Рубрика: Uncategorized

Մայրենի

6-րդ դասարան

09.10.2018
Դասարանում 
Գրաբարյան օրեր

Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Ամեն մի ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է և հրի մեջ նետվում:

Բառարան

ամենայն — ամեն, ամեն մի

ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)

հատանի — հատվում է, կտրվում է

ի հուր — հուրը, հրի մեջ

արկանի — գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ

Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.

Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)

Ամենայն ծառ, որ տայ զպտուղ բարի չի հատանի  եւ ի հուր արկանի:

Տնային աշխատանք

  • Ժպիտ, փայտ, քար բառերով կազմի՛ր բարդ բառեր:

Ժպիտ — ժպտասեր, ժպտերես, քաղցրաժպիտ

Փայտ — փայտահատ, փայտաշեն, փայտագործ

Քար — քարայծ, քարաշեն, քարայր:

  • Տրվածբառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:

Դա կոչվում է ձայնագրեր:

Պահո՛, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

Շրը՛խկ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

Վա՛յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

 Հա՛ֆ-հա՛ֆ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

Փիշ՛տ, սա արդեն նորություն է:

Ծուղրուղու՛, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝դը՛ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

  • Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչնմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ — գառն — ուկ

բեռնել — բեռն — ել

դռնակ — դռն — ակ

թոռնիկ — թոռն — իկ

լեռնային — լեռն — ային

ծոռնիկ — ծոռն — իկ

հարսնուկ — հարս — ն — ուկ

մատնոց — մատ — ն — ոց

ողնաշար — ողն — ա — շար

ձկնկիթ — ձուկն — կիթ

ոտնաման — ոտն — ա — ման

մկնդեղ — մկն — դեղ:

  • Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ — բեռներ

գառ — գառներ

դուռ- դռներ

եզ — եզներ

թոռ — թոռներ

լեռ — լեռներ

ծոռ — ծոռներ

հարս — հարսներ

ձուկ — ձկներ

մատ — մատներ

մուկ — մկներ

նուռ — նռներ:

  • Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թռչուններր, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները:

 

Оставить комментарий