Դասարանում
Հեքիաթրի և առաջադրանքների քննարկում:
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեացզբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քոքաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին մեկնեցին: Ծաղիկները երևացին մեր երկրում, հասավ ետելու ժամանակն, տատրակի ձայն է լսվում մեր երկրում: Թզենի յուր բողբոջներ արձակեց, մեր ծաղկաց որթերը տվեցին իրենց բուրմունքը: Արի իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի իմ մոտ: Ցույց տուր ինձ երեսը քոև լսելի արա ինձ բարբառով, որովհետև բարբառը քաղցր է, և քոտեսքնել էլ գեղեցիկ
Կարդա այսպես.
յերկրի — հերկրի
հատանելոյ — հատանելո
զբողբոջ — ըզբողբոջ
իւր — յուր
զհոտս — ըզհոտըս
իւրեանց — յուրյանց
զբարբառ — ըզբարբառ
Բառարան
էանց — անցավ
անձրեւք — անձրևներ (ը)
անցին — անցան
գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)
մեկնեցան — մեկնեցին, հեռացան
ծաղիկք — ծաղիկներ (ը)
յերկրի մերում — մեր երկրում
եհաս — հասավ
հատանելոյ — էտելու
ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)
զբողբոջ իւր — իր բողբոջը
որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը
ետուն — տվեցին
զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը
արի — վեր կաց
երեւեցո — երևեցրու, ցույց տուր
զերեսս քո — քո երեսը
զբարբառ քո — քո խոսքը
տեսիլ քո — քո տեսքը
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր, որ իւ բաղաձայնից առաջ կարդացվում է յու (հիշիր նաև իւրաքանչիւր, իւրմէ, սրբութիւն բառերը):
Աշխարահաբար դարձրու եղեւ, արձակեաց բառաձևերը:
Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:
Հատվածը երկու մասի բաժանիր և բացատրիր այդ բաժանումը: Իսկ ինչպե՞ս են դրանք իրարհետ կապվում:
Որտե՞ղ (ո՞ր բառում, բառակապակցության մեջ կամ հատվածում) է արտահայտվածբանաստեղծության տրամադրությունը:
Ո՞րն է այս բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը: