Рубрика: Uncategorized

Մաթեմ Բ

Սիրելի սովորողներ, մենք շարունակում ենք մեր նախագիծը, և այս շաբաթ լուծում ենք Կարինե Գոմցյանի կազմած խնդիրները։

Կենդանիներ
Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը:
Պատ.՝ փիղը կշռում է 200կգ

Մարդ
Մարդու ուղեղը բաժանվում է 4 մասի: Ամեն մասում կա մոտավորապես 20 արյունատար երակ: Քանի արյունատար երակ կլինի 3/4 մասում:
Պատ.՝ 60 արյունատար

Սպորտ
Հասուն մարդու մոտ, երբ նա լինում է անշարժ, նրա սրտի բաբախյունը հասնում է 70 զարկի/րոպեում: Երբ նույն մարդը վազում է, նրա սրտի բաբախյունը հասնում է մինչև 90 զարկի/րոպեյում: Քանի բաբախյուն կանի մարդու սիրտը մեկ ժամում:  Հաշվեք երկու դեպքիհամար էլ՝ անշարժ և վազելիս։
Պատ.՝ անշարժ՝ 4200, վազելիս՝ 5400:

Ֆուտբոլասերների համար
Ֆուտբոլիստը պարապմունքի ժամանակ յուրաքանչյուր փուլում խփում էր 3 գնդակ, որից գոլ էր մտնում միայն 1-ը, բայց իր մտածելով գոլ մտնում էր 2-ը: Այսպես նա խաղաց 12 փուլ: Քանի գոլ խփեց այդ 12 փուլերի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվարկով և իրականում:

Իր հաշվարկով՝ 24, իրականում՝ 12:

Խոհանոցային
Գաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2կգ ալյուր և 1 ձու: Մեկ գաթան հերիքում էր միայն 5 հոգուն: Մանեին հյուր են գալիս 45 հոգի: Քանի կիլոգրամ ալյուր և ձու է հարկավոր Մանեին իր բոլոր հյուրերին գաթա հյուրասիրելու համար։

Պատ.՝ 18 կգ ալյուր և 9 հատ ձու:

Նորաձևություն
Նորաձևը անցյալ տարի կարեց դեղին գույնի շոր և օգտագործեց 20մ կտոր: Այս տարի նորաձևը փորձում է կարել կարմիր շոր, որի համար նրան անհրաժեշտ է միայն անցյալ տարվա կտորի 20%-ը: Ինչքան կտոր և թել օգտագործեց նորաձևը, եթե թելի երկարությունը անցյալ տարվա կտորի 10%-ն է:
Պատ.՝ 4 մետր կտոր և 2 մետր թել:

Մեքենա
Մեքենան գնում էր Երևան-Գյումրի ճանապարհով: Ճանապարհի արագության արգելափակումը 70կմ/ժ-ն է: Մեքենան խաղտում է արգելափակված արագությունը և տուգանվում 30.000դր-ով: Յուրաքանչյուր 1կմ ավել խաղտում անելու համար տուգանում են 1000դր-ով: Քանի կմ/ժամ է եղել այդ պահին մեքենայի արագությունը:
Պատ.՝ 100կմ/ժ

Հարց խնդիրներ

  1. Կարո՞ղ եք հաշվել պուճուրիկ սև կետիկները
    111
    Պատ.՝ սև կետեր չեն երևում:
  2. Հայացքը շարժելով աջ ու ձախ՝ նայեք խաչին։ Ի՞նչ է կատարվում։
    111

Պատ.՝ մեզ երևում է, որ այդ սլաքները սկսում են շարժվել և միանալ:

  1. If Today is Saturday.
    After 71 days which day of the week will it be?
    111

Պատ.՝ Sunday

 

Оставьте комментарий