Դասարանում
Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:
Կարդա այսպես.
Աստուած — Աստված
լոյս — լույս
Բառարան
եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունըփոխադրելու համար)
եղեւ — եղավ
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):
Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
Եվ Աստված ասաց՝ թող լույս լինի, և լույս եղավ:
ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Կարդա այսպես.
ծովն — ծովըն
զկարմրիկն — ըզկարմրիկըն
ի բոցոյն — ի բոցույն
Բառարան
երկնէր — երկնում էր (ծնում էր)
երկին — երկինք(ը)
ծովն ծիրանի — ծիրանի ծովը
երկն — երկունքը
ի ծովուն — ծովում, ծովի մեջ
ունէր — 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող — եղեգնի փողով
ելանէր — ելնում էր
ի բոցոյն — այն բոցից
վազէր — վազում էր
աչկունք — աչիկները
արեգակունք – արեգակներ
Տնային աշխատանք
Բանաստեղծությունը սովորել անգիր
Աշո՛ւն է, քամի…
Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,Քամին ամեհի
Ճամփում ամայի…
Ավ. Իսահակյան
1. Բացատրի՛ր բառերը՝
ունայնություն — դատարկ, փուչ, սին
ամեհի — հզոր, ուժեղ
ամայի — անմարդաբնակ, անշեն, բնակչության վայրից հեռու:
- Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
Այս բանաստեղծությւան մեջ ներկայացվում է քամին, որը պտտվումէ ամայի դաշետրի մեջ:
- Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը արտահայտում է աշնան թաղծոտ տրամադրությունը:
- Աշունիմքաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում… Աշնանային լուսանկարներ արա՛, ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր նկարները հրապարակի՛ր բլոգումդ և կցի՛ր մեկնաբանություն:
Աշունը իմ բակում
Նկարներում պատկերված է աշունը իմ բակում: Աշունը յուրահատուկ է մյուս եղանակներից: Աշնանը մարդիկ ուրախ — ուրախ անցնում են բերքահավաքի: Աշնանը սկսում է մառախլապատ եղանակները