Դասարանում
Հասուն արտ
Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:
Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:
Հարցեր
- Բառերն ու արտահայտությունները արևելահայերեն դարձրո՛ւ՝ հագեր են, բռնկեր է, ծղոտներուն տակ, քիստերուն մեջ:
հագեր են — հագել են
բռնկեր է — բռնկվել է
ծղոտներուն տակ — ծղոտների տակ
քիստերուն մեջ — ցորենների մեջ
- Բացատրի՛ր փոխաբերությունները
Ա. Արտս ոսկուն է — Արտը կարծես ոսկի լինի:
Բ. Երկինքն է կրակ — Երկինքը փայլող արևը կարծես կրակ լինի:
Գ. Քառաշար հասկեր քառաշար սաթով արև են հագել — Չորս շարքով հասկերը կարծես արևի շողերն են հագել:
- Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը ցորենի մասին էր: Թե ոնց էր երկինքը կրակի նման դառնում: Թե ոնց են ցորենի հասկերը փայլում արևի տակ: Կարծես թե այնտեղ արտը ոսկի լիներ:
- Դուրս գրի՛ր գույն արտահայտող բառերն ու բառակապակցությունները,ո՞րն է բանաստեղծության մեջ գերիշխող գույնը, ինչո՞վ է դա պայմանավորված:
Արտըս ոսկո՜ւն է…
Մանգաղով արծաթ:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
- Բանաստեղծությունն ի՞նչ տրամադրություն է արտահայտում:
Այս բանասեղծությունը կարդալով մարդու սիրտը լցվում է ուրախությամբ բեռկրանքով: Նայելով ցորենի դաշտի ոսկե հասկերին յուրաքանչյուր մարդ զգում , որ այդ տարի իր ամբարը կլցվի ցորենով:
Տնային աշխատանք
Դասարանական աշխատանքն ավարտել տանը, եթե կիսատ է մնացել:
1. Կետերը փոխարինի՛ր ինչ—որ կամ ինչ որ բառերով: Դրանցից ո՞րն է շաղկապ:
Երազում տեսնում էր այն, ինչ որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար, ինչ — որ կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ — որ ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ — որ ուրախբան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: Ինչ որ այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ — որ նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ, որ նվիրական ու թանկ էր իրհամար: Ինչ — որ փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես: Ինչ որ եղելէ, ոչինչ, մոռացի՛ր:
- Կետերըփոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխանգոյականներով:
Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին : Մի անգամ այդ կանոնըՖրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից:
Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն կրեցին անգլիացիներից: Ինքը՝Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջափակման մեջ: Լսվեց հաղթողզինվորներից մեկի բացականչելը՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորը իրեն չկորցրեց և իպատասխան գոռաց.
— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները միպահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատումը:
- Տրվածհատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբարկետադրելով:
Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներնանտառում:
Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ <<Աքսորականներն անտառում>>:
Հաղթանակ և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:
1969թ. ամերիկացի աստղագնացները <<Ապոլոն-11>> տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:
Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Դունկանի զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացինխիզախ ծովայինին գտնելու:
<<Ջերմուկ>> հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:
Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի <<Հազարան բլբուլ>> արկածային վեպը: