյութեր են մտնում մթնոլորտ, որոնք փոխում են օդի բաղադրությունը և կենտրոնացումը: Հետևյալ աղբյուրները նպաստում են օդի աղտոտմանը.արդյունաբերական օբյեկտների արտանետումներ և գործունեություն;մեքենայի արտանետում;ռադիոակտիվ օբյեկտներ;Գյուղատնտեսություն;կենցաղային և արդյունաբերական թափոններ:Վառելիքի, թափոնների եւ այլ նյութերի այրման ժամանակ այրման արտադրանքն օդ է մտնում, ինչը էապես վատթարանում է մթնոլորտի վիճակը: Նաև շինհրապարակում առաջացած փոշին աղտոտում է օդը: RmԷԿ-երն այրում են վառելիքը և ազատում մթնոլորտը աղտոտող տարրերի զգալի կոնցենտրացիան: Որքան շատ գյուտեր է անում մարդկությունը, այնքան ավելի շատ օդի աղտոտման աղբյուրներ են հայտնվում և, ընդհանուր առմամբ, կենսոլորտը:Օդի աղտոտման հետևանքներըՏարբեր վառելիքների այրման ժամանակ ածխաթթու գազը արտանետվում է օդ: Greenերմոցային այլ գազերի հետ մեկտեղ, դա մեր մոլորակի վրա առաջացնում է այնպիսի վտանգավոր երեւույթ, ինչպիսին է ջերմոցային էֆեկտը: Դա հանգեցնում է օզոնի շերտի ոչնչացմանը, որն իր հերթին պաշտպանում է մեր մոլորակը ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվ ազդեցությունից: Այս ամենը հանգեցնում է գլոբալ տաքացման և մոլորակի կլիմայի փոփոխության:Սառցադաշտի հալվելը ածխաթթու գազի կուտակման և գլոբալ տաքացման հետևանքներից մեկն է: Արդյունքում Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ապագայում կարող են տեղի ունենալ մայրցամաքների կղզիների ու ափամերձ գոտիների ջրհեղեղներ: Someրհեղեղը որոշ շրջաններում կլինի կրկնվող երեւույթ: Բույսերը, կենդանիները և մարդիկ կմեռնեն:Օդը աղտոտելով ՝ տարբեր տարրեր ընկնում են գետնին ՝ թթվային անձրեւի տեսքով: Այս նստվածքները մտնում են ջրային մարմիններ, փոխում են ջրի կազմը, և դա առաջացնում է բուսական և կենդանական աշխարհի մահեր գետերում և լճերում:
Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում ստեղծվել է 1080թ.սակայն Լևոն Բ-ի կառավարման,ժամանակ/1187-1219թը Կիլիկիան հռչակվել է թագավորություն 1189թ հունվարի 6-ին Կիլիկիայի ՏարսոնՔաղաքում Լևոն Բ. թագադրվում է հայոց թագավոր և Կիլիկիան դառնում է թագավորություն:Իրկառավարման ժամանակ նա կատարել է մի շարք բարեփոխումներ:Նա Անտիոքի դքսությունը միացրեցԿիլիկիային:Նրա համար կարևոր էր Լամբրոն բերդի իշխան Հեթումյաններին ենթարկել իրեն,քանի որնրանք անընդհատ ընդիմանում էին և պառակտում առաջացնում:Լևոնին հաջողվում է գրավել Լամբրոնիբերդը:Առևտուրը զարգացնելու համար բարեկարգում է ճանապարհներն ունավահանգիստները: Առևտրական պայմանագրեր է կնքում Վենետիկի և Ջենովայի հետ:Նա մեծ տեղ էրհատկացնում նաև կրթությանը, նրա ժամանակակիցները ասում էին,որ Լևոնի կառավարման ժամանակ«Կիլիկացոց աշխարհը լցվեց իմաստությամբ»էր կատարած գործերի համար և ստացել Է Մեծագործ անունը:
Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ ՏիեզերակալԱշոտ III Ողորմած Հայոց թագավոր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ III–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ III հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Աշոտ III — ը «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։Սմբատ II Տիեզերակալ, Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիներիարքայատնից։ 958–ին դարձել է հոր ՝ Աշոտ III Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ II–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ I–ինը։ Վերջինս 982–ին Սմբատ II–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ II-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով