Զարեհ Խրախունի
Մայրամուտը մինչ կաղվորնա, շուրջն ամեն բան կը մեռնի,
Մայրամուտը երբ կմեռնի կաղվորանա շուրջն ամեն բան
Մայրամուտը բոլոր աղվոր բաներուն պես կմեռնի
Մայրամուտը բոլոր մեռնող բաներուն պես աղվոր է,
Մայրամուտը շատ աղվոր է, որովհետև կմեռնի
Մայրամուտը շուտ կմեռնի, որովհետև աղվոր է:
1. Բանաստեղծությունը սովորեք անգիր:
2. Նկարագրի՛ր քո տեսած մայրամուտը:
Մի օր երեկոյան որոշեցի նայել թե ինչպիսին է մայրամուտը: Նայում էի և հիանում արեգակի բոսորագույն տեսքից: Արևը դանդաղ իջնում էր լեռների ետևը: Ինչքան իջնում էր այդքան ավելի պայծառ և վառ գույներ ստանում: Արեգակ արդեն թագնվել էր լեռների ետևում, բայց դեռ նրա շողերը լույսավորում էին երկինքը: