Рубрика: Uncategorized

English 22 — 26

Hometask: ex. 1 a,b c,d, ex.2 page 53

engling 1

1. My mother ‘s got fair hair.
2. Jim and Ashley have got the same colour eyes.
3. Sandra and Kate have got five cousins.
4. I have got a new bicycle, but I hate it.
5. I haven’t got any sisters.

engling 2
A: Hello, what would you like?
B: Hi. I’d like a kilo of rice and some sugar, please.
A: Anything else?
B: Yes, and some eggs, please.
A: OK thet’s six Euros, please.
B: Oh and I’d like an apple, and a banana, please.

engling 3.png

engling 4

1. I’d like this apple.
2. I’d like those bananas.
3. I’d like these carrots.
4. I’d like thet sandwich.

Ex.2 page 53
engling 51.png

Parts ot the body — foot, arm, finger, mouth,
Animals — fish, kangaroo, cockroach,
Food — butter, cheese, sugar,

Рубрика: Uncategorized

Նախագիծ. Մխիթար Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն շրջանավարտներ Սուրբ Ղազար կղզում ուսում ստացած Սեբաստացի շրջանավարտներ

Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>> անվան դպրոցում: Այն ունի յոթը տարբեր մասնածուղեր Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ և վերջապես Քոլեջ:Մեր դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից նաև իր ուսումնական ծրագրով առավոտյան ընդհանուր պարապունքով (որտեղ երգում և պարում ենք), Մեդիաուրբաթով (ամեն ուրբաթ օրը փորձում ենք ցույց տալ մեր ծնողներին թե ինչ են սովորեցրել մեզ և ինչպես ենք սովորել): Եվ մեր դպրոցում ազատ հագուստ է: Նաև մեր դրուցում բոլոր սովորողները աշխատում են համակարգիչներով, և ամեն սովորող պետք է ունենա իր բլոգը, որտեղ նրանք դնում են իր աշխատանքերը և տնայինները: Մեր դպրոցում կարող ես ընտրել քո ուզած սպորտաձևը սուսերամարտ, նետաձգություն, ֆուտբոլ և այլն: Նաև հնարավորություն ունես ընտրել քո ուզած զբաղմունքը կավագործություն, տեխնոլոգիա և այլն:

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

Рубрика: Uncategorized

25.10.2018

Դասարանում 

Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Կարդա այսպես.

Աստուած — Աստված

լոյս — լույս

Բառարան

եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունըփոխադրելու համար)

եղեւ — եղավ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Եվ Աստված ասաց՝ թող լույս լինի, և լույս եղավ:

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

 

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ


Տնային աշխատանք

Բանաստեղծությունը սովորել անգիր 
Աշո՛ւն էքամի

 

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,Քամին ամեհի
Ճամփում ամայի…
Ավ. Իսահակյան
1. Բացատրի՛ր բառերը՝

ունայնություն — դատարկ, փուչ, սին

ամեհի — հզոր, ուժեղ

ամայի — անմարդաբնակ, անշեն, բնակչության վայրից հեռու:

  • Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Այս բանաստեղծությւան մեջ ներկայացվում է քամին, որը պտտվումէ ամայի դաշետրի մեջ:

  • Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը արտահայտում է աշնան թաղծոտ տրամադրությունը:

  • Աշունիմքաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում… Աշնանային լուսանկարներ արա՛, ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր նկարները հրապարակի՛ր բլոգումդ և կցի՛ր  մեկնաբանություն:

 

Աշունը իմ բակում

Նկարներում պատկերված է աշունը իմ բակում: Աշունը յուրահատուկ է մյուս եղանակներից: Աշնանը մարդիկ ուրախ — ուրախ անցնում են բերքահավաքի: Աշնանը սկսում է մառախլապատ եղանակները

Рубрика: Uncategorized

24.10.2018

Դասարանում 
Բանաստեղծությունների քննարկում
Առասպել խաղողի մասին: 
Ինչպե՞ս է ստեղծվում գինին. գինեգործության պատմություն :

Տնային աշխատանք
 Բացատրի՛ր ասացվածքը և ներկայացրու որևէ իրավիճակ, որտեղ տեղին կլինի օգտագործել այն:

Երբ կշտացավ, սոված լինելը մոռացավ:

Մարդ երբ ոված է լինում մտածում է թե երբ պետք է ուտի, ուտելուց հետո էլ ոչ ոք չի մտածում սոված լինելու մասին: Հիշում է այն ժամանակ երբ նորից սովածանում է:

Ես եղբայրս և մորաքույրս մեկնեցիք մեկ շաբաթով Իտալիա շրջագայության: Եղանք շատ գեղեցիկ քաղաքներում: Վատը այն էր, որ ես ծանոթ չէի Իտալական ժաշատեսակներին: Նախընտրում էի ուտել միայն պիցցա: Երբ վերադարձանք Երևան սկսեցի ուտել այն ճաշատեսակները, որը մայրիկը պատրաստել էր:

Փակագծերումտրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցումարտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Զարդասեղանին սանր էր դրված:

 Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է:

 Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր:

 Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

 Նա մի շատ բարի կախարդ էր:

 Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր:(Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր:

 Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր:

 Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները:

 Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Պատին մի աղջկա նկար էր կախված:

 Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

 Սիրով եթե նկարեր, նկարը սիրուն կստացվեր:

3., Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը: Գտի՛ր ո՞րբառն է թելադրում գոյականների ձևը:

 Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):

 Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնության):

 Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Մարզիկը հանդիսատեսների (համակրանքից) բացի գավաթն էլ շահեց:

 Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառի) մեջ:

 Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:

 Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսների) հետ:

 Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

 Ըստ (օրինակներ)՝ տասը նախադասություն գրեցի:

 Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

 Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանցն) են հրապուրում զանազան ձայներով:

Рубрика: Uncategorized

23.10.2018

Դասարանում 
Աշունը ճապոնական պոեզիայում. բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն:

  1. Էլեկտրոնային, թղթայինև աուդիոգրքեր. ո՞րն եմ նախընտրում, ո՞րն են նախընտրում իմշրջապատի մարդիկ, ի՞նչ վերաբերմունք ունեմ: Գրել միայն հիմնավորված կարծիք:

Իմ կարծիքով էլեկտրոնային գրքերը ավելի հարմարավետ են քան սովորական գրքերը: Որովհետև գրքերը ավելի ծանր են լինում և հաստ: Իսկ էլեկտրոնային գրքերը թեթև են և հարմարավետ: Ես կողմ եմ էլեկտրոնային գրքերից: Աուդիո գրքերից ել եմ օգտվում, բայց ինձ ավելի հարմարավետ է էլեկտրոնայինով, որովհետև աուդիո գրքերի ձայնը կարծես թե արեստական է ստացվում և իմաստը դժվար է լինում հասկանալ:

Տնային աշխատանք

Չինական պոեզիա:

Անտառում

Ծառերն են սառչում,

Աշունը շնչեց լեռներից:

Ցրվում է ամպը,

Լուսավոր է տարածքը գետի:

Անտառի թավուտում

Թափառում եմ հիմա միայնակ:

Ո՞ւմ հետ որոնեմ

Ուշացած ծաղիկը աշնան:

Այս բանաստեղծությունը աշնան մասին է: Թե անտառում  աշնանը ինչ իրադարձություններ են լինում: Երբ գալիս է աշունը ծառերը անտառոսկսում են մռսել

 

Рубрика: Uncategorized

Երևան 2800 «նախագիծ»

Երևան քաղաքի պատմությունը

  •  Երևան անվան նշանակությունը
    Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։
  •  Երևանը որպես գավառական քաղաք
    1832 թ-ին բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ տեսուչ և ուսուցիչ է աշխատել Խաչատուր Աբովյանը:1840 թ-ին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը մտել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառական քաղաքի: 1849 թ-ին ստեղծվել է Երևանի նահանգը՝ համանուն կենտրոնով: 1874 թ-ին, վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկն էլ Երևանի գավառն էր:
  •  Երևանը որպես մայրաքաղաք
  • Ինչպես են նկարագրել եվրոպացի ճանապարհորդները
  •  Հայ նկարիչները և Երևանը
  •  Մի երգի պատմություն

Ուսումնասիրել քո բնակության վայր

  • Կազմել դիագրամ` Երևանի վարչական շրջաններն ըստ տարածքի մեծության
  • Հարցումների դիագրամի հիման վրա պազմել, թե միջին դպրոցի սովորողները վարչական  որ շրջաններից են
  • ըստ բնակության վայրերի կազմել ենթանախագծային խմբեր և  շրջագայությունների միջոցով ուսումնասիրել
  • Ա. թաղերը, անվան ստուգաբանությունը, պատմական ակնարկը
  • Բ. արձանների պատմությունը, քանդակագործները
  • Գ.5 խնդիրների արձանագրում/ հարցում բնակիչներից/
  • Դ. մի քանի փողոցների մասին պատում
  • Ե. կարևոր շինությունները
  • Զ.գտնել 5 տարբերություններ հին ու նոր այդ տարածքի մասին

Այս ամենը ֆիքսել ֆոտոխցիկով, հարցումները` ձայնագրիչով

Անցորդներից անցկացնել հարցում.

  • սիրում եմ իմ Երևանը, որովհետև….
  • կուզեի Երևանում փոխվեր…..

Ամփոփում

Կլոր սեղանի շուրջ խմբերը ներկայացնել հետազոտությունները, քննարկել, ծանոթանալ տարբեր վարչական շրջաների խնդիրներին և հետաքրքիր պատմություններին

Ֆիլմերի ստեղծում, բուկլետների ստեղծում/նաև անգլերեն ,ռուսերեն/, բլոգներում նյութերի տեղադրում

Վարչական առումով Հայաստանի մայրաքաղաք Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների, որոնք իրենց հերթին բաժանված են թաղամասերի։

 

Yerevan's_districts-hy.svg

Рубрика: Uncategorized

Մաթեմ Բ

Սիրելի սովորողներ, մենք շարունակում ենք մեր նախագիծը, և այս շաբաթ լուծում ենք Կարինե Գոմցյանի կազմած խնդիրները։

Կենդանիներ
Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը:
Պատ.՝ փիղը կշռում է 200կգ

Մարդ
Մարդու ուղեղը բաժանվում է 4 մասի: Ամեն մասում կա մոտավորապես 20 արյունատար երակ: Քանի արյունատար երակ կլինի 3/4 մասում:
Պատ.՝ 60 արյունատար

Սպորտ
Հասուն մարդու մոտ, երբ նա լինում է անշարժ, նրա սրտի բաբախյունը հասնում է 70 զարկի/րոպեում: Երբ նույն մարդը վազում է, նրա սրտի բաբախյունը հասնում է մինչև 90 զարկի/րոպեյում: Քանի բաբախյուն կանի մարդու սիրտը մեկ ժամում:  Հաշվեք երկու դեպքիհամար էլ՝ անշարժ և վազելիս։
Պատ.՝ անշարժ՝ 4200, վազելիս՝ 5400:

Ֆուտբոլասերների համար
Ֆուտբոլիստը պարապմունքի ժամանակ յուրաքանչյուր փուլում խփում էր 3 գնդակ, որից գոլ էր մտնում միայն 1-ը, բայց իր մտածելով գոլ մտնում էր 2-ը: Այսպես նա խաղաց 12 փուլ: Քանի գոլ խփեց այդ 12 փուլերի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվարկով և իրականում:

Իր հաշվարկով՝ 24, իրականում՝ 12:

Խոհանոցային
Գաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2կգ ալյուր և 1 ձու: Մեկ գաթան հերիքում էր միայն 5 հոգուն: Մանեին հյուր են գալիս 45 հոգի: Քանի կիլոգրամ ալյուր և ձու է հարկավոր Մանեին իր բոլոր հյուրերին գաթա հյուրասիրելու համար։

Պատ.՝ 18 կգ ալյուր և 9 հատ ձու:

Նորաձևություն
Նորաձևը անցյալ տարի կարեց դեղին գույնի շոր և օգտագործեց 20մ կտոր: Այս տարի նորաձևը փորձում է կարել կարմիր շոր, որի համար նրան անհրաժեշտ է միայն անցյալ տարվա կտորի 20%-ը: Ինչքան կտոր և թել օգտագործեց նորաձևը, եթե թելի երկարությունը անցյալ տարվա կտորի 10%-ն է:
Պատ.՝ 4 մետր կտոր և 2 մետր թել:

Մեքենա
Մեքենան գնում էր Երևան-Գյումրի ճանապարհով: Ճանապարհի արագության արգելափակումը 70կմ/ժ-ն է: Մեքենան խաղտում է արգելափակված արագությունը և տուգանվում 30.000դր-ով: Յուրաքանչյուր 1կմ ավել խաղտում անելու համար տուգանում են 1000դր-ով: Քանի կմ/ժամ է եղել այդ պահին մեքենայի արագությունը:
Պատ.՝ 100կմ/ժ

Հարց խնդիրներ

  1. Կարո՞ղ եք հաշվել պուճուրիկ սև կետիկները
    111
    Պատ.՝ սև կետեր չեն երևում:
  2. Հայացքը շարժելով աջ ու ձախ՝ նայեք խաչին։ Ի՞նչ է կատարվում։
    111

Պատ.՝ մեզ երևում է, որ այդ սլաքները սկսում են շարժվել և միանալ:

  1. If Today is Saturday.
    After 71 days which day of the week will it be?
    111

Պատ.՝ Sunday

 

Рубрика: Uncategorized

22.10.2018

Դասարանում 
,,Աշուն,, բանաստեղծության քննարկում, ընթերցում :

1. 136.  Փորձի՛ր պարզել, թե ի՛նչ հարցի են պատասխանում ընդգծված բառակապակցությունները,

Դպրոցի դիմաց մի մեծ, կարմիր ավտոբուս է կանգնած:

Դպրոցի դիմաց — Որտեղ

Երեխան թաքնվել էր սեղանի տակ:

Սեղանի տակ — Որտեղ

Քո բաժինը սեղանի վրա եմ թողել:

Սեղանի վրա — Որտեղ

Երկու գետերի միջև ընկած առատ ու հարուստ երկիր էր:

Գետերի միջև — Որտեղ

Քաղաքի շուրջը անտառն էր խշշում:

Քաղաքի շուրջը  — Որտեղ

Մեր բարդու վրա արագիլը բույն էր հյուսել:

Բարդու վրա — Որտեղ

  1. Ընդգծված բառերը փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:

Ամբողջ երեկո խոսում էինք անտառի մասին:

Ամբողջ երեկո խոսում էինք:  

Կանգնել էր հաղորդավարի խցիկի մոտ:

Կանգնել էր հաղորդավարի:

Իր կյանքն ապրում է թիթեռի նման:

Իր կյանքն ապրում է:

Ընկերոջ փոխարեն վիճում էր ու պատասխանում նրան ուղղված հարցերին:

Վիճում էր ու պատասխանում նրան ուղղված հարցերին:

Չնայած գոռոզությանը՝ սիրում է ընկերներին օգնել:

Սիրում է ընկերներին օգնել:

Որտեղ ասես լինում ես՝ բացի դպրոցից:

Որտեղ ասես լինում ես:

Լավ էր, ամեն ինչ վերջացրինք առանց աղմուկի:

Լավ էր, ամեն ինչ վերջացրինք:

Տնային աշխատանք

Աշունը ճապոնական պոեզիայում:  Կարդացե՛ք բանաստեղծությունները, Ձեր ընտրությամբ երեք բանաստեղծություն սովորեք անգիր և գրավոր վերլուծեք(ներկայացրեք ինչի մասին է) բլոգում :

Բանաստեղծությունները աշնան մասին էին: Պատմում էրաշնան իրադարձությունների մասին:

Рубрика: Uncategorized

Նեֆերտիտիի մասին

Նեֆերտիտիի կիսանդրի, ամառնական ոճի և ընդհանրապես հին եգիպտական արվեստի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, Նեֆերտիտիի ոճավորված դիմաքանդակն է, որը փարավոն-հեղափոխող Էխնաթոնի կինն էր, որն իշխում է Հին Եգիպտոսում մ.թ.ա 1351-1334 թվականներին։

ՆեֆերտիNofretete Neues Museum.jpgտիի կիսանդրին հայտաբերվել է 1912 թվականի դեկտեմբերի 6-ին, Թել Էլ Ամառնայում՝ Հին Ահեհատոն քաղաքի պեղումների ժամանակ, որոնք տեղի էին ունենում Գերմանական արևելյան հանրության հովանավորությամբ, գերմանացի եգիպտագետ՝ Լյուդվիգ Բորհարդտի ղեկավարությամբ։ Կիսանդրին տասնյակ մյուս քանդակների հետ հայտնաբերել են Հին Եգիպտոսի քանդակագործ Թութմոսի տան սենյակներից մեկում, որը քանդակում էր Էխնաթոն փարավոնին և նրա մերձավորներին։

1913 թվականին Նեֆերտիտիի կիսանդրին տեղափոխվել է Գերմանիա և պահվել է Ջեյմս Սիմոնի՝ Գերմանական արևելյան հանրության երկրորդ գանձապահի և խոշոր ձեռնարկատիրոջ տանը, որն անձամբ էր հովանավորում այդ պեղումները։ 1920 թվականին Ջեյմս Սիմոնը քանդակը նվիրեց Բեռլինի Առաջավոր Ասիայի թանգարանին: Առաջին անգամ Նեֆերտիտիի դիմաքանդակը ցուցադրվել է 1924 թվականին Թանգարանային կղզու Նոր թանգարանում՝ կառուցված հատուկ եգիպտական հավաքածուների համար։ Պատերազմի տարիներին Նեֆերտիտիի կիսանդրին մյուս մշակութային արժեքների հետ պահվում էր զենիտային աշտարակի բունկերում և աղի հանքում։ Պատերազմից հետո ցուցադրվել է Արևմտյան Բեռլինում և 2009 թվականին վերջնականապես վերադարձել է Թանգարանային կղզի՝ վերականգնված Նոր Թանգարանի ցուցադարան։ Նեֆերտիտիի կիսանդրին պաշտոնապես պատկանում է Պռուսական մշակութային ժառանգության ֆոնդին, այնուամենայնիվ, Եգիպտոսը, ի դեմս մշակույթի նախարարության իր աշխատակիցների, շարունակում է պնդել, որ քանդակի՝ Գերմանիայում գտնվելը անօրինական է, և պետք է վերադարձվի Եգիպտոս։

Կիսանդրին կազմված է կրաքարից և պատված է գիպսաանհիդրիտային խառնուրդով և ներկված վեց գույնով։ Ձախ ակնակապիճը դատարկ է։ Մասնագետների տեսակետները, ձախ աչքի բացակայության վերաբերյալ, բավականին տարբեր են։ Քանդակը իրենից ներկայացնում է թագուհու կատարելացված պատկերը, նրա դեմքը լիովին համաչափ է։ Ըստ խորհրդային եգիպտագետ Միլիցա Մատյեի, Նեֆերտիտիի կիսանդրիում «ապշեցուցիչ է դիմագծերի ժլատ ընտրությունը՝ անհրաժեշտ քանդակի արտահայտչության համար, այդ նրբությունը, որը և ամբողջ ստեղծագործությանը հաղորդում է իրական կենսականություն»:

Նեֆերտիտիի բազմերանգ դիմաքանդակի հիանալի պահպանվածությունը, այն հայտնաբերող գիտարշավի ղեկավարի անձի անորոշությունը, որը չունի ճշգրիտ բացատրություն քանդակի ձախ աչքի բացակայության վերաբերյալ, կասկածներ են հարուցել նրա իրական լինելու վերաբերյալ, և 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում մի քանի հետազոտողներ 1912 թվականին Նեֆերտիտիի կիսանդրու կեղծվելու մասին տեսություններ առաջ քաշեցին, որոնք մերժվում և հերքվում են պաշտոնական գիտության կողմից։