Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>> անվան դպրոցում: Այն ունի յոթը տարբեր մասնածուղեր Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ և վերջապես Քոլեջ:Մեր դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից նաև իր ուսումնական ծրագրով առավոտյան ընդհանուր պարապունքով (որտեղ երգում և պարում ենք), Մեդիաուրբաթով (ամեն ուրբաթ օրը փորձում ենք ցույց տալ մեր ծնողներին թե ինչ են սովորեցրել մեզ և ինչպես ենք սովորել): Եվ մեր դպրոցում ազատ հագուստ է: Նաև մեր դրուցում բոլոր սովորողները աշխատում են համակարգիչներով, և ամեն սովորող պետք է ունենա իր բլոգը, որտեղ նրանք դնում են իր աշխատանքերը և տնայինները: Մեր դպրոցում կարող ես ընտրել քո ուզած սպորտաձևը սուսերամարտ, նետաձգություն, ֆուտբոլ և այլն: Նաև հնարավորություն ունես ընտրել քո ուզած զբաղմունքը կավագործություն, տեխնոլոգիա և այլն:
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։