Դասարանում
Պատմվածքի քննարկում
Կարդա՛ Իսահակյանի ,,Շղարշ ամպերն երկինքն առան,, բանաստեղծությունը:
Շղարշ ամպերն երկինքն առան,
Լուսնկան անդորր կշողա
Լռիկ ճահճում հանդարտ -մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:
Արագիլը՝ մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե՝ խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:
Մռայլ ափին մենակ նստած՝
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված՝
Քունն աչերիս կհանգչի…
1. Բացատրե՛ք բառերը՝
Շղարշ — թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք,
Լուսնկա — լուսնի լույսը,
Մարմանդ — մեղմ,
Աղոտ — թույլ չափով արտահայտվաց,
Անուրջ — երազ:
2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր համարժեք բառերով:
Առան — բռնեցին
Անդորր — հանգիստ
Լռիկ — լուռ
Կթաղծի — տխրի
Անուրջում — երազում
3. Գտի՛ր բանաստեղծության նույնահանգ բառերը և ընդգծի՛ր:
կշողա — կդողա
կփայլե — կքայլե
կթաղծի — կհանգչի
4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը արտահայտում է տխուր և հոգնած տրամադրություն:
5. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերիփոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:
Նկարի շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարես, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)
Որ գանձը թաղի ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)
Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)
Ի՛նչ էլ շահի, կուրախանա: (Շահ, շահել)
Դերձակի հետ Շահի ծառաները մտան: (Շահ, շահել)
Բժիշկի դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)
Հիվանդին մայրդ թող բժշկի: (Բժիշկ, բժշկել)
Տնային աշխատանք
Կարդա ,,Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ,, ստեղծագործությունը:
- Բնութագրի՛ր հերոսին:
Նա մի բարի փոքրիկ տղա էր, որի կարծիքով սիրտը մի փոքրիկ օրգան էր մարմնի մեջ: Ու երբ սկսում է սրտի մեջ տեղավորել ամենաբարի ու ամենալավ մարդկանց ու նոր հասկանում է թե ինչքան է մեծ մարդու սիրտը, որի մեջ կարելի է տեղավոր էլ մի ամբողջ աշխարհ: Տղան իր տարիքի համար շատ մեծ երևակայություն ունել: Նա շատ խելացի, մեծահոգ տղա էր:
- Ինչպիսի տրամադրություն է արտահայտում ստեղծագործությունը , և ի՞նչ տպավորություն ստացար ընթերցելիս:
Ստեղծագործությունը շատ ուսուցողական էր: Ես չէի պատկերացնում, որ փոքրիկ տղան այդքան մեծ սիրտ և երևակայություն ուներ: Շատ ուրախ և հետաքրքիր ստեղծագործություն էր: