Рубрика: Uncategorized

23.11.2018

Դասարանում 
Կիսատ թողած աշխատանքների քննարկում:

Տնային աշխատանք
Կարդա՛,,Սրամիտ երիտասարդը,, պատմությունը և պատասխանիր հարցերին: 

Սրամիտ երիտասարդը

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի ևերիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էրանհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդխորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քանթագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

— Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թեքաղաքում քանի կույր կա:

— Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդանհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ուտետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպածբոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղըետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաքով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

— Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

— Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

— Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ուհաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռշարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը:

1.Բնութագրի՛ր խորհրդատուին:

Խորհրդատուն շատ ողջամիտ և խելացի երիտասարդ էր:

2.Քո կարծիքով ի՞նչ կանի կամ կասի թագավորը երբ տեսնի կույրերի քանակը:

Թագավորը կզարմնա թե ինչքան կույր մարդ կկա քաղաքում, և չի էլ իմանա, որ սրամիտ երիտսարդը նրան պարզապես ծաղրել է։

3.Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմությունը:

Ինձ այս պատմությունը սովորեցրեց, որ անգամ ամենախելացի և ամենաողջամիտ մարդը կարող է ամեն ինչ սխալ անել:

Оставьте комментарий