Рубрика: Uncategorized

Երևան 2800 «նախագիծ»

Երևան քաղաքի պատմությունը

  •  Երևան անվան նշանակությունը
    Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։
  •  Երևանը որպես գավառական քաղաք
    1832 թ-ին բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ տեսուչ և ուսուցիչ է աշխատել Խաչատուր Աբովյանը:1840 թ-ին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը մտել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառական քաղաքի: 1849 թ-ին ստեղծվել է Երևանի նահանգը՝ համանուն կենտրոնով: 1874 թ-ին, վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկն էլ Երևանի գավառն էր:
  •  Երևանը որպես մայրաքաղաք
  • Ինչպես են նկարագրել եվրոպացի ճանապարհորդները
  •  Հայ նկարիչները և Երևանը
  •  Մի երգի պատմություն

Ուսումնասիրել քո բնակության վայր

  • Կազմել դիագրամ` Երևանի վարչական շրջաններն ըստ տարածքի մեծության
  • Հարցումների դիագրամի հիման վրա պազմել, թե միջին դպրոցի սովորողները վարչական  որ շրջաններից են
  • ըստ բնակության վայրերի կազմել ենթանախագծային խմբեր և  շրջագայությունների միջոցով ուսումնասիրել
  • Ա. թաղերը, անվան ստուգաբանությունը, պատմական ակնարկը
  • Բ. արձանների պատմությունը, քանդակագործները
  • Գ.5 խնդիրների արձանագրում/ հարցում բնակիչներից/
  • Դ. մի քանի փողոցների մասին պատում
  • Ե. կարևոր շինությունները
  • Զ.գտնել 5 տարբերություններ հին ու նոր այդ տարածքի մասին

Այս ամենը ֆիքսել ֆոտոխցիկով, հարցումները` ձայնագրիչով

Անցորդներից անցկացնել հարցում.

  • սիրում եմ իմ Երևանը, որովհետև….
  • կուզեի Երևանում փոխվեր…..

Ամփոփում

Կլոր սեղանի շուրջ խմբերը ներկայացնել հետազոտությունները, քննարկել, ծանոթանալ տարբեր վարչական շրջաների խնդիրներին և հետաքրքիր պատմություններին

Ֆիլմերի ստեղծում, բուկլետների ստեղծում/նաև անգլերեն ,ռուսերեն/, բլոգներում նյութերի տեղադրում

Վարչական առումով Հայաստանի մայրաքաղաք Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների, որոնք իրենց հերթին բաժանված են թաղամասերի։

 

Yerevan's_districts-hy.svg

Оставьте комментарий