Մի թագավոր է լինում, որը երեխա ուներ: Թագավորը իր ծառաներին հրամայում էր, որ իր զավակին ամեն օր պատիվ տան: Մի օր ծառան երեկոյան զավակին տարավ պալատ և գնաց: Այդ օրը տղան շատ էր գինի խմել և հարբել էր, դուրս եկավ պալատից հարբած և ընկավ աղբանոցը և մահացավ: Թագավորը հրամայում է ծառաներին.
-Բոլոր այգիները փակեք և բոլոր կարասները ջարդեք:
Այդպես էլ անում են: Մի այր կին է լինում իր զավակի հետ: Ամեն երեկո կինը իր զավակին հաց ու երկու թաս գինի է տալիս: Մի երեկո տղան հարբած տնից դուրս է գալիս և տեսնում է թագավորական առյուծին, և սպանում նրան: Թագավորը այրի կնոջն ու տղային կանչում է իր պալատը, և հարցնում.
— Ով է սպանել իմ առյուծին:
Տղան ասաց.
— Ես եմ սպանել, երեկոյան տնից դուրս եմ եկել և սպանել:
Այրի կինը ասում է.
— Ես նրան գինով եմ սնուցել:
Եվ թագավորը ասաց իր ծառաներին, որ այնպիսի գինի պատրաստեն և խմեն, որ ոչ թե աղբանոցում մահանան, այլ առյուծ սպանեն: