Рубрика: Uncategorized

Արձակուրդի ընթացքում

Ես առաջին շաբաթը մեկնեցի Իտալիա — Հռոմ: Առաջին օրը Իտալիայում մենք ոչինչ չտեսանք, որովհետև մի քանի ժամ սպասել ենք օդանվակայանում: Մեր իրերը ստանալուց հետո մեկնեցին հյուրանոց: Երեկոյան ես, եղբայրս և մորաքույս գնացինք դիտելու Հռոմը: Գնացինք Հռոմի հայտնի շատրվանների մոտ, որը անվանում էին Տրևիի շատրվաները: Ահա նկարը: Եվ մենք ուզում էինք գտնել Կալիզեյը, բայց ցավոք չտեսանք:

Հաջորդ օր մեկնեցինք Պիզա քաղաքը: Երբ մոտեցանք պիզայի աշտարակի մոտ բոլորի մոտ բերանները բաց մնացին շատ գեղեցիկ էր: Եվ իրոք, որ Պիզայի աշտարակը թեք է: Ահա և նկարը

Իսկ հաջորդ օր մենք մեկնեցինք Ֆլարենցիա: Մենք լուրերով իմացանք, որ Հռոմում արագ ընթաց գնացքը որը գտնվում էր բարձրության վրա քանդվել էր և մահացել են բոլոր այն մարդիկ, որոնք գտնվում էին գնացքի մեջ: Ֆլարենցիայում շատ գեղեցիկ էր և հետաքրքիր: Այն տեղ որոշ տների մասերը կոչվում էին կենդանիների անվանումներով: Մի մասը կրիայի անվանմամբ, մի մասը արծվի: Եվ այն տեղ դրված էր նրանց ցայտաղբյուրները: Ահա նկարները:

Իսկ հաջորդ օրը մեկնեցինք Վենետիկ, իսկ Վենետիկ գնացինք նավով: Իմ մորաքույրը ասում էր, որ մենք իրարից հեռու չգնանք թե չէ կկորչեք: Վենետիկում ոնց որ լաբիրինթոս լինի շատ հեշտ է կորչելը: Մենք այնքան էինք հիանում Վենետիկով որ մեր խումբը կորցրեցինք, լավ է, որ մենք հիշում էինք թե որտեղ պետք էր հանդիպել: Եվ վերադառանուցել գնացինք նավակով:Ահա նկարները:

Իսկ ամենավերջին օրը վերադարձանք Հռոմ: Արդեն ուղեկցողի հետ էինք նա մեզ ցույց տվեց Կալիզեյը: Ահա նկարները: