Ստեղծագործությունը կարդալուց հետո հասկացա թե ինչքան — ինչքան — ինչքան մեծ է սիրտս: Որոշել եմ սիրտս նվիրեմ հայրիկիս և մայրիկիս, եղբայրներիս, տատիկիս ու պապիկիս: Քանի որ գիտեմ, որ սրտիս մեջ շատ տեղ կա որոշել եմ սիրտս նվիրել մեր քաղաքի ամենալավ ու ամենաբարի մարդկանց: Հետո զգացի, որ ելի ազատ տեղ է մնացել: Այն որոշել եմ նվիրել հայրենիքիս: Զարմանելի է, բայց սրիտիս մեջ ելի տեղ մնաց իսկ ինչու՞ այն չնվիրեմ աշխարհի ամենալավ մարդկանց: Ինքան շատ եմ նվիրում տեսնում եմ, որ ելի շատ ազատ տեղեր են մնացել: Մտածեցի — մտածեցի ու որոշեցի այն նվիրել արեգակին: Արեգակն է որ մարդուն տալիս է լույս և ջերմություն: