Рубрика: Uncategorized

Պատմություն

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Վանի թագավորության ձևավորումը

Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։

Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Վանի թագավորության անվանումը տարբեր աղբյուներում

 

Պետական կառուցվածքը

Այն ոչ թե սոսկ հասարակա-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։

Տարածքային և պետական միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոնական ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիրական հարաբերությունները և քաղաքական կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։

Վանի թագավորության արքայացանկ , իրենց գործունեությունը

 

Զինված ուժերը

Զինված ուժերի կազմակերպումը, հանդերձավորումն ու ռազմականարվեստի կատարելագործումը մշտապես գտնվել են Արարատյանպետության, Վանի (Բիայնիլիի) կամ Տուշպայի արքունիքի հոգածության ներքո։ Վանի թագավորության պետական հզորության հիմքը եղել է ռազմունակ զորաբանակը, որի ստեղծումը թելադրվել է նրա վարած արտաքին և ներքին քաղաքականության մի շարք գործոնների (արտաքին թշնամիների հարձակումները դիմագրավելու, միջազգային դիրքն ապահովելու, ռազմագերիներ ձեռք բերելու, կենտրոնախույս ցեղերի ընդդիմություններն ընկճելու, շահագործվող խավերին հնազանդեցնելու և այլն անհրաժեշտությամբ։ Արարատյանթագավորության պետական հարուստ գանձարանները, ռազմավարչական կենտրոններում ամբարված մթերքները, մետաղահանքերի բուռն շահագործումն ու արհեստների (հատկապես զինագործության) զարգացումը Վանի արքաներին հնարավորություն են տվել պահելու մեծաթիվ զորաբանակ։

 

tushpa-van

Տնտեսությունը

Հայկական լեռնաշխարհում գյուղատնտեսության մեջ աշխատանքի բաժանում կատարվում էր Վանի թագավորության կազմավորումից դեռ շատ առաջ։ Այդ պատճառով հետազոտողները չեն կասկածում, որ Վանի թագավորությունում գոյություն են ունեցել զարգացած առևտրային հարաբերություններ այդ պետության պատմության հենց սկզբից: Երկրում առևտուրը ապրանքափոխանակության բնույթ ուներ, այլ ոչ ապրանքա-դրամային։ Հիմնականում առևտրի առարկա էին դառնում անասունները, ձիերը, ձավարեղենը, գինին, մետաղները, բնափայտը։ Հաճախակի ռազմական գործողությունները, հատկապես Վանի թագավորության և Ասորեստանի միջև, խոչընդոտում էին առևտրի զարգացմանը։

Քաղաքաշինությունը /Թեյշեբաինի, Ռուսախինիլի,Տուշպա,Արգիշտիխինիլի, Էրեբունի,Մուսասիր/

Վանի թագավորությունը եղել է զարգացած քաղաքների երկիր, որոնց մի մասը ձևավորվել է բերդերի և ամրոցների շուրջը։ Տուշպան, Էրեբունին, Արգիշտիխինիլին, Թեյշեբաինին և այլն պեղվել են հնագետների կողմից։

Նշանակալից թիվ էին կազմում բերդ-քաղաքները, որոնց՝ քաղաքի վրա իշխող բարձրադիր վայրերում կառուցվում էր հզոր միջնաբերդը՝ պարսպապատված 2-3 շարք պարիսպներով։ Միջնաբերդի շուրջը փռված քաղաքը մեծ մասամբ նույնպես պարսպապատում էին։ Քաղաքները կառուցապատվում էին հատուկ նախագծով, որի արդյունքում նրանք ունեին ուղիղ և զուգահեռ փողոցներ։ Միջնաբերդում կամ ամրոցում բնակվում էր մարզային կառավարիչը՝ իր սպասավորներով և զինվորներով։ Այդ մասում կային նաև արհեստանոցներ ու մառաններ։ Սակայն արհեստավորների մեծ մասը բնակվում էր պարսպապատ քաղաքի տարածքում։

Նվաճված երկրներում բերդաքաղաքները ծառայում էին որպես տնտեսական և ռազմական հենակետեր։ Այստեղ էին կուտակվում արշավանքների ժամանակ ձեռք բերված ավարը և բնակչությունից գանձված հարկերը՝ հացահատիկը, պտուղը և անասունները։ Քաղաքներում գտնվում էին Խալդի աստծո կամ տվյալ քաղաքի հովանավոր աստծո մեհյանները։ Ինչպես ասվել է, Մուծածիրի Խալդի աստծու նշանավոր մեհյանը նախատիպն է Գառնիի ևհամանման տաճարների։ Տաճարների մյուս տեսակը հայտնի է եղել աստծու դարպաս անունով։ Որպես շինանյութ ծառայել են քարը, աղյուսը (մեծ մասամբ չթրծված) և փայտը։ Շինությունները ծածկվում էին երկար ու հաստ գերաններով։ Ամրոցի աշտարակները և տաճար-մեհյանները կառուցելիս օգտագործվում էր տաշած քարը։

Մշակույթը

Հոգևոր ընկալումը

Վանի թագավորության նշանակությունը Հայասատնի պատմության մեջ

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն դասագիրք էջ  42-59

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

Զարեհ Խրախունի
Մայրամուտը մինչ կաղվորնաշուրջն ամեն բան կը մեռնի,
Մայրամուտը երբ կմեռնի կաղվորանա շուրջն ամեն բան
Մայրամուտը բոլոր աղվոր բաներուն պես կմեռնի
Մայրամուտը բոլոր մեռնող բաներուն պես աղվոր է,
Մայրամուտը շատ աղվոր էորովհետև կմեռնի
Մայրամուտը շուտ կմեռնիորովհետև աղվոր է

1. Բանաստեղծությունը սովորեք անգիր:
2. Նկարագրի՛ր քո տեսած մայրամուտը:

Մի օր երեկոյան որոշեցի նայել թե ինչպիսին է մայրամուտը: Նայում էի և հիանում արեգակի բոսորագույն տեսքից: Արևը դանդաղ իջնում էր լեռների ետևը: Ինչքան իջնում էր այդքան ավելի պայծառ և վառ գույներ ստանում: Արեգակ արդեն թագնվել էր լեռների ետևում, բայց դեռ նրա շողերը լույսավորում էին երկինքը:

3. Բացատրի՛ր, թե ինչ է ուզում ասել բանաստեղծը:
Այս բանաստեղծության մեջ հեղինակը փորձում էր նկարագրել մայրամուտը և նրա շուրջը գտնվող ամեն բան: Նա ուզում էր ասել, որ երբ արդեն մթնում էր բոլորը քնում են: Իսկ երբ արևը նոր — նոր է բարձրանում արդեն մարդիկ վեր են կանում:
Рубрика: Uncategorized

14.11.2018

Դասարանում 
,,Փափագ,, բանաստեղծության քննարկում:

Գրավոր մեկնաբանիր առածները:

Ադամանդն աղբանոցում էլ կփայլի — Եթե դու վատ շրջապատում ես կամ էլ ինչ որ վատ տեղ ես ընկել մեկե դու կառանձնացվես քո փայլով։ :

Առանց կրակ ծուխ չկա — Առանց ապացույց ոչինչ չի հաստատվի։

Լեզվի վրա մի բան է, սրտում՝ ուրիշ — Դու ուրիշ բան ես ուզում ասել, բայց ուրիշ ես ասում։ Դա նշանակում է որ դու կեղծավորություն ես անում։ Կամ էլ չես ուզում որ գո գախնիքները իմանան։

Ճարպիկ սկյուռն էլ ծառից կարող է ընկնել — Բոլոր պրոֆեսիոնալ մարդիկ էլ կարող են ձախողվել։

Առածն առանց առիթ չի ասվի:

 

Տնային աշխատանք

Նկարագրի՛րքո սովորական երեկոները (սովորաբար ինչպե՞ս  ես անցկացնում,ո՞րն է երեկոյան սիրելի զբաղմունքդ, ի՞նչը չես սիրում):

Տրվածընդարձակնախադասաթյունները դարձրուհամառոտ (ենթակայից և ստորոգյալիցկազմված):

Երեկոյան քաղաքում մեծ իրարանցում սկսվեց:

Քաղաքում մեծ իրականացում սկսվեց:

Մեծ իրականացում սկսվեց:

Իիականացնում սկսվեց:

Մորաքրոջս ամուսինը ձեռնասուն մի թռչուն ուներ:

Ամուսինը ձեռնասուն մի թռչուն ուներ:
Ամուսինը մի թռչուն ուներ:
Ամուսինը թռչուն ուներ:
Թռչուն ուներ:

Նա թռչուններին անգամ խոսել էր սովորեցնում:

Թռչուններին անգամ խոսել էր սովորեցնում:

Թռչուններին խոսել էր սովորեցնում:

Խոսել էր սովորեցնում:

Չղջիկները չեն կարողանում լույսին նայել:

Չեն կարողանում լույսին նայել:

Լույսին նայել:

Մեքենայացված գրադարանում աշխատող մարդիկ չկան:

Գրադարանում աշխատող մարդիկ չկան:

Աշխատող մարդիկ չկան:

Մարդիկ չկան:

Այդ գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքի բարձրագույն տեխնիկական դպրոցում:

Գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքի բարձրագույն տեխնիկական դպրոցում:

Գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքի տեխնիկական դպրոցում:

Գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքում:

Գրադարանը գործում է Հոլանդիայում:

Գործում է Հոլանդիայում:

Գրի՛ր տրված դարձվածքներիբացատրությունը: Կարող ես օգտվել դարձվածաբանական բառարանից: 

Կրակի գին ունենալ-թանկ գին ունենալ

Ականջը բամբակ կոխել-չլսել, կյառանալ

Ախ քաշել-նեղվել

Ախորժակ պահել-սոված սպասել

Կրակե շապիկ հագցնել-մեկի վզին դժբախտ, տանջալից կյանք փաթաթել

Բակլան խաշած ցանել-իր քմահաճույքով, ցանկացած ձևով վարվել