Рубрика: Uncategorized

Պատմություն

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Վանի թագավորության ձևավորումը

Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։

Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Վանի թագավորության անվանումը տարբեր աղբյուներում

 

Պետական կառուցվածքը

Այն ոչ թե սոսկ հասարակա-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։

Տարածքային և պետական միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոնական ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիրական հարաբերությունները և քաղաքական կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։

Վանի թագավորության արքայացանկ , իրենց գործունեությունը

 

Զինված ուժերը

Զինված ուժերի կազմակերպումը, հանդերձավորումն ու ռազմականարվեստի կատարելագործումը մշտապես գտնվել են Արարատյանպետության, Վանի (Բիայնիլիի) կամ Տուշպայի արքունիքի հոգածության ներքո։ Վանի թագավորության պետական հզորության հիմքը եղել է ռազմունակ զորաբանակը, որի ստեղծումը թելադրվել է նրա վարած արտաքին և ներքին քաղաքականության մի շարք գործոնների (արտաքին թշնամիների հարձակումները դիմագրավելու, միջազգային դիրքն ապահովելու, ռազմագերիներ ձեռք բերելու, կենտրոնախույս ցեղերի ընդդիմություններն ընկճելու, շահագործվող խավերին հնազանդեցնելու և այլն անհրաժեշտությամբ։ Արարատյանթագավորության պետական հարուստ գանձարանները, ռազմավարչական կենտրոններում ամբարված մթերքները, մետաղահանքերի բուռն շահագործումն ու արհեստների (հատկապես զինագործության) զարգացումը Վանի արքաներին հնարավորություն են տվել պահելու մեծաթիվ զորաբանակ։

 

tushpa-van

Տնտեսությունը

Հայկական լեռնաշխարհում գյուղատնտեսության մեջ աշխատանքի բաժանում կատարվում էր Վանի թագավորության կազմավորումից դեռ շատ առաջ։ Այդ պատճառով հետազոտողները չեն կասկածում, որ Վանի թագավորությունում գոյություն են ունեցել զարգացած առևտրային հարաբերություններ այդ պետության պատմության հենց սկզբից: Երկրում առևտուրը ապրանքափոխանակության բնույթ ուներ, այլ ոչ ապրանքա-դրամային։ Հիմնականում առևտրի առարկա էին դառնում անասունները, ձիերը, ձավարեղենը, գինին, մետաղները, բնափայտը։ Հաճախակի ռազմական գործողությունները, հատկապես Վանի թագավորության և Ասորեստանի միջև, խոչընդոտում էին առևտրի զարգացմանը։

Քաղաքաշինությունը /Թեյշեբաինի, Ռուսախինիլի,Տուշպա,Արգիշտիխինիլի, Էրեբունի,Մուսասիր/

Վանի թագավորությունը եղել է զարգացած քաղաքների երկիր, որոնց մի մասը ձևավորվել է բերդերի և ամրոցների շուրջը։ Տուշպան, Էրեբունին, Արգիշտիխինիլին, Թեյշեբաինին և այլն պեղվել են հնագետների կողմից։

Նշանակալից թիվ էին կազմում բերդ-քաղաքները, որոնց՝ քաղաքի վրա իշխող բարձրադիր վայրերում կառուցվում էր հզոր միջնաբերդը՝ պարսպապատված 2-3 շարք պարիսպներով։ Միջնաբերդի շուրջը փռված քաղաքը մեծ մասամբ նույնպես պարսպապատում էին։ Քաղաքները կառուցապատվում էին հատուկ նախագծով, որի արդյունքում նրանք ունեին ուղիղ և զուգահեռ փողոցներ։ Միջնաբերդում կամ ամրոցում բնակվում էր մարզային կառավարիչը՝ իր սպասավորներով և զինվորներով։ Այդ մասում կային նաև արհեստանոցներ ու մառաններ։ Սակայն արհեստավորների մեծ մասը բնակվում էր պարսպապատ քաղաքի տարածքում։

Նվաճված երկրներում բերդաքաղաքները ծառայում էին որպես տնտեսական և ռազմական հենակետեր։ Այստեղ էին կուտակվում արշավանքների ժամանակ ձեռք բերված ավարը և բնակչությունից գանձված հարկերը՝ հացահատիկը, պտուղը և անասունները։ Քաղաքներում գտնվում էին Խալդի աստծո կամ տվյալ քաղաքի հովանավոր աստծո մեհյանները։ Ինչպես ասվել է, Մուծածիրի Խալդի աստծու նշանավոր մեհյանը նախատիպն է Գառնիի ևհամանման տաճարների։ Տաճարների մյուս տեսակը հայտնի է եղել աստծու դարպաս անունով։ Որպես շինանյութ ծառայել են քարը, աղյուսը (մեծ մասամբ չթրծված) և փայտը։ Շինությունները ծածկվում էին երկար ու հաստ գերաններով։ Ամրոցի աշտարակները և տաճար-մեհյանները կառուցելիս օգտագործվում էր տաշած քարը։

Մշակույթը

Հոգևոր ընկալումը

Վանի թագավորության նշանակությունը Հայասատնի պատմության մեջ

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն դասագիրք էջ  42-59

Оставьте комментарий